Իսպանիայի ոստիկանությունը մասշտաբային գործողություն է իրականացնում «հայկական մաֆիայի» դեմ (լուսանկարներ, տեսանյութ)
Իսպանիայի ազգային և շրջանային ոստիկանական ուժերը գործողություն են իրականացնում «հայկական մաֆիայի» ենթադրյալ անդամների դեմ, հայտնում է Efe գործակալությունը: Ինչպես հայտնել են պաշտոնյաները՝ մաֆիայի անդամները կասկածվում են մի շարք հանցագործություններում ներգրավվածության համար՝ թենիսի խաղերի մասին պայմանավորվածություններ կազմակերպելուց մինչև թմրանյութերի և զենքերի վաճառք ու փողերի լվացում:
Գործակալության հաղորդմամբ՝ ոստիկանական գործողությունների ընթացքում նախատեսվում է մոտ 100 մարդու ձերբակալություն:
Ինչպես հայտնել է «Mossos d'Esquadra» անվանումով հայտնի Կատալոնիայի ոստիկանությունը, Իսպանիայի անվտանգության ուժերն առնվազն 70 հատուկ գործողություն են իրականացնում երկրի ամբողջ տարածքում:
Հետաքննությանը մոտ ոստիկանական աղբյուրները հայտնել են գործակալությանը, որ գործողություններն իրականացվում են Բարսելոնայի մոտակայքում, Կատալոնիայի հյուսիս-արևելքում, ինչպես նաև Միջերկրական ծովի մոտ գտնվող տարածքներում և երկրի մայրաքաղաք Մադրիդում:
Epa եվրոպական ֆոտոգործակալությունը, հրապարակելով ոստիկանական գործողության լուսանկարները, նշում է, որ Կատալոնիայի մի շարք դիմակավորված ոստիկաններ Եվրոպոլի հետ համագործակցությամբ մասնակցել են «հայկական մաֆիայի» դեմ Բարսելոնայում ոստիկանական գործողությանը:
![]()


Cop policial a la màfia armènia en un operatiu amb la participació de prop de 1000 policies de @mossos, @policia, @Interpol i @Europol en què es preveu detenir 142 persones en 73 entrades arreu de l’Estat espanyol https://t.co/Qw1i5VruqS pic.twitter.com/ojyJbmQ7xn
— Mossos (@mossos) June 26, 2018










