Կուտակային կենսաթոշակային համակարգի չերևացող կողմերը. Աշոտ Խուրշուդյան
Աշոտ Խուրշուդյանն ամփոփել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում տեղի ունեցած «Կենսաթոշակային ապահովագրության պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելը. քայլեր, ռիսկեր, հնարավորություններ» թեմայով քննարկումների մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա պատրաստված քաղաքականության համառոտագրերի ուղերձները՝ ուշադրություն սևեռելով կենսաթոշակային բարեփոխման հարակից հարցերի վրա, որոնք կարող են ուշադրությունից վրիպել։
Գործատու
Հայաստանում ընդունված է աշխատավարձի մակարդակը պայմանավորել, այսպես ասած, «մաքուր» ցուցանիշով՝ «Աշխատավարձս մաքուր այսքան է»։ Աշխատանքի համաձայնությունը ձեռք է բերվում՝ հաշվի առնելով, թե որքան առձեռն եկամուտ կստանա անձը։ Նույնիսկ եթե «կեղտոտ» աշխատավարձ է հայտարարվում, մարդիկ հակված են վերահաշվարկելու և որոշելու ստանալիք միայն տնօրինվող եկամուտը։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հարկային կամ կենսաթոշակային փոփոխություններից հետո ոչ բոլոր գործատուներն են ավտոմատ կիրառում նոր դրույքները։
«Կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումից հետո կամավոր միացան շատ մարդիկ»,– այս հայտարարությունը հաճախ ենք լսում։ Սակայն, իրականում, նրանց մեծամասնության դեպքում համակարգին միանալը պայմանավորված է առաջին հերթին գործատուների որոշմամբ։ Գործատուները տարբեր են, գործատու-աշխատող հարաբերությունները տարբեր են, և եղան շատ գործատուներ, ովքեր ճշգրտեցին տրամադրվող աշխատավարձերն այնպես, որ պահպանվի աշխատողների ստանալիք «մաքուր» աշխատավարձը։ Ավելին, կան գործատուներ, ովքեր եկամտային հարկի փոփոխությունը նույնպես ճշգրտեցին։ Սակայն կան նաև այնպիսիք, որոնք ոչինչ չարեցին՝ սպասելով կուտակային համակարգի լիարժեք ներդրման հերթական հետաձգմանը։
Աշխատավարձի բանակցություններ
Աշխատավարձի շուրջ բանակցություններ միշտ են տեղի ունենում։ Սակայն ինչպե՞ս։ Հայաստանում արհմիությունների ինստիտուտը չի կայացել, և գործազրկության բարձր մակարդակի պայմաններում գործատուները կարողանում են թելադրել իրենց համար ձեռնտու աշխատավարձեր։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են կարողանում բանակցել. կանայք, օրինակ, ավելի հեշտ են համաձայնվում ցածր աշխատավարձին, երիտասարդները՝ նույնպես, քանի որ գերադասում են կարիերան։ Մինչդեռ բավական է գործատուին տեղեկացնել, որ աշխատանքդ փոխում ես ավելի բարձր աշխատավարձի պատճառով, և չի բացառվում, որ գործատուդ հաջորդ օրն իսկ բարձրացնի աշխատավարձդ։
Կրկնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ շատ գործատուներ իրենց աշխատակիցներին ընդգրկեցին համակարգի մեջ՝ այնպես ճշգրտելով աշխատավարձը, որ դրա «մաքուր» բաղադրիչը մնա անփոփոխ, իսկ որոշ գործատուներ նման բան արեցին նաև եկամտային հարկի բարձրացման ժամանակ։
Իսկ ո՞րն է գործատուների՝ աշխատավարձը ճշգրտելու պաշարը։ Առաջին հայացքից թվում է, որ դա մեծացնում է ծախսերը, ուստի գործատուն պետք է նվազեցնի շահույթը կամ նույնիսկ, ստիպված, վնասով աշխատի։ Իրականությունը, սակայն, մի քիչ ավելի բարդ է։ Իսկ այդ բարդությունը հասկացվում է այլ երկրների հետ համեմատության մեջ, հատկապես այն երկրների, որտեղ հարկերի և այլ սոցիալական կուտակումների մակարդակն էապես բարձր է։ Եթե դա լիներ զուտ մեխանիկական որոշում, ապա ձեռնարկատիրությունը չէր կոչվի ձեռնարկատիրություն։
Իսկ ո՞րն է այլընտրանքը։ Պատասխանը մեկն է՝ մրցունակությունն ու արտադրողականության բարձրացումը. ավելորդ ծախսերի կրճատում, ավելի ցածր վարձակալությամբ տարածքի փնտրում, առավել օպտիմալ աշխատանքի կազմակերպում։ Շարքը կարելի է շարունակել, սակայն ավելի հետաքրքիր է նոր պայմանագրերի կնքումն ու շուկաներ մուտք գործելը, հաճախորդների հետ ավելի արդյունավետ բանակցելը։
Իհարկե, կա մեկ այլ ուղի՝ լոբբիստական ջանքերով հարկերն իջեցնելը, սոցիալական պաշտպանության այնպիսի համակարգի դեմ դուրս գալը, ինչպիսին կուտակայինն է, ստվերում աշխատելը։ Վերջիններս բխում են հենց շատ գործատուների շահերից. նրանց հետաքրքրում է միայն էժան աշխատուժը, իսկ աշխատողին սոցիալական ապահովությունից զրկելը հոգս չէ։ Ստվերում աշխատողները նույնիսկ չեն կարողանում վարկային պատմություն հավաքել, նրանք ոչ միայն թոշակ չեն կարող կուտակել, այլ նույնիսկ համապատասխան ստաժ չեն կարող գրանցել։ Նման բիզնեսները խաթարում են մրցակցությունը, արտադրողականությունը բարձրացնելու ու մրցունակ լինելու փոխարեն վնասում են առողջ բիզնեսին։
Ներառական տնտեսություն
Ներառական տնտեսության մասին շատ են խոսում։ Հայաստանի տնտեսության կառուցվածքը խոսուն է. կապիտալի ու եկամուտների բևեռացվածություն, ստվեր, հարուստներ և աղքատներ, գործազրկություն, բնակչության մոտ սպառման գերազանցում եկամուտներին... Փոփոխության կարիքն ակնհայտ է։
Եկամուտների բարձրացումն է նվազեցնելու աղքատությունը։ Կուտակային կենսաթոշակի ներդրումը ստիպում է գործատուներին վերաբաշխել եկամուտն հօգուտ աշխատողների, իսկ կուտակումը, այսինքն՝ պայմանը, որ աշխատողը չսպառի իր լրացուցիչ եկամուտը, զսպում է գնաճը։ Հայաստանի տնտեսության վատթար կառուցվածքը կուտակայինի ներդրմամբ էականորեն բարեփոխվում է դեպի դրականը։ Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը տնտեսական նոր քաղաքականություն իրագործելու լայն դաշտ է բացում։
Ներառական տնտեսությունը ոչ թե պարզապես «այսպահային» եկամուտների բաշխումն է, քանի որ եթե այդպես լիներ, ապա կարելի էր պարզապես հավաքված հարկերը վերաբաշխել բնակչության սոցիալական խոցելի խավին ու «բարելավել» ցուցանիշները։ Ներառական տնտեսությունը ենթադրում է, որ նաև ծերերը անմասն չեն համընդհանուր ստեղծած բարիքից։ Իսկ սա, առկա ժողովրդագրական պատկերի պայմաններում, հնարավոր է միայն կուտակային համակարգի ներդրմամբ։ Սրանով մենք լուծում ենք ապագայում «աղքատ թոշակառու» չունենալու խնդիրը։ Ցավոք, այսօր այն անլուծելի է, եթե, իհարկե, հարկերն էականորեն չենք բարձրացնում։
Կամավորի ֆենոմենը
«Թողե՛ք՝ մենք կամավոր կխնայենք». թերևս սա առաջին հայացքից ռացիոնալ, սակայն փաստացի միֆ-արտահայտություն է, որ հաճախ ենք լսում։ Եթե Հայաստանի բնակիչները խնայող լինեին, Հայաստանի տնտեսությունը լրիվ այլ կառուցվածք կունենար։ Այո՛, կան հասարակություններ, որոնք խնայում են, բայց դա մենք չենք։ Սպառե՛լ, սպառե՛լ, սպառե՛լ. ընդ որում, հաճախ սպառել այնպիսի ապրանքների ու ծառայությունների վրա, որի օգտակարությունը նույնիսկ հասկանալի չէ։
Մի քիչ եկամուտներն աճում են, ավելանում են ավելի գրավիչ առաջարկները, բանկերը սկսում են հաճույքով վարկեր տալ։ Փաստ է՝ եթե մեկ ամիս բոլոր աշխատողները վարկ չվերցնեն, բանկային տոկոսադրույքներն էականորեն կնվազեն։ Բայց սա անհնար է, սա մենք չենք։ Չորս տարի է անցել կուտակայինի ներդրումից, ու բոլոր նրանք, ովքեր կողմ էին միայն կամավոր համակարգի ներդրմանը, թող հետադարձ նայեն, թե որքան են խնայել։ Տնտեսական քաղաքականությունը աբստրակտ հասկացությունների վրա չի կառուցվում, այլ փաստացի վարքագծի։ Իսկ Հայաստանում սպառման հակումը բարձր է, սա է փաստացի վարքագիծը։
Հաշվապահություն
Երբևիցե փորձե՞լ եք ճշտել հաշվապահությունից, թե ինչքան եկամտային հարկ եք վճարում։ Որոշ երկրներում եկամտահարկի տարեկան հաշվետվությունն անձն ինքն է ներկայացնում և ներկայացնելիս գիտակցում է, թե որքան է վճարել պետությանը հանրային ծառայությունների համար։ «Ես հարկատու եմ»,- քաղաքացու արտաբերած այս խոսքը նրա մեջ արթնացնում է պահանաջատիրոջը, հիշեցում է քաղաքացիական ծառայողին կամ էլ քաղաքական պաշտոնյային, որ նրանք կոչված են ծառայելու քաղաքացուն։ Քաղաքացիական գիտակցությունը ցանկացած քաղաքակիրթ երկրի խարիսխն է։
Հայաստանում եկամուտների հաշվետվություն քաղաքացիները չունեն, եկամտային հարկի հաշվարկ չեն իրականացնում։ Այդ գործառույթը հանձնված է գործատուին, մասնավորապես՝ ընկերության հաշվապահությանը։ Սակայն քանի՞ հաշվապահ է աշխատակցին աշխատավարձ տրամադրելիս ներկայացնում նաև աշխատավարձի հաշվարկը և վճարված հարկի չափը։ Պետության՝ ի դեմս հարկային օրենսդրության, և աշխատողի միջև շփման կետը միայն հաշվապահն է։ Մինչդեռ պետությունը հարկային փոփոխություններ անելիս, կենսաթոշակային համակարգ փոխելիս անուշադրության է մատնում հաշվապահին, մոռանում է, որ իր և իր հարկատուի միջև հարաբերությունը հենց հաշվապահն է ապահովում։
Հայաստանում, թերևս, բոլորը գիտեն, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, սակայն, չգիտես ինչու, այստեղից բխեցնում են, որ օրենքի փոփոխությունն ինքնաբերաբար հանգեցնում է զանգվածային իմացության։ Երբևիցե չի եղել, որ եկամտահարկի օրենքում որևէ փոփոխություն կատարելիս միաժամանակ ամրագրվի, որ գործատուն կամ հաշվապահը պարտավոր են աշխատողին տեղեկացնել այդ փոփոխության մասին։ Կամ էլ չի նշվում, թե այդ հարաբերություններով ինչ պարտադիր ինֆորմացիա պետք է տրվի։ Այն տպավորությունն է, որ աշխատողից գանձվող եկամտային հարկը պետությունը ցանկանում է գաղտնի պահել, որ հարկատուն չբարկանա։ Ստացել ենք այն պատկերը, որ պետությունն ի սկզբանե ենթադրում է, թե ունի անպատասխանատու քաղաքացիներ, քանի որ հարկեր ոչ ոք չի սիրում վճարել։
Երբ ներդրվեց կուտակային կենսաթոշակային համակարգը, ու ոչ ոք չմտածեց տրամադրվող ինֆորմացիայի մասին, հաշվապահներն ավտոմատ շրջանառության մեջ դրեցին պիտակներ, որոնց սովոր են և անում են մեխանիկորեն՝ «պահումներ», «գանձումներ». «աշխատավարձիցդ լրացուցիչ գանձվելու է 5 տոկոս»։ Այս մեխանիկական գործողությունը այդպես էլ չարտահայտեց փոփոխության հիմնական էությունը՝ «աշխատավարձիցդ կուտակելու ես 5 տոկոս, և ևս 5 տոկոս պետությունն է քո համար կուտակելու»։ Հաշվապահական հաշվառման առարկան անցնելիս կուտակային համակարգ չի եղել, ավելին, 1000 դրամների հիմնադրամ էլ չի եղել, ու ցանկացած փոփոխության հաշվապահը նայելու է լրացուցիչ հարկի ու հարկատեսակի տեսանկյունից, ոչ թե պետության ու աշխատողի հարաբերության։ Հաշվապահությունը չդիտարկվեց կուտակային համակարգի ներդրման գործընկեր։
Ներդրման տևողություն
Հայաստանում առկա ֆինանսական գրագիտության պակասն արդեն հաշվապահության խնդիրը չէ։ Փողերը խնայելը, ներդնելն ու կառավարելը, եկամտաբերությունը հաշվելը, ընտանեկան ֆինանսական հաշվեկշիռը բարվոք վիճակում պահելը, որքան էլ ժամանակակից աշխարհի համար անհրաժեշտ, նույնքան էլ դեռևս տարածում չստացած որակներ են Հայաստանում։ Եվ ահա այստեղ նույնպես թյուր կարծիք կա ձևավորված։
Փողերի կառավարման երեք մակարդակ կա՝ կարճաժամկետ, միջին ժամկետի և երկարաժամկետ։ Հայաստանում ամենից տարածվածը և ամենահեշտը կարճաժամկետն է. ցանկանում ես կարճաժամկետ եկամուտ ապահովել՝ փողդ պահի՛ր ավանդում։
Կան նաև սահմանափակ գործիքներ միջին ժամկետի համար, մասնավորապես՝ պետական ու մասնավոր պարտատոմսերը։ Այնուամենայնիվ, միջին ժամկետում միջոցներն ակտիվ կառավարելը Հայաստանում այդքան էլ դյուրին չէ՝ ֆոնդային բորսա չկա։ Ոմանք իրենց բախտը փորձում են միջազգային բորսաներում՝ բրոկերությամբ։ Երկարաժամկետ ներդրումներ են բաժնետոմսերը, սակայն դրանք էլ միայն լուրջ խաղացողների համար են։ Սովորաբար անհատ բրոկերները բաժնետոմսերին վերաբերվում են նույն կերպ, ինչպես կարճաժամկետ կամ միջին ժամկետի ներդրումներին։
Ու ահա այստեղ է, որ թյուր կարծիք է ձևավորվում, իբր անհնար է երկարաժամկետ ներդրումներ գտնելը, ուստի անհնար է, որ կենսաթոշակային կառավարիչները երկար փողեր կառավարեն։ Իրականում անհատի համար երկարաժամկետ ներդրումները հենց կուտակային կենսաթոշակային ֆոնդերն են։ Ցանկանում ես փողդ երկար ժամկետով ներդնել՝ դի՛ր կենսաթոշակային ֆոնդերում։ Ինչու հենց կենսաթոշակային ֆոնդերու՞մ. որովհետև «ավանդի մտածողությամբ» անհնար է երկարաժամկետ ներդրում կատարել։
Երկարաժամկետ ներդրումները նաև չափերով են մեծ. այսպես, 100 միլիոն դրամով կարելի է ավանդ բացել, սակայն ի՞նչ անել, երբ խնայողությունը դառնում է մեկ միլիարդ, հարյուր միլիարդ, տրիլիոն դրամ։ Փորձե՛ք զանգահարել բանկ և ասել, որ մեկ միլիարդ դրամի ավանդ եք ցանկանում ներդնել, այն էլ երկարաժամկետ…
Ուստի, մեր կարճաժամկետ ներդրումների մասին գիտելիքները ստեղծում են մեծ ու երկար փողերի կառավարման պատրանք։ Իսկ կենսաթոշակային կառավարիչները հենց այլ գիտելիքներով ու գործիքներով են աշխատում։
Մակրոտնտեսական քաղաքականություն
Կուտակային կենսաթոշակային համակարգն իր հետ բերում է նաև նոր ռիսկեր ու հնարավորություններ, և դրանք կառավարելը մակրոտնտեսական քաղաքականության մեջ նոր շտրիխներ է մտցնում։ Այսպես, օրինակ, եթե պետությունը ներքին պարտքի միջոցով է նպաստում կուտակային կենսաթոշակի համալրմանը, և այդ պարտքի տոկոսը համազոր է կուտակված կենսաթոշակի իրական եկամտին, ապա պարտքի տոկոսը, որը փակելու են մեր հաջորդ սերունդները, չեզոքացնում է կուտակված կենսաթոշակի եկամտային մասը։ Այսինքն՝ մենք զուգահեռ ապագա հարկային բեռ ենք կուտակում։
Փոխվում է նաև հարկաբյուջետային քաղաքականության եկամուտների բաշխման գործառույթը. կախված գանձվող հարկերի բնույթից՝ պետության մասնակցությունը կուտակային կենսաթոշակային համակարգին կարող է վերաբաշխումը դարձնել արդար կամ անարդար։ Հայաստանում միակ փաստաթուղթը, որը հեռանկարի տեսանկյունից է դիտարկում հարկաբյուջետային քաղաքականությունը, ՄԺԾԾ-ն է, որն էլ ընդամենը երեք տարվա հեռանկար է ուրվագծում։ Նմանապես կարճ է Կառավարության պարտքի կառավարման ռազմավարությունը, որտեղ կենսաթոշակային բարեփոխումը նշվում է որպես զուտ պարտքի ֆինանսավորման աղբյուր։
Հետոն
Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո օրակարգում առաջնային է դառնում գործատու-աշխատող հարաբերությունը օրինական դաշտ բերելը։ Չպիտի գործատուն կարողանա ստվերում աշխատել, չպիտի աշխատողը զրկվի իր ապագայի սոցիալական երաշխիքներից, քանի որ ի վիճակի չէ բարվոք պայմանների շուրջ բանակցել ներկայում։ Շատ աշխատողներ կամավոր են մտնում ստվեր, քանի որ «նաղդ» եկամուտը գերադասելի է։ Անարդար բիզնեսը հենց կառուցվում է նման կարճաժամկետ կարիքների շահագործմամբ։ Մարդիկ ստիպված զոհաբերում են իրենց ապագան՝ այսօրվա կարիքներից դրդված։ Այստեղ անհրաժեշտ է թե՛ նոր սոցիալական, թե՛ նոր տնտեսական քաղաքականություն։
Նույնիսկ կենսաթոշակային նոր համակարգի ներդրմամբ սպառման նվազումը բավարար չէ առավել մրցունակ տնտեսության կառուցվածք ունենալու համար։ Ցածր աղքատություն ունեցող երկրներում ոչ թե պարզապես բարձր եկամուտների շնորհիվ է դա ապահովվում, այլ բնակչության ապահովության։
Ոչ թե պետք է բոլորս հարստանանք (դա անհնարին է), այլ առավել խոհեմ ծախսեր անենք։ Բավական է հարազատներից մեկը լուրջ հիվանդանա, ընտանիքի բյուջեն ենթարկվում է լուրջ փոփոխությունների, բարեկեցիկ վիճակից դառնում ենք աղքատ։
Առողջապահությունը, անվտանգ շինարարությունը, էկոլոգիան, սանիտարահիգիենիկ համակարգը և շատ ու շատ ծախսեր կան, որոնց վրա խնայում ենք, ու այդ՝ իբր կարճաժամկետ օգուտը վեր ենք ածում երկարաժամկետ այնպիսի ծախսի, որը դանդաղ գործողության չգիտակցված հարկատեսակ է։ Ու այս հարկատեսակն ավելի բարձր է, քան անհատական եկամուտից վճարվողը։ Կենսաթոշակային նոր համակարգի վերջնական ներդրմամբ չպետք է սահմանափակվեն մյուս բարեփոխումները։ Սա ընդամենը սկիզբն է։
Ի՞նչ անել...
1. Այսուհետ բարեփոխումներն իրականացնելիս հաշվի առնել և գործընկեր դիտարկել նաև դրա անմիջական իրականացնողներին, մասնավորապես՝ գործատուներին և հաշվապահությանը։
2. Ուրվագծել հարկաբյուջետային քաղաքականությունը՝ հաշվի առնելով կանխատեսվող ժողովրդագրական միտումները և կուտակային կենսաթոշակային համակարգի երկարաժամկետ հեռանկարը։ Հատկապես հաշվի առնել վերջինիս իրական ու գնային ազդեցությունները, ոչ թե պարզապես կատարել մեխանիկական հաշվարկներ։
Եվ վերջում…
Թերևս սրա մասին նույնպես մոռացվել է. Կենտրոնական բանկի մասին սովորաբար խոսում են որպես առևտրային բանկերի շահերի պաշտպանի ու վերջիններիս մենաշնորհային դիրքը «փայփայող» կառույցի։ Մինչդեռ, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, ի լրումն ԱՊՊԱ-ի, ֆինանսական համակարգում ձևավորում է բանկերին մրցակից առաջին լուրջ ֆինանսական այն ինստիտուտը, որն ապագայում լուրջ խաղացող է դառնալու։
Եթե այսօր կուտակային կենսաթոշակային ներդրումների մի մասը բանկերում ավանդներն են, ապա արդեն իսկ անհրաժեշտ է մտածել ֆինանսական մյուս գործիքների զարգացմանն ուղղված միջոցառումների մասին։ Հաճախ կառավարիչների վրա դրվող սահմանափակումներն են դառնում որոշիչ, թե որտեղ ներդրումները կատարվեն։
Օրինակ, կարճաժամկետ ինֆլյացիոն ապահովվածությունը հենց ստիպում է կենսաթոշակային կառավարիչներին բարձր ինֆլյացիա ունեցող երկրներում ապավինել կարճաժամկետ բարձր եկամտաբերությամբ գործիքներին՝ բանկերի ավանդներին։
Եթե այս պահին կենսաթոշակային ֆոնդի կառավարման խիստ պայմանները զգուշավորության չափանիշից ելնելով են դրվել, ապա վաղը, մյուս օրը պետք է մտածել նաև այդ երաշխիքների ազդեցությունը կառավարիչների վարքագծի վրա՝ ապահովել դրանց ու ֆինանսական շուկայի զարգացման հեռանկարների ու ռիսկերի օպտիմալ զարգացումը քաղաքականության միջոցով։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Մշակույթ 19:36 • 19/04 Հայկական Kulthome-ի դիզայներական աշխատանքները հայտվել են միջազգային Amazing Architecture և Architecture & Design հարթակների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Կարևոր է ընդգծել, որ միջազգային հարթակների անդրադարձը Kulthome-ին ընդգծում է Հայաստանի դերը՝ համաշխարհային դիզայնի ոլորտում՝ ասելիքի ու ուրույն ձեռագրի առումով։
-
Քաղաքականություն 15:56 • 19/04 Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. Լավրով Մենք շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ, և կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. այս մասին Спутник, Говорит Москва, Комсомольская правда ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է...
-
Քաղաքականություն 15:21 • 19/04 Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Հայաստանն ինքը դեռ չի կարողանում որոշել իր տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտին։ Այս մասին Спутник, Говорит Москва, Комсомольская правда ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
11:32 • 20.04.24 Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
-
11:30 • 20.04.24 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
09:37 • 20.04.24 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է