Հայտարարությունը, թե Հայաստանը ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում կարող է դեր ունենալ, վատ է ընկալվում ԵՄ չինովնիկների կողմից, քանի որ դա ՀՀ-ի օրակարգը չէ, Ռուսաստանինն է. փորձագետ
Tert.am-ը զրուցել է Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանի հետ։
-Պարո՛ն Աբրահամյան, օրերս ավարտվեց Անգելա Մերկելի այցը Հարավային Կովկաս։ Երևանում ԳԴՀ կանցլերն ասաց, որ մեր երկրում մեծ փոփոխություններից հետո դրանք ակնհայտորեն զգացվում են փողոցում, խոսեց ԵՄ թիրախավորված աջակցության ծավալների ընդլայնման առումով իր երկրի՝ ՀՀ-ին օժանդակելու պատրաստակամության մասին: Իսկ Բաքվում էլ Ադրբեջանին անվանեց Բեռլինի ամենախոշոր և կարևոր առևտրային գործընկերը։ Ինչպիսի՞ գնահատականներ ունեք Մերկելի՝ Թբիլիսիում, Երևանում և Բաքվում արած հայտարարությունների վերաբերյալ։
– Այցը, որը, ինչպես հայտնի է, նախատեսված էր շատ ավելի վաղ՝ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, ուներ թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Ի վերջո, եվրոպական առաջատար տերություններից մեկի ղեկավարն է այցելել Հայաստան։ Բայց նաև կար տպավորություն, որ հայկական կողմը մինչև վերջ չէր ձևավորել Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացման օրակարգ։ Եվ կար տպավորություն, որ Գերմանիայի կանցլերն ավելի շատ պատրաստ էր առաջարկություններ լսել, քան քննարկել այն, ինչին Հայաստանն արդեն հասել է թե՛ ԵՄ, թե՛ Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակներում։
Երկրորդ ընդգծումս այն է, որ հայկական կողմը, ըստ ամենայնի, փորձել է հասկանալ Հայաստանի դերը ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում, ինչը կտրուկ արձագանքի է արժանացել Գերմանիայի կողմից՝ ելնելով այն հանգամանքից, որ Եվրոպական Միությունն ամենևին էլ այս փուլում չի ցանկանում ճանաչել Եվրասիական Միությունը որպես իրավահավասար կառույցի։ Խնդիրն այն է, որ Արևմուտքում գերակշռում է այն միտքը, որ ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների բանակցությունների յուրաքանչյուր հեռանկար դիտարկվում է որպես պուտինյան նախաձեռնությունների լեգիտիմացում, հետևաբար՝ Ռուսաստանի կողմից առաջ քաշվող էքսկլյուզիվ ազդեցության գոտիների օրակարգի ճանաչում արևմտյան երկրների և ինստիտուտների կողմից։ Սա կտրուկ կփոխի աշխարհում գործող հետսառըպատերազմյան ազատական խաղի կանոնները՝ հետ գցելով աշխարհը դեպի «Սառը պատերազմի» աշխարհակարգի տրամաբանություն, որում մոլորակը բաժանվում էր ազդեցության գոտիների, որի հետևանքով էլ տուժում էին առավել փոքր երկիր-խաղացողները։
Ուստի Մերկել-Փաշինյան համատեղ ասուլիսին Հայաստանի հնարավոր դերի ստանձնումը ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների ձևավորման հեռանկարում կտրականապես մերժվեց, երբ հայաստանյան լրագրողն այս մասին հարց տվեց և Անգելա Մերկելն ասաց, որ նման բանակցություններ չե՛ն եղել, չկա՛ն և չե՛ն լինելու։
