Հայաստանը «Թավշյա հեղափոխությունից» հետո կարիք ունի վեկտորներ չփոխելով արտաքին քաղաքականությունը նոր բովանդակությամբ լցնելու․ Ռուբեն Շուգարյան
1991-1992թթ. Հայաստանի Նախագահի օգնական, արտաքին գործերի նախկին փոխնախարար և Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան, 2009 թվականից Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի հետ Tert.am-ը զրուցել է «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ նոր իշխանություններից՝ արտաքին քաղաքականության ոլորտում ունեցած իր ակնկալիքների մասին: Ըստ դիվանագետի՝ Հայաստանը՝ իր անկախության 27 տարիների ընթացքում երբևէ մեծ փոփոխություններ իր արտաքին քաղաքականության մեջ չի արել: Հիմա էլ, նրա կարծիքով, Հայաստանը կարիք ունի՝ վեկտորներ չփոխելով՝ արտաքին քաղաքականությունը նոր բովանդակությամբ լցնելու:
-Պարո՛ն Շուգարյան, Հայաստանում «Թավշյա» հեղափոխությունից հետո եկած նոր իշխանությունները չհայտնեցին արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ անելու ցանկության մասին, դեռ հակառակը և՛ ներքին լսարանին, և՛ միջազգային հանրությանը հավաստիացումներ տվեցին, թե չեն փոխելու արտաքին քաղաքականության մեջ վեկտորներ: Կարծում եք՝ ճի՞շտ որոշում էր:
- Կարծում եմ՝ ճիշտ որոշում էր: Եթե մենք անդրադառնանք մեր անկախության 27 տարվա պատմությանը, ապա կնկատենք, որ այս տարիների ընթացքում արտաքին քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ չեն եղել: Կային շտկումներ, տարբերություններ:
Առաջին նախագահի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը կոչվում էր «բալանսի» քաղաքականություն, և դա ես կարծում եմ՝ շատ հաջող, ճիշտ և ժամանակին էր ընտրված: Այստեղ և՛ ժամանակային գործոնը կար, և՛ մշտական գործոնը կար, որովհետև Հայաստանը գտնվում էր աշխարհաքաղաքական խաչմերուկում, և մեր հիմնական նպատակն այս տարիների ընթացքում և հատկապես հիմա, երբ մեծ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, եղել է և պետք է լինի աշխարհագրական փակուղուց անցում կատարել դեպի աշխարհաքաղաքական խաչմերուկ:
Առաջին նախագահի դեպքում՝ «բալանսի քաղաքականության» շրջանում, երբ շատ արագ պետք է արձագանքեիր զարգացումներին և պատերազմ կար, և մենք նոր էինք մտնում միջազգային հանրություն, շատ հաճախ ստիպված էինք արտաքին քաղաքականությունը փոխարինել դիվանագիտությամբ, և դիվանագիտությունը դառնում էր արտաքին քաղաքականություն: Պարադոքսալ մի իրավիճակ էր: Այսինքն՝ դիվանագիտությունը ձևավորվում էր և դառնում էր արտաքին քաղաքականություն: Ժամանակ չկար տարանջատելու դրանք:
Երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանը վարում էր «կոմպլեմենտար» քաղաքականություն: Ես մեկ անգամ էլ ասել եմ՝ դրա հայերեն տարբերակը՝ «փոխլրացումը» շատ ավելի ընդունելի է ինձ համար, որովհետև այդ բառն արդեն բովանդակային արդարացում է տալիս այդ քաղաքականությանը: Այստեղ շատ դեպքերում PR-ը փոխարինում էր բովանդակությանը: Եվ անընդհատ ակտիվ լինելով միջազգային ասպարեզում, հրապարակային քաղաքականության մեջ՝ իմիտացիա էինք ստեղծում, թե Հայաստանն ինչ-որ քայլեր է անում: Արդյունքում ի՞նչ ստացանք․ մի կողմից ոչ մի առաջընթաց չկար Ղարաբաղի հիմնահարցի լուծման բանակցություններում, բացարձակապես ոչ մի առաջընթաց չկար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, և մյուս կողմից՝ առաջընթաց կար Հայաստանի՝ միջազգային կառույցներում՝ Առևտրի միջազգային կազմակերպությունում, Եվրոպայի խորհրդում անդամակցության հետ: Այն ժամանակ տպավորություն էր ստեղծվել, որ կարողացել էին խուսափել մեծ ցնցումներից: Բայց երբ որ դու այդ ՝ երկարացնելու, քայլ չանելու ռեսուրսն օգտագործում ես ամբողջությամբ, հաջորդ իշխանությանը դնում ես մի իրավիճակի մեջ, երբ ինքը ցայտնոտային կամ ցայտնոտայինին մոտ իրավիճակում պետք է որոշումներ կայացնի: Այստեղից էլ երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը դարձավ նախաձեռնողական:
Իսկ ի՞նչ է նշանակում նախաձեռնողական քաղաքականություն: Դա նշանակում է, որ փաստորեն այդ տարիների (2008-2018թթ) իշխանությունը հայտնում էր, որ 1998-2008 թվականների Հայաստանի արտաքին քաղաքականությունը նախաձեռնողական չի եղել:
2018 թվականին տեղի ունեցավ «թավշյա հեղափոխություն», և հիմա մենք կարիք ունենք՝ վեկտորներ չփոխելով արտաքին քաղաքականությունը նոր բովանդակությամբ լցնելու:
Եթե վերադառնանք նախորդ իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի քաղաքականությանը, ապա ես մեկ անգամ արդեն ասել եմ, նորից պետք է ասեմ՝ մեծ հաջողություն էր, որ անցյալ տարի Եվրամիության հետ կնքվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ համաձայնագիրը կարևոր էր ոչ թե նրա համար, որ կարողացանք մեր եվրոպական վեկտորն ինչ-որ ձևով ուրվագծել, այլ մենք կարողացանք ԵԱՏՄ-ում մեր կարգավիճակը փոխել, բարձրացնել: Դա շատ կարևոր էր:
Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականության օրինակներից է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելը, որը համարվում է անհաջող փորձ, բայց ես այն դիտում եմ որպես «փայլուն դիվանագիտական ձախողում», երբ բոլոր կողմերը ունեցան ինչ-որ շահ և ինչ-որ չափով հասան իրենց նպատակին: Բայց այդ քաղաքականությունն էլ ինչ-որ չափով սպառեց մեր այն ժամանակվա դիվանագիտական ռեսուրսը:
Եթե պատկերավոր արտահայտվենք, կարող ենք խոսել «Արմենիկումի» սինդրոմի մասին, երբ հայտարարում ես, որ կա մի դեղամիջոց, որը բուժում է մի հիվանդություն: Ամբողջ աշխարհը սկսում է խոսել այդ մասին, հետաքրքրվել դրանով: Հետո պարզվում է, որ այդ դեղամիջոցը, իրոք, լավն է, բայց բուժում է լրիվ այլ հիվանդություն: Նույնը արտաքին քաղաքականության մեջ էր․ երբ 2013թ․ դու հայտարարում ես, թե պատրաստ ես Եվրամիության հետ ստորագրել ասոցացման համաձայնագիր, բայց վերջին պահին չես անում, դա էլ է «փայլուն ձախողում» դառնում: Այդ քայլը, իհարկե, որոշ չափով արդարացվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումով: Առաջինը պլացդարմ էր ստեղծել, որի վրա կարելի էր աշխատել և այն լցնել բովանդակությամբ: Նաև այստեղ պետք է նկատել, որ այն ժամանակ՝ 2013 թվականին, Հայաստանն ունեցել է բավականին լավ աշխատող դիվանագիտական թիմ, որը փայլուն աշխատանք էր կատարել, բայց այդ ժամանակ ստացվեց այնպես, որ մեր դիվանագիտությունն առաջ ընկավ արտաքին քաղաքականությունից․ դիվանագիությունն իր գործն արեց, արտաքին քաղաքականությունը հետ մնաց:
Հիմա ես հույս ունեմ, որ մենք այլևս այսպիսի իրավիճակներ չենք ունենա, կամ կխուսափենք նման իրավիճակից, և դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունն սկսեն գործել միասին՝ հարմոնիկ, բնական կապի մեջ:
- Ի՞նչ պետք է անել, որ դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը համագործակցեն: Ի՞նչն էր խանգարում Հայաստանի նախորդ իշխանություններին այս հարցում:
-Դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը պետք է համագործակցեն, և նաև պետք է մեկը մյուսից բխի: Ես, օրինակ, վերադառնալով 1990-ականներին, պետք է ասեմ, որ այնտեղ ամեն ինչ պարզ էր: Պատերազմող երկիր էինք, դիվանագիտական դպրոցն ու դիվանագիտական հաստատությունը նոր էին կազմավորվել, և մենք բոլորս տեղում փորձ էինք ստանում: Բայց այդ ժամանակ առաջին նախագահը տիրապետում էր բոլոր նրբություններին, հարցերին՝ հատկապես Ղարաբաղի մասով, կամ եթե, օրինակ, ՄԱԿ-ում լինում էր քվեարկություն, նա Մերձավոր և Միջին Արևելքի լավագույն փորձագետն էր: Նա նաև դիվանագիտական թիմի ղեկավարն էր: Մենք ունեինք նաև արտգործնախարար, որն իր գործը կատարում էր, բայց դիվանագիտական թիմը ընդգրկում էր և՛ նախագահական աշխատակազմը, և այլ հաստատություններ:
Հետո արդեն՝ երկրորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում, ավելի մեծ դեր ուներ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Երկրորդ նախագահի գիտելիքները լրիվ այլ ոլորտում էին: Եվ պատերազմ չկար, ավելի հանգիստ ժամանակ էր: Բայց այդ ժամանակը շատ առումներով մենք վատնեցինք:
Հիմա՝ «Թավշյա հեղափոխությունից» հետո սպասում եմ, թե ինչ ձևակերպում կգտնենք մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ:
- Նոր իշխանություններն անընդհատ, նույն հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս, ասում են՝ պետք է դարձնեն առավել արդյունավետ: Ի՞նչն էր խանգարում նախորդներին այդ հարաբերություններն արդյունավետ դարձնելու համար, ինչպե՞ս կարող են ներկայինները արդյունավետությունը գործնականում ապահովել:
-Ես էլ նույնն եմ ասում՝ պետք է մեր հարաբերությունները լցնել բովանդակությամբ: Եթե միայն խոսենք քաղաքական հարաբերություններից, և ոչ ասենք տնտեսական, մենք ունենք շատ հարցեր, որտեղ կարող ենք և պետք է համագործակցենք այլ երկրների հետ:
Դա պետք է լինի փոխշահավետ, մենք չպետք է լինենք մշտական, անվերջ խնդրողի դերում, ինչը որ Նիկոլ Փաշինյանն ասաց Բրյուսելում: Նույնը պետք է կարողանանք ձևակերպել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ռուսաստանը պետք է հասկանա, որ միայն անկախ և միայն ինքնուրույն Հայաստանը, այլ ոչ թե արբանյակը, ներկայացուցիչը տարածաշրջանում, կարող է իր համար մեծ արժեք լինել: Դրա համար մենք ունենք հնարավորություններ, դա մեկ օրում չի արվում: Հայաստանը, իրոք, այսօր աշխարհում ընկալվում է շատ տարբեր: Օրինակ՝ մինչև հեղափոխությունը մենք ԵԱՏՄ-ում «սպիտակ ագռավ» էինք, բայց հիմա մեր տարբերությունը ԵԱՏՄ երկրների միջև ահռելի է: Եվ այդ տարբերությունը պետք է ոչ թե խանդ առաջացնի, այլ պետք է հուշի, որ Ռուսաստանն ու այլ երկրներն ունեն հնարավորություն աշխարհին ներկայանալ նաև այլ արժեքներ ունեցող երկրի հետ անդամակցությամբ: Մեր տարբերությունը, Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք պետք է օգտագործենք ոչ թե ի վնաս մեզ, այլ հօգուտ մեզ:
- Ձեզ մոտ տպավորություն չի ստեղծվու՞մ, որ ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձում են իրենց լոյալությունը ցույց տալ Ռուսաստանին: Նոր իշխանությունների առջև խնդիր կա Ռուսաստանին՝ իրենց վստահելի լինելու մասին երաշխիքներ տալ:
-Այո՛, ստեղծվել է նման տպավորություն: Անգամ դա տպավորություն չէ, այլ՝ իրականություն: Եվ դա բնական ու օբյեկտիվ է: Ռուսաստանը կասկածներ ունի, և կասկածներ ունի ոչ թե այն իմաստով, որ մենք քաղաքականության վեկտոր ենք փոփոխում, դեպի Եվրամիություն կամ այլ կողմ ենք գնում: Այդ պատճառով չէ: Այն պատճառով է, որ իրենց համար Հայաստանում կատարվածը շատ անսպասելի էր: Բացի այդ, արվում են այնպիսի բաներ՝ ամեն օր, հատկապես հեղափոխության օրերին, որոնք, կարծես թե, մեկ այլ արժեքային համակարգի մաս են կազմում: Բայց այլ ասելով էլ՝ շատ բան կարելի է հասկանալ: Շատերը կարող են հասկանալ, որ դրանք արևմտյան արժեքներ են: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ երեսուն տարի առաջ՝ սովետական տարիներին, Հայաստանն առաջինը արեց հեղափոխությունը և առաջինը դարձավ Խորհրդային Միություն փլուզողը: Դա էլ է մի ուրիշ արժեհամակարգ, ոչ թե դրսի՝ այլ Ազատության հրապարակի․ այդ նույն արժեհամակարգը կերտվեց Հանրապետական հրապարակում երեսուն տարի հետո:
-Կարո՞ղ ենք ասել, որ հեղափոխությունը նաև «այցեքարտ» է Հայաստանի համար աշխարհում ներկայանալու համար:
-Այո՛, այցեքարտ է, որը պետք է ավելի լավ օգտագործվի: Ես կարող եմ ասել, որ հեղափոխությունն ինքը շատ լավ, հոյակապ լուսաբանվեց աշխարհում: Մենք երբեք այսպիսի մեծ, դրական PR չենք ունեցել: Ես կարող եմ ասել, որ Հայաստանի միջազգային հեղինակությունն աճել էր տասնապատիկ անգամ: Հեղափոխությունից հետո, քանի որ աշխարհի համար շատ սենսացիաներ չկան, Հայաստանն ինքն իրեն արդեն դրսում պետք է սկսի ներկայացնել:
-Իսկ կարո՞ղ ենք ասել, որ ժամանակակից դարում, որպես լծակ ու ազդեցություն, նավթի, գազի, բնական այլ պաշարների, ռեսուրսների փոխարեն Հայաստանը կարող է օգտագործել իր ժողովրդավարությունը՝ իրեն համախոհներ ձեռք բերելու համար:
-Եվ՛ կարող է, և՛ չի կարող: Ժողովրդավարությունը մեզ տալիս է չափազանց մեծ հնարավորություն, և դա ակնհայտ է: Մենք այսօր դուրս ենք եկել լրիվ այլ մակարդակ: Երեսուն տարի առաջ էլ մենք դասվում էինք Բալթյան երկրների հետ նույն ճամբարում: Հիմա նույն կարգավիճակն ունենք: Բայց պետք է իրատես լինել․ ժողովրդավարությունն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար որպես ռեսուրս: Մենք, օրինակ, կարող ենք Ռուսաստանին երաշխավորել, որ վեկտորների փոփոխություն չի լինի մեր արտաքին քաղաքականությունում և դրանով եզրափակվենք, բայց մենք չենք կարող ապահովել որակական փոփոխություն Արևմտյան աշխարհի հետ մեր հարաբերություններում․ այստեղ պետք է մենք բովանդակություն լցնենք: Նաև Հայաստանը պետք է քայլ առ քայլ ապացուցի աշխարհին, որ ոչ միայն արժեք է ներկայացնում ժողովրդավարության ոլորտում, այլ նաև՝ անվտանգություն է ապահովում՝ և՛ ռեգիոնալ․ և՛ լոկալ, և՛ տարածաշրջանային մակարդակներում: Այստեղ կարծում եմ՝ ավելի քիչ պետք է գովազդել, ավելի շատ քայլեր կատարել: Դրա ականատեսը մենք կլինենք արդեն արտահերթ ընտրություններից հետո: Հիմա նախապատվություններն ու առաջնահերթություններն այնքան շատ են, որ կարծում եմ, դրա մասին մտածելու ժամանակ էլ չենք ունենում: Բայց պետք է մտածել:
Մենք այն երկիրն ենք, որ չենք փորձել երբեք՝ անգամ ամենավատ կառավարման շրջանում, խաղալ Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների վրա: Մեր ամբողջ շահը, մեր ուղղվածությունը արտաքին հարաբերություններում, պետք է լինի այն, որ պետք է օգտվենք այն փոքր պատուհաններից, այն հաջողություններից, որ մեծ պետություններն իրենց հարաբերություններում կարողանում են արձանագրել: Նույնիսկ Ղարաբաղի հարցը մենք երբեք չենք օգտագործել այնպես, ինչպես Վրաստանն էր օգտագործում Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցը: Մենք միշտ պետք է արձանագրենք, որ որքան էլ վատանան ռուս-ամերիկյան հարաբերությունները, մի հարց կա, որտեղ գերտերությունները կարողացել են համագործակցել: Դա Ղարաբաղի հարցն է: Գերտերությունների գործելակերպն է․ շատ հարցերում հակասություններ կամ թշնամանք ունենալով, նրանք պահում են մեկ-երկու փոքր հարց, որտեղ նրանք համագործակցում են, որպեսզի իրենց ապագա մերձեցման համար «մարդասիրական միջանցքները» միշտ բաց մնան: Այստեղ է նաև մեր հնարավորությունը:
Ես կարծում եմ, որ միջազգային իրավիճակը մեզ համար նպաստավոր է նրանով, որ մենք նոր իրողություններ ենք տեսնում, փոփոխություններ ենք տեսնում միջազգային հանրության ընկալման մեջ: Ասեմ, որ երեսուն տարի առաջ՝ Հայաստանը՝ ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներից (չհաշված Լեհաստանը) առաջատարն է եղել ժողովրդավարության զարգացման գործընթացներում: Այդ ժամանակ մենք դիտվում էինք որպես «դեմոկրատիայի կղզյակ», այդպես էին մեզ անվանում միջազգային լրատվամիջոցները: Գուցե պատահական չէ, որ մենք դարձանք երկրորդը՝ մեկ շնչին հասնող ամերիկյան օգնությունը ստանալու հարցում:
-ԱՄՆ-ի ներկայիս իշխանությունների՝ ՀՀ-ի նկատմամբ քաղաքականության մասին ի՞նչ կասեք , հնարավո՞ր է փոխվի այն: Նախկին իշխանություններին այդպես էլ չհաջողվեց երկխոսել Թրամփի վարչակազմի հետ: Հիմա էլ՝ դատելով Թրամփի իրար հետևող՝ Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհավորանքներից, Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում այլ երկրների հետ իր համագործակցությունը զարգացնելու նպատակ ունի:
- Ադրբեջանին շնորհավորանքներն ուղղելը, իհարկե, նորմալ է, արարողակարգային է: Շատ հնարավոր է, որ լոբբիստական աշխատանքի արդյունքում է եղել: Ադրբեջանը, իհարկե, երկիր է, որը հետարքրքություն է ներկայացնում՝ իր նավթով, գազով և այլն: Բայց մենք չպետք է մոռանանք, թե ինչ եղավ «թավշյա հեղափոխությունից» հետո, երբ Փաշինյանն ընտրվեց: Եղան մեկը մյուսի հետևից շնորհավորանքներ, առանց որևէ լոբբինգի:
Այստեղ արդեն մեծանում է նաև հայ համայնքի դերը: Մենք հիմա արդեն տեսնում ենք շատ տարբեր համայնքների ներգրավվածությունը: Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի՝ հեղափոխությանն այդ մակարդակով մասնակցությունը շատ կարևոր էր: Նույնպես կարևոր էր Տարոն Աճեմօղլուի արձագանքը: Այդ մարդիկ չկային նախկինում, հիմա մասնակից են դառնում Հայաստանի ներքին զարգացումներին: Դա շատ կարևոր է: Դրանք եղանակ են ստեղծում և մեր ավանդական ներկայացման ձևը փոխում են: Դա պետք է շարունակել, դա պետք է լրիվ այլ մակարդակի վրա բարձրացնել:
Մենք ունենք երրորդ, նույնիսկ չորրորդ սերնդի ամերիկահայեր, որոնք գուցե հայերեն լեզվով չխոսեն, գուցե վատ խոսեն, գուցե պատմությունը լավ չիմանան, բայց գուցե ցանկանում են իրենց կապը պահել մայր հայրենիքի հետ: Երբ որ տեսնում են, որ կա այսպիսի մեծ փոփոխություն և արձագանք՝ լինի ԱՄՆ-ից, Եվրոպայից, ընդհանրապես միջազգային հանրությունից, երբ Հայաստանը դառնում է ոչ միայն երկիր, որը անցյալում էր ընկալվում էր որպես «դեմոկրատիայի կղզյակ», այլ հիմա էլ համարվում է որպես ժողովրդավարական արժեքների երկիր, ավելի գրավիչ է նրանց համար դառնում Հայաստանը: Սփյուռքը մեծ ռեսուրս է, որը պետք է ամեն ձևով օգտագործել: Երբ մենք բովանդակությամբ լցնենք մեր արտաքին քաղաքականությունը, այդ ժամանակ դրա հետ զուգահեռ մենք կարող ենք սփյուռքի, հատկապես այս սերնդի դերը մեծացնել:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Տնտեսություն
-
13:45 • 19.04.24 Լարսը փակ է բեռնատարների համար
-
09:20 • 18.04.24 Ֆրանսիան դարձել է ռուսական գազի հիմնական գնորդը ԵՄ երկրների շարքում
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»