Մեյսի Ուիլյամսը հայտարարել է «Գահերի խաղում» իր նկարահանումների ավարտի մասին

16:20 • 08.07.18

Դերասանուհի Մեյսի Ուիլյամսը, ով «Գահերի խաղը» ֆիլմում հանդես է եկել Արյա Սթարկի դերում, հայտարարել է սերիալում իր մասնակցությունն ավարտելու մասին: Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում:

«Հաջողությո՛ւն, Բե՛լֆաստ: Հաջողությո՛ւն, Ա՛րյա: Հաջողությո՛ւն, «Գահերի՛ խաղ»: Ինչ երջանկություն էր: Սպասենք նոր արկածների»,- գրել է Ուիլյամսը:

Հունիսին սերիալում իր մասնակցությունն ավարտելու մասին հայտարարել է Էմիլիա Քլարկը, ով սերիալում հանդես է եկել Դեներիս Թարգարիենի դերում:

Հեռուստասերիալի նոր՝ ութերորդ եթերաշրջանը ցուցադրվելու է 2019 թվականի ապրիլին: