Քրիստինա Ագիլերան ներկայացրել է վերջին 6 տարվա մեջ առաջին ալբոմը
Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան ներկայացրել է իր 8-րդ ստուդիական ալբոմը, որի վրա աշխատել է 2014 թվականից: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ Liberation ձայնասկավառակը հասանելի է iTunes-ում:
Հայտնի է, որ սա երգչուհու առաջին ալբոմն է վերջին 6 տարվա ընթացքում: Ալբոմում 15 երգ կա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ձայնասկավառակի պրոդյուսերներն են Քանյե Ուեսթը, Մայք Դինը, Անդերսոն Պաակը և Ռիքի Ռիդը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ագիլերան հայտնել էր վերջին 10 տարվա մեջ առաջին համերգային շրջագայության ամսաթիվը:
Ագիլերայի խոսքով՝ Liberation ալբոմի երգերով համերգային շրջագայությունը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին Հոլիվուդում:










