Ընտրությունները պետք է լինեն մրցակցային, հակառակ դեպքում կուսակցության վերնախավը կարող է տեղեր ծախել. Դանիել Իոաննիսյան
Tert.am-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ նախագահ, Ընտրական օրենսդրության բարեփոխման կառավարության հանձնաժողովի Դանիել Իոաննիսյանի հետ: Նա հստակ շեշտեց, որ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու միտում չկա, այդ հարցով համաձայնություն չի լինի: Ըստ Իոաննիսյանի՝ ընտրություններում կարևոր է այն, որ մրցակցություն լինի: Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ընտրությունները պետք է լինեն մրցակցային, քանի որ երբ մրցակցային չեն, այդ ժամանակ կուսակցության վերնախավը կարող է տեղեր ծախել:
- Պարո՛ն Իոաննիսյան, հանձնաժողովում քննարկումից հետո հայտարարվեց, որ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական՝ փակ ցուցակով: Սակայն արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ այս համակարգը լուրջ թերություններ ունի, այն համարվում է պակաս ժողովրդավար, քանի որ հետին պլան է մղում հասարակության կարծիքն՝ առաջնային դարձնելով կուսակցության վերնախավի տեսակետը: Ինչո՞ւ 100 տոկոս համամասնականը քննարկվեց, այլ տարբերակներ քննարկվո՞ւմ են:
- Ոչ, այլ քննարկում չկա, քանի որ հանձնաժողովն այս հարցում քննարկում իրականացրեց ու որոշում կայացրեց ու ավարտեց: Անձամբ ես չեմ կարծում, թե հնարավոր է կոնկրետ այս կետի շուրջ որևէ բանակցություններից հետո զիջումների գնալը, որովհետև նաև կառավարության ծրագրում է ամրագրված ռեյտինգային համակարգից հրաժարվելը: Այն, որ ռեյտինգայինը չպետք է լինի, ոչ միայն ռեյտինգային, այլև տարածքային ռեյտինգային, գրված է նաև կառավարության ծրագրում, որը խորհրդարանը հաստատել է: Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանի ասածին, ապա հարց ունեմ՝ ի՞նչ է՝ իրենց գրածն էր ժողովրդավարական, երբ ընտրված խորհրդարանը որևէ կապ չուներ ժողովրդի ցանկության հետ: Ապրիլյան իրադարձություններից հետո այս խոսքս ապացուցելու կարիք այլևս չկա: Կուսակցության վերնախավից կախված չի լինելու, պարզապես կուսակցության վերնախավը պետք է մրցունակ ցուցակ ներկայացնի: Եթե ես լինեի կուսակցության ղեկավար, հարցումներ կանեի, որ հասկանայի, թե իմ կուսակցության որ անդամներն են ավելի հեղինակավոր, ու ցուցակի մեջ իրենց առաջին տեղերում կներկայացնեի: Այստեղ մի բան կա, որից ՀՀԿ-ն վախենում է, որ լավ չի պատկերացնում, այն է, որ ընտրությունները լինելու են մրցակցային, իսկ երբ մրցակցային չեն ընտրությունները, այդ ժամանակ կուսակցության վերնախավը կարող է տեղեր ծախել:
- Չե՞ք վախենում, որ ձեր այդ որոշումը կարող է բախվել ոչ միայն ՀՀԿ-ի հետ, այլև մյուս խմբակցությունների, որովհետև ՀՅԴ-ն ու ԼՀ-ն ասում էին, որ կարող է լինել համապետական ռեյտինգային համակարգ:
- Թե՛ «Դաշնակցությունը», թե Լուսավոր Հայաստան կուսակցությունները կողմ են քվեարկել, որտեղ հստակ գրված է, որ պետք է ամբողջապես հրաժարվել ռեյտինգային համակարգից, և անցում է կատարվելու ամբողջությամբ համամասնական ընտրակարգին:
- Որոշվել է նաև՝ ընտրությունների անցողիկ շեմը իջեցվելու է 1 տոկոսով՝ դաշինքների և կուսակցությունների համար, այսինքն՝ 6 ու 4 տոկոս է լինելու: Արտախորհրդարանական ուժերը հիմնականում կողմ են, սակայն գտնում են, որ 2 տոկոսով շեմը պետք է իջներ, քանի որ խորհրդարանական երկրի ԱԺ-ն պետք է այլընտրանքային լինի: Հնարավո՞ր է՝ քննարկումներից հետո այս դրույթում փոփոխություն լինի:
- Հանձնաժողովում տարբեր տեսակետեր քննարկվեցին. մարդ կար՝ առաջարկում էր չիջեցնել, մարդ կար, որ առաջարկում էր ընդհանրապես անցողիկ շեմը հանել, այսինքն՝ մեկ մանդատի ձայն հավաքածն էլ տեղ ունենա խորհրդարանում: Պետք է ասեմ, որ մենք, նախապես իմանալով, որ գալու ենք այս հարցի քննարկմանը, մեր կազմակերպությունում խնդրել ենք հետազոտություն իրականացնել: Եկանք այն եզրահանգման, որ 1-ից 2 տոկոս իջեցնելը ամենառացիոնալն է:
- Կառավարությունը խորհրդարանում բախվելու է այն հանգամանքի հետ, որ ՀՀԿ-ն թվով ամենաշատ պատգամավորներն ունի: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ փոփոխությունները, եթե ՀՀԿ-ի հետ կոնսենսուսի չգաք:
- Ընտրական օրենսգիրքը և առհասարակ խորհրդարանի ցանկացած քվեարկություն պետք է բխի հանրության ցանկություններից: Որպես հանձնաժողովի քարտուղար, ՀԿ ղեկավար՝ նպատակս այն է, որ մշակվի այնպիսի ԸՕ, որը կունենա հանրության սատարումը, որի ցանկացած բնույթ կկարողանամ բացատրել, թե ինչու է այդպիսին: Եթե հանրությունը սատարի, մեծամասնությունը՝ ոչ, ապա, մենք արդեն տեսել ենք, թե ինչ է լինում, երբ հանրությունը մի կարծիք է ունենում, իսկ խորհրդարանն՝ ուրիշ, հասկացանք՝ հանրության կարծիքը գերակա է: Չեմ կարծում, որ զուտ մի կուսակցության կարծիք կարող է դոմինանտ լինել, այդ մի կուսակցությունը ո՛չ ՀՀԿ-ն է, ո՛չ ՔՊ-ն, ո՛չ ԼՀ-ն և այլն, քանի որ դոմինանտ է հասարակության կարծիքը: Միանշանակ, ես չեմ ցանկանում նսեմացնել խորհրդարանական քննարկումների դերը, խորհրդարանում պետք է լինեն քննարկումներ, պետք է հնչեն առաջարկներ, մենք շատ ուշադիր պետք է լսենք բոլոր պատգամավորների առաջարկները, քննարկենք դրանք, ինչպես նաև և՛ ընդունելը, և՛ չընդունելը հստակ հիմնավորենք:
- ՀՀԿ-ականներն ասում են, որ ռեյտինգայինից հրաժարվելու պարագայում երևանյան խորհրդարան ունենալու վտանգ կա, քանի որ տեսակետ կա, որ ռեյտինգայինը վերացնելով մարզերի ներկայացվածությունը քիչ կլինի: Ի՞նչ մեխանիզմներով եք մտադիր ապահովել ազգային փոքրամասնությունների և ՀՀ բոլոր համայնքների ներկայացվածությունը խորհրդարանում:
- Ազգային փոքրամասնությունների հետ կապված հարցը երկուշաբթի օրը քննարկելու ենք, լինելու է բաց քննարկում ազգային փոքրամասնությունների հետ: Բանն այն է, որ ազգային փոքրամասնությունների ընտրվելը սահմանադրական նորմ է, ընտրական օրենսգրքում այդ նորմի ապահովումն այդքան էլ հաջող չէ, և պետք է մտածենք, թե ինչ ավելի հաջող կարգավորումներ տանք: Ինչ վերաբերում է երևանյան խորհրդարանին, ապա այստեղ 2 հակասական դրույթ կա: Բանն այն է, որ ՀՀ-ն փոքր երկիր է, որտեղ չկան տարածքային պառակտումներ, ազգային, կրոնական, լեզվական պառակտումներ, ինչպես նաև երբեք չեմ տեսնել, որ մի պատգամավոր վեր կենա ու կոնկրետ նախագծի քննարկման ժամանակ հայտարարի, որ դա, օրինակ՝ չի բխում Սյունիքի շահերից, իսկ մյուսն էլ պնդի, թե քվեարկում է, որովհետև բխում է, օրինակ՝ Լոռու մարզի շահերից: Այսինքն՝ ռեյտինգայինն արհեստական էր ու զուտ իշխանության վերարտադրման համար էր: Եթե ինչ-որ կուսակցություն չբերի ցուցակ, որ մարդկանց կշահագրգռի, ապա իրենց խնդիրն է, չէ՞ որ ամեն դեպքում մարդկանց հաճելի է, որ իրենց տարածքից մարդ է ներկայացված լինում: Հետևաբար, կուսակցությունները պետք է շահագրգռված լինեն, որ բոլոր մարզերից ցուցակում մարդ լինի, որ տավուշցին կամ լոռեցին ասեն, որ այ էս լավ մարդն է ցուցակում, բերեք, այս ցուցակին քվեարկեմ: Ամենակարևորն այն է, որ մրցակցային լինի:
- Դուք ասում եք, որ 100 տոկոս համամասնականից չեք հրաժարվելու, ինչը տպավորություն է ստեղծում, որ դուք ոչ թե գնում եք քննարկման, այլ տանում եք ձեր պայմանները, որ մյուսները համաձայնություն տան: Իսկ ՀՀԿ-ն հիշեցնում է, որ ԸՕ-ն այն օրենսգիրքն էր, որն ընդունվեց խորհրդարանական ուժերի կոնսենսուսով:
- Ոչ, հավատացնում եմ, որ դա այդպես չէ: Մի քանի փաստ արձանագրենք՝ 2016 թ.-ին ԸՕ-ն նախագծելուց ո՛չ ընդդիմության, ո՛չ քաղհասարակության հետ որևէ քննարկում չի եղել: ԸՕ-ն հունվարի սկզբին ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով, երբ նույնիսկ հրապարակված չէր, ու նախագիծը գաղտնի էր պահվում: Նախագծում գրեթե ոչինչ չգրած՝ սկսել էին կոնսուլտացիաները բոլոր ուժերի հետ՝ իշխանության, քաղհասարակության, ընդդիմության հետ: Ես տարաձայնություն եմ հայտնում այն բանի կապակցությամբ, որ ԸՕ-ն 2016 թ.-ի ընդունվել է կոնսենսուսով, կոնսենսուս եղել է միայն որոշ կարգավորումների հետ կապված: ԸՕ-ին ՀԱԿ-ն ու «Դաշնակացությունը» դեմ քվեարկեցին, երբ օրենսգրքում որոշ փոփոխություններ կատարվեցին՝ տեսախցիկների, ցուցակների հրապարակման, գրանցման սարքերի հետ կապված, նոր ՀԱԿ-ը կոնկրետ այդ փոփոխություններին կողմ քվեարկեց՝ ընդգծելով, որ, միևնույն է, ԸՕ-ում շատ դրույթներ կան, որոնց իրենք դեմ են, իսկ առաջին հերթին դեմ էին ընտրակարգին: Այսինքն՝ ընդդիմությունը երբեք կողմ չի քվեարկել ռեյտինգային ընտրակարգին:
- Իսկ ցուցակների հետ կապված՝ ի՞նչ որոշվեց, որովհետև առաջարկ կար, որ հանրապետությունից բացակայող մարդը ցուցակում չլինի, երբ կգա ՀՀ ընտրության համար, անմիջապես հենց օդանավակայանից համակարգն ազդակ կստանա: Կա՞ն միջոցներ նման ծրագրեր իրականացնելու համար, քանի որ ծրագիրը մի բան է, դրա համար միջոց հայթայթելն՝ այլ:
- Չեմ կարծում, որ ֆինանսավորման խնդիր կա, բայց այստեղ իրագործելիության հետ կապված խնդիր կա: Խնդիրն այն է, որ մարդ կարող է երկքաղաքացի լինել և հայկական անձնագրով դուրս գալ ՀՀ-ից, իսկ ՌԴ անձնագրով հետ գալ ՀՀ: Փաստացի ՀՀ քաղաքացին երկրում է, բայց համակարգը չի կարողացել հասկանալ, որ այդ անձը վերադարձել է, բայց այլ անձնագրով: Հիմա այդ քաղաքացին կարող է գալ ընտրատեղամաս, բայց իրեն ասեն, որ, ըստ համակարգի, դուք բացակայում եք երկրից: Սա խնդիր է, և կիրառման դեպքում հազարավոր սխալներ են լինելու:
- Բայց առաջարկը քննարկվո՞ւմ է:
- Այդ առաջարկը հանձնաժողովում դեռևս չի քննարկվել, բայց գործադիր իշխանությունում տեխնիկական իրագործելիության հետ կապված մանրակրկիտ քննարկվել է: Ըստ էության՝ շարունակվում է դրա այլընտրանքային լուծումների փնտրտուքը և քննարկումը:
- Ի վերջո, ընտրատեղամասերում տեսախցիկներ լինելու հետ կապված ի՞նչ որոշում է լինելու, որովհետև խորհրդարանական ընտրությունների ժամանակ օգտագործված տեսախցիկների մի մասի ճակատագիրը հայտնի չէ:
- Ընտրատարածքներում տեսախցիկների տեղադրման առումով փոփոխություն նախատեսված չէ, ինչը նշանակում է, որ տեղամասերում լինելու են տեսախցիկներ, որովհետև ԸՕ-ում դա ներկայումս ամրագրված է: Թե որտեղ են անցած ընտրությունների ժամանակ օգտագործված տեսախցիկները, ասեմ, որ դրանք առնվազն պատկանել են կառավարությանը, բայց չեմ կարող ասել, թե որ մեկը որտեղ է, ամեն դեպքում դրանց մի մասն օգտագործվում է ԶՈւ-ում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 15:54 • 18/04 Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն ավելի մեծ ախորժակ ունեն և նրանց ճանապարհին մնացել է ՀՀ-ն իր ընտրած իշխանությամբ. Հովիկ Աղազարյան Ավելի վաղ հայտնի է դարձել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղպահ զորակազմի դուրսբերման որոշման մասին: Նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Իրավունք
-
10:22 • 19.04.24 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Իրադարձային
-
14:33 • 19.04.24 Նիկոլ Փաշինյանն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը