Մոսկվայում կրկեսային ներկայացման ժամանակ վագրը հարձակվել է առյուծի վրա՝ տապալելով գետնին (լուսանկարներ, տեսանյութ)

14:05 • 27.07.18

Մոսկվայի կրկեսներից մեկում ներկայացման ժամանակ վագրը հարձակվել է առյուծի վրա: Միջադեպին անդրադարձել է The Daily Mail-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Զապաշնի եղբայրների շոուի ժամանակ, որոնք հայտնի են կենդանիներին վարժեցնելու հմտությունների շնորհիվ:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է առյուծներից մեկն անցնում անիվի վրայով, իսկ այդ պահին շոուին մասնակցող վագրը ցատկում է մեկ այլ առյուծի վրա, գցում գետնին ու կծում նրա վիզը: Այնուհետև վարժեցնողներից մեկը սկսում է աթոռներ նետել կռվող կատվազգիների վրա, և առյուծին հաջողվում է ազատվել վագրից: Սակայն վագրը շարունակել է հետապնդել առյուծին ու կրկին հարձակվել նրա վրա, այնինչ երբ մյուս վագրերն ու առյուծները փախել են բեմից:

Զապաշնի եղբայրները շարունակել են իրեր նետել կռվող գիշատիչների ուղղությամբ, սակայն դա չի օգնել, և Ասկոլդ Զապաշնին ռետինե գնդակով օդ է կրակել, ինչից հետո կենդանիները հեռացել են իրարից:

Ինչպես ավելի ուշ նշել է Էդգարդ Զապաշնին, «միջադեպն ավելի անհանգստացնող չէր, քան երկու տղամարդու միջև կռիվը»:

 

 

 

Մոսկվայում կրկեսային ներկայացման ժամանակ վագրը հարձակվել է առյուծի վրա՝ տապալելով գետնին (լուսանկարներ, տեսանյութ)