Բեյոնսեի ամենամեծ երկրպագուն. Միշել Օբամային լուսանկարել են երգչուհու համերգին զվարճանալիս (լուսանկարներ)

13:10 • 16.07.18

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, որը դեռ ամուսնու՝ Բարաք Օբամայի պաշտոնավորման օրոք չէր թաքցնում հայտնի երգչուհի Բեյոնսեի հետ առանձնակի ջերմ հարաբերությունները, մասնակցել է նրա ու Ջեյ Զիի փարիզյան համերգին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, տիկին Օբամային ուղեկցել է 17-ամյա դուստրը՝ Սաշան: Նրանք լավ ժամանակ են անցկացրել: Նախկին առաջին տիկնոջը նույնիսկ լուսանկարել են ակտիվ պարային շարժումներ անելիս:

Նշվում է, որ Միշել Օբամայի կողքին է եղել Բեյոնսեի մայրը՝ Թինա Նոուլզը: Նրանք գտնվել են VIP գոտում ու, դատելով լուսանկարներից, հրաշալի ժամանակ են անցկացրել:

Պարբերականը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Միշել Օբաման ներկա է լինում Բեյոնսեի համերգին:

 

Michelle Obama was spotted letting loose at Beyonce and Jay-Z's concert in Paris on Sunday night as she danced next to Queen Bey's mother Tina Knowles

Michelle remained out of her chair and danced around as Jay-Z took to the stage just feet from her

   

Dressed in white shorts, a loose blouse and beige platform wedge sandals, Michelle was snapped standing beside Tina in a VIP area at the front the stage

Michelle and Sasha were snapped in the stands at the Stade de France by several excited fans before Beyonce and Jay-Z took to the stage