Հայտնի է Audi էլեկտրական քրոսովերի թողարկման ամսաթիվը (լուսանկարներ)

11:16 • 28.07.18

Audi e-tron էլեկտրական քրոսովերը կթողարկվի սեպտեմբերի 17-ին: Նորույթը կներկայացվի ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում անցկացվելիք հատուկ միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնում է Motor.ru-ն:

Նշվում է, որ նորույթը ներկայացնելուց անմիջապես հետո ընկերությունը կսկսի նախապատվերներ ընդունել:

Audi e-tron-ը կդառնա երեք էլեկտրական մոդելներից մեկը, որն ընկերությունը պլանավորում է ներկայացնել մինչև 2020 թվականը: ԱՄՆ-ում քրոսովերը վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա առաջին կեսին:

Աղբյուրը մանրամասնում է, որ Audi e-tron-ը կաշխատի երկու էլեկտրաշարժիչով, որոնց ընդհանուր հզորությունը 360 ձիաուժ է: Ավտոմեքենան մի լիցքավորմամբ կկարողանա անցնել մինչև 400 կմ տարածություն:

Հայտնի է Audi էլեկտրական քրոսովերի թողարկման ամսաթիվը (լուսանկարներ)