ԼՐԱՀՈՍ
-
  15:59 • 19.06.18 Գլխավոր դատախազը հանձնարարել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նախաքննությունն իրականացնող մարմնին արդեն հանձնարարվել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, ՀՀ հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում նրան ներգրավել որպես մեղադրյալ:
-
  15:56 • 19.06.18 Մենք պետք է շարունակենք ապրել մեր երկրում, բայց նույն տեղում չպետք է մնանք. Ն. Փաշինյանը՝ «Սինոփսիսի» աշխատակիցների հետ հանդիպմանը Վարչապետը նաև անդրադարձավ կառավարության կողմից կայացված վերջին որոշումներին, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հակասություններին:
-
  15:48 • 19.06.18 Պարզաբանել, թե եկամտահարկի փոփոխությունից հետո կվերադառնանք կուտակայինի 5/5 տոկոսին, հանրությանը հաճոյանալու փորձ է, ընդ որում՝ ոչ հաջող. ՀՀԿ պատգամավոր (ուղիղ) Բացի այդ նա նկատեց, որ կյանքի տևողությունը երկարել է, և կենսաթոշակառուների թվաքանակն ավելին է: «Հետևաբար, սա աներկբա, անհրաժեշտ համակարգ է»,-ասաց նա:
-
  Իրադարձային     15:35 • 19.06.18 Ռիգայում գերմանացի զբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ) Սկզբում զբոսաշրջիկը փորձել է համոզել իրավապահներին, որ ինքը ոչ մի վատ բան չի արել, սակայն ավելի ուշ, երբ նրան ցույց են տվել տեսանյութը, նա խոստովանել է, որ ինքը գրազով է նման քայլի գնացել:
-
Իրադարձային   15:27 • 19.06.18 Ակցիայի մասնակիցները Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու պահանջով նամակը հանձնեցին ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչություն (տեսանյութ) Մի խումբ քաղաքացիներ հավաքվել Երևանում գտնվող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության դիմաց: Նրանք Արցախի իշխանություններից պահանջում են ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:
-
  15:24 • 19.06.18 Կարելի էր սպասել, որ զենք կլինի Մանվել Գրիգորյանի տանը, բայց սննդի առկայությունն անսպասելի էր. Ֆ. Ցոլակյան «Զենքի հետ կապված կարելի էր սպասել, որ զենք կարող է լինել, նաև անօրինական, բայց սննդի հետ կապված անսպասելի էր: Կռված մարդիկ են, գնացել են, եկել են ու զենք կարող էր լինել»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը...
-
  15:23 • 19.06.18 Չեմ պատկերացնում՝ ինչ հակափաստարկներ կարող են լինել, որ Մանվել Գրիգորյանը փորձի արդարանալ. Սասուն Միքայելյան «Ես եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ, չեմ եղել հանրասեփական կուսակցության անդամ։ Սրանք հանրասեփական կուսակցության անդամ են եղել։ Գիտեք՝ Վազգեն սպարապետի օրոք Հանրապետական կուսակցությունում ինչ կարգուկանոն է եղել»:
-
  15:21 • 19.06.18 Ճիշտ է մեկ շնչով անցկացնել ընտրությունները. այն էներգիան, որ այսօրվա իշխանությունն ունի, չի ունենա 6 ամիս, առավել ևս 1 տարի հետո. Ա. Մանուկյան Հարկավոր է ունենալ քաղաքական ամուր թիկունք խորհրդարանում, որը թույլ կտա լուծում տալ քո պրոբլեմներին: Այսօր Նիկոլը զբաղված է իր արգելքները կետ-կետ, ցանցային ձևով թուլացնելու, որ «Հանրապետականը» խեղճանա: Դա պետք է լինի համակարգված»,-հավելել է նա:
-
  15:12 • 19.06.18 Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը ՏԿՏՏ նախարարն ընդգծել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհը որակով կառուցելու, տեմպերն արագացնելու անհրաժեշտությունը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հունիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։
