Էմիր Կուստուրիցան համերգ կտա Ղրիմում

05:37 • 22.08.18

Սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան իր The No Smoking Orchestra ֆոլք-ռոք խմբի հետ համերգ կտա Ղրիմում: Համերգը կլինի միակը, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին:

«Համերգն անպայման կկայանա: The No Smoking Orchestra խումբն արդեն Ղրիմում է: Էմիր Կուստուրիցան Ղրիմ կժամանի համերգի օրը: Հանդիսատեսին սպասվում է անմոռանալի երաժշտական միջոցառում՝ լի բալկանյան մոտիվներով»,- հայտնել է համերգի կազմակերպիչների ներկայացուցիչը:

Նշվում է, որ Ղրիմում Կուստուրիցան ու The No Smoking Orchestra-ն հանդես կգան նոր ծրագրով՝ ներկայացնելով «Corps Diplomatique» ալբոմը:

Էմիր Կուստուրիցան համերգ կտա Ղրիմում