Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին

14:59 • 15.08.18



Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Ֆարմանյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքներին։ 

Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել էին, որ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը խաբեությամբ հափշտակել է 20 մլն դրամ։ Առաջադրված մյուս մեղադրանքում էլ նշվում է, որ Անահիտ Ֆարմանյանը, ինչպես և ֆիզիկական դաստիարակության ու տեսության ֆակուլտետի նախկին դեկան Արթուր Խաչատրյանը միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողի, որպեսզի վերջինս խուսափի զորակոչից: 

Ավելի ուշ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորելու որոշում էր կայացրել։ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 

Այս մեղադրանքների առնչությամբ Անահիտ Ֆարմանյանի հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ. 

«ՄԱՍ 1 

Հարգելի՛ հայրենակիցներ, Շիրակի պետական համալսարանի և հայաստանյան բուհական համայնքի հարգարժա՛ն գործընկերներ, իմ շատ սիրելի՛ ուսանողներ, օրինականության ու արդարադատության ապահովմանը կոչված հաստատությունների մեծարգո՛ ներկայացուցիչներ։ 

Ինչպես տեղյակ եք, Շիրակի պետական համալսարանի շուրջ տևական ժամանակ ընթացող աղմկալի զարգացումները հանգեցրեցին մեր օրերի համար «ամենատրամաբանական» արդյունքին՝  նախ բանսարկությունների, ապաև ամենաբարձր մակարդակում կայացված քաղաքական որոշման արդյունքում «նշանակվեց»  մեղավոր, և այդ «մեղավորը» պարզվեց՝ ես եմ, իսկ մեղադրանքի իրական պատճառը՝ ազգանունս, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը։ 

Վստահ եմ, որ դեպքերի հետագա զարգացումը անխուսափելիորեն լույս կսփռեն բուհի նախկին, վատահամբավ ռեկտոր Սահակ Մինասյանի և  դատախազության ու ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների արդեն ամիսներ տևող «սիրո ու համերաշխության» ձեռքբերման պայմանների շուրջ։ Դեռ առիթներ կլինեն հանդիպելու, խորհելու ու խոսելու, շնորհակալություն հայտնելու ոստիկանության, քննչական ծառայության ու դատախազության այն պարկեշտ աշխատակիցներին, ովքեր, զարմանքից քար կտրած, բարոյապես ճիշտ չեն համարել մասնակիցը դառնալ բեմադրվող այս ցածրորակ ներկայացմանը և փորձել են ամեն կերպ աջակցել ինձ, աջակցել օրինականությանը։  Չեմ բացառում, որ առիթ կլինի նաև խոսելու, գուցե, ներկայացնելու անհերքելի ապացույցներ, թե ինչպես էին ոստիկանության Շիրակի մարզային վարչության բարձրաստիճան պաշտոնյաները ինձ ուղղորդում տալ իրենց ուզած ցուցմունքը, որպեսզի «երկու տարի ստիպված չլինեմ ապացուցելու իմ անմեղությունը»։     

Մեծ է գայթակղությունը՝ անդրադառնալու հարուցված քրեական գործի բոլոր դրվագներին, խորհրդային լավագույն ավանդույթներով կայացված գիշերային որոշումներին, իմ՝ իբրև «քննությունից թաքնվելուն», ինձ կալանավորելու որոշմանն ու հայտարարված հետախուզմանը, դրա հանրայնացման «սարսափազդու» եղանակին, կրթության և գիտության նախարարի անհավասարակշիռ արձագանքին և այլն (անճաշակ սերիալ հիշեցնող այս ամենի իրավական ասպեկտներին անդրադարձ կլինի իմ փաստաբանների կողմից)։ Բայցև, դրա կարիքը ամենևին չկա, քանի որ իմ մայր համալսարանի աշխատակիցների, համաքաղաքացիների ու ուսանողների, հարուցված գործին քաջածանոթների համար ամեն ինչ պարզ է, պարզ, ինչպես աչքի լույսը՝ իմ հետապնդման միակ պատճառը ազգանունս է՝ ՖԱՐՄԱՆՅԱՆ, որով ես միայն հպարտանում եմ։ 

Այդուհանդերձ, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, հատկապես, հարուցված գործի հանդեպ հանրային որոշակի հետաքրքրությունը, մի քանի պարզաբանումների ներկայացումը այս փուլում համարում եմ կարևոր։ 

Ու այսպես, տեսեք, թե հանրայնորեն ի՜նչ վտանգավոր հանցագործության համար եմ «նշանակվել մեղավոր», ու որն է իրականությունը։ Իրականություն, որը, վստահաբար, ավելի հայտնի է այս էժանագին սերիալի դժբախտ պատվիրատուներին, անբարո ռեժիսորներին ու սեփական խղճի հետ գործարքի գնացած որոշ իրավապահներին, քան նույնիսկ ինձ։ 

ՄԵՂԱԴՐԱՆՔ։ Պարզվել է, որ համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկանը մի ուսանողուհու (Անի Հովհաննեսի Սարգսյան) ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով: Նրանք ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի 1-ին կուրսի վարձավճարի վճարման հարցը, ինչը չի կատարվել: 

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։  Մագիստրատուրայի ընդունելության համար ռեկտորի հրամանով հաստատվել է առարկայական և ընդունող հանձնաժողովներ: Առարկայական հանձնաժողովի նախագահը հանդիսացել է մասնագիտությունը թողարկող ամբիոնի վարիչը, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ամբիոնի մասնագետները: Առարկայական հանձնաժողովի որոշումը, ըստ կարգի, վավերացվել է ընդունող հանձնաժողովի կողմից, որտեղ ես, որպես բուհի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, ի պաշտոնե, ընդամենը հանդիսացել եմ հանձնաժողովի անդամ: 

Անի Հովհաննես Սարգսյանին (ում հաղորդումն ու բացատրությունը «հիմք» են հանդիսացել ինձ «մեղավոր» նշանակելու սերիայում)  ես տեսել եմ սեպտեմբերի առաջին կեսին, երբ վերջինս ուզում էր հետ վերցնել իր անձնական գործերը՝ մեկնաբանելով, որ չի կարող մուծել վարձավճարը: Ուսանողների, այդ թվում Անի Սարգսյանի, անձնական գործերը գտնվում էին համալսարանի Գիտության և արտաքին կապերի բաժնում, որը գտնվում էր իմ ենթակայության տակ, որտեղ, ընդունելությունից հետո, ըստ կարգի, մշակվում էր տվյալների բազան, ապա, անձնական գործերը վարձավճարների կտրոնների և ուսանողի հրամանի քաղվածքի ամրացմամբ տրամադրվում էր ֆակուլտետներին: 

Անի Հովհաննեսի Սարգսյանի հետ տեղի է ունեցել շատ կարճ զրույց։  Իմ հարցին, թե չգիտե՞ր, որ ընդունվելուց հետո ուսման վարձավճարը պետք է մուծեր, վերջինս պատասխանեց, որ իրենց դեկանն իրեն ասել է, որ պետք չէ մասնակցել ընդունելության առաջին փուլին, այլ՝ դիմել երկրորդ փուլով, սակայն ինքն այդ պահին չի հասկացել, որ երկրորդ փուլով դիմորդները կարող են ընդունվել միայն վճարովի համակարգ: Բնականաբար, ես, հակված լինելով հավատալ ուսանողուհու ասածին և իրեն խնդրելով սպասել միջանցքում, ռեկտոր Վարդևան Գրիգորյանին ներկայացրել եմ խնդրո առարկան: Նույն պահին ռեկտոր Վ․ Գրիգորյանը հրավիրել է Ֆիզդաստիարակության ֆակուլտետի դեկան Արթուր Խաչատրյանին, ով ժխտել է ուսանողուհու կողմից ներկայացվածի իսկությունը: Այդ պահին, բնականաբար, չի եղել որևէ ողջամիտ հիմք՝ հավատալու կամ չհավատալու մեկին կամ մյուսին, առավել ևս, որ աշխատանքային իմ պարտականությունները չէին էլ ենթադրում այդ հարցով գալ որևէ եզրակացության։ Ավելին, հաշվի առնելով, որ ընդունելության գործընթացի տեսանկյունից հետքայլ անել հնարավոր չէր, քանի որ առաջին փուլով ուսանողուհին, փաստացի, չէր դիմել և փակված էին մատյանները, ռեկտոր Գրիգորյանի կողմից եղել է հանձնարարություն՝ ուսանողուհուն փոխանցելու, որ վերջինս վճարը կարող է կատարել մաս-մաս, սակայն ուսանողուհին պատասխանել է, որ այդպես ևս չի կարող։ Դրան ի պատասխան ռեկտոր Գրիգորյանը հավելեց, որ ամեն դեպքում թող ուսանողուհին հետ չվերցնի գործերը, քանի որ գուցե բարերարների միջոցով հնարավոր լինի կարգավորել վարձավճարի խնդիրը, իսկ Անի Սարգսյանը գործը կարող է հետ վերցնել, երբ ցանկանա, եթե ուսվարձի խնդիրը չլուծվի: 

Վարդևան Գրիգորյանի կողմից բուհի ռեկտորի պաշտոնը թողնելուց հետո այս պատմությունը, ինչպես շարադրված է, ես ինքս եմ ներկայացրել նորանշանակ ռեկտոր Սահակ Մինասյանին, այն նկատառմամբ, որ բուհի բարերարներ լինելու դեպքում, Անի Սարգսյանի ուսման վճարի խնդիրը ևս նկատի ունենանք: Սահակ Մինասյանը լսեց և խնդրեց փոխանցել ուսանողուհուն, որ վերջինս հանգիստ լինի՝ «մի բան կանենք»: Ավելին, հաշվի առնելով Սահակ Մինասյանի՝ ռեկտորի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրվանից իմ և վերջինիս ունեցած աշխատանքային լարված հարաբերությունների հանգամանքն ու դրա հրապարակային բնույթը, ինչի մասին տեղյակ էին բուհի ողջ աշխատակազմը, ինչպես առողջ տրամաբանությունն է ենթադրում, ես հազիվ թե անձամբ Սահակ Մինասյանին ներկայացրած լինեի այս ամենը, եթե ինքս որևէ կերպ առնչություն ունեցած լինեի նրանում, ինչում ինձ «մեղավոր» են նշանակել։ Ավելորդ է ասել, որ չեմ հետաքրքրվել և տեղեկացված չեմ եղել հետագայում Անի Սարգսյանի և ռեկտոր Սահակ Մինասյանի շփումների, քննարկումների ու հնարավոր պայմանավորվածությունների մասին։ 

Հետագայում, երբ իմ և ռեկտոր Սահակ Մինասյանի աշխատանքային լարված հարաբերությունները  արդեն դուրս էին եկել բուհի սահմաններից, նմանատիպ բովանդակությամբ մի հոդված տպագրվեց «Առավոտ» օրաթերթում (մայիս 23, 2018), որտեղ բերված էր, իբրև Անի Սարգսյանի կողմից գրված ձեռագիր նամակ-բողոքը, որին հաջորդեց իմ պատասխանը (մայիս 23, 2018): Ես նույն օրը հեռախոսազրույց եմ ունեցել տվյալ ուսանողուհու հետ: Վերջինս միանգամից հուզվեց՝ ասելով, որ հրապարակված ձեռագիր նամակը նույնիսկ իր ձեռքով գրված չէ, իր ձեռագիրը չէ, իսկ ինքը ռեկտոր Սահակ Մինասյանի թելադրանքով ընդամենը կես էջանոց դիմում է գրել վերջինիս անունով՝ բարերարներ գտնելու նպատակով: Ըստ հեռախոսազրույցի ընթացքում ուսանողուհու կողմից ինձ փոխանցված տեղեկության, ռեկտոր Սահակ Մինասյանը կանչել է իրեն և թելադրել է գրել, որ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը և դեկան Արթուր Խաչատրյանը իրեն հորդորել են չդիմել առաջին փուլով և խոստացել են կարգավորել ուսման վարձի խնդիրը, ինչը չի արվել: Համացանցի այսօրվա հնարավորությունները, արխիվային նյութերը բոլորին տալիս է հնարավորություն՝ վերհանելու այդ օրերի խրոնիկան, պարզելու, որ այդ նամակ-դիմումը «թխվել» է հենց այն օրերին, երբ բուհում, իմ շատ գործընկերների հետ միասին, իմ ձայնն էի բարձրացնում՝ պահանջելով բեկանել համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի՝ բուհից ապօրինի հեռացման որոշումները, հանդես էի գալիս ռեկտոր Սահակ Մինասյանի պաշտոնավարման դեմ, պահանջելով վերջինիս հրաժարականը, իսկ վերջինս, ինչպես մամուլի հարյուրավոր հրապարակումներն են վկայում, զբաղված էր բացառապես, բանսարկություններ հյուսելու և սեփական կարծիքն արտահայտող աշխատակիցների՝ բուհից հեռացման գործով։ Ավելին, այդ նույն «թխված» նամակն էր, որ ռեկտոր Սահակ Մինասյանը, հանելով իր ծոցագրպանից, փորձեց փոխանցել իր հրաժարականը պահանջող բուհի աշխատակիցներից մեկին, իր հրաժարականը պահանջելու նպատակով հրավիրված հավաքի առաջին իսկ օրը։ 

Ու որպես այս ծիծաղելի թրիլլերի մասին վերջին նկատառում։ Անի Սարգսյանը ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ, այնուհետև, որպես դասախոս, աշխատանքի է ընդունվել համալսարանում, առանց թեկնածուական ատենախոսության պաշպանության, իսկ վերջինս իր ավարտական դիպլոմը ստացել է՝ առանց վճարելու մի կաթիլ մեղրի պատմության վերածված այդ ուսման վարձը։ 

Ի՞նչ է պահանջում պարզ ողջամտությունը։ Կամ ապացուցել, որ ես որևէ կերպ կապ եմ ունեցել Անի Սարգսյանի փոխարեն մագիստրատուրա ընդունված և տարկետում ստացած տղա ուսանողի հետ, թեկուզև այնպես, որ ես 100 մետր հեռավորությունից ուղիղ կամ որևէ մեկի օգնությամբ կամ միջնորդությամբ երբևէ շփվել եմ այդ տղայի կամ իր ներկայացուցչի հետ, ձեռք բերել ու կյանքի կոչել որևէ պայմանավորվածություն, կամ, հայրենի իրավապահները, ի հեճուկս  «պետպատվերով մեղավոր նշանակելու» թրիլլերի իրենց գծագրած սցենարի, օրենքի ամենայն խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկեն ինձ վերագրվող մեղադրանքի հիմքում դրված կեղծ տեղեկությունների հեղինակին, իսկ նախկին վատահամբավ ռեկտոր Սահակ Մինասյանին՝ կեղծ տեղեկությունների հեղինակին նման արարքի դրդելու համար:  

Սա է իրականությունն ու ոչինչ ավելին։ Ու այս ամենի արդյունքում ես նշանակվել եմ «մեղադրյալ», հայտարարվել է հետախուզում ու սեղանին դրված է «հեղափոխությունը զոհեր է պահանջում» կամ «մարդ լինի՝ մեղադրանքը կգտնվի» սկզբունքների թավշյա անհրաժեշտությունը։ 

ՄԱՍ 2 

ՄԵՂԱԴՐԱՆՔ։  Պարզվել է նաև, որ ուսումնական չորս տարվա ընթացքում Անահիտ Ֆարմանյանը հրավիրել է դեկանատների գործավարների ժողով ու աշխատակիցներին հանձնարարել, որ դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու նպատակով նրանք յուրաքանչյուր շրջանավարտից վերցնեն 5.500 դրամ: Մեկ ուսումնական տարվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 5.000.000 դրամ, չորս տարում՝ 20.000.000:  

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։  Առաջին տրամաբանական հարցը, որ բուհական կյանքին ոչ այնքան տեղյակ յուրաքանչյուր մարդու մոտ կառաջանար, հետևյալն է՝ ի՞նչ կապ կամ առնչություն կարող է ունենալ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտորը «դիպլոմների և դրանց միջուկների» կամ դրա համար ուսանողներից հավաքվող գումարի հետ, ու այս էժանագին թրիլլերի պատվիրատուների սցենարով, ինչպե՞ս այն կարող էին կարել ինձ վրա։ 

Այսպես։ Բարձրագույն կրթության կառավարման գործին կամ անգամ ուսուցիչների ատեստավորման գործընթացին քաջածանոթ շատերը գիտեն, որ, հատկապես մարզային բուհերում կային բազմաթիվ բացթողումներ և անճշտություններ դիպլոմների միջուկների՝ բոլոնյան գործընթացով պայմանավորված նոր պահանջներին համապատասխանության առումով։ Լինելով, բուհի արտաքին կապերի գծով պրոռեկտոր, բոլոնյան գործընթացի շրջանակներում ինձ վրա դրվել էր շրջանավարտներին տրվող դիպլոմների և միջուկների՝ այդ պահանջներին համապատասխան, եռալեզվությունն ապահովելու պատասխանատվությունը: 

Ահավասիկ, իմ կողմից դեկանատների գործավարների մի քանի ժողովների հրավիրումը նվիրված է եղել ոչ թե գումարներ հավաքագրելուն, ինչպես ազդարարվեց, այլ բոլոնյան գործընթացի պահանջներին համահունչ դիպլոմների ու դրանց միջուկների եռալեզվության պահանջն ապահովելուն: Հավելեմ, որ բուհը չուներ հատուկ բաժին՝ նոր պահանջներին համապատասխան այդ աշխատանքները կազմակերպելու համար (այդ պատասխանատվությունը դրված է եղել նախ կադրերի բաժնի, ապա՝ ուսումնամեթոդական վարչության վրա), ինչպես նաև՝ ուսանողների ակադեմիական տվյալների էլեկտրոնային բազա և միջուկները լրացվում էին ձեռքով, որտեղ չափազանց մեծ էր սխալվելու հավանականությունը, իմ կողմից խնդիր էր դրվել դիպլոմների եռալեզվությունն ապահովելու հետ մեկտեղ ձևավորել ուսանողների ակադեմիական տվյալների էլեկտրոնային բազա։ 

Ահա իրականությունը՝ ոչինչ ավելի ու ոչինչ պակաս։ Ու պարզվում է, որ ես, պաշտոնեական դիրքը օգտագործելով, խարդախությամբ (ավելորդ է ասել, որ ոչ անձամբ, ոչ միջնորդավորված, երբևէ, որևէ մեկից գումար չեմ հավաքագրել՝ իմ կամ որևէ այլ անձի սեփականությունը դարձնելու նպատակով, ինչը խարդախության երևույթի պարտադիր բնութագրիչ է)՝ խաբեության եղանակով չորս տարիների ընթացքում ընդհանուր թվով 3529 շրջանավարտներից «հափշտակել» եմ առանձնապես խոշոր չափսերի գումար՝ 19 409 500 դրամ, գործելով քրեորեն պատժելի ծանր հանցագործություն և կատարելով հանրորեն վտանգավոր արարք։ 

Ինչու՞։ Կրկին, որովհետև ազգանունս Ֆարմանյան է։ Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր։  

Հ․Գ․ Այդուհանդերձ, հարուցված քրեական գործի և այս թրիլլլերի ամենաանբարոյական մասը այն չէ, ինչ ներկայացրեցի, և այն չէ, որ այս էպիզոդներով ես եմ «նշանակվել մեղադրյալ»։ Դա, վստահաբար, կանցնի ու ամեն ինչ իր ճիշտ պատասխանը կստանա, նաև դատական կարգով։ Ամենանանբարոյականն այլ բան է։ Ոստիկանության Գյումրու Մուշի բաժնում հարուցվելիք քրեական գործի նյութերը նախապատրաստելիս, հանրային հնարավոր արձագանքն ու թամաշան կատարյա՜լ դարձնելու համար ռեժիսորները փորձել են հաղորդումներ ու ցուցմունքներ ստանալ առ այն, որ ապրիլյան պատերազմի օրերին բուհում ուսանողներից գումար է հավաքվել և… յուրացվել։ Բարեբախտաբար, թրիլլերի անբարո պատվիրատուներն ու հլու հնազանդ կատարողները չեն կարողացել գտնել անբարոյականության իրենց աստիճանի վրա  գտնվող որևէ մեկին՝ նման հաղորդում ու ցուցմունք կորզելու համար»։ 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

00:09 • 23/09

Աջափնյակում ԲՀԿ-ի շտաբը փակ էր, ոստիկաններն ու ԲՀԿ-ականները գնացել էին շտաբից (լուսանկարներ)

23:58 • 22/09

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Դավթաշենի կամրջից

23:56 • 22/09

Մրցարշավորդը ցուցադրել է 1200 ձիաուժ հզորությամբ Audi RS3 մեքենայի փորձարկումները

23:53 • 22/09

Տանզանիայում խորտակված լաստանավի ուղևորներից մեկին ողջ են հայտնաբերել

23:49 • 22/09

Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտի կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու գործողությունից. ՀԼԱ

23:49 • 22/09

Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քըրք» արևադարձային ծովամրրիկը

23:40 • 22/09

Չինաստանը չեղարկել է մասնակցությունն ԱՄՆ-ի հետ համատեղ միջոցառումներին

23:32 • 22/09

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերն ԻՊ-ի գրոհայիններին տարհանել են Դեր Զորից

23:19 • 22/09

«Վարդարը» հաղթել է. Բարսեղյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

23:16 • 22/09

Հռոմի պապը Լիտվային կոչ է արել կամուրջ դառնալ Եվրոպայի արևելքի և արևմուտքի միջև

22:59 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 29-ի

22:54 • 22/09

Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր. Սամվել Մարտիրոսյան

22:45 • 22/09

Մոսկվայում գերազանցվել է օդի ջերմության 24-ամյա ռեկորդը

22:33 • 22/09

Բացառված չէ` վարչապետի համար ԱԺ-ի վրա ժողովրդական ճնշման անհրաժեշտություն զգացվի, իսկ ԱԺ դարպասներն ու այգին բաց պահելը կբազմապատկի այդ ճնշումը. Մ Հայրապետյան

22:28 • 22/09

«Լիվերպուլը. պատմական ռեկորդ է գրանցել

22:27 • 22/09

Վարչապետ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների, հայ համայնքի հետ

22:10 • 22/09

Հյուսիսային Կորեան դեռևս միջուկային սպառնալիք է ներկայացնում. ԱՄՆ պետքարտուղար

21:56 • 22/09

Արցախն իրոք պատրաստ չէ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ ստանալ. Դավիթ Բաբայանը` Ալիևի հայտարարության մասին

21:48 • 22/09

Երևանն ընդգրկվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկում

21:45 • 22/09

Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին

21:42 • 22/09

80 ոստիկան շրջապատել է ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբը. ըստ ԲՀԿ-ականների՝ այստեղ միտում կա (տեսանյութ)

21:20 • 22/09

ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները, եթե վերադառնում են իրենց մշտական բնակության երկիր, կարող են ստանալ աշխատավարձից գանձված գումարները

21:19 • 22/09

ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ

21:00 • 22/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը

20:54 • 22/09

Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը

20:31 • 22/09

Մյունխենում մեկնարկել է «Օկտոբերֆեստ» գարեջրի 185-րդ փառատոնը (լուսանկարներ)

20:27 • 22/09

«Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով հաղթեց «Քարդիֆ Սիթիին» (տեսանյութ)

20:26 • 22/09

ԱԺ դռները բացելը ականջահաճո հայտարարություն է. այնպես չէ, որ Ն. Փաշինյանը բաց աշխատանքի կողմնակից է, մենք` փակ. Է. Շարմազանով

20:19 • 22/09

«Լիվերպուլը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

20:07 • 22/09

Ռուսաստանում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ (լուսանկարներ)

20:02 • 22/09

Շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է՝ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը. Ն. Փաշինյան

19:54 • 22/09

Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

19:42 • 22/09

ԲՀԿ շտաբից 3 քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն սոցիալական ցանցում արված գրառման և ահազանգի հիման վրա. ոստիկանություն

19:41 • 22/09

Էնդի Մարեյը ժամանակից շուտ կավարտի մրցաշրջանը

19:36 • 22/09

Դորտմունդի «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ (տեսանյութ)

19:33 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցու­թյամբ

19:26 • 22/09

Գազ չկա, փայտ չկա, ինչպե՞ս ենք ջեռուցման խնդիրը լուծելու. բնակիչների ահազանգին «Հայանտառն» արձագանքում է՝ վառելափայտով ապահովելը մեր խնդիրը չէ

19:23 • 22/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում կկայանա Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև. Մարիա Զախարովա

19:22 • 22/09

ՔԿ նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների վերաբերյալ ահազանգերի համար

19:16 • 22/09

Արցախում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը. shamshyan.com

19:01 • 22/09

Նախագահ Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Summit of Minds գագաթնաժողովին

18:56 • 22/09

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում (տեսանյութ)

18:40 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

18:34 • 22/09

«Ալաշկերտը» կամային հաղթանակ տոնեց «Լոռիի» նկատմամբ (տեսանյութ)

18:33 • 22/09

«Գանձասար-Կապան»-«Արարատ». մեկնարկային կազմեր

18:22 • 22/09

Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կա տուժած

18:21 • 22/09

Հնարամիտ ծնողներ, ովքեր երեխաների հետ կապված խնդիրների լուծումներ են գտել (լուսանկարներ)

18:20 • 22/09

Պետությունը չի պատրաստվում հետագայում գործազուրկ դառնալու հեռանկար ունեցողի համար հավելյալ գումար վճարել. Արայիկ Հարությունյան

18:17 • 22/09

Սպանություն ու դանակահարություններ Սպիտակում. կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ)

18:05 • 22/09

Նոր Հայաստանի դաշնակից եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են ամենաբարձր առաքինությունը, ովքեր ողորմության չեն սպասում. Ն. Փաշինյան

17:58 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Արա Պապյանի դեմ՝ պահանջելով հերքում ու 2 մլն դրամ փոխհատուցում

17:55 • 22/09

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

17:53 • 22/09

Իրանում հայտարարել են Ահվազում ահաբեկչություն իրականացրած գրոհայինների ոչնչացման մասին

17:49 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրենի դեմ

17:38 • 22/09

Կանադայում 30 մարդ է վիրավորվել պտտահողմի պատճառով

17:36 • 22/09

Ահազանգ է ստացվել, որ նախընտրական շտաբներից մեկում ընտրակաշառք են բաժանում, 3 անձ բաժին է հրավիրվել. ոստիկանություն

17:24 • 22/09

Կայացել է ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը

17:20 • 22/09

«Յուվենտուսը» Ռոնալդուից կախվածություն չունի. Ալեգրի

17:05 • 22/09

Վահե Էնֆիաջյանը աջակիցների հետ ընդմիջեց քարոզարշավի մեդիամոնիտորինգին վերաբերող ասուլիսը

16:53 • 22/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին  

16:50 • 22/09

Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

16:42 • 22/09

Ջոկովիչն ու Ֆեդերերն առաջին անգամ հանդես են եկել զուգախաղով և պարտվել (տեսանյութ)

16:11 • 22/09

Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

16:08 • 22/09

«Ռեալ»-«Էսպանյոլ». հրապարակվել է մադրիդյան թիմի հայտացուցակը

16:03 • 22/09

Չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում. Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

15:41 • 22/09

Լուկաշենկոն Պուտինի հետ իր բանակցությունները ծանր է անվանել

15:28 • 22/09

Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (լուսանկարներ, տեսանյութ)

15:25 • 22/09

Լրջագույն սպառնալիք կա. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց

15:24 • 22/09

«Ուրալը» հաղթել է «Ենիսեյին». Հարոյանն ու Սարկիսովը մասնակցել են խաղին

15:04 • 22/09

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ. Արփինե Հովհաննիսյան

14:59 • 22/09

Կադրային ջարդ ֆեդերացիայում կլասիկ իմաստով չի լինելու. Արթուր Վանեցյան

14:57 • 22/09

Բարտոն. Նեյմարը ֆուտբոլային աշխարհի Քիմ Քարդաշյանն է

14:54 • 22/09

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 250 անգամ

14:53 • 22/09

Ավստրիացի կասկադյորն իր սկուտերով թռիչք է իրականացրել մոտ 4.000 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

14:51 • 22/09

Ապարանի ոստիկանները պարզել են բանկի ապակու վրա կրակածի ինքնությունը

14:49 • 22/09

Գյումրիի ոստիկանները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակության դեպք

14:37 • 22/09

Ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ. Արթուր Վանեցյան

14:31 • 22/09

Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

14:28 • 22/09

Պամելա Անդերսոնը պատմել է՝ ինչպես է Քիմ Քարդաշյանին ու Մելանյա Թրամփին «ստիպել» այլևս չկրել բնական մորթուց մուշտակներ

14:13 • 22/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (տեսանյութ)

14:13 • 22/09

ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են. զեկույց

13:58 • 22/09

Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ

13:53 • 22/09

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Ահվազում ահաբեկչության պատասխանատուներին

13:17 • 22/09

Ռոնալդուի կենսագիր. Վերջին շրջանում Կրիշտիանուն աջակցություն չէր զգում Ռեալից

13:17 • 22/09

Հայկական ֆուտբոլը հուսալի ձեռքերում է, նախևառաջ մթնոլորտը փոխելու խնդիրն է դրվում. Սուրեն Աբրահամյանը՝ ՀՖՖ նոր կազմի մասին

13:09 • 22/09

Հրապարակվել է Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը պատկերող տեսանյութ

13:04 • 22/09

Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը. քաղաքագետ

13:02 • 22/09

Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. ուղիղ

12:52 • 22/09

«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ին 38-50 մլրդ դոլարի տնտեսական վնաս է հասցրել

12:49 • 22/09

Ներկայումս գործում են վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը. գնդակը որոշ չափով ԵՄ-ի դաշտում է. Զ. Մնացականյան

12:39 • 22/09

Ըստ բացատրությունների՝ տղամարդը ավագանու ընտրությունների համար ցուցակագրումների դիմաց 50-60 հազար դրամ է խոստացել

12:35 • 22/09

Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը, որի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու. Զ. Մնացականյան

12:24 • 22/09

ԱԺ 100-ամյակի միջոցառման ժամանակ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված է եղել. Արսեն Բաբայան

12:22 • 22/09

Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

12:21 • 22/09

Ունենալով ինքնիշխանության այդ հսկայական գործիքը՝ պետականությունը, ավելի ամուր կարող ենք առաջ տանել մեր անվտանգության օրակարգը. ԱԳ նախարար

12:20 • 22/09

ՀՀ վարչապետն այցելել է Արտաշատի «Արտֆուդ» պահածոների արդիականացված գործարան (լուսանկարներ, տեսանյութ)

12:14 • 22/09

ՀՖՖ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները (ուղիղ)

11:57 • 22/09

Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում. Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետին

11:51 • 22/09

Ենիսեյ-Ուրալ. Հարոյանը մեկնարկային կազմում է, Սարկիսովը` պահեստային

11:47 • 22/09

Ոչ թե ընկերներ, այլ եղբայրներ. Զախարովան՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին