ԱՄՆ-ում ակտիվիստ կինը բարձրացել է Ազատության արձանի վրա՝ ի նշան բողոքի (տեսանյութ)

11:52 • 05.07.18

ԱՄՆ անկախության օրն առնվազն ութ մարդ բողոքի ակցիա է իրականացրել ներկայիս ամերիկյան վարչակազմի միգրացիոն քաղաքականության դեմ, հայտնում է CNN-ը: Նրանցից մեկն էլ` սևամորթ կին, բարձրացել է Ազատության արձանի վրա։

«Կինը բարձրացել է Ազատության արձանի պատվանդանի վրա, ևս յոթ մարդ ձերբակալվել է Ազատության կղզում (որտեղ գտնվում է հուշարձանը): Նրանք բոլորը բողոքի ակցիայի մասնակիցներ են»,- նշել են իրավապահ մարմիններում աղբյուրները:

Հայտնի է, որ արձանի վրա բարձրացած ակտիվիստ կինը կապ ունի «Rise and Resist» խմբի հետ: Այդ խմբի կազմակերպիչը հաստատել է հեռուստաալիքին, որ բողոքի ակցիան իսկապես նախատեսվում էր: Ակտիվիստները ձեռքում կարգախոսներ են պահել, որոնք կոչ են արել վերացնել ԱՄՆ-ի միգրացիոն և մաքսային ոստիկանությունը: Ակցիայի նախաձեռնողի խոսքով՝ կինը բարձրացել է արձանի պատվանդանի վրա առանց ցուցարարների իմացության: Նա, մասնավորապես, բողոքել է ԱՄՆ-ի սահմաններին իրավապահների կողմից ներգաղթյալների ընտանիքների բաժանման քաղաքականության դեմ:

Ինչպես CNN-ին հայտնել է Նյու Յորքի ոստիկանությունից աղբյուրը, կինը հայտարարել է, որ չի իջնի արձանից, մինչև «բոլոր երեխաներն ազատ չարձակվեն»:

Իրավապահները և փրկարարները մի քանի ժամ բանակցություններ են վարել կնոջ հետ: 

 

 

 

The protester who climbed onto the Statue of Liberty is led away by police on July 4, 2018.

Police prepare to bring a protester down from the base of the Statue of Liberty on July 4, 2018.

Image result for Protester climbs Statue of Liberty cnn

Image result for Protester climbs Statue of Liberty cnn

Image result for Protester climbs Statue of Liberty cnn

Image result for Protester climbs Statue of Liberty cnn