Լավ է, որ ԼՂ-ի մասնակցությունը բանակցություններին Նիկոլ Փաշինյանը որպես նախապայման չի առաջադրել․ Վահրամ Աթանեսյան

20:08 • 23.07.18



ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ մոտեցումերում սկզբունքային, փոփոխությունների տարբերություններ չկան, շեշտադրումների փոփոխություն է եղել, որոնք բնական էին, անգամ անհրաժեշտ:

Նա, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների տարբերությանը վարչապետ ընտրվելուց հետո՝ Ստեփանակերտ այցի ժամանակ և վերջերս լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ, նշեց․

«Շատ ուրախ եմ, որ լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը պահպանելու է բանակցային գործընթացի շարունակականությունը: Լավ է, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանը որպես նախապայման չի առաջադրել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին՝ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ «Բանակցային այս ձևաչափով հնարավոր չէ առաջ ընթանալ, և հակամարտության երրորդ կողմը՝ Արցախը, պետք է լիարժեք մասնակցություն ունենա բանակցություններին»,- ասել էր նա:

Իսկ նախորդ շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով հիմնահարցի կարգավորման գործընթացին Արցախի մասնակցության խնդրին՝ նա նշել էր, որ այդ բանաձևն արձանագրված է ԵԱՀԿ ՄԽ նախագահների դիրքորոշումների մեջ, որոնք արտահայտվել են փաստաթղթերում՝ առանց Արցախի ժողովրդի մասնակցության հարցի վերջնական կարգավորում չի լինելու: «Սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես, ես պատրաստ եմ Ադրբեջանի նախագահի հետ բանակցել: Բանակցության նյութ կա, և դրան պետք է ամբողջությամբ ծանոթանանք, վերլուծենք ու բանակցենք: Բանակցությունն ինքնին նույնպես օգտակար է, որովհետև պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի, որ հարցը կարգավորվի: Առանց վստահության մթնոլորտի հնարավոր չէ: Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, որ վստահության մթնոլորտ ստեղծվի»,- ասել էր նա:

Նրա խոսքով՝ մայիսի 9-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած նախադասությունը, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, նույնպես նախապայման չէր: «Շեշտադրումն էր այլ կերպ: Դա ընդհանուր հայեցակարգային մոտեցում էր»,- ասաց նա՝ նշելով, որ ներկայումս բանակցային դինամիկան պահպանելու համար հարկ կա հետևել արտաքին քաղաքական այն հայեցակարգին, որը մշակվել է Հայաստանում և որը երեք ՀՀ նախագահների իշխանության օրոք պահպանվել է: Դա, ըստ նրա, խաղաղությունը, անվտանգությունը պահպանելու ճանապարհն է:

Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի շեշտադրումների փոփոխությունը պայմանավորված են աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով: «Այսօր բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ է, և այդ իրավիճակում Հայաստանի և Արցախի շահը՝ տարածաշրջանային անվտանգության հրամայականը պահանջում է դիվանագիտական ճկունություն, վերստին մտնել այն ռեժիմի մեջ, որը եղել է նախկին իշխանությունների ժամանակ: Ամեն հարցում չէ, որ նախկին իշխանություններին պետք է քննադատել․ Արցախի հարցում ՀՀ իշխանություններն ունեցել են շատ հստակ, շատ պատճառաբանված, հիմնավորված․ փաստարկված մոտեցում, և այդ դիվանագիտական կառույցը, որ ստեղծվել է 24 տարի ի վեր, չի կարելի փլուզել»,- ասաց նա:

Հիմա, ըստ Վահրամ Աթանեսյանի, պետք է ըստ արժանվույն գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտակսն, քաղաքական պատասխանատվությանը, որ նա չի տրվում պոպուլիստական կոչերին, որ երբեմն-երբեմն տրվում են քաղաքագիտական, փորձագիտական վերլուծություններից կամ այս կամ այն լրագրողական էջերից:

«Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ միայն բարդագույն խնդիր է Հայաստանի կամ Արցախի, ոչ միայն տարածաշրջանի համար, այլ նաև՝ աշխարհաքաղաքական խաղացողների համար: Այս հարցում չի կարելի տուրք տալ պոպուլիզմին, տուրք տալ զգացմունքայնությանը, տուրք տալ քաղաքական րոպեական նպատակահարմարությանը: Թող ինչ-որ շրջանակների մոտ իջնի վարչապետի վարկանիշը, դրա փոխարեն բարձրանում է Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության մակարդակը, դրա փոխարեն տարածաշրջանում և զորքերի շփման գծում պահպանվում է հարաբերական կայունությունը: Դրա փոխարեն պատերազմի շունչը չենք զգում, և հասարակությունը տրամադրվում է Երևանի քաղաքապետի ընտրություններին կամ նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Տվյալ պահին նախապայման դնելն ու փլուզել բանակցային գործընթացը, ռազմական, տնտեսական, դիվանագիտական ռեսուրսների առումով շատ ծախսատար կլինի Հայաստանի համար»,- ասաց նա:

Խոսելով բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու մասին, Վահրամ Աթանեսյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմ է դրել Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցը, այն չի դարձրել բանակցային գործընթացն առաջ տանելու նախապայման:

Նրա խոսքով՝ այս առումով ճիշտ պատկերացում չէ որոշ վերլուծաբանների կարծիքը, թե Նիկոլ Փաշինյանը փոխեց իր շեշտադրումները, քանի որ միջազգային հանրությունն ընդառաջ չգնաց նրան: Վահրամ Աթանեսյանի խոսքով՝ միջազգային հանրությունը վաղուց արդեն հայտնել է իր մոտեցումը:

«Երբ գաղտնազերծել են Մադրիդյան սկզբունքները, հայտարարությամբ հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները, ապա դրան հաջորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որ բանակցությունների մի կարևոր հանգրվանում Լեռնային Ղարաբաղը կմասնակցի բանակցային գործընթացին, և Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը իրավահավասար է մյուսների մասնակցությունը»,- ասաց նա՝ նշելով, որ ճիշտ չէ ասելը, որ ԵԱՀԿ  Մինսկի խումբը չի ընդառաջում Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը «նոտա» չի հղել, դիվանագիտական ուղերձ չի հղել, որ եթե Լեռնային Ղարաբաղը չմասնակցի բանակցություններին, ապա հրաժարվելու է բանակցային գործընթացից:

Իսկ Նիկոլ Փաշինյանի ասածները, թե ինքը չունի մանդատ Լեռնային Ղարաբաղի անունից խոսելու, քանի որ նրան ԼՂ ժողովուրդը չի ընտրել, Վահրամ Աթանեսյանը շատ տարողունակ դիվանագիտական հայտարարություն որակեց:

Նա համաձայնեց դիտարկման հետ, թե դժվար թե առաջիկայում Արցախը բանակցային սեղան վերադառնա, նշեց սակայն, որ առաջիկայում չեն էլ քննարկվի Արցախի կարգավիճակի կամ այլ սկզբունքային հարցեր:

«Գնում են բանակցելու կարգավորման սկզբունքների շուրջ: Երբ սկզբունքների շուրջ համաձայնություն կլինի, և կմշակվի խնդրի լուծման ճանապարհային քարտեզը, արդեն Լեռնային Ղարաբաղը կվերադառնա բանակցային սեղան»,- ասաց նա:

Իսկ մինչ բանակցային սեղան վերադառնալը, Լեռնային Ղարաբաղը շարունակելու է վստահել Հայաստանին, որպես պետություն, ով էլ որ այդ պետության գլուխը լինի: «Այսօր Նիկոլ Փաշինյանն է, վաղն էլ կարող է լինել Պողոս Պողոսյանը: Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերաբերում է որպես մի պետության, որը նրա անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման  երաշխավորն է»,- ասաց նա:

Իսկ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե Ռուսաստանը կարող է թույլ չտալ, որ ԼՂ հակամարտության գոտում պատերազմ բռնկվի, Վահրամ Աթանեսյանը  նշեց՝  շատ դիպուկ ձևակերպում էր: «Ոչ թե ռեվերանս էր Ռուսաստանի հասցեին, այլ՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման հարցում նրա՝ պատասխանատվության ընդգծումն էր»,- ասաց նա: Դրանից, ըստ նրա, բխում էր, որ եթե տարածաշրջանում սպառնալինքներ լինեն և անկայունություն առաջանա, պատասխանատվությունը կրելու է Ռուսաստանը: «Այդպես եղել է 2016 թվականի ապրիլին, և փաստացի ՀՀ վարչապետը բաց ուղերձով պատասխանատվությունը թողեց Ռուսաստանի վրա»,- ասաց նա:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

03:22 • 26/09

Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

03:16 • 26/09

Պերուում խոշոր վթար է տեղի ունեցել. զոհվել է ավելի քան 20 մարդ

02:38 • 26/09

Բելառուսում կահույքի գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

02:23 • 26/09

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

01:58 • 26/09

Ամերիկացի սենատորն առաջարկել է չեղարկել հակառուսական պատժամիջոցների մի մասը

01:41 • 26/09

Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

01:29 • 26/09

Պոմպեոն Իրանն «անօրինականության ռեժիմ» է անվանել և կոչ է արել եվրոպական երկրներին խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

00:00 • 26/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ռոհանին ԱՄՆ-ին կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

23:52 • 25/09

ՌԴ-ում արտասահմանյան վարորդական իրավունքով վարորդներին կարող են արգելել աշխատել, այդ թվում և ԵԱՏՄ քաղաքացիներին

23:43 • 25/09

Աստանայում տղամարդը անկման պահին բռնել է 10-րդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)

23:38 • 25/09

Սաուդյան Արաբիան հերքում է ներգրավվածությունն Իրանում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպմանը

23:36 • 25/09

Marca. Տարվա վատագույն ֆուտբոլիստներից կազմված հավաքականը

23:17 • 25/09

Վլադիմիր Պուտինը Բաքվում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

23:02 • 25/09

Մոուրինյուն ՄՅՈւ-ի ավագի թևկապն այլևս չի վստահի Պոգբային

22:52 • 25/09

Ցեղասպանությունները տեղի են ունենում, քանի որ մենք երես ենք դարձնում. Մակրոնը ՄԱԿ-ի ԳՎ-ում բարձրացրել է անվտանգության հարցերը

22:46 • 25/09

Էրդողանի կողմնակից հայտնի պոլսահայը զբաղված է թուրքամետ քարոզչությամբ. Հարութ Սասունյան

22:34 • 25/09

Ջերմ և առանց վիզայի. ռուսական պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել նոյեմբերին այցելել Հայաստան

22:31 • 25/09

Հաշվի առնելով ՀՀ ներկա իշխանությունների լեգիտիմությունը` երևի թե ճիշտ ժամանակն է Արցախը ՀՀ կազմ ընդգրկելու հարցը բարձրացնել. ԱՀ ԱԺ պատգամավոր

22:28 • 25/09

Ինչպիսի տեսք է ունենալու վերակառուցված Սանտիագո Բեռնաբեուն (տեսանյութ)

22:13 • 25/09

Հայ-ավստրիական հարաբերություններն ամուր ձեռքերում են. Փաշինյանն անակնկալ հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ (տեսանյութ)

22:07 • 25/09

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

21:46 • 25/09

ՌԴ-ից սպասելի են ջղաձգումներ ՀՀ-ում խորհրդարանի լուծարման գործընթացում, դրանից պետք չէ զարմանալ. Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ)

21:44 • 25/09

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

21:34 • 25/09

Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաղթեց

21:32 • 25/09

Էրդողանը «ոտքի վրա» հանդիպում է ունեցել Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում

21:24 • 25/09

Չինաստանը թույլ չի տվել ամերիկյան ռազմանավին մուտք գործել Հոնկոնգի նավահանգիստ

21:23 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունը՝ ոչ կոմպետենտ հսկողության արդյունք. մանրամասներ միջադեպից (տեսանյութ)

21:13 • 25/09

ՀՔԾ–ը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին. վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց

21:11 • 25/09

«Dasaran.am» –ի նոր նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել զորակոչը և ամրապնդել զինծառայողների ծնողների կապը ՊՆ–ի հետ

21:09 • 25/09

ՀՀ տարածքում անցկացվելու է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

21:02 • 25/09

Թրամփն անընդունելի է անվանել Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտն ու հայտարարել, որ իրեն դուր չի գալիս ՕՊԵԿ-ի գործունեությունը

20:59 • 25/09

Ռուսաստանի Գավաթ. «Ուրալը» հաղթել է, իսկ Հարոյանը մասնակցել ամբողջ խաղին

20:56 • 25/09

Էրդողանը կոչ է արել բարեփոխումներ անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

20:47 • 25/09

Իրանի դեմ տարվող արտաքին խաղացողների քաղաքականությունը չի ազդում նրա և ՀՀ-ի միջև հարաբերությունների վրա․ Արմեն Իսրայելյան

20:35 • 25/09

Եզակի վարդագույն ադամանդ է վաճառքի հանվել (տեսանյութ)

20:25 • 25/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին

20:22 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը մասնակիցներին խնդրել է ավելի դանդաղ խոսել թարգմանիչների պատճառով

20:20 • 25/09

Facebook-ի նախկին աշխատակցուհին հայց է ներկայացրել ընկերության դեմ հոգեկան ցնցում ստանալու համար

20:15 • 25/09

Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել վարչապետ Ստեֆան Լյովենի հեռանալուն

20:15 • 25/09

Նոր խնդիր մանկապարտեզների և դպրոցների տեխնիկական աշխատողների համար. ԱՆ միջամտության արդյունքում հետազոտության համար նրանցից գումար են գանձում

19:49 • 25/09

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

19:43 • 25/09

Թուրքիան Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

19:34 • 25/09

Հայաստանում մեկնարկել են Ներառական օրեր

19:31 • 25/09

ՀՖՖ-ից հաստատեցին. Դե Բիազիի հետ բանակցություններ են ընթանում

19:30 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի մասնակիցները Թրամփի ելույթը ծիծաղով են ողջունել

19:24 • 25/09

Սեպտեմբերի 23-ին երևանցին ընտրություն չարեց, այլ վստահության հանրաքվե, բայց այլևս չկա հեղափոխությունը պաշտպանելու կարիք, այն պաշտպանված է. Է. Մարուքյան (տեսանյութ)

19:23 • 25/09

Իսրայելական բանակը կշարունակի Իրանի դեմ ռազմական գործողությունները Սիրիայում

19:21 • 25/09

ՀՀԿ-ն շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին ու ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

19:05 • 25/09

Պուտինը Բաքվում կքննարկի ռազմատեխնիկական ահռելի քանակությամբ փաստաթղթեր, ուստի Երևանը պետք է անի առավելագույնը՝ բալանսը վերականգնելու համար. ՌԴ վերլուծաբաններ

19:03 • 25/09

Աֆրիկայում բժիշկներին հաջողվել է դուրս բերել 4 օր առաջ տղամարդու դեմքը մտած դանակի շեղբը

18:53 • 25/09

Հայ–շվեյցարական հարաբերություններն ակտիվ դինամիկա են ձեռք բերել վերջին տասնամյակի ընթացքում. Ա. Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ

18:50 • 25/09

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

18:43 • 25/09

«Գալակտիկա տրանս սերվիսի» առաջարկները հանգեցնում են մրցութային պայմանների խախտման. ՏԿՏՏ նախարարը հանդիպել է բողոքի ցույց իրականացնողներին

18:43 • 25/09

Պաշտոնական. Վադիմ Սկրիպչենկոն հեռացվել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից

18:32 • 25/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա ազգությամբ թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է. Դատախազություն

18:27 • 25/09

Հակակարկտային կայանքների ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Սուրեն Պապիկյան

18:23 • 25/09

Բակո Սահակյանը «Թուֆենկյան» հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է Արցախում իրականացվող ծրագրերը

18:18 • 25/09

Հայաստանը ևս մեկ անգամ կարողացավ զարմացնել աշխարհին իր մարդասիրությամբ և հանդուրժողականությամբ. Ա. Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

18:15 • 25/09

Իրանի քաղաքացին փորձել է 13,7 կգ քաշով թմրանյութից պատրաստված կնոջ դիմապատկերով 4 քանդակ արտահանել. ՊԵԿ

18:13 • 25/09

Քննչական կոմիտեն գոնե Yerevan.Today-ի մասով պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը. Սևակ Հակոբյան

18:11 • 25/09

Պետք է երկար ճանապարհ անցնենք «Գոլդեն Սթեյթի» մակարդակին հասնելու համար. Լեբրոն Ջեյմս

18:10 • 25/09

Երևանի ավագանու ընտրությունների առերևույթ ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են 53 նյութեր. Դատախազություն

18:02 • 25/09

Պերես. Ռոնալդուն մի օր կվերադառնա «Ռեալ»

17:52 • 25/09

Իսպանիայում խանութները մտադիր են գումար պահանջել հագուստը հանդերձարանում փորձելու համար

17:50 • 25/09

Հյուսիսային Կորեան առաջարկել է երկրներին միավորվել ԱՄՆ պատժամիջոցների դեմ

17:48 • 25/09

Գվարդիոլան նշել է՝ որն է «Մանչեսթեր Սիթիում» իր առաջնային նպատակը

17:44 • 25/09

ԲԿ-ում պայթյունի պատճառը եղել է լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջներին. ԱՆ պարզաբանումը

17:40 • 25/09

Նորվեգիայի հատուկ ծառայություններն Օսլոյում ձերբակալված ՌԴ քաղաքացուն կասկածում են լրտեսության համար

17:31 • 25/09

«Marca». Իսկոն շարքից դուրս է մնացել տևական ժամանակով

17:08 • 25/09

Ռուսաստանի ներկայացուցիչներն արդեն եղել են ՀՀ-ի տարածքում գտնվող ամերիկյան լաբորատորիաներում․ վարչապետի խորհրդական

17:05 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

17:03 • 25/09

Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն. Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է հատուկ զեկույց

16:57 • 25/09

Երևանի Արտաշիսյան և Հալաբյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

16:55 • 25/09

Սարի թաղում 2016 թ. հուլիսի 29-ին խաղաղ ցուցարարներին բռնության ենթարկելու քրգործը կասեցվել է. պատճառը մեղադրյալների բացակայությունն է. Ա. Ղուկասյան

16:54 • 25/09

Գազի սակագնի իջեցման մասին դեռ վաղ է խոսել. վարչապետ Փաշինյանի խորհրդական

16:54 • 25/09

Դոպինգ օգտագործելու համար Ջուզեպե Ռոսիին երկարաժամկետ որակազրկում է սպառնում

16:53 • 25/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է բարձրակրունկներ հագած Ջենիֆեր Լոպեսն ընկնում համերգի ժամանակ (տեսանյութ)

16:42 • 25/09

2016 թ. ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործը կշարունակի նրա կինը. (տեսանյութ)

16:40 • 25/09

Վրաստանն ԱՄՆ-ի աջակցությամբ խախտում է բաց երկնքի վերաբերյալ պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

16:37 • 25/09

«Օրանժ» ձեռնարկությունը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ. Նախագահը հանդիպել է Ստեֆան Ռիշարի հետ

16:33 • 25/09

ԱԺ պատվիրակությունը Բելառուսում այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր

16:30 • 25/09

ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6 տոկոս

16:27 • 25/09

FIFA The Best. Ինչպիսի՞ տեսք ունի լավագույն տասնյակը

16:26 • 25/09

Լոռու մարզում ընթացիկ տարվա 8 ամիսներին ավարտված նյութերով և քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 752 մլն ՀՀ դրամ. Դատախազություն

16:17 • 25/09

Բակո Սահակյանը պարգևատրել է մշակութային մի քանի գործիչների

16:16 • 25/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Հնդկաստանում ուժգին հեղեղը քշում-տանում զբոսաշրջային ավտոբուսը (տեսանյութ)

16:14 • 25/09

Առանց մտածել արել է, ցանկացել է բալոնը լիցքավորել, և ճնշման տարբերությունից պայթյուն է եղել. «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» թթվածնի կայանի տնօրեն

16:12 • 25/09

Թրամփն Իրանի նախագահին «հիանալի մարդ» է անվանել

15:51 • 25/09

Փյունիկ ՖԱ-ն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Սոչիում

15:50 • 25/09

Մտածել եմ կարիերաս ավարտելու մասին. Տոմաշ Բերդիխ

15:48 • 25/09

Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին

15:33 • 25/09

«Ռեալը» կորուստներ ունի «Սևիլիայի» հետ խաղից առաջ

15:32 • 25/09

Ինչ զենք է Ադրբեջանը գնել Ռուսաստանից 2005-2018 թվականներին. ТАСС-ի անդրադարձը

15:31 • 25/09

Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

15:12 • 25/09

Խախտվել են տեխնիկայի անվտանգության կանոնները, երևի, աշխատակիցն իր օգտագործման համար էր բալոն բերել. «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ տեխնիկայի անվտանգության պատասխանատու  

15:10 • 25/09

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել ԱՄԷ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

15:09 • 25/09

Ադրբեջանը նոր դիպուկահար զենք է ստեղծել

15:03 • 25/09

Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

15:01 • 25/09

Արարատի մարզում 2 մեքենաներ են բախվել միմյանց. կա մեկ զոհ. shamshyan.com

15:01 • 25/09

Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից