Վարչապետի որոշմամբ՝ Ինեսսա Գաբայանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ
17:24 • 10.07.18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ինեսսա Գաբայանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով.
Ինեսսա Գաբայանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ ջրային կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ազատվել էր աշխատանքից սեփական դիմումի համաձայն:
Placeholder










