«Առաքելություն» կուսակցությունը հայտարարել է Երևանու ավագանու ընտրություններին մասնակցելու մասին
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդն ու Երևանի տարածքային կառույցը համատեղ նիստում որոշել են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին՝ մաս կազմելով «Իմ քայլը» դաշինքին։
Կուսակցության տարածած մամուլի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև։
«Կարևորելով Երևանի ավագանու ընտրություններում հեղափոխության հաջողությունը.
Գիտակցելով մայրաքաղաքի առջև տարիներով ծառացած խնդիրների լուծման հրատապությունը.
Ընդունելով թիմային լուծումների անհրաժեշտությունը.
Ունենալով բոլոր խնդիրների լուծման սեփական տարբերակներ դեռևս 2013թ ավագանու ընտրություններից.
Քաղաքական համագործակցության և նախընտրական ծրագրի մակարդակում հասնելով անհրաժեշտ փոխըմբռնման`
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդն ու Երևանի տարածքային կառույցը համատեղ նիստում որոշեցին.
Մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին.
Մաս կազմել «Իմ քայլը» դաշինքին.
Դաշինքի ցուցակում առաջադրել հետևյալ անձանց
Հրաչ Սարգսյան (կուսակցության քարտուղար)
Ռուբեն Հայրապետյան (տնտ. դոկտոր, պրոֆեսոր)
Լուսինե Գևորգյան
Հակոբ Մելիքյան
Դավիթ Խաչատրյան
Լևոն Հովհաննիսյան
Արթուր Մայիլյան
Աննա Ավետիսյան
Վահե Օհանջանյան
Նելլի Վահանյան»










