Մենք գիտակցաբար պետք է չսրենք հարաբերությունները ոչ մեկի հետ. պահանջելով չենք կարող հասնել մեր ուզածին. Արթուր Մարտիրոսյան

14:00 • 17.08.18



Արտաքին քաղաքական հիմնական ուղղություններում՝ հայ-ռուսական, ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Արցախյան հիմնախնդրի ուղղություններով նոր իշխանությունների կառավարման 100 օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին Tert.am-ը զրուցել է բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանի հետ:

– Պարո՛ն Մարտիրոսյան, որոշ վերլուծաբանների, քաղաքագետների կարծիքով՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններում այժմ ճգնաժամ է, որոշների կարծիքով՝ խոր չհասկացվածություն: Փանիկի հայտնի դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ արտահայտվեց, այնուհետև ռուսական լրատվամիջոցներով խոսակցություններ սկսվեցին զենքի մատակարարումը դադարեցնելու մասին: Ռ. Քոչարյանի կալանավորման որոշումից հետո Սերգեյ Լավրովը հայտարարությամբ հանդես եկավ, որ դա չի համապատասխանում հեղափոխության կարգախոսին, խոստումներին: Դուք ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական ներկա հարաբերությունների վիճակը, ի՞նչ զարգացումներ կարող են լինել:

- Գնահատական տալը մի կողմից շատ հեշտ է, մյուս կողմից անհնար է, բայց մեր մշակույթում արագ գնահատական տալը շատ տարածված է: Բոլորը փորձում են գնահատականներ տալ, ինչը, իմ կարծիքով, ճիշտ չէ: Այդքան ժամանակ չի անցել, որ դու կարողանաս գնահատականներ տալ, բայց ինչ-որ խնդիրներ կան, որոնք արդեն կարող են մտահոգություններ առաջացնել, կարելի է խոսել դեպքերի մասին, որոնք ինչ-որ մի բան նշանակում են հարաբերություններում: Ես չէի ասի, որ հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամ են ապրում, որովհետև այսպիսի փոփոխությունների ժամանակ լինում են պահեր, երբ հաղորդակցությունն այն մակարդակի, որակի չէ, որտեղ կարող ես մյուս կողմին հասցնել՝ ինչ է տեղի ունենում, ինչու է դա տեղի ունենում և այլն: Այստեղ ոչ այնքան դիվանագիտության, որքան կոորդինացման խնդիրն է: Ուժային, իրավական բլոկն ինչ-որ գործունեություն է անում, համոզված եմ, որ ինչ-որ տվյալներ ունեն, որ այդ գործունեությունն անում են, բայց ինչն է խանգարում մինչև գործունեությունն անցկացնելը շփվել, ճշտել, բացատրել, խորհրդակցել և նույնիսկ, ինչո՞ւ չէ, քննարկել տարբերակներ, որոնք նաև մյուս մեզ համար կարևոր կողմի լեգիտիմ շահերը կբավարարեն:

- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին «Մարտի 1-ի» գործի շրջանակում մեղադրանք առաջադրելու մասի՞ն է խոսքը:

- Ոչ միայն Խաչատուրովի մասով: Որքան հասկանում եմ՝ այսօր նաև այդ ռուսական ընկերության («Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-խմբ.) խնդիրն է առաջացել: Այն 100 տոկոսանոց ռուսական բիզնես է Հայաստանում: Չեմ բացառում, որ կարող է ընկերության հետ կապված լինեն կաշառակերության, ոչ թափանցիկ գործունեության և այլ խնդիրներ, բայց ձևը հետևյալն է՝ եթե մենք ունենք այդպիսի կասկածներ, փաստեր, մենք առաջին հերթին հաղորդակցվում ենք: Դա միջազգային հարաբերությունների ոսկե օրենքն է, մանավանդ, երբ գործ ունես քո ռազմավարական դաշնակից երկրի հետ: Չպետք է թողնես, որ ենթադրությունների վրա կազմված լինի քո արածը, որովհետև այդ ենթադրությունները կարող են բացասական ուղղությամբ գնալ: Ինձ շատ դուր եկավ այն, որ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման հենց սկզբում ասաց այն, ինչը պետք է պարզ լիներ բոլորիս համար 1991 թ.-ից. չկա պրոամերիկյան Հայաստան, չկա պրոռուսական Հայաստան, չկա պրոեվրոպական Հայաստան, այլ կա Հայաստան և Հայաստանի շահեր: Կողմնորոշումը լինում է սեռական փոքրամասնությունների մոտ, արտաքին գործերում կողմնորոշում չի լինում: Միակ կողմնորոշումը քո պետական ազգային շահերն են, դու դրա շուրջ պետք է կառուցես քո արտաքին գործունեությունը: Իսկ նպատակները բոլոր երկրների մոտ նույնն են՝ անվտանգությունը և տնտեսական զարգացումը: Հնարավո՞ր է արդյոք գնահատել, թե ինչ արվեց այդ երկու ուղղությամբ, դժվարանում եմ ասել:

- Ճի՞շտ եմ հասկանում Ձեզ, որ հայ-ռուսական հարաբերություններում հաղորդակցության պակասի, չհասկացվածության խնդիր կա:

- Այո, կա այդպիսի խնդիր: Ինձ, ճիշտն ասած, զարմացնում է, որ այդպիսի խնդիրներ կան, որովհետև դրանք տարրական բաներ են, բոլորը գիտեն, որ հենց այդտեղից է սկսվում դիվանագիտությունը: Դու պետք է կարողանաս մյուս կողմին հասցնել քո նպատակները, և դա միայն ասելով չէ: Նիկոլ Փաշինյանը մոսկովյան հանդիպումներից հետո հայտարարություններով հանդես եկավ, բայց վստահությունը բառերի վրա չի հիմնվում: Վստահությունը տրանզակցիոն է, այսինքն՝ նայում են քո գործերին, թե դու ինչ քայլեր ես անելու: Եվ հիմա այդ պահն է, որ Ռուսաստանը հետևում է հենց այդ քայլերին, և ինչպես են իրենք մեկնաբանում այդ քայլերը: Մեր դիվանագիտությունը պետք է աշխատի նրա վրա, որ այդ մեկնաբանությունը ճիշտ ձևավորվի իրենց մոտ: Ես չեմ կարող հստակ ասել՝ ինչումն է խնդիրը, բայց թվում է, որ ցածր կոորդինացման խնդիր է: Ի՞նչ հետևանքներ կարող է այս ամենն ունենալ մեր ազգային շահերի համար, եթե նույն կերպ շարունակենք և ինչպե՞ս կարող ենք մենք պաշտպանել մեր շահերը: Ճիշտ է, առաջնահերթ է կաշառակերության դեմ պայքարը, չարաշահումների բացահայտումները և ինչու չէ, քրեական գործեր վարելը, բայց դրա հետ միասին պետք է հասկանալ, որ կան ազգային շահեր: Դու չես կարող անել քայլեր, որոնք բացասական են անդրադառնալու քո շահերի վրա: Մենք հիմա չենք գտնվում այն վիճակում, այնպիսի հանգիստ ժամանակում, որ կարողանանք հարցերին դանդաղ պատասխան տալ: Մենք պետք է շատ ճիշտ արտաքին քաղաքական գործունեություն վարել և ոչ մի վրիպում թույլ չտալ այդ ուղղությամբ:

- Ձեր կարծիքով՝ հաղորդակցության պակասը նոր իշխանությունների անփորձությունի՞ց է գալիս, որ միջազգային հարաբերությունների տարրական քայլերին չեն դիմում՝ սկզբում հաղորդակցվեն, հետո դիմեն գործողությունների, թե՞ սա դիվանագիտական այբուբենին չտիրապետելու խնդիր է:

- Կարծում եմ, որ փորձի պակասը կա, իրենք նոր մարդիկ են, կառավարական բյուրոկրատիայի աշխատանքի փորձը չունեն: Եթե մի նախարարություն կամ կառավարության մի թևը որոշում է ընդունում և կիրառում՝ վարչապետն ունի վետոյի իրավունք, նա կարող է ասել՝ սա չեք անում, որովհետև դա մեր շահերին վնաս կհասցնի: Ենթադրում եմ, որ այսպիսի խնդիրներ կան, որովհետև արդեն 2-րդ կամ 3-րդ դեպքն է, և չէի ուզենա հավատալ, որ ինչ-որ ծրագրած ցանկություն կա Ռուսաստանին ինչ-որ մեսիջներ ուղարկելու: Անելուց հետո ենք վերադառնում, թե ոնց ճշտենք, ոնց շտկենք արածը: Եթե դա է, ուրեմն մենք հասկանում ենք, որ ճիշտ կլիներ խնդիրը քննարկել մինչև անելը, շահերը քննարկել, նայել և նույնիսկ տարբերակները գտնել: Հնարավոր է բոլոր տարբերակները քննարկել ոչ թե որոշումից հետո, այլ ի սկզբանե քննարկել, տեղեկացնել, հետո որոշում կայացնել: Խաչատուրովը ոչ մի տեղ չէր փախչելու, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, թե նրան պետք էր հրատապ ձերբակալել՝ այլընտրանք չլինելու պատճառով:

-  ՀՀ-ԵՄ հարաբերություններում ևս ամեն ինչ հարթ չէ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԵՄ երկրների գործելաոճը և հայտարարությունները իրար չեն համապատասխանում, ինչին հետևեց Սվիտալսկիի պատասխանը, որ ՀՀ-ն պետք է հստակ առաջարկներով հանդես գա: Բայց, այնուամենայնիվ, Տավուշում վարչապետը հայտարարեց, որ աջակցություն լինելու է ԵՄ-ից: Այսինքն՝ ԵՄ-ի դեպքում այս գործելաոճը տվե՞ց իր պտուղները: Ընդհանրապես, նոր կառավարության գործելաոճը՝ և՛ ՌԴ-ի, և՛ ԵՄ-ի հետ ոչ հարթ վիճակը, խնդիրներ ունենալը ինչո՞վ եք բացատրում:

- Այստեղ մի կարևոր հանգամանք և խնդիր կա, որ «թավշյա հեղափոխությունը» պսակվեց հաջողությամբ: Իմ կարծիքով՝ Հայաստանում իշխանափոխություն պետք է տեղի ունենար: Ես դրական եմ գնահատում այն պահը, երբ մենք խուսափեցինք բռնությունից, արյունահեղությունից, անցանք առանց որևէ կորստի: Բայց հիմա խնդիր կա. նոր կառավարության ներկայացուցիչները երբ որ խոսում են, իրենց թվում է՝ արդեն իսկ ժողովրդավարություն է հաստատվել Հայաստանում: Դա միֆ է, որովհետև եթե դրսում որևէ մասնագետի հետ խոսեք, որը զբաղվել է ժողովրդավարությամբ և անցումային ընթացակարգերով, նա կասի՝ ժողովրդավարություն կարող է սահմանվել ընտրություններով, ինչը մեր երկում դեռ չի անցկացվել: Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ ընտրությունները կլինեն ազատ, արդար, բայց մենք չենք հասել այդ պահին, մենք դեռ ճանապարհի ընթացքում ենք: Պարզ է, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ը դրական են գնահատում այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, բայց նաև կա խնդիր, որ իրենք այս վիճակը դեռ ժողովրդավարություն չեն համարում: Այդ ժողովրդավարությունը կախված չէ նրանից, թե դու քանի հարյուր հազար մարդ կարող ես դուրս բերել փողոցներ, այլ կախված է ընտրություններից: Եթե ամսի 17-ին 3 մլն հայեր դուրս գան փողոց, միևնույնն է, ասելու են, որ ձեր վստահությունը շատ մեծ է երկրում, բայց մենք ժողովրդավարություն կասենք, երբ դուք ընտրություններ կանցկացնեք: Կարող է՝ դա ֆորմալ մի բան է, բայց այդպես է: Հիմա երբ մենք ԵՄ-ին ասում ենք, որ մեզ մոտ ժողովրդավարություն է, և դուք նույն գումարն եք տրամադրում, որը նախատեսված էր անցած կաշառակեր կառավարության համար: Սա երևի էմոցիոնալ պատասխան է Արևմուտքին, բայց պետք է չմոռանալ, որ իրենք մեզ ոչ մի բան պարտական չեն: Եթե իրենք մեզ ֆինանսական աջակցություն են տրամադրում՝ դա գալիս է եվրոպական երկրների քաղաքացիների գրպանից, իրենց հարկերից հավաքված գումարն է: Մենք պետք է շնորհակալ լինենք, որ իրենք տալիս են ինչ-որ մի բան: Երկրորդ խնդիրն այն է, որ եթե հեղափոխությունը 20 տարի առաջ տեղի ունենար Հայաստանում, կասեի, որ սպասելիքներն ավելի մեծ կարող էին լինել, իսկ այժմ սպասելիքները կախված են ոչ միայն ժողովրդավարության հետ: Եթե մենք նույնիսկ ընտրություններ անցկացնենք, և Հայաստանում լինի ժողովրդավարություն, բայց մեզ դիտարկեն որպես երկիր, որը Ռուսաստանի ճամբարում է գտնվում, միևնույնն է, իրենց վերաբերմունքը չի լինելու նույնը, ինչ այն երկրի դեպքում, որը նույնիսկ մինչև վերջ ժողովրդավարական չէ, բայց հակառուսական է: Մենք գիտակցաբար պետք է չսրենք հարաբերությունները ոչ մեկի հետ և հասկանանք, որ սա է իրողությունը: Պետք է հասկանանք՝ որտեղից ինչ կարող ենք քաղել և ինչ ձևերով: Պահանջելով մենք չենք կարող դրան հասնել, պետք է դիվանագետներն այլ ձևով աշխատեն, ավելի արդյունավետ բանակցեն:

– Արցախյան հիմնախնդրի կարգավորումը նոր իշխանության ժամանակաշրջանում կարծես փակուղային, ավելի ճիշտ, սառեցված վիճակում է գտնվում: Վարչապետը հայտարարում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, և ինքն իրավասու չէ Արցախի անունից բանակցելու, իսկ Ադրբեջանը դեմ է Արցախի վերադարձին: ԵԱՀԿ ՄԽ-ն իր դիրքորոշումը հայտնել է, որ կողմերը պետք է որոշեն այս խնդիրը: Ինչպե՞ս եք այս վիճակից ելքը տեսնում, ՀՀ-ը պետք է շարունակի բանակցել միայնա՞կ, թե՞ պետք է պնդի Արցախի վերադարձը:

- Այս հարցում Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Արցախի խնդիրը չի կարող լուծվել առանց Արցախի: Բայց մի բան է՝ հայտարարել նոր դիրք, և մեկ այլ բան է կողմերին այդ դիրքի հետ համաձայնեցնելը: Դա ընթացք է, ես չեմ կարող հիմա գնահատել, ասել, որ նա չի հասել այդ նպատակին: Բայց եթե ինքն ակամա ասել է՝ դա չի նշանակում, որ նա չի կարող բանակցել Ալիևի հետ: Կարող է բանակցել Ալիևի հետ, բայց պետք է հստակ իր դիրքը բացատրի, համոզի, որ առանց Արցախի խնդիրը լուծում չունի: Նորից եմ կրկնում՝ շատ շուտ է այդ հարցին միանշանակ ինչ-որ գնահատական տալը, ինձ թվում է, որ դիրքորոշումը ճիշտ է, դա վաղուց պետք է լիներ, 1994 թ.-ից ի վեր մենք կորցրել ենք այդ դիրքերը: Դժվար է ասել՝ ինչ է լինելու, հանդիպումներ կան, բայց դրանք շատ նախնական են, ես չեմ տեսնում, որ կողմերը պատրաստ են ինչ-որ մի բան կտրուկ ձևով փոխել: Ադրբեջանը համոզված է, որ իրենց ռազմավարությունն աշխատում է. Հայաստանը շարունակաբար թուլանում է, և գալու է մի պահ, երբ իրենք կհամաձայնվեն մեր դիրքի հետ, այլընտրանքներն ավելի թույլ կլինեն: Սա է իրենց ամբողջ ռազմավարությունը, և դա հասկանալի է: Այս դեպքում մենք պետք է անենք այն, ինչը հազար անգամ ասված է, բայց շատ քիչ է արվել: Մենք պետք է զարգանանք, ուժեղանանք և մյուս կողմին պետք է ապացուցենք, որ իրենց ընտրած ռազմավարությունը չի աշխատում ու չի աշխատելու: Այսպես պետք է փոխենք իրենց դիրքը, միայն հայտարարություններով իրենց դիրքը չի փոխվելու:

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

15:48 • 25/09

Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին

15:33 • 25/09

«Ռեալը» կորուստներ ունի «Սևիլիայի» հետ խաղից առաջ

15:32 • 25/09

Ինչ զենք է Ադրբեջանը գնել Ռուսաստանից 2005-2018 թվականներին. ТАСС-ի անդրադարձը

15:31 • 25/09

Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

15:12 • 25/09

Խախտվել են տեխնիկայի անվտանգության կանոնները, երևի, աշխատակիցն իր օգտագործման համար էր բալոն բերել. «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ տեխնիկայի անվտանգության պատասխանատու  

15:10 • 25/09

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել ԱՄԷ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

15:09 • 25/09

Ադրբեջանը նոր դիպուկահար զենք է ստեղծել

15:03 • 25/09

Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

15:01 • 25/09

Արարատի մարզում 2 մեքենաներ են բախվել միմյանց. կա մեկ զոհ. shamshyan.com

15:01 • 25/09

Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

14:59 • 25/09

Beeline-ի Ֆիքսված հեռախոսակապով զանգահարելն արդեն ավելի հարմար է և շահավետ

14:53 • 25/09

Հրապարակվել է «Տրանսֆորմերներ»-ի մասին նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

14:53 • 25/09

Թթվածնի կայանի տնօրենը պետք է ազատման դիմում գրեր, և նոր աշխատակիցը պետք է ներքին համատեղությամբ համալրեր այդ պաշտոնը. «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ԺՊ

14:29 • 25/09

Դուբայում բրիտանացի զբոսաշրջիկը ձերբակալվել է ոստիկանի ոտքը տրորելու և նրան սպառնալու համար

14:28 • 25/09

Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ է դրել Կաթողիկոսի անվտանգությունն օրենքով ապահովելու մասին նախագիծը

14:23 • 25/09

Աղբյուր. Իտալացի մասնագետ Ջիանի Դե Բիազին կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը

14:14 • 25/09

Ավստրալուհին քաղցկեղով հիվանդ է ձևացել ու մոտ 10.000 ավստրալական դոլար հավաքել

14:07 • 25/09

Թրամփի նոր լիմուզինն առաջին անգամ ներկայացվել է հանրությանը (լուսանկարներ)

14:04 • 25/09

Արսենալը նորություններ է հայտնել Մխիթարյանի առողջական վիճակի մասին

14:02 • 25/09

Սեպտեմբերի 24-25-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 42 դեպք

14:00 • 25/09

Իմ խորին համոզմամբ՝ քաղաքական գործիչների կանայք պետք է խորհուրդներ չտան իրենց տղամարդկանց. Ա. Հակոբյանի հարցազրույցը «Мир 24»-ին

13:52 • 25/09

ԵՄ-ն ֆինանսական մեխանիզմ կստեղծի Իրանի հետ ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ գործարքներ իրականացնելու համար

13:51 • 25/09

Տնտեսական զարգացման փոխնախարարը ՀՀ-ում հեղափոխությունից հետո արձանագրում է ներդրողների հետաքրքրության բարձրացում

13:49 • 25/09

Մաքգրեգորի հայր. Խաբիբը չի դիմանա մինչև երկրորդ ռաունդ. Կոնորը կջարդի նրա գլուխը

13:31 • 25/09

Հայ բռնցքամարտիկները ոսկե ու արծաթե մեդալ են նվաճել Լատվիայի միջազգային մրցաշարում

13:30 • 25/09

Մ. Մայիլյանն Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը ներկայացրել է՝ Ադրբեջանը փորձում է Արցախի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու հող պատրաստել

13:30 • 25/09

«Ժառանգության» նախկին անվանի գործիչները «Ժառանգությունում» դարձան աստղեր, բայց ավելի կարևոր է համաստեղությունը, քան թե աստղը. Րաֆֆի Հովհաննիսյան

13:21 • 25/09

Մեր կրոնը, մեր ազգային եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունը. Գարեգին Բ-ի ելույթը «Մետրոպոլիտան»-ում

13:18 • 25/09

Սաուդյան Արաբիայի ուղտերի փառատոնը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկարներ)

13:18 • 25/09

Պաշտոնական. Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

13:10 • 25/09

National Geographic-ը վերստեղծել է 2014 թվականին խորհրդավոր կերպով անհետացած Boeing-777-ի «կործանումը» (տեսանյութ)

13:09 • 25/09

Առաջիկա ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որ կպահանջեն անձնապես իմ մասնակցությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

13:00 • 25/09

Ավտովթար Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում. կան տուժածներ

12:57 • 25/09

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ-թուրքական սահմանը հատած Կարսի 16-ամյա բնակչին

12:52 • 25/09

Բելգիայի վարչապետը Եվրամիությանը Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության կոչ է արել

12:50 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և վիրավոր (թարմացված)

12:47 • 25/09

Այս քարոզարշավի ընթացքում քաղաքական դիսկուրս, փաստարկ, ոչինչ չեղավ Հ. Խառատյան

12:37 • 25/09

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

12:33 • 25/09

Kicker-ը Սարգիս Ադամյանին ճանաչել է 2-րդ Բունդեսլիգայի 6-րդ տուրի լավագույնն ու ընդգրկել խորհրդանշական հավաքականում

12:27 • 25/09

Հայ հրաձիգները Կահիրեում միջազգային մրցաշարի կմասնակցեն

12:23 • 25/09

Իրանը հիշեցրել է ԱՄՆ-ին 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին

12:19 • 25/09

Պապարացիները 78-ամյա Ալ Պաչինոյին լուսանկարել են իրենից 2 անգամ փոքր ընկերուհու հետ (լուսանկարներ)

12:17 • 25/09

Զիդանը FIFA-ի մրցանակաբաշխության ժամանակ Մբապեին ասել է, որ վերջինս պետք է խաղա Ռեալում

12:16 • 25/09

«Գահերի խաղը» սերիալի մի քանի վայր կբացվի հանրության համար (լուսանկարներ)

12:06 • 25/09

Ակնկալում ենք, որ ԵՄ-ից ՀՀ ներդրումներ կլինեն, բայց դրա համար պետք է կայունություն. Եվրոպական հանձնաժողովի  Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ

12:02 • 25/09

Մարզպետը մեզ չի ընդունում, մենք իր ժողովուրդը չենք. Արարատի մարզի բնակիչները ոռոգման ջրի հարցի լուծումը պահանջում են կառավարությունից

12:01 • 25/09

Լռության օրը «Անկախ դիտորդի» մոնիտորինգի ներկայացումը խախտում էր. միջադեպը պետք է համապատասխան մարմինների ուշադրությանն արժանանա. Ա. Մելիքյան

12:01 • 25/09

«Մակրոնի հետ իմ հարաբերությունները 99%-ով լավ են». Թրամփ (լուսանկարներ, տեսանյութ)

11:57 • 25/09

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր մերկ մարդիկ նետվել են Հյուսիսային ծովը

11:49 • 25/09

ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին քննարկվել է մաքսային արժեքի հսկողություն ունեցող ապրանքների ցանկը

11:44 • 25/09

Բրայան Մեյը հրապարակել է «Քուին»-ի՝ նախկինում անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)

11:41 • 25/09

Ռամոս. Երջանիկ եմ Մոդրիչի համար. կարծես ինքս դարձած լինեմ լավագույն ֆուտբոլիստ

11:37 • 25/09

Հայաստանի նոր կառավարության քաղաքականության կենտրոնում պետք է լինեն մարդու իրավունքները. Դունյա Միյատովիչ

11:35 • 25/09

Կոռուպցիայի հաղթահարումը կօգնի Հայաստանին գտնել նոր գործընկերներ. Պյոտր Սվիտալսկին՝ ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով նիստին

11:32 • 25/09

Եզրափակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը

11:30 • 25/09

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանի կայունությանը. Զ. Մնացականյանը՝ Թունիսի ԱԳ նախարարին

11:28 • 25/09

Նավթը թանկացել է՝ հասնելով 2014 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշի

11:21 • 25/09

Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

11:20 • 25/09

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Շարմազանովը՝ Բելառուսի գործընկերներին

11:18 • 25/09

Առաջին անգամ ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշումը. ՄԻՊ

11:11 • 25/09

Նոր iPhone Xs-ն ու Xs Max-ը տապալել են դիմացկունության թեստը (տեսանյութ)

11:08 • 25/09

Թույլ չենք տալու ցեխ շպրտել բռնցքամարտի վրա. ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյան

11:07 • 25/09

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

11:04 • 25/09

Երևան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

11:03 • 25/09

Փաշինյանը Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում, դատարանից պահանջում ենք նրան պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել. Հ. Ալումյան

10:56 • 25/09

Ռուսաստանում մտադիր են հանրային տրանսպորտում դեմքերը ճանաչող համակարգ ներդնել. «Известия»

10:52 • 25/09

Իշխանությունները ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամք են դրսևորել. ԺՈՒԿ-ը շնորհավորել է երևանցիներին

10:52 • 25/09

FIFA The Best. հայտնի է, թե ինչպես են քվեարկել Հենրիխ Մխիթարյանն ու Վարդան Մինասյանը

10:38 • 25/09

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

10:36 • 25/09

Նոր Զելանդիայի վարչապետը դարձել է պատմության մեջ նորածնի հետ ՄԱԿ-ի ԳՎ այցելած առաջին ղեկավարը (լուսանկարներ)

10:35 • 25/09

«Ժողովուրդ». Էթիկայի հանձնաժողովը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել

10:25 • 25/09

«Հրապարակ». Ֆինանսների նախարարության «ԿՌՈՒ»-ի՝ ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետ կնշանակվի Արա Ասլիկյանը 

10:24 • 25/09

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կրկին կալանավորվել է՝ այս անգամ 20 օրով

10:21 • 25/09

Մեսսին Ռոնալդուին ընդգրկել է լավագույն ֆուտբոլիստների իր եռյակում

10:15 • 25/09

«Ժողովուրդ». Հեղափոխությունից հետո կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտումից հետո շարունակում է կալանքի տակ մնալ միայն Մ. Գրիգորյանը

10:04 • 25/09

ԻՊ-ը ցանկանում է Կենտրոնական Ասիայում «խալիֆայություն» ստեղծել. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար

10:04 • 25/09

«Ժամանակ». Ռուսական ընկերություննե­րը սկսել են հրաժարվել ռուսա­կան ռուբլով առևտուր անելուց

10:01 • 25/09

«Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը». Տրյուդոյի թվիթերյան գրառումը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

09:51 • 25/09

«Ժողովուրդ». Արտահերթ ընտրությունների անցկացման համար հնարավոր է Ն. Փաշինյանը գնա ԱԺ-ն 1-2 շաբաթով շրջափակելու քայլին

09:50 • 25/09

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես

09:44 • 25/09

«Ես այդ ժամանակ կույս էի». Բրետ Կավանոն Fox News-ի եթերում հերքել է կանանց բռնաբարելու վերաբերյալ մեղադրանքները

09:33 • 25/09

«Հրապարակ». Ինչո՞ւ է Քոչարյանի որդին դատական հայց ներկայացրել Արթուր Վանեցյանի ու Արա Պապյանի դեմ

09:15 • 25/09

Ինչպես են Պուտինի օլիգարխները ներթափանցել Թրամփի թիմ. Time

09:06 • 25/09

«Իրատես». Ընտրական հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից

08:59 • 25/09

«Իրատես». ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու թեման

08:43 • 25/09

«Հրապարակ». «Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը

08:41 • 25/09

Չինաստանում ժայռից «կախված» ռեստորան է բացվել (տեսանյութ)

08:20 • 25/09

«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի ՀՀԿ-կան նախկին մրցակիցը ՊՎԾ-ում պաշտոն է ստացել

08:14 • 25/09

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

08:08 • 25/09

Կոնգոյում Էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի. հաստատվել է վարակման 150 դեպք

07:44 • 25/09

Instagram-ի հիմնադիրներն աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել. NYT

07:13 • 25/09

Նոր Ջեյմս Բոնդ կարող է դառնալ նախկին Սուպերմենը

06:23 • 25/09

Ռոհանին կրկին սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը

05:48 • 25/09

Մահվան ելքով վրաերթ Երևանում. shamshyan.com

04:48 • 25/09

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր են ստորագրել

04:12 • 25/09

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է ՀՔԾ. shamshyan.com

03:57 • 25/09

Մերկելը ներկա չի գտնվելու Էրդողանի պատվին կազմակերպված ընդունելությանը

03:11 • 25/09

Մահացել է «Աստղային պատերազմների» պրոդյուսեր Գերի Կուրցը

02:29 • 25/09

Հարավային Կորեայի նախագահը Թրամփին է փոխանցել Կիմ Չեն Ընի հաղորդագրությունը

01:47 • 25/09

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը