ԼՐԱՀՈՍ
-
  16:51 • 22.06.18 70 դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները փակվելու են. նախարար «Որոշ կազմակերպությունների դեպքում, որոնց թիվը քիչ կլինի, ծրագրի շարունակականությունը կապահովվի, բայց աստիճանական առաջիկա մեկ տարվա ընթացքում կանցնենք այդ տարբերակին, որ բացառենք կոռուպցիան այստեղ»,-ասել է նախարարը:
-
  16:49 • 22.06.18 Կարևոր է, որ ընտրությունները կազմակերպվեն Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համապատասխան, կուսակցությունները ԸՕ–ի ընդունումից հետո ունենան բավարար ժամանակ. Ջիանի Բուքիքիո Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Իրադարձային   16:47 • 22.06.18 Նորք Մարաշի գործով Հ. Սարիբեկյանն ազատ արձակվեց կալանքից, իսկ Շիրխանյանին կալանքից ազատելու երաշխավորություն է ներկայացրել 2 պատգամավոր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատաքննությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
-
Իրադարձային   16:44 • 22.06.18 Ձերբակալվել է «օրենքով գող» համարվող Անդրանիկ Հարությունյանը Նախնական տվյալներով՝ 2018թ. հունիսի 20-ին Անդրանիկ Հարությունյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «NEXIUM» գրառումով պլաստմասե տարրա, որի մեջ եղել է 9 հատ հաբ՝ դաջված «M» տառով, իսկ հյուրասենյակից՝ սպիտակ գույնի բյուրեղանման փոշիացված զանգված:
-
  16:28 • 22.06.18 Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2-ը տեղափոխվել են ԲԿ. shamshyan.com Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47.5 կմ հատվածում ճակատ- ճակատի բախվել են Lada մակնիշի 35 MZ 706 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 77 PT 766 համարանիշի ավտոմեքենաները:
-
Տնտեսություն   Իրադարձային   16:25 • 22.06.18 «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետբյուջե շուրջ 360 մլն դրամ պակաս է վճարել. ՊԵԿ Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած գործողությունների շրջանակում պարզվել է, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ: Բացի այդ, ստուգումների ...
-
    Տնտեսություն   16:24 • 22.06.18 Էրդողանի հույսը կարտոֆիլի գնի նվազումն է․ The Times-ի անդրադարձը Թուրքիայում սպասվող ընտրություններին The Times-ը նկատում է, որ անցյալ ամիս Ստամբուլում մեկ կիլոգրամ սոխի գինն ավելացել է 200, իսկ կարտոֆիլինը՝ 94 տոկոսով։ Բավականին լուրջ գնաճ է արձանագրվել նաև կաթնամթերքի շուկայում։
-
  16:22 • 22.06.18 Վալերիյ Օսիպյանը Երևանի ոստիկանապետ է նշանակել Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: «ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ»:
-
  16:07 • 22.06.18 ՊՆ «թեժ գծով» ստացված ահազանգի հիման վրա ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այց է կատարել N զորամաս ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված ահազանգի հիման վրա հունիսի 21-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը չհայտարարված այց է կատարել ՀՀ ՊՆ N զորամաս: Այս մասին տեղեկացնում...
-
    15:59 • 22.06.18 Ստամբուլի 3-րդ միջազգային օդանավակայանը կարող է անվանակոչվել Էրդողանի պատվին «Եթե նայենք 16 տարի որպես վարչապետ ու նախագահ, իսկ դրանից առաջ էլ որպես Ստամբուլի քաղաքապետ եղած հարգելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարած աշխատանքին՝ ինչո՞ւ նրա անունը չլինի», - ասել է նախարարը։
-
  15:55 • 22.06.18 Նոր թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները. նախարար Գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանն ու տարածաշրջանային համագործակցության ապահովմանը:
-
    15:51 • 22.06.18 Վրաստանի ցանկացած հաջողություն մենք ընդունում ենք որպես մերը. վարչապետը շնորհավորել է Մ. Բախտաձեին վարչապետ ընտրվելու կապակցությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ...
-
Իրադարձային   15:49 • 22.06.18 Ազատավանի ԱԱՊԿ-ում նախկին տնօրենը յուրացումներ և պաշտոնական կեղծիք է կատարել. հարուցվել է քրգործ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2015-2016 թվականների ընթացքում Ազատավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ-ի) նախկին տնօրեն Ա. Ղ.-ն կենտրոնին ...
-
  15:45 • 22.06.18 Երևանի քաղաքապետի տեղակալները հրաժարական չեն տվել Այս պահին նման բան չկա: Tert.an-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանում է իրականությանը տեղեկատությունը, թե ինքը հրաժարական է տվել: «Ես ասում եմ, որ նման բան այս պահին չկա»,- կրկնեց նա՝ պատասխանելով դիտարկմանը, թե ...
-
    15:17 • 22.06.18 Թուրքիան արգելել է գերմանացի պատգամավորի մուտքը երկիր՝ քուրդ զինյալներին աջակցելու պատճառով Նշվում է, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից Թուրքիա մեկնել պատրաստվող գերմանացի քաղաքական գործիչը ստիպված է եղել իջնել օդանավից, երբ տեղեկություն է ստացվել, որ իր մուտքը Թուրքիա արգելված է։
-
  Մշակույթ   15:11 • 22.06.18 Ջեյմի Լանիսթերի դերակատարը պատմել է «Գահերի խաղի» ամենադաժան տեսարանի մասին «Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, որը կատարում է Ջեյմի Լանիսթերի դերը, Variety-ի հետ զրույցում պատմել է՝ որ տեսարանն է իր կարծիքով ամենադաժանը բոլոր յոթ եթերաշրջաններում:
-
  Իրադարձային   15:06 • 22.06.18 Ալժիրի վարչապետն առաջարկել է 81-ամյա նախագահին 5-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույախյան կոչ է արել երկրի 81-ամյա նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային 5-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը 2019-ին կայանալիք նախագահական ընտրություններում։
-
  15:05 • 22.06.18 Անշարժ գույքի Գեղարքունիք մարզային ստորաբաժանումը լուծարվել է. մարզի Մարտունի տարածաշրջանի բնակիչները բարձրաձայնում են կոռուպցիոն և այլ խնդիրների մասին Նրա կարծիքով՝ նոր իշխանությունները ֆիզիկապես էլ ժամանակ չունեն բոլոր խնդիրներին տեղակ լինելու, այդ պատճոռով իրենք հետամուտ կլինեն և կօգնեն կառավարության բացահայտել խնդիրը, մարզային կոռուպցիան, ինչ, նրա հավաստմամբ՝ բավականին մեծ չափերի է հասնում:
-
  14:53 • 22.06.18 Հնարավոր է առանց դրամական միջոցների կանգնել զինվորի կողքին. ներկայացվեց «Սփյուռքը հայկական բանակին ծառայեցնելու» ծրագիրը (տեսանյութ) Հնարավոր է առանց դրամական միջոցների կանգնել զինվորի կողքին. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Տիգրան Մեծ» ռազմավարժարանի տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանը, ում նախաձեռնությամբ գործում է «Սփյուռքը հայկական բանակին ծառայեցնելու» ծրագիրը: