ԼՐԱՀՈՍ
-
  Իրադարձային   14:24 • 12.07.18 Գերմանիայի դատարանը որոշել է Իսպանիային արտահանձնել Պուչդեմոնին՝ պետական միջոցները վատնելու համար Միևնույն ժամանակ, դատարանը մերժել է Պուչդեմոնի արտահանձնման հնարավորությունն ապստամբության դրդելու մեղադրանքով: Այդկերպ՝ Իսպանիայում նրան չեն կարող դատել այդ հոդվածով: Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսպանիան...
-
  14:09 • 12.07.18 ԲՀԿ-ն կմասնակցի Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին, եթե հուլիսի 16-ին ավագանին չընտրի քաղաքային իշխանության ղեկավարի. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Վերջինս նշեց, որ որոշումն արդեն կայացված է։ «Առայժմ չեմ կարող ասել, թե ով կգլխավորի ցուցակն, ու ովքեր կլինեն, բայց շուտով դա էլ կհրապարակենք»,- ասաց նա։
-
Իրադարձային   14:01 • 12.07.18 Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն Դիլիջանում. դանակահարվել է երկու անձ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ևս Դիլիջանի բնակիչ է՝ ծնված 2002 թվականին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
-
  Իրադարձային     14:01 • 12.07.18 Կետորսներն Իսլանդիայի ափերի մոտ վերացման վտանգի տակ գտնվող կապույտ կետ են սպանել (լուսանկարներ) Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ կետին այնուհետև մասնատել են: Ենթադրվում է, որ կենդանու միսն ուղարկվելու է Ճապոնիա, որտեղ կետը համարվում է թանկարժեք նրբուտեստ:
-
  13:58 • 12.07.18 Իմ որդին ՔՊ անդամ է, եթե առաջադրվի Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ես կընդունեմ. Սասուն Միքայելյան Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ շանսերը Հրազդանում, նա պատասխանեց. «Մեր գյուղի բարբառով ասած՝ ամոթն ու աբուռը լավ բան է: Թող թողնեն, հեռանան: Թող մասնակցեն, բայց եթե ժողովուրդն էսքանից հետո ՀՀԿ-ին պիտի շանս տա...»:
-
Իրադարձային   13:55 • 12.07.18 Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 11-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ...
-
  Սպորտ     13:49 • 12.07.18 «Անգլիայի հավաքականը դեռ ցույց կտա իրեն». արքայազն Ուիլյամը շնորհակալություն է հայտնել անգլիացի ֆուտբոլիստներին (լուսանկարներ, տեսանյութ) Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը շնորհակալություն է հայտնել Անգլիայի հավաքականին և ասել, որ ինքը հպարտանում է թիմով: Համապատասխան գրառումը նա արել է Քենսինգթոնյան պալատի Twitter-ի էջում:
-
  13:49 • 12.07.18 Ես իմ դերակատարությունն արդեն ունեցել եմ ԵԿՄ-ում. Սասուն Միքայելյանը չի առաջադրի իր թեկնածությունը Երկրապահի նախագահի պաշտոնում «Ես կմասնակցեմ համագումարին, բայց թեկնածու չեմ առաջադրի, ես ասել եմ դրա մասին, ես իմ դերակատարությունն ունեցել եմ երկրապահում, 2004թ.-ին, որ տեսա, որ երկրապահն ուրիշ ճանապարհով է գնում, դուրս եկա, որովհետև անհնարին էր այդտեղ բան ուղղել»,- նշեց Ս. Միքայելյանը:
-
Իրադարձային   13:30 • 12.07.18 Ֆրանսիայի կառավարության կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման փուլն արդեն ավարտվել է, թևակոխում ենք խորհրդարանի կողմից վավերացման փուլ․ Ջոնաթան Լաքոտ «Այդ երկխոսությունը պետք է հիմք ծառայի, որպեսզի վիզաների տրամադրման դյուրինացման գաղափարը կենսագործվի: Իսկ այդ երկխոսության մեկնարկը կտրվի այն ժամանակ, երբ Եվրոպայի հանձնաժողովը ...
-
  13:28 • 12.07.18 «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի հեղինակության բարձրացումը գոնե այս փուլում բացառում է պատերազմը Արցախյան ճակատում․ Ս․ Գրիգորյան Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման հետ կապված ռուսական կողմի արձագանքին, քաղաքագետը հայտնեց, որ ՌԴ-ն անհանգստանալու խնդիր չունի։
-
  13:28 • 12.07.18 Թրամփին Մոսկվան «հավաքագրել» է դեռևս 1987թ.՝ ԽՍՀՄ կատարած այցի ժամանակ. New York Magazine Աղբյուրը Թրամփի քաղաքական կարիերայի սկիզբը կապում է հյուրանոցի կառուցման հարցի քննարկման նպատակով Մոսկվա կատարած այցի հետ: Հատկանշական է, որ դրանից մեկ տարի առաջ Թրամփը Նյու Յորքում հանդիպել էր ԽՍՀՄ դեսպան...
-
  Տնտեսություն   Իրադարձային   13:23 • 12.07.18 Ռուսաստանում առևանգել են հայազգի գործարարի. լրատվամիջոցներ ՌԴ քննչական կոմիտեի Օրյոլի մարզի գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել խոշոր գործարար, «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովի առևանգման փաստով։ Օրյոլի մարզում Բուդագովն օլիգարխ է համարվում:
-
  12:59 • 12.07.18 Պետք է մասնակցող բոլոր կողմերը բանակցային ձևաչափի առնչությամբ ընդհանուր հայտարարի գան․ Ֆրանսիայի դեսպանը՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին Ֆրանսիան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը հնարավորություն կտա, որ Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջխաղացում գրանցի: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
-
  12:46 • 12.07.18 Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին օրական 20.000 դրամի ծաղիկ է գնել. քաղաքապետի ԺՊ «Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ Էջմիածնի քաղաքապետարանը ամսական 600,000 ՀՀ դրամի կամ օրական 20,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել: Թե ինչ նպատակով է դա արվել, անհայտ է, սակայն ...»։
-
  12:43 • 12.07.18 ՔԿՀ-ների գերծանրաբեռնված են, համաներում, անպայման, պետք է հայտարարվի. Նաիրա Զոհրաբյան Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ վերջերս Արմավիր ՔԿՀ-ում են եղել, որտեղ մի կալանավոր 8 տարի պատիժը կրել է, հիմա կուրանում է և մի քանի ամիս է մնում ազատ արձակվելուն, բայց վաղաժամկետ ազատ չի արձակվում:
-
  12:35 • 12.07.18 ԱԶԲ-ն 800 հազար դոլարի ֆինանսավորում կհատկացնի առողջապահության և կրթության և գիտության ոլորտներին Դրամաշնորհը պետք է որպես տեխնիկական աջակցություն ուղղվի նշված երկու ոլորտում համակարգային խնդիրների լուծմանը: Այս առումով Ռիե Հիրաոկան հետաքրքրվել է ԱՆ առաջնահերթություններով` ըստ այդմ հստակեցնելու ֆինանսավորման կոնկրետ ուղղությունները:
-
  12:24 • 12.07.18 Ֆրանսիան կատարում է իր ստանձնած պարտավորությունները՝ չմատակարարել զինամթերք, որ կարող է օգտագործվել Արցախում. Ջոնաթան Լաքոտ «Այս միտքը հայտնեց նաև Հանրապետության նախագահ Մակրոնը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ»,- ասաց նա՝ նշելով, որ պատկերացնում և գիտակցում է, թե որքան ծանր է կշռվում այս հակամարտությունը հայ հասարակության համար:
-
  12:17 • 12.07.18 ԱԺ–ն ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներման մասին օրինագիծը Նախագծին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 1 և 2-ը՝ ձեռնպահ: Օրենքի նախագծին դեմ քվեարկեց միայն ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով ավելի վաղ ելույթի խոսքում նշեց, որ բարեխիղճ վարորդների համար ոչ ճիշտ մոտեցում է:
-
  12:15 • 12.07.18 Փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը փաստաբան Էդուարդ Մանասյանին անհարկի կալանքի տակ պահելու կապակցությամբ Էդուարդ Մանասյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին: Քրեական գործը հանձնվել է դատարան: Էդուարդ Մանասյանն առ այսօր գտնվում է կալանքի տակ: