Քրեորեն կպատժվի ոչ միայն ընտրակաշառք տվողը, այլև վերցնողը. նոր նախագիծ

17:51 • 21.08.18



Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է ոչ միայն ընտրակաշառք տվողին, այլև վերցնողին քրեական պատասխանատվության ենթարկել: Նախագիծը ներկայացված է e-draft.am կայքում: Նշված է, որ նախագծով նախատեսված փոփոխություններն ուղղված են ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձևավորմանը: Ավելին՝ կստեղծվի հնարավորություն ընտրությունների հետ կապված վարչական իրավախախտումների համար առավել արդյունավետ քննության և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար, և այդ նպատակներին հնարավոր կլինի հասնել առավել սեղմ ժամկետում ու հանրային ռեսուրսների նվազագույն ծախսով:

Ըստ հեղինակների՝ փոփոխությունների փաթեթը հնարավորություն կտա էականորեն ավելացնել ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը և արմատապես նվազեցնել ընտրությունների ժամանակ հանցագործությունների ու հանցափորձերի թիվը՝ ընտրություններով սահմանադրական կարգի ձևավորումը էապես մոտեցնել ժողովրդավարության չափանիշներին:

Նախագիծը նախատեսում է.

1. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, խնդրելը կամ կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով:

Նույն հոդվածը նախատեսում է, որ այդ արարքների համար «կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից չորսհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով»:

«Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն»:

Նույն հոդվածով պատիժ է սահմանվում նաև ուրիշի փոխարեն քվեարկել հարկադրելու և ընտրական այլ արարքներ հարկադրելու համար՝ պատիժ. «Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով»:

Իսկ եթե այս արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձի նկատմամբ`պատժվում է ազատազրկմամբ` 4-7 տարի ժամկետով:

Այս նախագծով խստացվել է նաև ընտրությունների շրջանում բարեգործություն իրականացնելու համար պատիժը:

Առաջարկվում է ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ (բացի կուսակցության անվանումը) կամ խորհրդանիշերը կամ թեկնածուի անուն, ազգանունը կամ պատկերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով ապրանքների տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից չորսհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-ից 6 տարի ժամկետով:

Օրենսգրքի 154.8-րդ հոդվածով էլ նախատեսվում է. «Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 1- 3 տարի ժամկետով կամ առանց դրա»:

Նախագիծը կընդգրկվի սեկտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանի օրակարգում:

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:02 • 26/09

ՏԿՏՏ նախարարությունում ուղևորափոխադրողների հետ քննարկվել են մրցույթների ընթացակարգին վերաբերող մանրամասներ

10:57 • 26/09

Լեմպարդը Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ տարած հաղթանակի մասին. Շոկի մեջ եմ և շատ հպարտ

10:50 • 26/09

Բաքու թռչող օդանավի ուղևորը սպառնացել է պայթեցնել օդանավը՝ իրեն բիզնես դասում չնստեցնելու համար

10:46 • 26/09

Լևոն Երանոսյանն ապրիլի 16-ին, 22-ին բողոքի ցույցերին, չունենալով հատուկ որակավորում, գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ. նրան մեղադրանք է առաջադրվել

10:38 • 26/09

«Ժամանակ». Արարատի մարզի բնակիչները մտադիր են մարզպետի հրաժարականի նախաձեռնությամբ հանդես գալ

10:34 • 26/09

Պորտուգալիան համաձայնել է ներգաղթյալների «մերժված» նավից ընդամենը 10 մարդ ընդունել

10:34 • 26/09

Մոուրինյու. Գիտեի, որ ՄՅՈւ-ն խնդիրներ կունենա հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Ջոնսի և Բայիի պատճառով

10:32 • 26/09

«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի ունեցվածքը 2.5 մլն դրամ է, անցյալ տարի նույնիսկ 20 մլն դրամի չափով փոխառություն, վարկ է ստեցել

10:30 • 26/09

ՄԱԿ-ի շենքում Պորոշենկոն շփոթել է դռները և մտել ռուսական պատվիրակության սենյակ. Լավրովը կատակով է արձագանքել

10:21 • 26/09

Պաշտպանը դիմել է ՍԴ պատժախուց տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին հաղորդակցությունից տարբեր տեսակներից զրկման հարցով

10:03 • 26/09

«Ես նման արձագանք չէի սպասում». հրապարակվել է ՄԱԿ-ի ԳՎ-ում Թրամփի ելույթի վրա ծիծաղելու տեսանյութը

10:00 • 26/09

Իրար կոշտ հակազդելով՝ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ-ում նրա հակառակորդները կվտանգեն ամբողջ երկրի շահերը. Ա. Չալաբյանը՝ խորհրդարանի լուծարման մասին

10:00 • 26/09

InecoMobile` բջջային հավելված բոլորի համար

09:59 • 26/09

Բեռլինն ու Սանկտ Պետերբուրգն ուղիղ երկաթուղային ճանապարհ կկապի. «Իզվեստիա»

09:48 • 26/09

«Ժողովուրդ». Վերջին երեք ամիսների ընթացքում մի քանի միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի է փակվել

09:38 • 26/09

Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է. Նիկոլ Փաշինյան

09:38 • 26/09

«Ժողովուրդ». Առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը

09:29 • 26/09

Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ–ում

09:24 • 26/09

ԱԳ նախարարը համանախագահների ուշադրությունն է հրավիրել ՀՀ-ի հետ սահմանին և Արցախի շփման գծում իրավիճակը լարելու` Ադրբեջանի փորձերի վրա

09:16 • 26/09

«Հրապարակ». Չի բացառվում, որ «Լույսը» քննարկի կառավարությունից իրենց նախարարների դուրս գալու և իշխանություն­ներին այլընտրանք դառնալու հարցը

09:14 • 26/09

«Ժողովուրդ». «Մարտի 1-ի» դեպքերի ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանը վերադարձել է Հայաստան

09:12 • 26/09

Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը Նյու Յորքում մի շարք հարցեր են քննարկել, Ռոհանին ՀՀ վարչապետին հրավիրել է Իրան

09:07 • 26/09

«Հրապարակ». Արտաշատի ՀՀԿ-ական քա­ղաքապետը «կրոնափոխ» լինելու ճանապարհին է. նա մտերմացել է «ՔՊ»-ական մարզպետի հետ

08:49 • 26/09

«Հրապարակ». Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտա­կան անձնագրից

08:46 • 26/09

Լեռը շատ բարձր է, ծովում քար կա. The Guardian-ն ի մի է բերել զբոսաշրջիկների ամենաանհեթեթ բողոքները

08:37 • 26/09

«Ժամանակ». ՊԵԿ հնաբնակ պաշ­տոնյան անհասկանալի պատճառներով փոխել է իր անունն ու հայրանունը  

08:20 • 26/09

«Ժամանակ». «Քաղաքացիական պայմանագիր»-ը ԱԺ ընտրություններին մենակ կգնա

08:19 • 26/09

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

08:14 • 26/09

Դուբայում կցուցադրվի կոշիկի ամենաթանկարժեք հավաքածուն՝ պատրաստված ոսկուց ու ադամանդներից

07:45 • 26/09

Ճապոնիայի վարչապետը նշել է պայմանները, որոնց դեպքում հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ

06:44 • 26/09

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

06:09 • 26/09

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. shamshyan.com

05:09 • 26/09

Ամերիկյան զորքերի ներկայությունը Կորեական թերակղզում անհրաժեշտ կլինի անգամ Կորեաների միավորումից հետո. Մուն Չժե Ին

04:19 • 26/09

Նիկոլ Փաշինյանն ու Յոհաննես Հանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

04:15 • 26/09

ԱՄՆ-ը թույլ չի տա այլ պետություններին շրջանցել հակաիրանական պատժամիջոցները. Ջոն Բոլթոն

03:52 • 26/09

Օգտատերերը հայտնել են Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումների մասին

03:22 • 26/09

Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

03:16 • 26/09

Պերուում խոշոր վթար է տեղի ունեցել. զոհվել է ավելի քան 20 մարդ

02:38 • 26/09

Բելառուսում կահույքի գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

02:23 • 26/09

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

01:58 • 26/09

Ամերիկացի սենատորն առաջարկել է չեղարկել հակառուսական պատժամիջոցների մի մասը

01:41 • 26/09

Նիկոլ Փաշինյանը և Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

01:29 • 26/09

Պոմպեոն Իրանն «անօրինականության ռեժիմ» է անվանել և կոչ է արել եվրոպական երկրներին խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

00:00 • 26/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ռոհանին ԱՄՆ-ին կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

23:52 • 25/09

ՌԴ-ում արտասահմանյան վարորդական իրավունքով վարորդներին կարող են արգելել աշխատել, այդ թվում և ԵԱՏՄ քաղաքացիներին

23:43 • 25/09

Աստանայում տղամարդը անկման պահին բռնել է 10-րդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)

23:38 • 25/09

Սաուդյան Արաբիան հերքում է ներգրավվածությունն Իրանում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպմանը

23:36 • 25/09

Marca. Տարվա վատագույն ֆուտբոլիստներից կազմված հավաքականը

23:17 • 25/09

Վլադիմիր Պուտինը Բաքվում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

23:02 • 25/09

Մոուրինյուն ՄՅՈւ-ի ավագի թևկապն այլևս չի վստահի Պոգբային

22:52 • 25/09

Ցեղասպանությունները տեղի են ունենում, քանի որ մենք երես ենք դարձնում. Մակրոնը ՄԱԿ-ի ԳՎ-ում բարձրացրել է անվտանգության հարցերը

22:46 • 25/09

Էրդողանի կողմնակից հայտնի պոլսահայը զբաղված է թուրքամետ քարոզչությամբ. Հարութ Սասունյան

22:34 • 25/09

Ջերմ և առանց վիզայի. ռուսական պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել նոյեմբերին այցելել Հայաստան

22:31 • 25/09

Հաշվի առնելով ՀՀ ներկա իշխանությունների լեգիտիմությունը` երևի թե ճիշտ ժամանակն է Արցախը ՀՀ կազմ ընդգրկելու հարցը բարձրացնել. ԱՀ ԱԺ պատգամավոր

22:28 • 25/09

Ինչպիսի տեսք է ունենալու վերակառուցված Սանտիագո Բեռնաբեուն (տեսանյութ)

22:13 • 25/09

Հայ-ավստրիական հարաբերություններն ամուր ձեռքերում են. Փաշինյանն անակնկալ հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ (տեսանյութ)

22:07 • 25/09

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

21:46 • 25/09

ՌԴ-ից սպասելի են ջղաձգումներ ՀՀ-ում խորհրդարանի լուծարման գործընթացում, դրանից պետք չէ զարմանալ. Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ)

21:44 • 25/09

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

21:34 • 25/09

Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաղթեց

21:32 • 25/09

Էրդողանը «ոտքի վրա» հանդիպում է ունեցել Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում

21:24 • 25/09

Չինաստանը թույլ չի տվել ամերիկյան ռազմանավին մուտք գործել Հոնկոնգի նավահանգիստ

21:23 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունը՝ ոչ կոմպետենտ հսկողության արդյունք. մանրամասներ միջադեպից (տեսանյութ)

21:13 • 25/09

ՀՔԾ–ը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին. վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց

21:11 • 25/09

«Dasaran.am» –ի նոր նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել զորակոչը և ամրապնդել զինծառայողների ծնողների կապը ՊՆ–ի հետ

21:09 • 25/09

ՀՀ տարածքում անցկացվելու է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

21:02 • 25/09

Թրամփն անընդունելի է անվանել Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտն ու հայտարարել, որ իրեն դուր չի գալիս ՕՊԵԿ-ի գործունեությունը

20:59 • 25/09

Ռուսաստանի Գավաթ. «Ուրալը» հաղթել է, իսկ Հարոյանը մասնակցել ամբողջ խաղին

20:56 • 25/09

Էրդողանը կոչ է արել բարեփոխումներ անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

20:47 • 25/09

Իրանի դեմ տարվող արտաքին խաղացողների քաղաքականությունը չի ազդում նրա և ՀՀ-ի միջև հարաբերությունների վրա․ Արմեն Իսրայելյան

20:35 • 25/09

Եզակի վարդագույն ադամանդ է վաճառքի հանվել (տեսանյութ)

20:25 • 25/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին

20:22 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը մասնակիցներին խնդրել է ավելի դանդաղ խոսել թարգմանիչների պատճառով

20:20 • 25/09

Facebook-ի նախկին աշխատակցուհին հայց է ներկայացրել ընկերության դեմ հոգեկան ցնցում ստանալու համար

20:15 • 25/09

Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել վարչապետ Ստեֆան Լյովենի հեռանալուն

20:15 • 25/09

Նոր խնդիր մանկապարտեզների և դպրոցների տեխնիկական աշխատողների համար. ԱՆ միջամտության արդյունքում հետազոտության համար նրանցից գումար են գանձում

19:49 • 25/09

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

19:43 • 25/09

Թուրքիան Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

19:34 • 25/09

Հայաստանում մեկնարկել են Ներառական օրեր

19:31 • 25/09

ՀՖՖ-ից հաստատեցին. Դե Բիազիի հետ բանակցություններ են ընթանում

19:30 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի մասնակիցները Թրամփի ելույթը ծիծաղով են ողջունել

19:24 • 25/09

Սեպտեմբերի 23-ին երևանցին ընտրություն չարեց, այլ վստահության հանրաքվե, բայց այլևս չկա հեղափոխությունը պաշտպանելու կարիք, այն պաշտպանված է. Է. Մարուքյան (տեսանյութ)

19:23 • 25/09

Իսրայելական բանակը կշարունակի Իրանի դեմ ռազմական գործողությունները Սիրիայում

19:21 • 25/09

ՀՀԿ-ն շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին ու ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

19:05 • 25/09

Պուտինը Բաքվում կքննարկի ռազմատեխնիկական ահռելի քանակությամբ փաստաթղթեր, ուստի Երևանը պետք է անի առավելագույնը՝ բալանսը վերականգնելու համար. ՌԴ վերլուծաբաններ

19:03 • 25/09

Աֆրիկայում բժիշկներին հաջողվել է դուրս բերել 4 օր առաջ տղամարդու դեմքը մտած դանակի շեղբը

18:53 • 25/09

Հայ–շվեյցարական հարաբերություններն ակտիվ դինամիկա են ձեռք բերել վերջին տասնամյակի ընթացքում. Ա. Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ

18:50 • 25/09

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

18:43 • 25/09

«Գալակտիկա տրանս սերվիսի» առաջարկները հանգեցնում են մրցութային պայմանների խախտման. ՏԿՏՏ նախարարը հանդիպել է բողոքի ցույց իրականացնողներին

18:43 • 25/09

Պաշտոնական. Վադիմ Սկրիպչենկոն հեռացվել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից

18:32 • 25/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա ազգությամբ թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է. Դատախազություն

18:27 • 25/09

Հակակարկտային կայանքների ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Սուրեն Պապիկյան

18:23 • 25/09

Բակո Սահակյանը «Թուֆենկյան» հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է Արցախում իրականացվող ծրագրերը

18:18 • 25/09

Հայաստանը ևս մեկ անգամ կարողացավ զարմացնել աշխարհին իր մարդասիրությամբ և հանդուրժողականությամբ. Ա. Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

18:15 • 25/09

Իրանի քաղաքացին փորձել է 13,7 կգ քաշով թմրանյութից պատրաստված կնոջ դիմապատկերով 4 քանդակ արտահանել. ՊԵԿ

18:13 • 25/09

Քննչական կոմիտեն գոնե Yerevan.Today-ի մասով պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը. Սևակ Հակոբյան

18:11 • 25/09

Պետք է երկար ճանապարհ անցնենք «Գոլդեն Սթեյթի» մակարդակին հասնելու համար. Լեբրոն Ջեյմս

18:10 • 25/09

Երևանի ավագանու ընտրությունների առերևույթ ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են 53 նյութեր. Դատախազություն

18:02 • 25/09

Պերես. Ռոնալդուն մի օր կվերադառնա «Ռեալ»

17:52 • 25/09

Իսպանիայում խանութները մտադիր են գումար պահանջել հագուստը հանդերձարանում փորձելու համար