Փաշինյանը փոխեց քարացած «իմաստնությունը»՝ ցույց տալով, որ իրական քաղաքականությունը ոչ բռնի մեթոդներով ցանկացած բիրտ ուժ տապալելու արվեստ է. Տ. Հակոբյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 100 օրվան ընդառաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանից ու իր թիմից հասարակության սպասումներին, հույսերին, այս ընթացքում արվածին ու հիասթափությունների պատճառներին: Վերջին մասով Տիգրան Հակոբյանն ասում է. «Եթե ցանկանում ես հիասթափվել, ապա հիասթափության պատճառ կարող է դառնալ նույնիսկ այս տարվա ձմերուկի գինը: Դա նորմալ է, մարդկանց մեծամասնությունն իրենց այժմյան պահանջմունքների բավարարման մեջ է տեսնում ցանկացած հեղափոխական գործընթացի նպատակը և շատ արագ է ցանկանում տեսնել: Պետք չի հիասթափվել, եթե նույնիսկ հիմա քեզ պարտված ես համարում»:
- Պարո՛ն Հակոբյան, օգոստոսի 17-ի հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամփոփի իր կառավարության գործունեության առաջին 100 օրը, կխոսի արած-չարածի մասին: Իսկ Ձեզ համար՝ որպես ՀՀ քաղաքացի, ի՞նչ է փոխվել մեր երկրում:
- Մեր երկրո՛ւմ չի փոխվել, երկի՛րն է փոխվել: Ժողովրդի ամենալայն զանգվածները հասկանում էին, որ երկու տասնամյակի ընթացքում գրեթե բոլոր պետական ինստիտուտները (անկախ նրանից՝ ժառանգել էինք այն սովետական անցյալի՞ց, թե՞ մեծագույն ջանքերով ստեղծել էինք անկախացման առաջին տարիներին) ենթարկվել էին սոսկալի մուտացիայի: Եվ ժողովուրդը, կարծես, համակերպվել էր այդ իրողության հետ՝ կա՛մ մի ինչ-որ ձևով «գլուխը պահում էր» անարդար, անհավասար, իրավազուրկ միջավայրում, կա՛մ արտագաղթում էր: Համակերպվել էր ընդդիմությունը, «հույսը կտրել» էր ժողովրդից ու բավարարվում էր իր բոցաշունչ ելույթներում իշխանության «դիմակը պատռելով»: Համակերպվել էին տնտեսական և քաղաքական վերնախավի, պետական ապարատի, հանրային սեկտորի այն ներկայացուցիչները (խոստովանեմ, վերջին տարիներին նաև՝ ես), որոնք, հասկանալով կառավարման այս մոդելի կործանարար բնույթը, այնուամենայնիվ կարծում էին, որ հնարավոր է ինչ-որ դրական փոփոխությունների հասնել էվոլյուցիոն ճանապարհով: Այդ համատարած ապատիան բացատրում եմ նաև մի պարզ պատճառով: Իմ սերունդը հիմնվում էր մի դասական թեզի վրա, համաձայն որի՝ քաղաքականությունը հնարավորության արվեստ է, այն իմաստով, որ քաղաքականությունը պետք է հաշվի առնի իրականությունը, իր առջև միայն իրական նպատակներ դնի: Իսկ «Մարտի 1-ը» իրականացրած, հսկայական ռեսուրս կուտակած, ժողովուրդը այլասերող կրիմինալ ռեժիմը իշխանությունից հեռացնելը իրականությունից հեռու էր թվում: Եվ ահա Նիկոլ Փաշինյանը իր փոքրաթիվ համախոհների հետ միասին փոխեց այդ քարացած «իմաստությունը» և ցույց տվեց, որ իրական քաղաքակությունը ոչ բռնի մեթոդներով ցանկացած բիրտ ուժ տապալելու արվեստ է: Բիրտ ուժը տապալվեց, ինչը բազմաթիվ հնարավորությունների դռներ է բացում Հայաստանի առջև, ինչպես նաև նոր վտանգներ ու սպառնալիքներ է առաջ քաշում:
-Հայտարարվում է, թե անցյալում են մնացել օլիգարխների մենաշնորհներն ու ամենաթողությունը, բիզնեսներում «փայ մտնելը», իշխանավորներին «ատկատ» տալը: Աղմկահարույց բացահայտումներ արվեցին, «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է ներկայացված Ռ. Քոչարյանին: Սակայն, արդյո՞ք շարքային հայաստանցու կյանքը դրական առումով փոխվել է:
- Արմատապես է փոխվել: Ո՞վ էր շարքային քաղաքացին մինչև ապրիլյան համաժողովրդական ընդվզումը: «Համբալ», «խիյարը թարս աճեցնող» անպետք մշակ, «տոնը փչացնող», «տաս հազարնոց» գորշ ընտրազանգված: Որի աշխատանքի արդյունքի առյուծի բաժինը իրենից խլում էին: Այսօր այդ «համբալը» նվաճեց քաղաքականություն վերադառնալու իրավունքը և նույնիսկ թելադրում է երկրի քաղաքական օրակարգը:
Այդ առումով նոր Հայաստանում ժողովրդավարության պոպուլիստական (ամբոխահաճո) յուրահատուկ մոդել է ձևավորվել, որի շրջանակներում հեղափոխության առաջնորդն ու լայն զանգվածները մշտական շփման մեջ են: Եվ այդ շփման ընթացքում ձևավորվում և պարբերաբար թարմացվում են միմյանց հանդեպ պահանջներն ու սպասումները: Այդ յուրահատուկ մոդելի արտահայտություններից են վարչապետի ֆեյսբուքյան ասուլիսները, որի ժամանակ նա պատասխանում է օգտատերերի կողմից ամենաշատ հավանության արժանացած հարցերին: Դա շատերիս քմծիծաղն է առաջացնում, քանի որ «ամենալայքված» հարցերը առաջնային չեն երկրի համար, հաճախ սպառողական բնույթ են կրում, բայց դրանք են ժողովրդի պահանջները, տրամադրությունները: Իսկ վարչապետն ու կառավարությունը ժողովրդի մանդատի ուղիղ թելադրանքով են այժմ գործում:
Մի խոսքով, մարդկանց արժանապատվության վերականգնումը, մասնակցությունը քաղաքական գործընթացներին՝ սա այն անկյունաքարերից մեկն է, որի վրա կարող է կառուցվել անվտանգ, բարեկեցիկ, մրցունակ երկիր: Դա է ամենադրականը, ինչը մարդիկ դեռ չեն կարող տեսնել:
-Երիտասարդների նոր թիմն այս ընթացքում, Ձեր կարծիքով, իրեն արդարացրե՞ց:
-Երիտասարդ բառը հաճախ է անտեղի շահարկվում: Այս կապակցությամբ մի զուգահեռ անցկացնեմ: 1993 թ., երբ ձևավորվեց Հ. Բագրատյանի կառավարությունը, վարչապետը 35 տարեկան էր, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը՝ 34, 37-ը չէին բոլորել արտգործնախարարը, ազգային անվտանգության և հարկային ծառայության պետերը և այլն, ես դեռ 32 տարեկան էի, երբ դարձա կառավարության անդամ: Մեզ այն ժամանակ երիտասարդ չէին անվանում: Եկեք հանենք «երիտասարդ» մանիպուլյատիվ նպատակներով օգտագործվող այդ պիտակը և գնահատենք նորանշանակ պետական պաշտոնյաներին ըստ իրենց գործունեության: Պարզ է, որ գնահատականները շատ տարբեր կարող են լինել: Ինձ համար ակնհայտ է, որ որոշ «նորակոչիկներ» չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին: Բայց պետք է հասկանանք Նիկոլ Փաշինյանի նշանակումների տրամաբանությունը: Ինչպես ասացի, պետական ինստիտուտները սոսկալի մուտացիայի են ենթարկվել և հիմնովին վերանորոգման կարիք ունեն: Դա հնարավոր է անել միայն նոր ուժերով, նոր թիմով, նոր սերնդով, նոր մտածողությամբ: Նորը միշտ չէ, որ ավելի լավն է նշանակում: Այսպես, տան փտած հատակը ամբողջովին փոխում են նորով, նույնիսկ եթե հինը կաղնուց է, իսկ նորը՝ լամինանտե: Նորը չի ճռճռա, գարշահոտ չի տարածի, նորի տակ մկների ու խավարասերների բներ չկան, այդ հատակն էլ մաքրելը կամ փոխելն անհամեմատ հեշտ է: Այդ առումով նոր թիմի աշխատանքը, կարծում եմ, համապատասխանում է իր առջև դրված առաջնային խնդիրներին:
- Բազմաթիվ անհատներ, որոնք ողջունեցին հեղափոխությունը, արագ դասվեցին հակահեղափոխականների շարքին, երբ սկսեցին քննադատել նոր կառավարությունը: Մասնավորապես, կարծիք հնչեց, որ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիրը» լայն հանրային օրակարգ և հանրային դաշինք ստեղծելու փոխարեն գնացին ՀՀՇ-ի ու ՀՀԿ-ի՝ նեղ կուսակցական ճանապարհով: Իշխանությունը պահպանելու փաստորեն միակ տարբերակը հանրությանը դիլեմայի առջև կանգնեցնելն է՝ կա՛մ մենք ենք մնում, կա՛մ գալիս են «հակահեղափոխականները»: Եթե համաձայն եք նախորդ կարծիքին, ինչպե՞ս կարող էր արտահայտվել այդ կոնսոլիդացիան՝ արդյո՞ք բոլորի հետ դաշինքներ կնքելով:
-Աննկուն հեղափոխականի կերպար ընդունած մի արվեստագետի համար, որի «նախադեպը չունեցող» միջոցառումը Մշակնախը հրաժարվում է ֆինանսավորել, հեղափոխությունը կորցնում է իր հմայքը: Մի վարչության պետին ազատում են աշխատանքից, և հեղափոխությունը անիմաստ է դառնում իր և իր մերձավորների համար…:
Եթե ցանկանում ես հիասթափվել, ապա հիասթափության պատճառ կարող է դառնալ նույնիսկ այս տարվա ձմերուկի գինը:
Դա նորմալ է, մարդկանց մեծամասնությունն իրենց այժմյան պահանջմունքների բավարարման մեջ է տեսնում ցանկացած հեղափոխական գործընթացի նպատակը և շատ արագ է ցանկանում տեսնել: Պետք չէ հիասթափվել, եթե նույնիսկ հիմա քեզ պարտված ես համարում: «Նորմալ երկիր» կառուցելու անվերջ ճանապարհը բոլորիս քայլերի անհրաժեշտությունն այսօր ունի: Եթե կանգնենք, սկսենք միայն «թամաշա» անել Նիկոլի գործողություններին՝ նրանից հրաշագործություն կամ ձախողում սպասելով, ապա ճանապարհը ստիպված կլինենք նորից սկսել: Եվ դա ոչ թե Նիկոլի, այլ բոլորիս պարտությունը կլինի:
Իսկ «հեղափոխական-հակահեղափոխական» բաժանարար գիծն ինձ դուր չի գալիս: Ետհեղափոխական ամիսները չափազանց աղքատացրին բանավեճի լեզուն: Հակահեղափախական սկսեցին անվանել բոլորին, ում պահվածքը, արտահայտած միտքը, անցյալը, ապրելաձևը չի տեղավորվում որոշ իբր «երդվյալ հեղափոխականների» պարզունակ պատկերացումներում: Պարզապես խորհուրդ կտամ այդ մարդկանց ուսերից գցել հեղափոխական կոմիսարի կաշվե բաճկոնը և մեկ-մեկ պատմության մասին գրքեր կարդալ:
Ինչ վերաբերվում է Ձեր նշած նեղ կուսակցական ճանապարհին: Կարճ պատասխանեմ. դեպի հեղափոխություն տանող ճանապարհին «Քաղաքացիական պայմանագրին» ոչ մի քաղաքական ուժ, նույնիսկ «Ելք» դաշինքի գործընկերները չմիացան, և հանրային դաշինքը Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, կնքեց ժողովրդի հետ: Հաղթողներն այս «ընտրություններում» ներկա վարչապետն է, իր գլխավորած կուսակցությունը և ժողովուրդը: Այնուամենայնիվ, Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն կառավարությունում տեղեր հատկացրեց չորս կուսակցություններին: Ներկա իրավիճակում ավելի լայն կուսակցական ներկայություն կառավարությունում դժվար եմ պատկերացնում:
-Իսկ հեռուստատեսության ոլորտում, որի համակարգող մարմնում եք աշխատում եք, ի՞նչ է փոխվել:
- Հեռուստատեսություններում դեռ ոչինչ չի փոխվել, պարզապես հեռուստատեսությունների համար ազատ և անկաշկանդ աշխատելու հնարավորություն է ստեղծվել: Լրատվական ծրագրերի դիտելիությունը մեծացել է շնորհիվ «դրսից» մատուցվող մարդկանց համար հետաքրքիր կոնտենտի՝ բացահայտումներ, ձերբակալություններ, նոր պաշտոնյաների հարցազրույցներ և մեկնաբանություններ: Այդ ամենը երկրում կատարվող գործընթացների մեխանիկական արտացոլումն է: Բայց հեռուստատեսությունների առաքելությունը լրատվական հաղորդումներով չի սահմանափակվում, իսկ սեփական հետաքրքիր, տարբեր սոցիալական խմբերին ուղղված որակյալ կոնտենտ՝ մանկական, գիտահանրամատչելի, վերլուծական հեռուստատեսությունները դեռ չեն կարողանում պատրաստել: Որակյալ հաղորդումներ կստեղծվեն միայն այն դեպքում, երբ կձևավորվի հանրային պահանջը, իսկ պետությունը կաջակցի հեռուստաընկերություններին հանրօգուտ կոնտենտ ստեղծելու գործում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Կկարողանանք չէ՞ այնպես անեք, որ մետրոյում սպասելու ժամանակը ցույց տա հետհաշվարկով. Ավինյան
Քաղաքի տեսքը պետք է բացվի. գովազդի նոր չափորոշիչը Երևանի տեսողական աղմուկը վերացնելու համար է. Ավինյան
Իրանում կասկածում են, որ Բաքվի օկուպացրած Կովսականում իսրայելական հետախուզությունն է աշխատում․ Վարդան Ոսկանյան
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 13:15 • 08.04.24 Կկարողանանք չէ՞ այնպես անեք, որ մետրոյում սպասելու ժամանակը ցույց տա հետհաշվարկով. Ավինյան
- 11:18 • 08.04.24 Քաղաքի տեսքը պետք է բացվի. գովազդի նոր չափորոշիչը Երևանի տեսողական աղմուկը վերացնելու համար է. Ավինյան
- 20:43 • 05.04.24 Իրանում կասկածում են, որ Բաքվի օկուպացրած Կովսականում իսրայելական հետախուզությունն է աշխատում․ Վարդան Ոսկանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Իրադարձային 14:58 • 17/04 Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
-
Իրադարձային 13:10 • 17/04 Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ ավարտվել է (լուսանկար) Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հ
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Քաղաքականություն 15:20 • 17/04 Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվական
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Իրադարձային 14:58 • 17/04 Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
-
Իրադարձային 13:10 • 17/04 Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ ավարտվել է (լուսանկար) Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հ
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Քաղաքականություն 15:20 • 17/04 Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվական
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Մամուլի տեսություն 08:23 • 17/04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ ինչու են պատգամավորներն այցելել Սյունիք․ «Հրապարակ» Պատերազմից հետո նրանք Սյունիքից խուսափում են` նկատի ունենալով Փաշինյանին ուղղված սյունյաց ողջույնների պատմությունը: Միայն մարզային պատգամավորները երբեմն լուսանկարներ են հրապարակում իրենց ընտրողների հետ հանդիպումներից:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 11:06 • 11/04 Արմավիրի մարզում ավազի մեջ հայտնաբերվել է «Porsche Cayenne»-ը, որով երեկ հափշտակել էին 36 կգ ոսկի, 293 մլն ռուբլի Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 10-ին, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են:
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 11:26 • 12/04 ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահմանը և հովվին ու ոչխարներին հետ բերել Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
-
Իրադարձային 18:11 • 12/04 Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի, հիմնական ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեն է․ Մատենադարանի շենքը չի վաճառվելու. ԿԳՄՍՆ Հայոցյանի խոսքով՝ Հայաստանում առնվազն ժամանակակից կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են «Ակադեմիական քաղաքի» կամ կլաստերային տրամաբանությամբ: Ի սկզբանե բոլոր բուհերը հիմնականում եղել են օղակաձև այգու շրջակայքում:
Քաղաքականություն
-
23:15 • 17.04.24 Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
-
22:47 • 17.04.24 Տոյվո Կլաարը կարող է դառնալ Ուզբեկստանում Եվրոպայի դեսպան
Իրավունք
-
18:05 • 17.04.24 Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
Սպորտ
-
18:38 • 17.04.24 Ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմերը թոփ լիգաներում
Մամուլի տեսություն
-
09:21 • 18.04.24 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
-
09:05 • 18.04.24 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
Իրադարձային
-
08:36 • 18.04.24 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել
-
08:17 • 18.04.24 Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