-
Իրադարձային   15:10 • 19.06.18 Առաջիկայում տեղեկություններ կհրապարակվեն «Մարտի 1»-ի գործով. ՀՀ գլխավոր դատախազ Անդրադառնալով հարցին՝ «Մարտի 1»-ի գործով նախկին պաշտոնյաներ հնարավոր է ձերբակալվեն՝ դատախազը պատասխանեց. «Ում վերաբերյալ որ կլինեն օրենքով նախատեսված հիմքեր, նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված հարկադրման միջոցներ»:
-
  15:07 • 19.06.18 Մանվել Գրիգորյանն իմ քավորն է, բայց հալալ եղբայրս, հայրս էլ լինի, որ նման արարք լինի, չեմ ների. Անդրանիկ Կարապետյան (տեսանյութ) «Զենք-զինամթերքից մեծ զարմանք չեմ ապրում, նա ԵԿՄ նախագահն է, Արցախի հերոս է, սակայն այն, ինչ զինվորի բաժին սննդամթերքի հետ կապված է եղել, շատ մեծ ցավ եմ ապրում, և կարծում եմ՝ դա աններելի, անթույլատրելի արարք է»,-ասաց նա:
-
  15:05 • 19.06.18 Կուտակային կենսաթոշակների համակարգից հրաժարվելը կամ հետաձգելն իր մեջ ռեպուտացիոն ռիսկ է պարունակում. Ատոմ Ջանջուղազյան (ԱԺ նիստը՝ ուղիղ) Ատոմ Ջանջուղազյանը շեշտեց, որ բավական հեղինակավոր կառավարիչներ են ներգրավված այս միջոցների օգտագործման համար, ինչը լրացուցիչ երաշխիք է, որ կունենանք նաև ապահով կառավարում:
-
  15:04 • 19.06.18 Մանվել Գրիգորյանը ՀՀԿ անդամ չէ, ՀՀԿ խմբակցության անդամ է. Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք ՀՀԿ-ն կրում է պատասխանատվություն Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև հարցին արդյո՞ք ՀՀԿ-ն կրում է քաղաքական պատասխանատվություն Մավել Գրիգորյանին վերագրվող արարքների համար. «Մանվել Գրիգորյանը ՀՀԿ անդամ չէ, ՀՀԿ խմբակցության անդամ է»։
-
Իրադարձային   14:59 • 19.06.18 Ոստիկանությունը հայտնաբերել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոներով մեքենաներ, որոնք բեռնված են եղել Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով (տեսանյութ) Հունիսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ...
-
  14:50 • 19.06.18 ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «Կուտակային կենսաթոշակների մասին» նախագիծը (ուղիղ) ԱԺ-ն սկսել է իր արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկման է ներկայացվել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ: Ֆինանսների նախարար, հիմնական զեկուցող Ատոմ Ջանջուղազյանը ...
-
  Տնտեսություն   Իրադարձային   14:50 • 19.06.18 Ինչ վնաս է տվել կոռուպցիան Հայաստանի շրջակա միջավայրին. France 24-ի անդրադարձը (տեսանյութ) «Բաց հանքարդյունաբերությունը սպիեր է թողել փոքր երկրի գեղեցիկ բնապատկերի վրա: Կոռուպցիան թույլ է տվել հանքարդյունաբերողներին շրջանցել շրջակա միջավայրի պահպանության կանոնադրությունները և տեղացիների իրավունքները»...
-
  14:42 • 19.06.18 Օգնությունը անձամբ եմ տարել սահման, չեմ տվել ԵԿՄ-ին. Սամվել Ալեքսանյան (տեսանյութ) ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝անդրադառնալով հարցին, թե նախկինում ինքը ԵԿՄ-ին օգնություն էր տալիս նաև սահման ուղարկելու համար դադարեցրել էր...
-
  14:11 • 19.06.18 77 կողմ, 3 դեմ. ԱԺ-ը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկեց (տեսանյութ) Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը գումարել էր արտահերթ նիստ, որի օրակարգում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումն էր: