Եկամտահարկի նվազեցման շուրջ առաջարկները քննարկելու կառավարության մոտեցումը ընդունելի է, համոզված եմ՝ կգանք ընդհանուր հայտարարի. Խ. Հարությունյան

15:49 • 15.07.18



ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կողմից համատեղ ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշմանը, ասաց, որ սպասում են կառավարության առաջարկություններին: 

«Դեռևս 2017 թվականի սեպտեմբեր ամսին հարց է բարձրացվել այն ժամանակվա կառավարության առաջ` արմատապես վերանայել եկամտային հարկի դրույքաչափերը այն առումով, որ սահմանված դրույքաչափերը նպաստավոր պայմաններ ստեղծեն աշխատուժի ստվերային շրջանառությունը կրճատելու համար»,-ասաց նա: 

Հիշեցնենք, որ նախագծի հեղինակներն առաջարկում են, որ մինչև 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում 20 տոկոս, դրանից ավելի դեպքում՝ 25 տոկոս դրույքաչափ կիրառելու կարգավորում լինի: Հուլիսի 10-ի նիստում կառավարությունը ձեռնպահ մնաց առաջարկված փոփոխության կատարումից, սակայն նշվեց, որ այս հարցը ուշադրության կենտրոնում են պահում: 

«Ամենառացիոնալ ճանապարհը հետևյալն է՝ եկամտահարկի դրույքաչափը սահմանել ճիշտ այնքան, որքան շահութահարկի դրույքաչափը՝ 20 տոկոս, որի դեպքում ոչ մի գործատու մոտիվացված չի լինում ստվերային շրջանառություն պահել: Այսօր մեր աշխատուժի մոտավորապես 90 տոկոսը ստանում է մինչև հինգ հարյուր հազար դրամ աշխատավարձ, և մենք այն ժամանակ առաջարկում էինք, որ մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար սահմանել եկամտահարկի դրույքաչափ 20 տոկոս, ինչի արդյունքում բոլոր գործատուների մոտ մոտիվացիա չի առաջանա ոչ պաշտոնապես՝ ծրարով, աշխատավարձ ստանալ, մյուս կողմից աշխատողները հնարավորություն են ստանում լեգալ եկամուտներ ստանալ և ընդգրկվել կենսաթոշակային կուտակային համակարգի մեջ` երաշխավորելով իրենց ապագայի կենսաթոշակների խնդիրը»,-ասաց նա և նկատեց, որ այսօր շատ աշխատողներ, ովքեր ձևակերպված չեն, զրկված են նաև իրենց կենսաթոշակային խնդիրները հետագայում լուծելու հնարավորությունից՝ կուտակային համակարգի միջոցով: 

Խոսրով Հարությունյանը նշեց, որ ինքն ընդհանրապես առաջարկում էր բոլոր դրույքաչափերի համար սահմանել 20 տոկոս, սակայն այն ժամանակվա ֆինանսների նախարարի հետ բանակցությունների արդյունքում եկել են եզրակացության՝ մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար սահմանել 20 տոկոս, 500-ից ավելիի դեպքում՝ 25 տոկոս: 

Նա նշեց, որ Կառավարությունն այն ժամանակ խնդրեց, որ հաշվարկներ կատարի և տեսնի, թե ինչ հավելյալ գործիքակազմ է պետք կիրառել, որ եկամտային մասի կրճատումները կոմպենսացվեն այլ եկամուտներով: Նա նշեց, որ տևական ժամանակ անց կառավարության ներկայացրած առաջարկությունները իրեն այնքան էլ դուր չեն եկել: 

«Ես խորապես համոզված եմ, որ ստվերային շրջանառության կրճատումը ինքնին բերելու է եկամուտների ավելացմանը»,-ասաց նա և շեշտեց, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը նոր չի ծնվել, բայց քանի որ նախկին կառավարությունը չհասցրեց ընթացք տալ դրան, իրենք որոշեցին այս նախաձեռնությունը շրջանառության մեջ դնել հիմա, առավել ևս, որ նոր կառավարությունը շատ հստակ արձանագրում է ստվերի դեմ պայքարի իր ռազմավարական մոտեցումը: 

«Հետևաբար այս առաջարկը միանգամայն տեղավորվում է այն ռազմավարության մեջ, որը որդեգրել է նոր կառավարությունը: Կառավարությունը քննարկեց այս հարցը, ըստ էության նա համամիտ էր այս մոտեցման հետ, կոնցեպտուալ առումով կառավարությունը նույնպես այն կարծիքին է, որ հարկավոր է արմատապես վերանայել եկամտային հարկի դրույքաչափերը այնպես ձևակերպել, որ գործատուների մոտ չձևակերպված աշխատողներ պահելու մոտիվացիան իսպառ վերանա: Սրանից ելնելով՝ կառավարությունը չի մերժել մեր օրենսդրական նախաձեռնությունը, կառավարությունն ընդամենը գտնում է, որ այն 47 միլիարդ եկամուտների հնարավոր նվազեցումը պետական բյուջեում այլ աղբյուրներով լրացնելու անհրաժեշտություն կա և առաջարկել է օրենսդրական նախաձեռնության հեղինակներին ձեռնպահ մնալ կանոնակարգով սահմանված ընթացակարգով այս օրենսդրական նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելուց, մինչև կառավարության հետ կքննարկենք հավելյալ առաջարկությունները»,-ասաց նա: 

Խոսրով Հարությունյանը կառավարության այդ մոտեցումը ընդունելի համարեց: «Խոսքը վերաբերում է նրան, որ մեր օրենսդրական նախաձեռնության նկատմամբ կառավարությունը կբերի հավելյալ առաջարկներ, մենք դա կքննարկենք, համոզված եմ, որ մենք կգանք ընդհանուր հայտարարի և օրենսդրական եզրակացությունը հավելյալ առաջարկներով կյանքի կկոչենք»,-ասաց նա և հնարավոր համարեց այդ նախաձեռնությունը դառնա կառավարության և իրենց համատեղ օրենսդրական նախաձեռնությունը: 

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հարկային օրենսգրքում պետք է ոչ թե առանձին հատվածական փոփոխությունների գնան, այլ մի քիչ դադար վերցնեն, լուրջ հետազոտական աշխատանք կատարեն և ամբողջական փոփոխություններ իրականացնեն, Խոսրով Հարությունյանն ասաց, որ վերջերս ընդունվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի նպատակը վարչարարությունը ավելի պարզ, հասկանալի դարձնելն է և հարկային համակարգը ավելի տեսանելի դարձնել է: 

«Սակայն ես չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունն այլևս վերացել է, ես չեմ կարծում, որ Հարկային օրենսգիրքը հավելյալ վերամշակման, կատարելագործման անհրաժեշտություն չունի»,-ասաց նա: 





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

00:31 • 20/10

Ռոստովում բնակվող հայ մասնագետը տեսողությունը կորցնելուց հետո իր բուժական մերսումներով օգնում է մարդկանց ոտքի կագնել

00:04 • 20/10

Ստավրոպոլի «Ոսկե ասպետ» գրական միջազգային մրցույթի դափնեկիր է դարձել Արմեն Գասպարյանը

23:32 • 19/10

ՃՏՊ Ներքին Չարբախում. կան տուժածներ

23:12 • 19/10

Ալժիրում կանանց արգելել են նիքաբ կրել աշխատավայրում

22:48 • 19/10

Վենետիկի հանձնաժողովի նախագահը հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

22:48 • 19/10

Սուպերմոդել Կառլի Քլոսն ամուսնացել է Թրամփի փեսայի եղբոր հետ (լուսանկարներ)

22:31 • 19/10

«Ադմիրալ» հոկեյի թիմը բարեգործական հանդիպում կանցկացնի թիմի նախկին պաշտպան Սամվել Մնացյանի համար

22:21 • 19/10

Արագածոտնի մարզում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

22:18 • 19/10

Չինացի փրկարարներն օգնել են դուրս գալ մերսման սեղանի մեջ խցանված երեխային (տեսանյութ)

22:16 • 19/10

Չինացին իր ձայնով գերազանցել է Գինեսի համաշխարհային ռեկորդը՝ ամենաբարձր վոկալային նոտայի համար (տեսանյութ)

22:00 • 19/10

Հայտնաբերվել են 226 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ. Մնացական Բիչախչյան

21:53 • 19/10

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի համապատասխան դիմումն ուղարկվել է Կոտայքի դատախազություն. Դատախազություն

21:42 • 19/10

ԱՄՆ նախագահի խորհրդական Ռուդի Ջուլիանին Հայաստան է գալիս մասնավոր այցով․ Սուրեն Սարգսյան

21:27 • 19/10

ABC-ի հաղորդավարուհին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին՝ Թրամփին քննադատելու համար

21:15 • 19/10

Ոչ ոք չի ուրանում Պավլիկի ասպետական քայլը՝ թե՛ անձնապես, թե՛ որդուն զոհասեղանին դնելը, բայց եթե կան հարցեր, պետք չէ այդպես լուծել. Ալ. Ենիգոմշյան

20:56 • 19/10

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք. ՀՔԾ

20:41 • 19/10

Սիրիայի իշխանությունները 9000 գողացված հնագիտական իր են վերադարձրել

20:28 • 19/10

Որոշել էի, որ այստեղ պետք է նշանակվի զինվորական բարձր կոչում ունեցող մեկը․ Փաշինյանը կապանցիներին բացատրեց, թե ինչու է Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետ

19:59 • 19/10

Կամո Արեյանն ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից

19:52 • 19/10

Չնայած լավագույն պրակտիկայի ուղեցույցի երաշխավորություններին` չենք խոչընդոտելու երկրի կայուն զարգացմանը, եթե առկա է քաղաքական ուժերի համաձայնությունն ԸՕ-ն փոխելու վերաբերյալ. Վենետիկի հանձնաժողով

19:35 • 19/10

Ֆրանսիացին ավելի քան 10 տարի հոր դին պահել է իր տանը

19:22 • 19/10

Հաշվել հաշվիչից արագ. IQ կենտրոնը ներկայացրեց մենթալ թվաբանության 4 տեսակի գիրք` 4 տարիքային խմբի համար

18:51 • 19/10

Ամերիկյան ինքնաթիռը հետախուզություն է իրականացրել Ռուսաստանի սահմանների մոտակայքում

18:44 • 19/10

Խոշոր վթար Երևանում. կան տուժածներ. shamshyan.com

18:26 • 19/10

Շատերիդ համար նման քաղաքական կուրսը շտապողական կթվա, սակայն հավատացնում եմ, որ այն բացառիկ իրավիճակներից է, որ ձգձգումը հղի է առավել մեծ ռիսկերով. Ա. Միրզոյանի ելույթը Վենետիկի հանձնաժողովի նիստին

18:14 • 19/10

Սաուդյան Արաբիան կարող է լրագրող Խաշկջիի սպանությունը բարդել իրենց գեներալներից մեկի վրա. New York Times

17:58 • 19/10

Թրամփը գովել է հանրապետական կոնգրեսականին՝ լրագրողին գետնին տապալելու «հնարքի» համար

17:56 • 19/10

Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում․ Վարագ Սիսեռյան

17:44 • 19/10

Ներողություն եմ խնդրում, բայց հորս նյարդերը տեղի են տալիս, երբ տեսնում է, որ դստերն ամեն օր վիրավորում և սադրում են. Դիանա Գասպարյան

17:30 • 19/10

Քրեական գործ է հարուցվել իրականացված շինաշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ. Դատախազություն

17:18 • 19/10

Հայաստանյան ներպետական ատյանները տվյալ գործի համար արդյունավետ չեն. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կդիմի ՄԻԵԴ

17:17 • 19/10

Ինտերպոլի նախկին ղեկավարի կինը կասկածում է, որ նա այլևս ողջ չէ

17:00 • 19/10

Ադրբեջանցի գործարարին պարտավորեցրել են նախկին կնոջը 585 մլն դոլար վճարել

16:51 • 19/10

Լավ չի, որ անունը չեք հիշում. Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց Սուրեն Պապիկյանին

16:41 • 19/10

Էրդողանը փորձում է օգուտներ քաղել սաուդացի լրագրողի անհետացումից. Times

16:37 • 19/10

Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է և հղի է լուրջ հետևանքներով. Է. Շարմազանովը նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

16:26 • 19/10

ZAZ-ը համաշխարհային շրջագայության կմեկնի, այն կսկսվի Ռուսաստանից

16:25 • 19/10

Չի կարելի 10-15 տարի խոսել, որ հիմա էլեկտրաէներգիայի ու գազի սակագների իջեցման մասին խոսելու ժամանակը չէ, իսկակական ժամանակն է. Մ. Մելքումյան

15:59 • 19/10

Ավստրալիայում շնաձուկը ցատկել է ձկնորսի նավակի մեջ, որտեղ գտնվել է նրա ընտանիքը (տեսանյութ)

15:50 • 19/10

Փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայցվել է  ՍԴ դատավորի թեկնածու

15:39 • 19/10

Beeline-ի BeeMoney էլեկտրոնային դրամապանակով կարելի է վճարել նույնիսկ առավոտյան սուրճի համար

15:35 • 19/10

Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա

15:33 • 19/10

Գիշերօթիկ հաստատության բակում գտնված երեխաների մայրը հայտնաբերվել է

15:25 • 19/10

Ինչու է ԸՕ-ից առաջարկվում հանել դրույթը, որ տեսանկահարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով. Գ. Կոստանյանի այս դիտողությունն Արտակ Զեյնալյանի համար ընդունելի է

15:11 • 19/10

Կերչի քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած երիտասարդը հաստատություն է այցելել «Ատելություն» գրությամբ շապիկով

15:08 • 19/10

Համայնքապետը գյուղի վարելահողերը, արոտավայրերը վաճառել է. Սյունիք գյուղի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին

14:44 • 19/10

Պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն տրվեց նոր Ընտրական օրենսգրքի նախագծին

14:40 • 19/10

Վյաչեսլավ Դոբրինինը հոսպիտալացվել է

14:26 • 19/10

Հավաստիացնում եմ՝ ձեզ հետ միասին նոր Հայաստանում կերտելու ենք հիանալի ապագա, ինձնից ակնկալեք նորմալ աշխատանք. Հունան Պողոսյան

14:22 • 19/10

Հայտնի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը՝ ի հիշատակ Արա Գյուլերի (տեսանյութ)

14:15 • 19/10

Պոմպեոն կորած լրագրող Խաշուկջիի սպանությունն ապացուցող ձայնագրություն Թուրքիայում չի լսել. ԱՄՆ պետդեպ

14:04 • 19/10

Շատ մեծ, ընդարձակ և մարդասիրական համաներում է. Արտակ Զեյնալյան

13:58 • 19/10

«Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի լիբանանցի մասնակիցը զրկվել է տիտղոսից՝ Իսրայելի ներկայացուցչի հետ լուսանկարվելու պատճառով (լուսանկարներ)

13:45 • 19/10

Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից չի աշխատում, աշխատակիցները փակել են միջպետական ճանապարհը

13:31 • 19/10

Արտահերթ ընտրություններին մեր մասնակցության մասին պաշտոնական որոշում դեռ չկա. Ա. Աշոտյան

13:23 • 19/10

Պեսկովը պատմել է Պուտինի և այլ երկրների առաջնորդների միջև «քիմիայի» մասին

13:19 • 19/10

Արհեստածին լարվածությունը ստեղծում է Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով «տիրանալ» բռնցքամարտի ֆեդերացիային. Արթուր Գևորգյան

13:01 • 19/10

Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին. Նիկոլ Փաշինյան

12:49 • 19/10

Նովոսիբիրսկում թոշակառու կինն օճառ ու պարան է նվիրել տեղի նախարարին՝ ի նշան «երախտագիտության» (տեսանյութ)

12:48 • 19/10

Ընդունում ենք, որ 4-րդ ուժի խորհրդարանում հայտնվելու նախապայման է 2 տոկոս շեմը հաղթահարելը. Արտակ Զեյնալյանը` «Ծառուկյան» դաշինքի առաջարկի մասին

12:26 • 19/10

Երևանի փոխքաղաքապետ չեմ նշանակվելու. «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վահագն Հովակիմյան

12:19 • 19/10

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 19-ին

12:16 • 19/10

Ռուսաստանում մուլտֆիլմ են նկարահանում Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի հիման վրա

12:13 • 19/10

Վարչապետի ընտրության համար ԱԺ հատուկ նիստի ժամկետը լրանում է հոկտեմբերի 24-ին

12:02 • 19/10

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու. 10-ն անկուսակցական են, 1-ը՝ ՔՊ, 1-ը՝ ԼՀԿ անդամ

11:58 • 19/10

Թուրք ոստիկանները խուզարկում են Ստամբուլի մոտակայքում գտնվող անտառը, որտեղ կարող են գտնվել կորած սաուդացի լրագրողի մարմնի մնացորդները

11:49 • 19/10

Զանգվածային թունավորում Կասպից ծովում գտնվող նավի վրա, իրանցի ծովագնացներից 3-ը մահացել են

11:49 • 19/10

Գարնանն արդեն այգին պատրաստ կլինի

11:42 • 19/10

Սևակ Միքայելյանը կարող է դիմել դատախազություն, դա իր իրավունքն է, մենք որևէ դատապարտելի արարք չենք կատարել. Դանիել Իոաննիսյան

11:30 • 19/10

Թուրքիայի մզկիթներից մեկում հավատացյալները 37 տարի շարունակ սխալ ուղղությամբ են նամազ արել

11:24 • 19/10

Էկվադորցի զբոսաշրջիկը փորձել է հսկայական խոզի գլուխ մտցնել ԱՄՆ

11:19 • 19/10

Երևանում և մի շարք համայնքներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

11:08 • 19/10

«Նա հիանալի առաջին տիկին է». Թրամփը գովել է կնոջը օդանավի սրահում արտակարգ պատահարի ժամանակ դրսևորած հանգստության համար

10:58 • 19/10

Հրազդանում դպրոցների անձնակազմի` Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մասնակցելու մասին հրապարակումն ուղարկվել է Կոտայքի դատախազություն. Դատախազություն

10:47 • 19/10

Ջորջ Բուշի դուստրը պատմել է Սպիտակ տանը շրջող ուրվականների մասին

10:11 • 19/10

Թուրք հաղորդավարն Արա Գյուլերի մահվան լուրն ընթերցելիս ուղիղ եթերում չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ)

10:00 • 19/10

Bild. Վենգերն այսօր կարող է դառնալ Բավարիայի գլխավոր մարզիչը

09:57 • 19/10

«Դա շատ տխուր է». Թրամփի կարծիքով՝ անհետացած սաուդացի լրագրողն ամենայն հավանականությամբ մահացած է

09:47 • 19/10

Կերչի քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած երիտասարդին չեն հուղարկավորի իր զոհերի կողքին. լրատվամիջոցներ

08:51 • 19/10

Խորհուրդներ, թե ինչպես հնարավորինս արագ ազատվել անպատասխան սիրուց ու դրա պատճառած խնդիրներից (լուսանկարներ)

00:05 • 19/10

Տեղեկությունները սադրանք են, դիմում է ներկայացվելու Դատախազություն. Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը հերքում է քարոզարշավին դպրոցների անձնակազմի մասնակցությունը

00:05 • 19/10

Կրասնոդարում վթարված Լ-39 ինքնաթիռի օդաչուներին հաջողվել է ինքնանետում իրականացնել. աղբյուր

23:54 • 18/10

ՀՀԿ ԳՄ-ն քննարկել է ԸՕ նախագիծը, սպասվելիք արտահերթ ԱԺ ընտրություններին առնչվող հարցերը

23:51 • 18/10

Apple-ը հոկտեմբերի 30-ին կներկայացնի նոր iPad-ն ու Mac-ը

23:49 • 18/10

Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը

23:39 • 18/10

ՆԱՍԱ-ն նախազգուշացրել է արկտիկյան սառցե ծածկույթի հալոցքի աղետալի տեմպերի մասին

23:31 • 18/10

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զորում խաղաղ բնակիչների տների ուղղությամբ. կան զոհեր

23:31 • 18/10

ՈւԵՖԱ-ն տուգանել է ՊՍԺ-ին

23:19 • 18/10

Իրավապաշտպանները կոչ են արել Թուրքիայում անհետացած սաուդացի լրագրողի գործը հետաքննել ՄԱԿ-ի հովանու ներքո

23:12 • 18/10

Երևանում մեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

23:01 • 18/10

Թուրքիայի զգալի հատվածը պատվել է Արաբական թերակղզուց եկող ավազափոշու ամպերով

22:51 • 18/10

Քննադատելու բան լինի, կքննադատենք, հարկ եղած դեպքում էլ կաջակցենք ՔՊ-ին կամ «Իմ քայլը» դաշինքին. «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախաձեռնող խմբի անդամ

22:41 • 18/10

Հրազդանում դպրոցի տնօրեններն աշակերտներին ու ուսուցիչներին տանում են՝ Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավին մասնակցելու. «ԻՔՄ» (ձայնագրություն)

22:37 • 18/10

«Մոնակոյի» գլխավոր մարզիչը խոսել է Ռադամել Ֆալկաոյի ապագայի մասին

22:35 • 18/10

Հաքերը սմարթֆոնի օգնությամբ կոտրել է վաճառքի ավտոմատ սարքը և վարկ ստացել (տեսանյութ)

22:14 • 18/10

ԱԺ ընտրություններին կարևոր է, որ մարդիկ ընտրություն կատարեն՝ քվեարկելով ոչ միայն անձերի, այլև քաղաքականության օգտին․ փորձագետ

22:04 • 18/10

«Ռեալի» առաջատարները մարզվել են ընդհանուր խմբի հետ

21:58 • 18/10

«Գահերի խաղի» հեղինակը բացահայտել է սերիալի գլխավոր գաղափարը

21:40 • 18/10

Կրասնոդարում կործանվել է Լ-39 ուսումնական ինքնաթիռը. օդաչուներին գտնելու աշխատանքները շարունակվում են

21:31 • 18/10

«Առաքելություն» կուսակցության նպատակը հեղափոխական թիմին սատարելն է, և խնդիրը պաշտոններն ու կարգավիճակը չեն. Մ. Առաքելյան