Վարչապետը որոշումներ է ստորագրել ԿԳՆ-ում նշանակումներ կատարելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սամվել Հարությունյանին նշանակել կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Սմբատ Գոգյանը նշանակվել է ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սմբատ Գոգյանին նշանակել կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման տեքստում։










