Վրաստան մուտք գործող հայերի համար խնդրահարույց ոլորտներից են առողջապահությունը, ապահովագրությունն ու մաքսայինը. Վրաստանում ՀՀ դեսպանը՝ տեղի հայերի, երկու երկրների հարաբերությունների մասին

20:26 • 13.06.18



Վրաստանի կողմից որևէ խտրականություն չկա ազգային փոքրամասնությունների նկատմամբ, մաքսազերծմանը վերաբերող հարցերը չեն կարող անդրադառնալ հայ և վրաց ժողովուրդների բարեկամության վրա, իսկ հայկական դասագրքերում վրացերենի առկայության և հայոց գրականության վերաբերյալ խնդիրը դեսպանության ուշադրության կենտրոնում է, միևնույն ժամանակ, հայկական դասագրքերում վրացերենի առկայության թեմայի հետ կապված որևէ անհատ կամ կազմակերպություն Վրաստանում Հայաստանի դեսպանությանը չի դիմել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը՝ պաշտոնավարումից հետո առաջին անգամ անդրադառնալով այս և տարբեր այլ հարցերի:

-Պարո՛ն Սադոյան, Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո անմիջապես սկսեցիք հանդիպումների շարք Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախ՝ ի՞նչ նպատակով էին այդ հանդիպումները և երկրորդ՝ ո՞ր կառույցների հետ են հիմնականում տարբեր խնդիրներով առնչվում ազգությամբ հայերը:

- Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ ունեցած իմ հանդիպումները նախևառաջ ունեին 2 կարևորգույն նպատակ․ առաջինը ծանոթությունն էր և փոխվստահության հիմքերի վրա դրված գործընկերային հարաբերությունների  հաստատումը, և երկրորդը՝ այդ հանդիպումների ընթացքում բարձրացվեցին Վրաստան մուտք գործող ՀՀ քաղաքացիներին և վիրահայ համայնքին հուզող տասնյակ հարցեր և խնդիրներ, որոնց մի մասն իր լուծումը ստացավ։

Խնդրահարույց ոլորտներից հատկապես կառանձնացնեի առողջապահությունը, ապահովագրությունը, մաքսային ոլորտը։ Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ ունեցած հանդիպումներին այդ հարցերը մշտապես բարձրացվել են, և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, և այժմ էլ աշխատանքներ են տարվում, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց առավելագույնս հարմարավետ զգան եղբայրական Վրաստանի տարածքում։

Նախորդ տարվա վիճակագրական տվյալներից ելնելով՝ Վրաստան այցելուների քանակով ՀՀ քաղաքացիներն առաջին տեղն են զբաղեցնում՝ կազմելով ավելի քան 1,7 մլն մարդ։ Հասկանալի է, որ դա լուրջ ցուցանիշ է, և նման քանակի պարագայում անխուսափելի են զանազան խնդիրները, ուստի դեսպանությունը մշտապես աշխատում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ, որպեսզի ՀՀ քաղաքացիները խնդիրներ չունենան, իսկ ունենալու պարագայում էլ ամեն կերպ օժանդակում ենք, որ դրանք իրենց շուտափույթ լուծումը ստանան։

-Վերջին տասնամյակում Վրաստանի հայաբնակ և հայաշատ վայրերում ավելացել է թուրքական տնտեսական զարգացման ու ներդրման գործոնը, ինչի մասին տեղի հայերը երբեմն բարձրաձայնում են: Պարո՛ն դեսպան, Վրաստանն ազատ տնտեսական քաղաքականություն է վարում, Դուք, նաև Հայաստանում լինելով պաշտոնյա, իսկ այժմ դեսպան, կարո՞ղ եք ասել, թե ինչու հայ գործարարները ներդրումներ չեն անում օրինակ՝ Ջավախքում այնչափ, որքան Բաթումիում: Եվ ինչո՞ւ բողոքել թուրքական գործոնից, եթե նույն հնարավորությունը տրվում է հայկական կողմին: 

- Եթե հայաբնակ շրջան նկատի ունեք, օրինակ՝ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը, ապա պետք է նշել, որ ներդրումային գրավչության առումով այն, ցավոք,  զիջում է Բաթումիին՝ նախ առաջին հերթին զբոսաշրջային առումով։ Այն տուրիստական հոսքերը, որ Բաթումին է ապահովում, շատ ավելի գրավիչ են ցանկացած ներդրողի համար։ Բացի այդ Բաթումիի և առհասարակ Աջարիայի ընձեռած տնտեսական, տրանզիտային և առևտրային հնարավորությունները ևս որոշիչ դեր են կատարում։

Ինչ վերաբերում է Ջավախքում հայկական ներդրումներին, ապա պետք է նշել, որ դրանք ևս տարեցտարի աճ են գրանցում, և մենք մեր գործունեության ընթացքում մշտապես հորդորում ենք, որ ավելի ու ավելի շատ հայ գործարարներ ներդրումներ կատարեն Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, որ որոշ չափով լուծեն նաև աշխատատեղերի հետ կապված տարածաշրջանում առկա կարևորագույն հարցը։

-Պարո՛ն դեսպան, հայ-վրացական սահմանային կետերում անգամ փոքրաքանակ ապրանքների մաքսազերծում է պահանջվում: Վրաստանում էլ ուժի մեջ մտավ պարտադիր ապահովագրությունը օտարերկրյա հաշվառման մեքենաների համար, ինչպես Հայաստանում էր վրացական համարանիշներով մեքենաների համար: 2 երկրներից բերվող միրգ-բանջարեղենը 5 կգ-ից ավելին 2 երկրում էլ մաքսազերծվում է, առավել չե՞ն խստացվում ժողովուրդների հարաբերությունները, այդ առումով խնդիրներ չե՞ն առաջանում, դյուրացման քաղաքականության համար քայլեր արվո՞ւմ են՝ հաշվի առնելով, որ 2 երկրների միջև գործում է ազատ առևտրային համաձայնագիրը:

- Իմ խորին համոզմամբ՝ նման հարցերը չեն կարող անդրադառնալ մեր 2 ժողովուրդների դարերի խորքից եկող և ժամանակի բովով անցած ու թրծված ջերմ բարեկամական հարաբերությունների վրա։

Ինչ վերաբերում է մեքենաների պարտադիր ապահովագրությանը, ապա այդ քայլը միայն ողջունելի է, քանի որ դրա ընդունումից հետո Վրաստանի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում օգտվել ապահովագրական ծառայության ընձեռած հնարավորություններից։

Իսկ մրգերի և բանջարեղենի հետ կապված նշեմ, որ դրա անհրաժեշտությունն իսկապես կա, և աշխարհի շատ երկրներ նույն գործելակերպն են որդեգրել, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ սեփական օգտագործման պատրվակով առանց մաքսազերծելու ներկրում և ապա վաճառում են այդ միրգը կամ բանջարեղենը։ Եվ, ի վերջո, այդ 5 կիլոգրամը որևէ պատահական թիվ չէ, դրա սահմանման ժամանակ մաքսային ծառայությունների կողմից հաշվի են առնվել միջազգային փորձն ու գոյություն ունեցող չափորոշիչները։

-Պարո՛ն դեսպան, բավարա՞ր են արդյոք ազգային փոքրամասնություններին պետության կողմից տրված հնարավորությունները, և վիրահայերը Ձեզ հետ ունեցած հանդիպումներում հայտնե՞լ են արդյոք պետության կողմից իրենց հանդեպ ցուցաբերված որևէ խտրական վերաբերմունքի մասին։

-Ո՛չ, նման խնդիր չի բարձրաձայնվել, քանի որ իրականում պետության կողմից որևէ խտրականություն չկա ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Վրաստանում ապրում են 3 տասնյակից ավելի ազգություններ, և նրանք այստեղ ապրում են ոչ թե մի քանի տարի, այլ հարյուրամյակներով, և դա լավագույն վկայությունն է առ այն, որ նրանք վրացական հողում իրենց հարմարավետ են զգում և Վրաստան պետության լիարժեք քաղաքացիներն են։ Վրաստանը միշտ էլ հայտնի է եղել, որպես բազմաէթնիկ երկիր, և ակնառու է, որ Վրաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են, որ ազգային փոքրամասնությունները իրենց օտարված չզգան վրաց հասարակությունից։

Պետության կողմից ազգային փոքրամասնություններին տրված հնարավորությունների համատեքստում կցանկանամ առանձնացնել Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված բարձրագույն կրթության «1+4» ծրագիրը, որը Վրաստանում ապրող բազմաթիվ երիտասարդ վիրահայերի հնարավորություն է ընձեռում՝ ավելի խորությամբ ուսումնասիրելու վրացերեն լեզուն, որն իր հերթին նրանց առջև մասնագիտական նոր հեռանկարներ է բացում։

-Խոսվում է նաև հայկական դպրոցներում հայերեն դասագրքերում վրացերենի առկայության մասին: Այդ խնդիրն ուսումնասիրվե՞լ է, կամ հայկական կենտրոնները Ձեզ դիմել են, հարցի առնչությամբ ի՞նչ մոտեցում կա: 

-Պետք է նշեմ, որ հայերեն դասագրքերի և հայալեզու գրականության հետ կապված հարցը մշտապես գտնվում է Վրաստանում ՀՀ դեսպանության ուշադրության կենտրոնում, և կարող եմ նշել, որ ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը ևս տեղյակ է իրավիճակից, և մոտ ապագայում այդ ուղղությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Սփյուռքի նախարարության և Վրաստանի մեր գործընկերների հետ համատեղ  հավելյալ քայլեր կձեռնարկվեն։

Իսկ ինչ վերաբերում է Ձեր մատնանշած հարցին, ապա կոնկրետ այդ առումով որևէ կառույց կամ անհատ չի դիմել դեսպանություն։

-Պարո՛ն Սադոյան, մեկ անգամ նախքան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Դուք այցելել էիք Ջավախք, մեկ անգամ էլ ուղեկցում էիք Նիկոլ Փաշինյանին: Ինչի՞ մասին են բարձրաձայնում տեղի հայերը և որքանո՞վ են տարբեր թբիլիսահայերի ու ջավախահայերի խնդիրները:

-Այո, 6 ամսվա իմ պաշտոնավարման ընթացքում արդեն 2 այց ենք ունեցել Սամցխե-Ջավախքի տարածաշրջան, և շուտով տեղի կունենա նաև երրորդ այցը, որի ընթացքում նախատեսում ենք Կարծախ գյուղում մասնակցել Աշուղ Ջիվանուն նվիրված տոնակատարությանը, ինչպես նաև հանդիպել գյուղացիներին, ծանոթանալ նրանց խնդիրներին ու հնարավորության սահմաններում փորձել աջակցել դրանց բարձրաձայնմանը և լուծմանը։

Այն, որ վրացական իշխանությունների կողմից տարվող հետևողական աշխատանքի արդյունքում վերջին տարիներին առավել մեծ հնարավորություններ են ստեղծվում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, դա փաստ է, սակայն դրա հետ մեկտեղ դեռ կան մի շարք չլուծված խնդիրներ, որոնց զգալի մասին ես հնարավորություն ունեցա ծանոթանալ Ջավախք կատարած իմ առաջին այցի ընթացքում։ Ելնելով օբյեկտիվ պատճառներից՝ պետք է արձանագրել, որ ջավախահայերի և թբիլիսահայերի խնդիրները բավականին տարբերվում են միմյանցից։ Նախ այն գլխավոր պատճառով, որ Ջավախքում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, իսկ Թբիլիսիում, քաղաքային առանձնահատկություններից ելնելով, մարդիկ կենսագործունեության այլ ոլորտներում են գործում, ուստի  նրանց առջև ծառացած խնդիրները ևս այլ են։

Եթե Ջավախքում առաջնային են ջրամատակարարման, ճանապարհների, պտուղ-բանջարեղենի իրացման խնդիրները, ապա թբիլիսահայերի շրջանում առաջնային են կրթամշակութային հարցերը՝ Թբիլիսիի հայկական ժառանգության պահպանումը, հայերենով կրթություն ստանալ ցանկացողների թվի նվազումը, համայնքային կյանքի ակտիվության պահպանումը,  Թբիլիսիում գործող միակ պետական հայկական դրամատիկական թատրոնի շինարարության հարցը և այլն։

Վիրահայ համայնքի հարցերը մշտապես գտնվում են հայ-վրացական օրակարգում, ուստի  դեսպանության ուշադրության կենտրոնում, և Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումներում դրանք բարձրացվում են։ Որպես օրինակ կարող եմ նշել Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հետ  ունեցած իմ հանդիպումը, որի ընթացքում ես կարևորեցի Նինոծմինդա-Հայաստանի սահման և Գոգավան-Գուգութի սահմանային անցակետին հարող անմխիթար ճանապարհների վերանորգման հարցը։ Նախարար Ցքիտիշվիլին ի պատասխան իմ բարձրացրած հարցի՝ նշեց, որ Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգման համար շուտով մրցույթ կհայտարարվի, որի մասին, ի դեպ, նշեց նաև, Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում Ախալքալաքում բնակչության հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Իսկ Գոգավան-Գուգութի սահմանային անցակետին հարող ավտոճանապարհի հետ կապված նախարարը նշեց, որ այդ հարցը ևս իրենք  ուշադրության կենտրոնում կպահեն։ 

-Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնովին նորոգվում է, թատրոնի անձնակազմն այդ ընթացքում ի՞նչ է անելու:   

-Անդրադառնալով Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնին՝ պետք է նշեմ, որ թատրոնի նոր շենքի կառուցումն իրականացնում է Բիձինա Իվանաիշվիլուն պատկանող «Cartu» հիմնադրամը, և նախատեսված է շենքը շահագործման հանձնել 3 տարվա ընթացքում։ Վերանորոգման ողջ ընթացքում թատրոնի անձնակազմը ներկայացումներով հանդես է գալու Թբիլիսիի այլ թատրոնների բեմերում, ինչպես հանդես էր գալիս վերջին տարիներին։ Այդ իսկ պատճառով և՛ «Cartu» հիմնադրամի ղեկավարաների, և՛ Վրաստանի մշակույթի նախարարի հետ ունեցած հանդիպումներում ես մշտապես հատուկ շեշտադրում եմ կատարում այն հարցի վրա, որ թատրոնն ավելի կարճ ժամանակամիջոցում կառուցվի, որպեսզի դերասանները հնարավորություն ունենան օր առաջ սեփական հարկի տակ հանդես գալ։

-Հատկանշական էր նաև Ձեր այցը Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի, որի հետ կապված 2 եկեղեցիների միջև տարաձայնություններ կան: Օրինակ՝ 2011 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ախալցխա այցի ժամանակ չգնաց Սուրբ Նշան եկեղեցի՝ վրացական կողմի վերապահումների  պատճառով: Ձեր այցը հետևանքներ չունեցա՞վ:

-Ո՛չ, իմ այցը որևէ հետևանքներ չունեցավ և չէր կարող ունենալ, քանի որ եկեղեցի այցելում են և՛ հայ, և՛ վրացի հավատացյալները, ուստի ես նույնպես, որպես հայ քրիստոնյա և որպես Հայաստանի դեսպան, իմ պարտքն էի համարում այցելել Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի ու մոմ վառել՝ ի բարօրություն հայ և վրացի եղբայրական ժողովուրդների և հայ-վրացական երկկողմ հարաբերությունների։

-Պարո՛ն դեսպան, կարճ ժամանակամիջոցում իրար հաջորդեցին ՀՀ նախագահի և վարչապետի այցերը Վրաստան։ Ի՞նչ ազդակներ ունեին դրանք, եթե ամփոփեք, և որո՞նք են լինելու այդ այցերի արդյունքները: 

-Այո՛, մի քանի օրվա տարբերությամբ տեղի ունեցան ՀՀ նախագահի և վարչապետի այցերը Վրաստան։ Հաշվի առնելով  այն հանգամանքը, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստան էր ժամանել մասնակցելու Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակին նվիրած միջոցառումներին՝ այնուհանդերձ, այցը ստացվեց շատ հագեցած և արդյունավետ։ ՀՀ նախագահը երկկողմ հանդիպումներ ունեցավ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ, բացի այդ հնարավորություն եղավ հանդիպում ունենալ տոնակատարություններին մասնակցության համար Թբիլիսի ժամանած Ֆինլանդիայի նախագահի հետ, ինչպես նաև կարճատև զրույցներ տեղի ունեցան մի շարք պետությունների ղեկավարների հետ։

Հայաստանի նորընտիր վարչապետի այցի հետ կապված՝ պետք է նշեմ, որ այն իր բնույթով եզակի էր առաջին հերթին նրանով, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարներից առաջինն էր, ով իր առաջին պաշտոնական այցը կատարեց Վրաստան։ Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Վրաստանի բարձրագույն ղեկավարությանը, որի ընթացքում դրվեցին ՀՀ նոր իշխանության հետ համագործակցության ամուր հիմքեր։ Ինչպես հետագայում նշեց ՀՀ վարչապետը, իր և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի միջև ստեղծվեցին ջերմ ընկերական հարաբերություններ, որոնք, անշուշտ, կծառայեն՝ ի շահ հայ-վրացական համագործակցության խորացման։

ՀՀ վարչապետի այցը նաև եզակի էր նրանով, որ չսահմանափակվեց միայն Թբիլիսի այցելությամբ, այլ ընդգրկեց նաև հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը։ Այն ոգևորությունը, որը համակել էր տեղի հայությանն, անհնար է խոսքերով փոխանցել, դա պետք էր տեսնել և զգալ։ Կարծում եմ՝ տեսանյութերում դա ինչ-որ չափով երևաց։ ՀՀ վարչապետը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան կատարած այցի ողջ ընթացքում մշտապես նշում էր, որ Ջավախքն ու տեղի հայ բնակչությունը Հայաստանն ու եղբայրական Վրաստանը միմյանց կապող ամուր կամուրջներից մեկն են հանդիսանում, իսկ դրա տակ դավադրություններ և սադրանքներ որոնողները հայ և վրացի ժողովուրդների միջև սեպ խրել ցանկացողներն են։ ՀՀ վարչապետը բազմաթիվ անգամներ վերահաստատեց, որ ՀՀ քայլերում չի կարող դավադրության որևէ նշույլ լինել Վրաստան պետության դեմ և վստահություն հայտնեց, որ նույն կերպ են մտածում և գործում նաև Վրաստանի իշխանությունները։

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում գտնվող նախարարները ևս մի շարք հանդիպումներ ունեցան իրենց վրացի գործընկերների հետ, որոնց ընթացքում ձեռք բերվեցին ոլորտային մի շարք պայմանավորվածություններ։ Եվ կարելի է հաստատապես նշել, որ այդ հանդիպումներն իրենց գործնական արդյունքներն արդեն տալիս են։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի ունեցավ նաև Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Վրաստանի և Ադրբեջանի անկախության հռչակման հուշատախտակները տասնամյակներ առաջ էին փակցվել, ինչո՞ւ հայկական հուշատախտակը նախորդներից այդքան ուշ բացվեց։

-Նիկոլ Փաշինյանի այցի արժանահիշատակ դրվագներից մեկը նաև Թբիլիսիի Երիտասարդության պալատում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացումն էր, որն իսկապես տասնամյակներ շարունակ իրականություն չէր դառնում։ Զետեղման ժամկետների հետ կապված՝ ասեմ, որ իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից իմ առջև նպատակ դրեցի, որ 100-ամյակի հոբելյանական տարում հիրավի պատմական այդ փաստն արձանագրող հուշատախտակն անպայմանորեն փակցվի Թբիլիսիի Երիտասարդության պալատի այն դահլիճի պատին, որտեղ ուղիղ 100 տարի առաջ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր հայերը կայացրել են այդ կարևորագույն որոշումը՝ դարեր անց վերականգնելով Հայոց պետականությունը։ Եվ ուրախությամբ պետք է նշեմ, որ խորհրդանշական կերպով հուշատախտակի բացումը կատարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Հուշատախտակի բացման արարողությանը հաջորդեց երկու երկրների վարչապետների մասնակցությամբ Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ դեսպանության կազմակերպած ընդունելությունը, որին ներկա էին երկու երկրների կառավարությունների անդամներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ, Վրաստանի տարբեր շրջաններից ժամանած վիրահայեր։

 

Բեթղեհեմ Արաբյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:54 • 15/10

Հոկտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է թունավորման 9 դեպք. 911

14:33 • 15/10

Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը

14:21 • 15/10

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների օրերին «Զվարթնոց» օդանավակայանը 29 մասնավոր չվերթ է սպասարկել

14:19 • 15/10

Փարիզում բեռնատարների վարորդներից գումարներ շորթող չեչենների 23 հոգանոց խումբ է ձերբակալվել

14:17 • 15/10

Սիմոնա Հալեպը տարին կավարտի առաջին ռակետի կարգավիճակով

14:05 • 15/10

Ռուսաստանում գնացքը գծերից գցել է այնտեղ «թակարդված» «Նիվա» մեքենան (տեսանյութ)

14:01 • 15/10

ՊՍԺ-ն պատրաստ է պայմանագիր առաջարկել Մանչեսթեր Յունայթեդի դարպասապահ Դավիդ դե Խեային

13:51 • 15/10

Հայագիտությունը զենք է, որը չենք օգտագործում. մեկնարկել է «Բալթիկայից Սև ծով. Հայերը մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացներում» միջազգային գիտաժողովը

13:51 • 15/10

Իսրայելում Հոլոքոստը վերապրած կանանց շրջանում գեղեցկության մրցույթ է անցկացվել (լուսանկարներ)

13:47 • 15/10

Ա. Բաբլոյանը Վ. Վոլոդինի հետ քննարկել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

13:42 • 15/10

Երևանի մանկապարտեզներից մեկի խոհանոցի մոտ օձ է հայտնաբերվել

13:37 • 15/10

Քիմ Քարդաշյանը սարսափած է ամուսնու պահվածքից և մտահոգված երեխաների անվտանգության համար. Radar Online

13:35 • 15/10

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին

13:33 • 15/10

Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան

13:30 • 15/10

Իսպանիայի հավաքականը որևէ ընդհանրություն չունի Բարսելոնայի հետ. Լուիս Էնրիկե

13:17 • 15/10

Մեղադրանք է առաջադրվել` Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար. նախաքննությունն ավարտվել է

13:12 • 15/10

Փոփոխություններ Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում

13:12 • 15/10

Ռուսաստանը կօգնի Իրանին շրջանցել ամերիկյան պատժամիջոցները. Mako.co.il

12:59 • 15/10

Գերմանիայի ֆուտբոլի միությունը Յոահիմ Լյովի ապագայի վերաբերյալ նախնական որոշում է կայացրել

12:58 • 15/10

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մատուցվել է Սուրբ Պատարագ

12:57 • 15/10

Առաջիկա օրերին ՀՀ որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

12:46 • 15/10

5 օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 94 դեպք

12:45 • 15/10

Ազնավուրին պատկերող Charlie Hebdo-ի ծաղրանկարն առաջացրել է Ազնավուր ընտանիքի վրդովմունքը (ծաղրանկար)

12:36 • 15/10

Ն. Փաշինյանի մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ հանդեպ, և այն արտահայտվում է պետական ինստիտուտների գործունեության մեջ. Ռ. Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին

12:31 • 15/10

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը սպասում են իրենց առաջնեկին

12:28 • 15/10

ATP. Նովակ Ջոկովիչը շրջանցել է Ռոջեր Ֆեդերերին

12:14 • 15/10

Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հստակ պատասխաններ են ակնկալում Սաուդյան Արաբիայից՝ Ստամբուլում կորած լրագրողի հետ կապված

12:00 • 15/10

Ալեք Բոլդուինը կոչ է արել տապալել ԱՄՆ կառավարությունը «քվեարկության միջոցով»

11:56 • 15/10

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներ Սրբուհի Ղազարյանը, Տրդատ Սարգսյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվում են մանդատներից

11:48 • 15/10

Հարուցվել է քրգործ Կարմիր գրքում գրանցված 3 մարգահավ, ինչպես նաև սահմանված քանակից ավելի լոր տեսակի թռչուն որսալու համար. ՔԿ

11:44 • 15/10

Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին (լուսանկարներ)

11:42 • 15/10

Երևան ենք եկել հաղթելու համար. Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստներ

11:39 • 15/10

Տապալված մոտ 1000 ծառ, առանց էլեկտրականության 300.000 տուն. Պորտուգալիայում «Լեսլի» փոթորկի հետևանքները (տեսանյութ, լուսանկարներ)

11:36 • 15/10

Երևանում անցկացվել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» ամենամյա գիտաժողովը

11:30 • 15/10

«ԵՄ-ն ստեղծվել է առևտրի ոլորտում մեզ օգտագործելու համար». Թրամփ

11:29 • 15/10

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի

11:20 • 15/10

Գլենդեյլում կրակոցներ են հնչել «Արարատ» ռեստորանի մոտ. մեկ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել (տեսանյութ)

11:15 • 15/10

«Վերածնունդ» հիմնադրամը հայտարարում է քանդակագործության մրցույթ՝ նվիրված Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմին

11:07 • 15/10

Բունդեսթագի պատգամավորների թիմը ֆուտբոլային ընկերական հանդիպում է անցկացրել Թուրքիայից փախած լրագրողների հետ

11:06 • 15/10

Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո երկրպագուների միջև տեղի ունեցած միջադեպի փաստով նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանություն

11:05 • 15/10

Թրամփն ասել է՝ ինչու չի ցանկանում պայքարել կլիմայի փոփոխության դեմ

11:02 • 15/10

Կանադան ներկայացնող Էրիկ Բազինյանը նվաճել է WBA վարկածով չեմպիոնական գոտին

11:01 • 15/10

ԵԽԽՎ-ում կանխվել է Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար ադրբեջանական ձևակերպումների ընդունումը. Ա. Հովհաննիսյան

10:50 • 15/10

«Դա անվստահություն է ծնել երկրի իրավական համակարգի հանդեպ». Բուլղարիայի նախագահը մեկնաբանել է 30-ամյա լրագրողի աղմկահարույց սպանությունը

10:49 • 15/10

ֆրանսիական ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել

10:46 • 15/10

Ազգերի լիգա. Լեհաստանի հավաքականը կնահանջի ավելի ցածր լիգա

10:45 • 15/10

Համաշխարհային ներդրումային համաժողովում Հայաստանը կներկայանա սեփական տաղավարով

10:45 • 15/10

ԵԽԽՎ ղեկավարությունը դիտորդական առաքելություն կուղարկի ընտրությունները դիտարկելու համար. Լենա Նազարյան

10:35 • 15/10

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը ժամանել են Ավստրալիա

10:27 • 15/10

Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից. Բ. Սահակյանն ընդունել է Ա. Թաթոյանին

10:18 • 15/10

ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել ԵԱՏՄ շրջանակում Միջպետական ավիացիոն կոմիտեի նմանակի ստեղծման նախագիծը

10:09 • 15/10

Երևանի կենդանաբանական այգում կայացել է նկարչական դաս-ցուցահանդես

09:36 • 15/10

Սյունիքում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

09:07 • 15/10

Երևանի երկու տարբեր հասցեում հայտնաբերվել են դիեր

08:51 • 15/10

Ավստրալիայի հրշեջները «մերկացել» են՝ հանուն բարեգործության (լուսանկար)

07:03 • 15/10

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

06:46 • 15/10

Չինաստանն ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների համար ավելի լուրջ վտանգ է ներկայացնում, քան Ռուսաստանը. Թրամփ

06:17 • 15/10

Հաջողակ կանադացին գրեթե 4 միլիոն դոլար է շահել վիճակախաղով

05:52 • 15/10

ՃՏՊ Դուրյան թաղամասում. տուժածներ չկան

05:31 • 15/10

Մուն Չժե Ինը կոչ է արել բոլորին աջակցել Փհենյանի՝ ապամիջուկայնացման մասին որոշմանը

04:57 • 15/10

ԱՄՆ-ում ավտոբուսի վթարի հետևանքով 40 մարդ է տուժել

04:23 • 15/10

ԱՄՆ-ում ոստիկաններին արգելել են հայացք գցել նոր iPhone-ների էկրանին

03:49 • 15/10

Տավուշի մարզում փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը

03:18 • 15/10

Բրազիլացի «Քեն» Ռոդրիգո Ալվեսը հանրությանը ներկայացել է շրջազգեստով և կեղծամով (լուսանկարներ)

02:54 • 15/10

ԱՄՆ Տեխաս նահանգում հրաձգություն է տեղի ունեցել. կա 4 զոհ

02:30 • 15/10

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Kia Sorento-ն և ՎԱԶ-21213-ը. shamshyan.com

01:52 • 15/10

Սիրիայի և Իրաքի ԱԳՆ ղեկավարները որոշել են արագացնել սահմանի բացման աշխատանքները

01:25 • 15/10

ԱՄՆ-ում տեղի ունեցած վթարից հետո Իսրայելը վերականգնել է F-35 կործանիչների թռիչքները

00:45 • 15/10

Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին

00:20 • 15/10

Զախարովան բացատրել է Ռուսաստանին կիբերհարձակումների իրականացման մեջ մեղադրելու պատճառը

23:55 • 14/10

Սպիտակ տունը մեկնաբանել է ամերիկյան բորսաներում ինդեքսների անկումը

23:50 • 14/10

Դադարեցվել է Դուբայում մշակվող 5000 ձիաուժ հզորությամբ հիպերքարի արտադրությունը

23:49 • 14/10

Ազար. Բացառված է, որ ձմռանը կհեռանամ «Չելսիից»

23:38 • 14/10

Վատիկանը սրբադասել է Հռոմի Պողոս VI պապին

23:24 • 14/10

Քանյե Ուեսթը վերադարձել է Twitter մտքի վերահսկողության մասին տեսանյութով

23:21 • 14/10

Լորան Կոսյելնին ավարտեց կարիերան Ֆրանսիայի հավաքականում

23:05 • 14/10

Թրամփը չի բացառել, որ Պենտագոնի ղեկավարը հրաժարական կտա

22:44 • 14/10

Ուկրաինայում արմատականները հարձակվել են Վ. Մեդվեդչուկի գրասենյակի վրա, փորձել այն այրել

22:28 • 14/10

Պորտուգալիան ընկերական խաղում հաղթեց Շոտլանդիային (տեսանյութ)

22:24 • 14/10

Եթե լինի այնպիսի քաղաքական միավորում, որի մոտեցումները, թիմը համապատասխանեն իմ ընկալումներին, կքննարկեմ․ Թ․ Պողոսյանը՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին

22:02 • 14/10

Ազգերի լիգա. Ռուսաստանի հավաքականը կրկին հաղթեց Թուրքիային (տեսանյութ)

22:00 • 14/10

Սթիվեն Հոքինգը մահից առաջ պատմել էր մարդկությանը սպառնացող նոր վտանգի մասին

21:32 • 14/10

Կայծակը հարվածել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ինքնաթիռին

21:24 • 14/10

50 Cent-ը կժամանի Դաղստան, որպեսզի բանակցություններ վարի Խաբիբի հետ

21:15 • 14/10

ԸՕ-ի փոփոխությունների փաթեթը կգա վերջնական տեսքի, և շուտով կառավարությունն այն կուղարկի ԱԺ. Դանիել Իոաննիսյան

20:56 • 14/10

Երևանի Արշակունյաց պողոտայում մեքենաներ են բախվել. կա տուժած

20:40 • 14/10

Էմերին խնդրել է «Արսենալի» ղեկավարությանը չերկարաձգել պայմանագիրը Ռեմսիի հետ

20:38 • 14/10

Գերմանիայում ինքնաթիռն ընկել է մարդկանց վրա. կան զոհեր (լուսանկարներ)

20:34 • 14/10

Կիմ Չեն Ընն այցելել է Փհենյանի նորաբաց երաժշտական թատրոն և անձամբ ստուգել ակուստիկան (լուսանկարներ)

20:23 • 14/10

ԵՄ երկրների կողմից շարունակվում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը, կասկած չունեմ՝ մինչև տարեվերջ գործընթացը լիովին կավարտվի․ Ս. Գրիգորյան

20:04 • 14/10

Քեյն. Սեփական հաջողությանս զոհը դարձա

19:57 • 14/10

Նիդեռլանդների ՊՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ կիբեռպատերազմի մասին

19:49 • 14/10

Պատմության թանգարանի գլխավոր ճակատի կամարաշարից գովազդային վահանակները հեռացվել են, հերթը կհասնի ալեհավաքներին․ Տիգրան Գալստյան (լուսանկարներ)

19:35 • 14/10

Ոստիկանների և երկրպագուների միջև բախում չի եղել. FAF-ի հայտարարությունը՝ Հայաստան-Ջիբրալթար խաղին հաջորդած միջադեպի մասին

19:23 • 14/10

Բուքինգհեմյան պալատը հրապարակել է արքայադուստր Եվգենյայի հարսանիքի պաշտոնական լուսանկարները

19:02 • 14/10

Պարբերաբար ստուգումներ են լինելու, որ աշխատանքները պատշաճ կատարվեն. Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշենի աղբավայր

18:51 • 14/10

Երգիչ Ստաս Պիեխան հիվանդանոց է ընկել

18:39 • 14/10

Նպատակն է պահպանել պատմամշակութային հուշարձանը, որ հայկական հետքը չվերանա․ Թբիլիսիում մոմավառություն է կատարվել՝ ի պահպանություն հայոց սրբավայրերի

18:09 • 14/10

ՄՅՈւ-ն պատրաստ է գնել «Ֆիորենտինայի» պաշտպանին

18:07 • 14/10

Ավանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. կասկածյալը ձերբակալվել է