Պարզ խոսենք. եթե տեղի ունենա ԵՄ-ի կողմից ԵԱՏՄ-ին որպես իրավահավասար ինտեգրացիոն միջազգային վերպետական կառույցի ճանաչման գործընթաց, դա կնշանակի, որ քաղաքական սահմանագիծ է գծվում Եվրասիայում, ինչը, առաջին հերթին, ձեռնտու չէ հենց Հայաստանին այն պարզ պատճառով, որ այդ դեպքում Հայաստանը մնում է եվրոպական ինտեգրացիոն գործընթացներից դուրս։ Վրաստանը մնալու է եվրոպական ինտեգրացիոն դաշտի մեջ։ Ուստի չեմ կիսում այն թեզը, թե Հայաստանը կարող է ինչ-որ դեր ստանձնել ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև հետագա փոխհարաբերություններում։ Եվ կարծում եմ՝ այս թեզը լուրջ վերլուծության, մասնագիտական հաշվարկման, ծանրութեթև անելու կարիք ունի։
Վրաստանում Մերկելի հայտարարությունը, ըստ իս, նորություն չէր։ Հայտնի է, որ Գերմանիան Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հիմնական տորպեդահարողն է դեռևս 2008 թ. Բուխարեստյան գագաթնաժողովից սկսած։ Մերկելը կտրականապես դեմ դուրս եկավ Վրաստանի MAP (անդամակցության գործողությունների ծրագիր) ծրագրին, և , ըստ էության, գլխավորեց Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հստակ ժամկետներ տրամադրելու դեմ ՆԱՏՕ-ի ներսում ծավալվող գործընթացը։ Գերմանիայի այս կեցվածքը, իմ համոզմամբ, կարևոր դեր խաղաց Ռուսաստանի կողմից պրովոկացիայի միջոցով Վրաստան ներխուժելու որոշման վրա։ Ուստի Գերմանիան որոշակիորեն իր մեղքի չափաբաժինն ունի նրանում, ինչ տեղի ունեցավ 2008 թ. օգոստոսին։
2014-ի ուկրաինական դեպքերից հետո, թեպետ Գերմանիան ակտիվորեն մասնակցեց Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների ընդունմանը և կարևորեց Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնահերթությունների առարկայական վերափոխումը և ադապտացիան՝ զսպելու և դաշնակիցներին պաշտպանելու առումով, միևնույն ժամանակ, Բեռլինի դիրքորոշումը Թբիլիսիի ՆԱՏՕ-ական նկրտումների հանդեպ չփոխվեց։ Եվ ժամանելով Թբիլիսի՝ Անգելա Մերկելը հստակ հայտարարեց, որ մոտակա ժամանակներում Վրաստանը չի անդամակցի ՆԱՏՕ-ին։ Դրա համար էլ, այսպես ասած, քաղցրացնելու համար իրավիճակը, Մերկելը 200 միլիոն եվրոյի ներդրումային փաթեթ բերեց Վրաստան՝ միևնույն ժամանակ մնալով Հյուսիսատլանտյան պայմանագրի Կազմակերպության սևծովյան տարածաշրջանում ընդլայնման հիմնական օպոնենտներից, թերևս, ամենագլխավորը։
Ադրբեջանը Գերմանիայի քաղաքականության մեջ դիտարկվում է ամբողջությամբ այլ հոլովույթում։ Նախ հասկանանք, որ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ–ն առավել պրագմատիկ գլոբալ քաղաքական կուրս որդեգրեց՝ Realpolitik հասկացության մի շարք կարևոր հատկանիշներով։ Ինչի հետևանքով, Մերկելի գլխավորած կառավարությունն իրեն սկսեց ընձեռել լիբերալ դեմոկրատիայի արժեհամակարգի վրա հիմնված արտաքին քաղաքականության դրոշակակրի դերը։ Ուստի կանցլերի այցելությունը Բաքու փոխկապակցված էր նախկինում մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության կամ այլ կերպ ասած՝ նորմատիվային մոտեցումից ածանցվող խնդիրներից բխող ծանր բեռով, որն առկա է Ադրբեջան- ԵՄ-ի հետ բարդ փոխհարաբերություններում։ Ադրբեջանն ավտորիտար պետություն է և այդպես էլ ընկալվում է Եվրոպայի կողմից։ Եվ ակնհայտ է, որ արտաքին քաղաքականության նորմատիվային մոտեցման առաջնահերթությունը չէր կարող շրջանցվել Անգելա Մերկելի կողմից։ Բայց այստեղ հետաքրքիրը նաև այն է, որ գերմանացիներն իրենց արտաքին քաղաքականության իրականացման մեջ հաճախ համադրում են նորմատիվային մոտեցումն իրենց բնորոշ Realpolitik-ի հետ, ինչը հստակ երևում է, օրինակ, Ռուսաստանի հետ հարաբերություններում. մի կողմից միանում են Մոսկվայի դեմ պատժամիջոցներին՝ ընդդեմ Պուտինի մերձավորների և շրջապատի, մյուս կողմից, նույն այդ Պուտինի մերձավորների գլխավորած նավթային, գազային կորպորացիաների հետ նախաձեռնում են «Հյուսիսային Հոսանք-2 » գազամուղի կառուցումը, ինչը չի վրիպում Թրամփի աչքից և դառնում է ԱՄՆ–ի՝ Գերմանիայի դեմ քննադատության վերջին շրջանի հիմնական թեման։ Նույն մոտեցումն ակնհայտորեն երևում է Գերմանիայի՝ Ադրբեջանի նկատմամբ տարվող քաղաքականության մեջ։ Չնայած Ադրբեջանի հետ նորմատիվային, արժեհամակարգային խնդիրներին, առկա է նաև էներգետիկ խնդիր, Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածության համատեքստում Ադրբեջանի՝ որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդման գործոն և ԵՄ-ի կողմից Ադրբեջանի այդ դերի ճանաչում։ Ավելին՝ Գերմանիայի կանցլերի՝ էներգետիկ ոլորտում Ադրբեջանին կարևորելը նաև որոշակի «մեսիջ» էր Միացյալ Նահանգներին, որը ճնշում է գործադրում հենց «Հյուսիսային Հոսանք-2 »-ի շրջանակներում։ Չնայած հասկանալի է, որ Ադրբեջանն իր ռեսուրսներով չի կարող դառնալ ռուսական էներգակիրներին այլընտրանք, համենայն դեպս, Մերկելի՝ Ադրբեջանի էներգակոմունիկացիաների, մասնավորապես, Հարավային գազային միջանցքին Գերմանիայի կարևորություն տալը Բաքվում ԱՄՆ-ին արված կարևոր ուղերձ էր առ այն, որ Բեռլինը որոշակիորեն փնտրում է ռուսական էներգակիրներին այլընտրանք՝ վերջիններիս ազդեցությունը ԵՄ–ի նկատմամբ թուլացնելու համար։ Ի դեպ, հետաքրքիր է նշել, որ գերմանական կապիտալն Ադրբեջանի նավթային ընկերությունների արժեթղթերում ոչ այդքան մեծ, բայց առկա է, և, ըստ իս, գերմանական մասնաբաժնի չափը, այս այցելությունից հետո, ըստ ամենայնի, կմեծանա։
Որպես ամփոփում նշեմ, որ 2016 թ. ապրիլյան դեպքերից հետո, երբ Գերմանիան ստանձնեց ԵԱՀԿ-ում նախագահությունը, Ռուսաստանը դեմ չէր, որ Գերմանիան ակտիվ մասնակցություն ցուցաբերի Հայաստան-Ադրբեջան հոլովույթում՝ Ղարաբաղի հարցի շրջանակներում։ Ռուսաստանի այս դիրքորոշումը՝ առնվազն չխոչընդոտել, դեմ դուրս չգալ Գերմանիայի ներթափանցմանը Հարավային Կովկաս, ակնհայտ է, քանի որ Գերմանիան իր քաղաքական, անգամ տարածաշրջանային քաղաքականության տեսլականներում, ընկալում է հետաքրքրությունների գոտիների ձևավորման խաղի այն կանոնները, որոնք առաջ է տանում Ռուսաստանը՝ ընդդեմ ընդունված արևմտյան ազատական խաղի կանոնների։ Եվ առհասարակ բացառում է «հետաքրքրությունների գոտի» հասկացությունը։ Ուստի Գերմանիայի ներթափանցումը Հարավային Կովկաս հարցականի տակ չի դնում Ռուսաստանի հռչակած, այսպես ասած, Ռուսաստանի գերակայությունը Հարավային Կովկասում։ Հետևաբար, ՌԴ-ն սկզբունքորեն դեմ չէ Գերմանիայի ակտիվացմանը՝ չտեսնելով տարածաշրջանում իր կենսական շահերին սպառնալիք։ Եթե ուշադրություն դարձնեք, ապա Գերմանիայի կանցլերը անվտանգության խնդիրներով որևէ բանակցություն չի վարել որևէ հարավկովկասյան երկրի ղեկավարի հետ։ Այսինքն՝ տարածաշրջանում անվտանգության բաղադրիչը Գերմանիայի խնդիրը չէ։ Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ քաղաքական համագործակցության շրջանակներում Գերմանիայի ու միմիայն Վրաստանի միջև են բանակցություններ եղել։
-Հայաստանի մասով, թվում է, որ ինչ-որ վերապահումներ ունեք։
-Կարող եմ արձանագրել, որ չնայած նրան, որ տեղի է ունեցել «Թավշյա հեղափոխություն», հաստատվել են ազատ, դեմոկրատական կարգեր, օրենքի գերակայություն, խնդիր ունենք, կոպիտ ասած, այս նոր իրողությունը եվրոպական կառույցների վրա ճիշտ «վաճառելու» ։ Սա շուտափույթ լուծման խնդիր է, քանի որ Հայաստանում տեղի ունեցած դեմոկրատական արժեքները կարևորող հեղափոխության նկատմամբ դրսի էյֆորիան թուլանում է։ Ուստի շուտափույթ կերպով պետք է ձևավորել ԵՄ երկրների հետ հարաբերությունների հստակ օրակարգ, պետք է շուտափույթ ձևակերպվի, թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել արևմտյան հանրությանն ու ինչ դեր կարող է ստանձնել և ինչ է ակնկալում այդ հանրությունից՝ ի պատասխան։
-Սա այն չէ՞, ինչ ասաց Պյոտր Սվիտալսկին Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցից հետո, երբ ՀՀ վարչապետը, ինչպես ձևակերպում են նրա ընդդիմախոսները, այնտեղ «մուննաթ» է գալիս, թե մենք հեղափոխություն ենք անում, գումարներն ավելացրեք, իսկ Սվիտալսկին էլ արձագանքեց, թե գրեք ձեր առաջարկները։
-Հասկանալի է առաջարկներ ներկայացնելը, բայց երբ առաջարկը ԵՄ-ի կողմից Եվրասիական միության ճանաչումն է, ապա դա հազիվ թե բխում է Հայաստանի շահերից։ Դա Հայաստանի օրակարգը չէ, Ռուսաստանի առաջ քաշած օրակարգն է, որի նպատակը լեգիտիմացումն է այն կառույցի՝ ԵԱՏՄ-ի, որը հապճեպ ստեղծվել էր Կրեմլի կողմից՝ որպես «Արևելյան գործընկերությանը» պատնեշ։
Իսկ լեգիտիմացման լավագույն տարբերակն այդ կառույցի հետ բանակցությունների վարումն է։ Հետևաբար հայտարարությունները, թե Հայաստանը դեր կարող է ունենալ ԵՄ–ԵԱՏՄ հարաբերություններում, բավականին բացասական է ընկալվում ԵՄ չինովնիկների և պետությունների ղեկավարների կողմից։ Կրկնում եմ՝ դրան չեն կարող իրավահավասար կառույցներ լինել, որովհետև մեկը ձևավորվել է ժամանակի ընթացքում՝ մի շարք դեմոկրատական երկրների կողմից իրենց տնտեսական ու քաղաքական շահերը համադրելու արդյունքում, մյուսը ձևավորվել է որպես կառույց, որն ապահովում է կոնկրետ 1 պետության՝ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջաններում։ Եվ անկախ, սուվերեն պետությունը չպետք է ունենա նման օրակարգ։ Այլապես տպավորություն է, որ Հայաստանը սպասարկում է ՌԴ օրակարգը՝ չունենալով իրենը։
-Ի՞նչ եք ակնկալում այս առումով Հայաստանի նոր իշխանություններից։
-Ակնկալում եմ հետևյալը. Հայաստանը «Թավշյա հեղափոխությունից » հետո արձանագրել է մեծ հաղթանակ, որդեգրել է դեմոկրատական զարգացած արժեհամակարգի վրա պետություն կառուցելու պարտավորվածություն։ Ուստի խնդիրը հետևյալն է. եթե այլևս ժողովրդավար պետություն ենք՝ լեգիտիմ իշխանությունով, չենք կարող սպասարկել ոչ դեմոկրատական, ագրեսիվ, գլոբալ քաղաքականության մեջ ապակառուցողական պետության արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Ուզենք, թե չուզենք, նման հարցերը, օրինակ՝ Արևմուտքում ընկալվելու են բացասաբար։ Եվ այդ բացասականությունը հետևանք է թողնում Հայաստանի հետ հարաբերություններում։
-Միտում նկատո՞ւմ եք արդեն։
-Որոշակիորեն այդ միտումը կա։
- Ասում եք՝ ԵՄ-ին սկսել է թվալ, որ ՀՀ նոր իշխանությունները սպասարկում են ՌԴ արտաքին օրակարգը, բայց հնչում են նաև կարծիքներ, որ հայ-ռուսական հարաբերությունները ևս լավագույն ժամանակները չեն ապրում։
- Ակնհայտ է՝ ինչու են այդ հարաբերությունները վատ։ Ռուսաստանի կողմից չկա վստահություն նոր կառավարության հանդեպ։ Ընդհանրապես, չի կարող լինել որևէ վստահություն որևէ կառավարության հանդեպ, որը որդեգրել է դեմոկրատիա և օրենքի գերակայության քաղաքականություն, ռեալ պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսական մենաշնորհների դեմ։ Ռուսաստանը չի կարող վստահություն ունենալ նման կառավարության հանդեպ։ ՌԴ հիմնական վերահսկող մեխանիզմներն են կոռուպցիան, մոնոպոլիաները, օլիգարխիկ համակարգը, պետական ինստիտուտների ոչ էֆեկտիվ գործունեությունը։ Հետևաբար, չնայած նրան, որ վարչապետը հռչակել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի լինելու, բայց ներքին քաղաքականության մեջ պայքարելով բոլորս նշած երևույթների դեմ, նախևառաջ, պայքարում է հենց արժեհամակարգի դեմ, որով Ռուսաստանը կարողանում էր լրացուցիչ կերպով ապահովել Հայաստանի ներսից վերահսկողությունը։
Մյուս կողմից, ինձ համար զարմանալի է այդ մոտեցումը. ի՞նչ է նշանակում՝ մենք արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չենք փոխելու, բայց փոխելու ենք ամեն ինչ ներքին քաղաքականության մեջ։ Քննադատել նախկին վարչակազմին նրա համար, որ այն կլեպտոկրատիկ էր, հիմնված նեպոտիզմի, կոռուպցիայի վրա, բայց ասել, որ արտաքին քաղաքական կուրսում ոչինչ չի փոխվելու, նշանակում է մի բան։ Որ Սերժ Սարգսյանը փայլուն և անբիծ արտաքին քաղաքականություն է ունեցել։ Եթե այսպես է, ուրեմն թող շեշտեն այս հանգամանքը։ Իմ համոզմամբ՝ Հայաստանի ներքին քաղաքական, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակն ու, ըստ էության, ավտորիտար կարգերը նախկին վարչակարգի օրոք ուղղակի իմպուլսիվ, իներտ ու ոչ էֆեկտիվ, խայտառակ արտաքին քաղաքականության որոշակի հետևանքն են եղել։
-Բայց Փաշինյանի հայտարարություններում լինում են շեշտադրումներ, որոնք վկայում են սուվերենության տարրերով արտաքին քաղաքականություն վարելու ձգտման մասին։ Օրինակ՝ այն մեկը, որ Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել, և բոլորը սրան պետք է ադապտացվեն։ Թե՞ սրանք ուղղակի դեկլարատիվ հայտարարություններ են։
-Կարծում եմ ՝նման արտահայտությունը հետաքրքիր է, բայց այն ավելի տեղին կարող էր լինել համակարգային, արտաքին քաղաքականության մեջ կոնցեպտուալ մոտեցումների համատեքստում։ Տեսե՛ք՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո հայտարարեց արտաքին քաղաքական 2 գերակա վեկտորների զարգացման մասին՝ Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան հարաբերությունների մակարդակի բարձրացում։ Երկու երկրները մեզ համար ունեն ստրատեգիական նշանակություն, բայց ոչ մեկի հետ Հայաստանը չունի ստրատեգիական հարաբերություններ։ Հայաստան –Իրան և Հայաստան-Վրաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու համար պետք է լինի տեսլական։ Եվ դա ես կոչում եմ օրակարգ, որն այս պահի դրությամբ չեմ տեսնում։ 4 ամիս է անցել՝ որևէ առաջընթաց չկա Հայաստան-Իրան հարաբերություններում։ Գուցե պասիվությունը պատճառաբանեն ԱՄՆ–ի՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման լարվածությամբ և այլ խնդիրներով։ Շատ լավ, աշխատե՛ք Միացյալ Նահանգների հետ այդ ուղղությամբ։ ԱՄՆ-ում հասկանում են, որ Հայաստանի համար Իրանը կենսական նշանակություն ունի։ Եվ ԱՄՆ –ը այս պարագայում, այլընտրանքներ չառաջարկելով, արգելքներ չի դնելու, չի խոչընդոտելու, չի ճնշելու։ Նման արտաքին քաղաքական ոճ, մտածելակերպ Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության կողմից գլխավորվող ադմինիստրացիայում գոյություն չունի։
-Միգուցե սա ժամանակի հետ լուծվող խնդիր է։ Թե՞ հակահեղափոխության պայմաններում ժամանակ չկա։
-Հայաստանը սպասել չի կարող, մենք տասը տարի կորցրել ենք, առնվազն, սպասել էլ չենք կարող, հեղափոխությունն իր շարունակությունը պիտի ունենա նաև արտաքին քաղաքականության մեջ։ Կամ միգուցե, սպասենք, տեսնենք, բայց դինամիկայից ելնելով՝ հանգում եմ այն եզրակացության, որ արտաքին քաղաքականության լճացումն ու իներտ գերպասիվությունը պահպանվելու է։ Իսկ պահպանվելու է, որովհետև, հասկանո՞ւմ եք, չկա արտաքին քաղաքական տեսլական։
-Ակտիվ բանակցությունների փուլ ե՞րբ կարելի է սպասել։
-Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ, արդյունավետ բանակցային փուլ մոտ ապագայում չեմ տեսնում։ Ադրբեջանն այն երկիրը չի դարձել, որը կարող է վարել արդյունավետ ակտիվ բանակցություններ։ Եվ պետք չէ, որ Հայաստանն իր ողջ ռեսուրսները կենտրոնացնի այդ խնդրի վրա։ Դրանք պետք է դրանք կենտրոնացնել աշխարհում դաշնակիցներ ու ռազմավարական ռեալ գործընկերներ ձեռք բերելու համար։ Հայաստանն այսօր ռեալ ռազմավարական գործընկեր չունի։ Ռուսաստանը ֆորմալ դաշնակից է, որը ներկայիս ագրեսիվ Ադրբեջանի ծնողն է ու կնքահայրը։ Ինքն է ստեղծել այդ ագրեսիվ Ադրբեջանին, ուրիշ ոչ ոք, ինքն իր՝ 6 միլիարդի հասնող հարձակողական զինատեսակների վաճառքով, իր՝ ամեն կերպ Ադրբեջանին տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության և էներգետիկ –տնտեսական նախագծերում ներգրավվելով ։ Եվ շարունակում է դա անել։ Ուստի Հայաստանի օրակարգային խնդիրն է՝ արտաքին քաղաքականության մեջ ձևավորել տեսլական, ապա՝ փորձել ձեռք բերել ռեալ ռազմավարական գործընկերներ։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Իրավունք
-
10:22 • 19.04.24 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Իրադարձային
-
11:51 • 19.04.24 Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի