Այս պահից պետք է ֆիքսել, որ առաջիկայում գնալու ենք բուքմեյքերական ընկերությունների գործունեության դադարեցմանը, ներդրողներն էլ իրենց քայլերը պիտի կարճ ժամկետում կառավարեն. Մ. Առաքելյան

21:37 • 06.07.18



Բուքմեյքերական ընկերությունները տարեկան 2 մլրդ դրամի չափով հարկ են վճարում, սակայն դա այն գումարը չէ, որ նրանց գործունեությունը կարելի է արդարացված համարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը: «Բյուջետային մուտքերը որևիցե պարագայում չեն կարող ինքնանպատակ լինել, որովհետև դրանք ծառայում են բացառապես հասարակությանը: Հիմա հասարակության համար խնդիրներ, երբեմն, կարելի է ասել՝ չարիքի հասնող ոլորտի զարգացմանը նպաստելը, դրանով որոշակի հարկեր հավաքելը, և դա հասարակությանը ծառայեցնելը, կարծում եմ՝ արդարացված չէ»,- նշեց նա: Տնտեսագետի կարծիքով՝ բիզնես տեսանկյունից արդար չէ բուքմեյքերական գրասենյակների գործունեության անմիջապես դադարեցումը, սակայն հնարավոր է խնդիրներն աստիճանական կարգավորել՝ որոշակի սահմանափակումներ մտցնելով: «Բայց, իհարկե, այս պահից պետք է ֆիքսենք, որ առաջիկայում մենք գնալու ենք նրանց գործունեության դադարեցմանը, որ նաև ներդրողներն իրենց քայլերը կարճաժամկետ հատվածում կառավարեն»:

- ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարել է, որ առաջիկա ամսվա ընթացքում պաշտոնական շրջանառության մեջ է դնելու օրենսդրական նախաձեռնություն, որով ՀՀ-ում կարգելվեն բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, ներառյալ դրանց ինտերնետ ծառայությունները՝ տեղական, թե միջազգային, ինչպես նաև on-line խաղատների գործունեությունը, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային: Ինչպե՞ս եք վերաբերվում այս օրինագծին, հնարավո՞ր է՝ ՀՀ-ում բուքմեյքերական ընկերությունների գործունեությունն ամբողջությամբ արգելել:

- Այս օրինագծի մասին արդեն երկար ժամանակ է՝ խոսվում է, անկեղծ ասած, զարմանալի է, թե պատգամավորներին ինչն է խոչընդոտել ընդունել այն: Իհարկե, ողջունելի է պատգամավորի կողմից նման մտահոգությունների բարձրաձայնումը: Ինչ վերաբերում է խնդրին, տարեց տարի նկատում ենք բուքմեյքերական ընկերությունների գործունեության ակտիվությունը Հայաստանում, որը, իհարկե, բացառիկ չէ, ամբողջ աշխարհում էլ սա կա: Սակայն, ցավոք, մենք տեսնում ենք, որ Հայաստանում հասարակության գերակշիռ մասը կապված է այդ խաղերի հետ: Եթե նախկինում՝ սկզբնական շրջանում, բուքմեյքերական ընկերությունները սպորտային հետաքրքրությունների շրջանակներում էին խաղադրույքներ առաջարկում և մարդիկ՝ լինելով սպորտի սիրահար, մասնավորապես, ֆուտբոլի, դրանով ավելի հետաքրքրությամբ էին դիտում տվյալ խաղը: Այսինքն, ավելի շատ կանխատեսումների գործոնն էր ազդում նախկինում, հիմա տարեց տարի այդ բուքմեյքերական գործունեությունը վերածվել է արդեն կազինոյի և փող աշխատելու մոլուցքի, ինչը նաև կարևորում եմ աղքատության, սոցիալական խնդիրների պարագայում, մասնավորապես, երիտասարդների շրջանում: Երիտասարդների մեծ մասը չունենալով աշխատանք, եկամուտ՝ սա փորձում է օգտագործել որպես արագ գումար վաստակելու միջոց, ինչն, ի վերջո, հանգեցնում է ավելի մեծ խնդիրների, երբեմն նույնիսկ ողբերգական հետևանքներ են լինում, երբ մարդիկ միլիոնավոր դրամների կորուստ են ունենում:

- Խաղադրույք կատարողների թվով Հայաստանը  աշխարհի 247 երկրների շարքում զբաղեցնում է 42-րդ տեղը: Սա նույնպես պայմանավորո՞ւմ եք սոցիալական վիճակով:

- 42-րդ տեղը վերաբերում է ինտերնետ տիրույթում խաղադրույքների կատարման ցուցանիշին: Ինտերնետի հասանելիությունը Հայաստանում բավականին մեծ է, նաև այն էժան է: Այդ տեսանկյունից նաև երիտասարդները շատ հաճախ խուսափում են ֆիզիկապես մտնել բուքմեյքերական գրասենյակներ՝ ընտանիք, բարեկամ, աշխատավայրից հեռու: Հետևաբար, այսօր ինտերնետով, հեռախոսով խաղադրույքները կատարել ցանկացած տեղից՝ աշխատավայրից, տնից, փողոցում, շատ ավելի հեշտ և խաղացողի համար «ապահով» է, ինչով էլ պայմանավորված է այդ ինտերնետ ակտիվությունը: Այստեղ մեծ դեր ունի նաև վճարումների պարզությունը, հասանելիությունը, դա տարեց տարի ավելի է մեծացնում խաղացողների քանակը: Սա ազդեցություն է ունենում նաև դեռահասների շրջանում, ովքեր ընդամենը ունեն սմարթֆոն և փողոցում գտնվող տերմինալի միջոցով կարողանում են գործարքներ իրականացնել:

- Սամվել Ֆարմանյանը նաև հայտարարում է, որ տարբեր կառավարություններ մշտապես արգելափակել են բուքմեյքերական ընկերությունների գործունեությունն արգելելու նախաձեռնությունը՝ բերելով տնտեսական, հարկային, սոցիալական հիմնավորումներ: Այդ գրասենյակները որքա՞ն են պետությանը հարկ վճարում, ինչո՞վ է ձեռնտու նրանց գործունեությունը պետության համար:

- Եթե օգուտ ասածը դիտարկենք բացառապես հարկ վճարելու տեսանկյունից, մոտավորապես, տարեկան 2 մլրդ դրամի շրջանակում հարկ են վճարում, սակայն ամեն ինչ ունի իր գինը: Այսինքն՝ բյուջետային մուտքերը որևիցե պարագայում չեն կարող ինքնանպատակ լինել, որովհետև բյուջետային մուտքերը ծառայում են բացառապես հասարակությանը: Հավաքագրված գումարները, ի վերջո, բյուջետային ծախսերի միջոցով հասարակության համար որոշակի բարիքներ պետք է ստեղծեն: Հիմա հասարակության համար խնդիրներ, երբեմն նույնիսկ կարելի է ասել՝ չարիքի հասնող ոլորտի զարգացման նպաստելը, դրանով որոշակի հարկեր հավաքելը և դա հասարակությանը ծառայեցնելը, կարծում եմ՝ արդարացված չէ, և դա այն գումարը չէ: Իհարկե, կան աշխատատեղեր, բիզնես տեսանկյունից տնտեսական որոշակի փոքր էֆեկտ որոշակի հատվածի վրա տալիս է, սակայն համոզված եմ, որ սա այն գործունեությունը չէ, որի մեջ տնտեսական գործոնը պետք է կարևորել:

- Այսինքն, հնարավո՞ր է առանց խնդիրների ՀՀ-ում բուքմեյքերական ընկերությունների գործունեությունն արգելել:

- Ամեն դեպքում հաշվի առնելով, որ նրանց գործունեությունը տնտեսական բնույթ է կրում ամբողջ աշխարհում և բիզնես տեսանկյունը հաշվի առնելով՝ կարծում եմ՝ որքան էլ ես կողմ եմ նրանց գործունեության դադարեցմանը, սակայն անմիջապես գործունեության դադարեցումը հնարավոր է՝ բիզնես տեսանկյունից արդար չլինի, քանի որ ամեն դեպքում կատարված են ներդրումներ, կան աշխատատեղեր: Սակայն, հնարավորություն կա աստիճանական այդ խնդիրները կարգավորել՝ որոշակի սահմանափակումներով: Օրինակ, գովազդները կրճատվեն կամ արգելվեն, գրասենյակների տեղակայումը կարգավորվի և այլն: Կրթական, մշակութային շինությունների հարևանությամբ շատ հաճախ գրասենյակների առկայությունը նաև դպրոցականներին մղում են արագ գնալ և խաղադրույք կատարել: Որոշակի սահմանափակումներ կատարելու պարագայում մենք որոշակի դրական տեղաշարժ կունենանք: Բայց, իհարկե, այս պահից պետք է ֆիքսենք, որ առաջիկայում մենք գնալու ենք նրանց գործունեության դադարեցմանը, որ նաև ներդրողներն իրենց քայլերը կարճաժամկետ հատվածում կառավարեն:

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

21:24 • 25/09

Չինաստանը թույլ չի տվել ամերիկյան ռազմանավին մուտք գործել Հոնկոնգի նավահանգիստ

21:23 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունը՝ ոչ կոմպետենտ հսկողության արդյունք. մանրամասներ միջադեպից (տեսանյութ)

21:13 • 25/09

ՀՔԾ–ը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին. վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց

21:11 • 25/09

«Dasaran.am» –ի նոր նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել զորակոչը և ամրապնդել զինծառայողների ծնողների կապը ՊՆ–ի հետ

21:09 • 25/09

ՀՀ տարածքում անցկացվելու է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

21:02 • 25/09

Թրամփն անընդունելի է անվանել Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտն ու հայտարարել, որ իրեն դուր չի գալիս ՕՊԵԿ-ի գործունեությունը

20:59 • 25/09

Ռուսաստանի Գավաթ. «Ուրալը» հաղթել է, իսկ Հարոյանը մասնակցել ամբողջ խաղին

20:56 • 25/09

Էրդողանը կոչ է արել բարեփոխումներ անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

20:47 • 25/09

Իրանի դեմ տարվող արտաքին խաղացողների քաղաքականությունը չի ազդում նրա և ՀՀ-ի միջև հարաբերությունների վրա․ Արմեն Իսրայելյան

20:35 • 25/09

Եզակի վարդագույն ադամանդ է վաճառքի հանվել (տեսանյութ)

20:25 • 25/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին

20:22 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը մասնակիցներին խնդրել է ավելի դանդաղ խոսել թարգմանիչների պատճառով

20:20 • 25/09

Facebook-ի նախկին աշխատակցուհին հայց է ներկայացրել ընկերության դեմ հոգեկան ցնցում ստանալու համար

20:15 • 25/09

Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել վարչապետ Ստեֆան Լյովենի հեռանալուն

20:15 • 25/09

Նոր խնդիր մանկապարտեզների և դպրոցների տեխնիկական աշխատողների համար. ԱՆ միջամտության արդյունքում հետազոտության համար նրանցից գումար են գանձում

19:49 • 25/09

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

19:43 • 25/09

Թուրքիան Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

19:34 • 25/09

Հայաստանում մեկնարկել են Ներառական օրեր

19:31 • 25/09

ՀՖՖ-ից հաստատեցին. Դե Բիազիի հետ բանակցություններ են ընթանում

19:30 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի մասնակիցները Թրամփի ելույթը ծիծաղով են ողջունել

19:24 • 25/09

Սեպտեմբերի 23-ին երևանցին ընտրություն չարեց, այլ վստահության հանրաքվե, բայց այլևս չկա հեղափոխությունը պաշտպանելու կարիք, այն պաշտպանված է. Է. Մարուքյան (տեսանյութ)

19:23 • 25/09

Իսրայելական բանակը կշարունակի Իրանի դեմ ռազմական գործողությունները Սիրիայում

19:21 • 25/09

ՀՀԿ-ն շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին ու ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

19:05 • 25/09

Պուտինը Բաքվում կքննարկի ռազմատեխնիկական ահռելի քանակությամբ փաստաթղթեր, ուստի Երևանը պետք է անի առավելագույնը՝ բալանսը վերականգնելու համար. ՌԴ վերլուծաբաններ

19:03 • 25/09

Աֆրիկայում բժիշկներին հաջողվել է դուրս բերել 4 օր առաջ տղամարդու դեմքը մտած դանակի շեղբը

18:53 • 25/09

Հայ–շվեյցարական հարաբերություններն ակտիվ դինամիկա են ձեռք բերել վերջին տասնամյակի ընթացքում. Ա. Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ

18:50 • 25/09

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

18:43 • 25/09

«Գալակտիկա տրանս սերվիսի» առաջարկները հանգեցնում են մրցութային պայմանների խախտման. ՏԿՏՏ նախարարը հանդիպել է բողոքի ցույց իրականացնողներին

18:43 • 25/09

Պաշտոնական. Վադիմ Սկրիպչենկոն հեռացվել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից

18:32 • 25/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա ազգությամբ թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է. Դատախազություն

18:27 • 25/09

Հակակարկտային կայանքների ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Սուրեն Պապիկյան

18:23 • 25/09

Բակո Սահակյանը «Թուֆենկյան» հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է Արցախում իրականացվող ծրագրերը

18:18 • 25/09

Հայաստանը ևս մեկ անգամ կարողացավ զարմացնել աշխարհին իր մարդասիրությամբ և հանդուրժողականությամբ. Ա. Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

18:15 • 25/09

Իրանի քաղաքացին փորձել է 13,7 կգ քաշով թմրանյութից պատրաստված կնոջ դիմապատկերով 4 քանդակ արտահանել. ՊԵԿ

18:13 • 25/09

Քննչական կոմիտեն գոնե Yerevan.Today-ի մասով պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը. Սևակ Հակոբյան

18:11 • 25/09

Պետք է երկար ճանապարհ անցնենք «Գոլդեն Սթեյթի» մակարդակին հասնելու համար. Լեբրոն Ջեյմս

18:10 • 25/09

Երևանի ավագանու ընտրությունների առերևույթ ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են 53 նյութեր. Դատախազություն

18:02 • 25/09

Պերես. Ռոնալդուն մի օր կվերադառնա «Ռեալ»

17:52 • 25/09

Իսպանիայում խանութները մտադիր են գումար պահանջել հագուստը հանդերձարանում փորձելու համար

17:50 • 25/09

Հյուսիսային Կորեան առաջարկել է երկրներին միավորվել ԱՄՆ պատժամիջոցների դեմ

17:48 • 25/09

Գվարդիոլան նշել է՝ որն է «Մանչեսթեր Սիթիում» իր առաջնային նպատակը

17:44 • 25/09

ԲԿ-ում պայթյունի պատճառը եղել է լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջներին. ԱՆ պարզաբանումը

17:40 • 25/09

Նորվեգիայի հատուկ ծառայություններն Օսլոյում ձերբակալված ՌԴ քաղաքացուն կասկածում են լրտեսության համար

17:31 • 25/09

«Marca». Իսկոն շարքից դուրս է մնացել տևական ժամանակով

17:08 • 25/09

Ռուսաստանի ներկայացուցիչներն արդեն եղել են ՀՀ-ի տարածքում գտնվող ամերիկյան լաբորատորիաներում․ վարչապետի խորհրդական

17:05 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

17:03 • 25/09

Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն. Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է հատուկ զեկույց

16:57 • 25/09

Երևանի Արտաշիսյան և Հալաբյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

16:55 • 25/09

Սարի թաղում 2016 թ. հուլիսի 29-ին խաղաղ ցուցարարներին բռնության ենթարկելու քրգործը կասեցվել է. պատճառը մեղադրյալների բացակայությունն է. Ա. Ղուկասյան

16:54 • 25/09

Գազի սակագնի իջեցման մասին դեռ վաղ է խոսել. վարչապետ Փաշինյանի խորհրդական

16:54 • 25/09

Դոպինգ օգտագործելու համար Ջուզեպե Ռոսիին երկարաժամկետ որակազրկում է սպառնում

16:53 • 25/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է բարձրակրունկներ հագած Ջենիֆեր Լոպեսն ընկնում համերգի ժամանակ (տեսանյութ)

16:42 • 25/09

2016 թ. ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործը կշարունակի նրա կինը. (տեսանյութ)

16:40 • 25/09

Վրաստանն ԱՄՆ-ի աջակցությամբ խախտում է բաց երկնքի վերաբերյալ պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

16:37 • 25/09

«Օրանժ» ձեռնարկությունը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ. Նախագահը հանդիպել է Ստեֆան Ռիշարի հետ

16:33 • 25/09

ԱԺ պատվիրակությունը Բելառուսում այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր

16:30 • 25/09

ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6 տոկոս

16:27 • 25/09

FIFA The Best. Ինչպիսի՞ տեսք ունի լավագույն տասնյակը

16:26 • 25/09

Լոռու մարզում ընթացիկ տարվա 8 ամիսներին ավարտված նյութերով և քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 752 մլն ՀՀ դրամ. Դատախազություն

16:17 • 25/09

Բակո Սահակյանը պարգևատրել է մշակութային մի քանի գործիչների

16:16 • 25/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Հնդկաստանում ուժգին հեղեղը քշում-տանում զբոսաշրջային ավտոբուսը (տեսանյութ)

16:14 • 25/09

Առանց մտածել արել է, ցանկացել է բալոնը լիցքավորել, և ճնշման տարբերությունից պայթյուն է եղել. «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» թթվածնի կայանի տնօրեն

16:12 • 25/09

Թրամփն Իրանի նախագահին «հիանալի մարդ» է անվանել

15:51 • 25/09

Փյունիկ ՖԱ-ն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Սոչիում

15:50 • 25/09

Մտածել եմ կարիերաս ավարտելու մասին. Տոմաշ Բերդիխ

15:48 • 25/09

Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին

15:33 • 25/09

«Ռեալը» կորուստներ ունի «Սևիլիայի» հետ խաղից առաջ

15:32 • 25/09

Ինչ զենք է Ադրբեջանը գնել Ռուսաստանից 2005-2018 թվականներին. ТАСС-ի անդրադարձը

15:31 • 25/09

Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

15:12 • 25/09

Խախտվել են տեխնիկայի անվտանգության կանոնները, երևի, աշխատակիցն իր օգտագործման համար էր բալոն բերել. «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ տեխնիկայի անվտանգության պատասխանատու  

15:10 • 25/09

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել ԱՄԷ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

15:09 • 25/09

Ադրբեջանը նոր դիպուկահար զենք է ստեղծել

15:03 • 25/09

Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

15:01 • 25/09

Արարատի մարզում 2 մեքենաներ են բախվել միմյանց. կա մեկ զոհ. shamshyan.com

15:01 • 25/09

Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

14:59 • 25/09

Beeline-ի Ֆիքսված հեռախոսակապով զանգահարելն արդեն ավելի հարմար է և շահավետ

14:53 • 25/09

Հրապարակվել է «Տրանսֆորմերներ»-ի մասին նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

14:53 • 25/09

Թթվածնի կայանի տնօրենը պետք է ազատման դիմում գրեր, և նոր աշխատակիցը պետք է ներքին համատեղությամբ համալրեր այդ պաշտոնը. «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ԺՊ

14:29 • 25/09

Դուբայում բրիտանացի զբոսաշրջիկը ձերբակալվել է ոստիկանի ոտքը տրորելու և նրան սպառնալու համար

14:28 • 25/09

Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ է դրել Կաթողիկոսի անվտանգությունն օրենքով ապահովելու մասին նախագիծը

14:23 • 25/09

Աղբյուր. Իտալացի մասնագետ Ջիանի Դե Բիազին կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը

14:14 • 25/09

Ավստրալուհին քաղցկեղով հիվանդ է ձևացել ու մոտ 10.000 ավստրալական դոլար հավաքել

14:07 • 25/09

Թրամփի նոր լիմուզինն առաջին անգամ ներկայացվել է հանրությանը (լուսանկարներ)

14:04 • 25/09

Արսենալը նորություններ է հայտնել Մխիթարյանի առողջական վիճակի մասին

14:02 • 25/09

Սեպտեմբերի 24-25-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 42 դեպք

14:00 • 25/09

Իմ խորին համոզմամբ՝ քաղաքական գործիչների կանայք պետք է խորհուրդներ չտան իրենց տղամարդկանց. Ա. Հակոբյանի հարցազրույցը «Мир 24»-ին

13:52 • 25/09

ԵՄ-ն ֆինանսական մեխանիզմ կստեղծի Իրանի հետ ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ գործարքներ իրականացնելու համար

13:51 • 25/09

Տնտեսական զարգացման փոխնախարարը ՀՀ-ում հեղափոխությունից հետո արձանագրում է ներդրողների հետաքրքրության բարձրացում

13:49 • 25/09

Մաքգրեգորի հայր. Խաբիբը չի դիմանա մինչև երկրորդ ռաունդ. Կոնորը կջարդի նրա գլուխը

13:31 • 25/09

Հայ բռնցքամարտիկները ոսկե ու արծաթե մեդալ են նվաճել Լատվիայի միջազգային մրցաշարում

13:30 • 25/09

Մ. Մայիլյանն Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը ներկայացրել է՝ Ադրբեջանը փորձում է Արցախի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու հող պատրաստել

13:30 • 25/09

«Ժառանգության» նախկին անվանի գործիչները «Ժառանգությունում» դարձան աստղեր, բայց ավելի կարևոր է համաստեղությունը, քան թե աստղը. Րաֆֆի Հովհաննիսյան

13:21 • 25/09

Մեր կրոնը, մեր ազգային եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունը. Գարեգին Բ-ի ելույթը «Մետրոպոլիտան»-ում

13:18 • 25/09

Սաուդյան Արաբիայի ուղտերի փառատոնը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկարներ)

13:18 • 25/09

Պաշտոնական. Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

13:10 • 25/09

National Geographic-ը վերստեղծել է 2014 թվականին խորհրդավոր կերպով անհետացած Boeing-777-ի «կործանումը» (տեսանյութ)

13:09 • 25/09

Առաջիկա ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որ կպահանջեն անձնապես իմ մասնակցությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

13:00 • 25/09

Ավտովթար Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում. կան տուժածներ

12:57 • 25/09

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ-թուրքական սահմանը հատած Կարսի 16-ամյա բնակչին

12:52 • 25/09

Բելգիայի վարչապետը Եվրամիությանը Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության կոչ է արել