Իշխանությունը շարունակում է էներգետիկ համակարգի քաոտիկ, ոչ համակարգային կառավարումը. Վ. Դավթյան

18:49 • 30.08.18



Այսօր շարունակվում է էներգետիկ համակարգի նույն այն քաոտիկ, ոչ համակարգային կառավարումը, որն առկա էր նաև նախորդ իշխանությունների օրոք: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

«Այս եզրակացությանը եկա՝ լսելով այն հիմնական դրույթները, որոնք հնչեցվեցին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 100 օրը ամփոփող ասուլիսի ժամանակ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ էներգետիկ համակարգը շարունակում է դիտարկվել որպես առանձին համակարգ, որը չունի որևիցե ինտեգրացիոն մարտահրավերներ, որը որևիցե կերպով չի արձագանքում շուկայական, քաղաքական, աշխարհաքաղաքական այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում»,- նշեց փորձագետը:

Նրա համոզմամբ՝ այսօր ՀՀ-ն պետք է ընդունի էներգետիկ անվտանգության ապահովման նոր հայեցակարգ, որը կսահմանի այն հիմնական նպատակները, որոնց կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պետք է հասնել:

«Այսօրվա դրությամբ միակ փաստաթուղթը, որի շրջանակներում քիչ թե շատ ինչ-որ քաղաքականություն է իրականացվում այդ ոլորտում, դա 2011 թ.-ին հաստատված, 2013 թ.-ին մի փոքր խմբագրված Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման ռազմավարությունն է: Բայց դրանից հետո արդեն շատ իրողություններ են փոխվել՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տարածաշրջանային: Այսօր, եթե մենք չունենանք կոնցեպտուալ փաստաթուղթ, որը համահունչ կլինի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և լրջագույն մարտահրավերներին, մենք չենք կարող պարզապես խոսել համակարգի նպատակային կառավարման և ինչ-որ արդյունքների հասնելու մասին»,- նկատեց Վահե Դավթյանը:

Ներկայիս ժամանակավոր համաձայնության կառավարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ իրենց հիմնական առաքելությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:

Հարցին, թե ժամանակավոր կառավարությունը խոչընդոտող հանգամանք չէ՞ նոր հայեցակարգ ընդունելու համար, էներգետիկ փորձագետը պատասխանեց. «Միանշանակ դա ժամանակավոր է, բայց ես երբևիցե ո՛չ պարոն Փաշինյանից, ո՛չ կառավարության որևիցե այլ անդամից չեմ լսել այդ ժամանակավոր կառավարություն բառակապակցությունը: Սա մեր տրամաբանելու արդյունքն է, որ կառավարությունը ժամանակավոր է և ամենայն հավանականությամբ ընտրություններից հետո այն պետք է կտրուկ փոփոխությունների ենթարկվի: Մինչդեռ, նման հայտարարություն դեռ չի արվել, ավելին, Ն. Փաշինյանը այսօր հայտարարեց, որ ադապտացման շրջանն անցել է, այսինքն, այսօր 100 օրը դիտարկվում էր ադապտացիոն շրջան»:

Վ. Դավթյանի կարծիքով՝ եթե կառավարությունը այժմ փոփոխություններ է նախաձեռնում Հարկային և Ընտրական օրենսգրքերում, ապա կենսական նշանակություն ունեցող էներգետիկ անվտանգությունը չպետք է անտեսվի. «Ես, որպես ոլորտի փորձագետ կամ պարզապես քաղաքացի, շատ երախտապարտ կլինեի կառավարությանը, եթե գոնե էներգետիկ շուկայի նախնական մոդել առաջարկվեր, որն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չկա:

Ավելին, հիմնական դրույթները և քաղաքականությունը, որն իրականացնում է կառավարությունը էներգետիկայի ոլորտում, ըստ էության շարունակում է այն, ինչի սկսվել է Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակաշրջանում: Դա մի կողմից շուկայի ազատականացումն է, որը բխում է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Մյուս կողմից, ինչպես նախկին իշխանությունները, այնպես էլ այսօր, մենք հիմնականում էներգետիկ քաղաքականությանն անդրադառնալով խոսում ենք այն մասին, որ պետք է նոր հզորություններ ստեղծվեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում և այլն»,- ասաց նա:

Մինչդեռ, ըստ փորձագետի՝ ՀՀ-ի դրվածքային հզորությունները ավելցուկային են. ՀՀ-ն ունի շատ ավելի մեծ հզորություններ, քան իրականում այսօր սպառում է. «Նախարարն ասուլիսում նաև հայտարարեց, որ շոգ ամառվա պատճառով կարողացել ենք արձանագրել էլեկտրաէներգիայի սպառման աճ և այն հասել է մոտ 1000 մեգավատտի: Եթե մեզ մոտ աննախադեպ աճը արձանագրվում է 1000 մեգավատտի չափով, ապա սա նշանակում է, որ ՀՀ էներգետիկ համակարգը շարունակում է մնալ ավելցուկային, որովհետև այսօրվա դրությամբ մենք ունենք 3555 մեգավատտ հզորություն: Երկրորդ, եթե մենք հույսներս դնում ենք եղանակի վրա, ապա եկեք հրաժարվենք էներգետիկ ոլորտում իրականացվող որևիցե ռազմավարությունից և սպասենք, թե ինչպիսի ամառ, կամ ինչպիսի ձմեռ կլինի»:

Վահե Դավթյանի տեղեկացմամբ՝ ՀՀ էներգետիկ ոլորտի բալանսը հետևյալն է՝ 40 տոկոսն ապահովում է ատոմակայանը, 40 տոկոսը՝ ջերմաէլեկտրակայանները, 20 տոկոսը՝ հիդրոէլեկտրակայանները: Նրա խոսքով՝ եթե հայտարարվում է վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին, ապա պետք է պատկերացնել, թե էներգետիկ բալանսում վերականգնվող էներգետիկայի հզորությունները ընդհանուր գեներացման քանի տոկոսն են կազմելու:

«Նախորդ կառավարությունը որոշ անհատների բիզնես շահերից ելնելով՝ սկսվել էր մի շարք նախագծեր արևային էներգետիկայի ոլորտում, ստեղծվել են շատ հարմարավետ պայմաններ այդ նոր բիզնես սուբյեկտների համար: Այսօր, ըստ էության՝ մենք շարունակում ենք պարզապես էներգետիկ ոլորտի այն քաղաքական գիծը, որը սկսվել է դեռ 2016-2017 թթ.-ին: Երբ մենք խոսում ենք քաղաքական դաշտում հեղափոխական մոտեցումների մասին, ապա ակնհայտ է, որ նմանատիպ ռազմավարական և անվտանգային ոլորտներում ևս հեղափոխական որոշակի մոտեցումներ են պետք: Ես չեմ ասում, որ մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր էներգետիկ շուկան, խոսքն այն մասին է, որ ի վերջո շատ ստույգ կարողանանք հասկանալ, թե մեր մոտակա 10, 15, 20 տարի հետո մենք ինչպիսի շուկա ենք ուզում տեսնել»,- ընդգծեց փորձագետը:

Վահե Դավթյանը նաև նշում է, որ ինչպես նախկինում, այսօր էլ ՀՀ-ն շարունակում է էներգետիկ համակարգը դիտարկել տարածաշրջանային մարտահրավերներից դուրս: Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան արտաքին շուկա արտահանելու հարցում գնալով ավելի ու ավելի վատ ցուցանիշներ են արձանագրում:

«Ավանդաբար մենք էլեկտրաէներգիայի արտահանման 2 շուկա ունենք՝ Իրանը և Վրաստանը: Իրանում վերջին առնվազն 20 տարիների ընթացքում էլեկտրաէներգետիկ հզորությունների պակասուրդ կար, այն գնահատվում էր մոտ 2500 մեգավատտի չափով: Այսօր, սակայն, Իրանը շատ ակտիվ քաղաքականություն է վարում՝ էներգետիկ հզորությունների ավելացման մասով: Իրանը նախատեսում է ատոմակայանի 2-րդ բլոկի կառուցում, 2018 թ.-ի ընթացքում շահագործման են հանձնվելու շուրջ 40 էլեկտրակայան, իսկ մինչև 2020 թ.-ը շուրջ 5 մլրդ դոլար է ներդրվելու վերականգնվող էներգետիկայի զարգացման համար»,- հայտնեց նա:

Վ. Դավթյանի խոսքով՝ Իրանը ձգտում է էլեկտրաէներգիա ներմուծող երկրից դառնալ արտահանող, ինչը կնվազեցնի Հայաստանից ներկրվող էլեկտրաէներգիան: Փորձագետի այս հանգամանքով է պայմանավորում նաև Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի շինարարության ավարտի հետաձգումը: Նախատեսված էր, որ 2018 թ.-ին պետք է շահագործման հանձնվեր բարձրավոլտ միջանցքը, սակայն դեռևս իրականացվել է աշխատանքների 10-15 տոկոսը:

«Ընդ որում, Իրանը նշում է, որ արտաքին շուկայի հետ կարող է կապվել Հայաստանի և Ադրբեջանի միջոցով: Այստեղ ռիսկ կա, Հյուսիս-հարավ նախագիծը, որը պետք է կապի Իրանը-Հայաստանը-Վրաստանը-Ռուսաստանը, այսօր հայտնվել է մեծ հարցականի տակ: Մյուս կողմից, 2018 թ.-ի հունվարից Բաքուն շատ ակտիվ քայլեր է ձեռնարկում Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքին այլընտրանք ստեղծելու մասով: Այսինքն՝ մի միջանցք, որը կունենա հետևյալ երթուղին՝ Իրան-Ադրբեջան-Վրաստան-Ռուսաստան: Եկեք անկեղծ լինենք և ասենք, որ Ադրբեջանի երկխոսությունը Իրանի հետ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով, շատ ավելի առարկայական է: Սա ևս ռիսկ է, որի մասին մեր կառավարությունը ամենաբարձր մակարդակով պետք է խոսի»,- ասաց Վահե Դավթյանը:

Նմանատիպ իրավիճակ է նաև Վրաստանի պարագայում: 2017 թ.-ին ՀՀ-ն մոտ 100 մլն կվ/ժ էլեկտրաէներգիա ենք արտահանել Վրաստան, որն ըստ փորձագետի՝ շատ ցածր ցուցանիշ է, իսկ 2016 թ.-ին ընդհանրապես արտահանում չի եղել: Նրա տեղեկացմամբ՝ Վրաստանն այսօր հիմնականում իր էլեկտրաէներգիայի ներկրումն իրականացնում է Ադրբեջանից, Ռուսաստանի և Թուրքիայից:

«Սրանք աշխարհաքաղաքական շատ լուրջ պրոցեսներ են, որոնց մենք պետք է արձագանքենք: Բայց մենք առայժմ դա չենք անում, շարունակում ենք խոսել ինչ-որ լոկալ 1 մեգավատտ հզորությամբ կայանների շինարարության մասին, որոնք ես չեմ պատկերացնում, թե ինչ նշանակություն կունենան մեր տնտեսության համար»,- ասաց Վահե Դավթյանը:

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:05 • 26/09

Արաս Օզբիլիսը վնասվածք է ստացել

16:50 • 26/09

Ոստիկանությունը տնտեսումների հաշվին արտաբյուջետային միջոցներից ԱՎՎ աշխատակիցներին կտա հավելավճարներ

16:40 • 26/09

Պուտինը սեպտեմբերի 27-ին կայցելի Բաքու և կհանդիպի Ալիևի հետ

16:35 • 26/09

«Ժետիսուն» ոչ-ոքի է խաղացել. Կամո Հովհաննիսյանը մասնակցել է խաղին, Էդգար Մալաքյանը` ոչ

16:29 • 26/09

Գյումրու թիվ 1 ուսումնարանում քննությունների չհաճախած ուսանողները դիպլոմ են ստացել, կրթաթոշակները, պարգևավճարները յուրացվել են. հարուցվել է քրգործ

16:27 • 26/09

Աշխարհի ամենաազդեցիկ բուդդիստներից մեկը տարիներ շարունակ սիրուհիների հարեմ է ունեցել

16:25 • 26/09

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի ընթացքում մեկնարկել է Փախստականների ինքնապահովման նախաձեռնությունը

16:24 • 26/09

Բակո Սահակյանն Արցախի ԱԺ-ում մասնակցել է օրենսդիր-գործադիր հարցուպատասխանին

16:20 • 26/09

Ինգուշեթիայի բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել Չեչնիային հողեր փոխանցելու մասին տեղեկությունների պատճառով, բերվել են «Ռոսգվարդիա»-ի ուժեր

16:15 • 26/09

Պաշտոնական Ստեփանակերտը դեմ չի լինի, եթե հանդիպեն Ն. Փաշինյանն ու Ի. Ալիևը, այդ հանդիպումները նպաստում են խաղաղության պահպանմանը. Դ. Բաբայան

16:09 • 26/09

Հայուհին Ռուսաստանում դարձել է բոդիբիլդինգի չեմպիոնուհի

16:05 • 26/09

Լատվիա այցի ժամանակ Հռոմի պապին տրված նվերը համացանցի օգտատերերի ծաղրին է արժանացել

16:01 • 26/09

«Լիվերպուլում» վատ ֆուտբոլիստներ չկան. Յուրգեն Կլոպ

15:59 • 26/09

Ըստ փորձաքննության արդյունքների՝ Մանվել Գրիգորյանը 10-ից ավելի հիվանդություն ունի, այդ թվում` քաղցկեղ, միջնորդել ենք ազատել կալանքից. պաշտպան

15:48 • 26/09

ՀՀ անկախության տարեդարձի առթիվ Ա. Սարգսյանը շարունակում է տարբեր երկրների ղեկավարներից շնորհավորանքներ ստանալ

15:47 • 26/09

Մխիթարյանն Արսենալում իր թիմակիցների հետ նախապատրաստվել է լիգայի Գավաթի խաղին (լուսանկարներ)

15:47 • 26/09

Երիտասարդներն  իրենց զարգացման առողջ հայեցակարգերով պետք է դառնան ՀՀ-ում թափ առնող փոփոխությունների առաջամարտիկը. Ս. Պապիկյան

15:41 • 26/09

Արմեն Սարգսյանը «Դասո» ընկերության ղեկավարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ

15:39 • 26/09

Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի նկուղում օձ է հայտնաբերվել

15:36 • 26/09

«Իմ նախագահ ամուսին». Քեթրին Զետա-Ջոնսը տարօրինակ ակնարկ է արել Մայքլ Դուգլասի վերաբերյալ

15:24 • 26/09

Մակրոնը ՄԱԿ-ի ամբիոնից քննադատել է Թրամփին. Le Monde

15:21 • 26/09

Հրդեհ է բռնկվել Բջնի գյուղի մոտակա անտառում

15:19 • 26/09

Չի բացառվում, որ քննիչ հանձնաժողովի նիստին բացի ԱԱԾ տնօրենից ու ՀՔԾ պետից հրավիրվի նաև ՀՀ վարչապետը. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

15:14 • 26/09

ՏԿՏՏ նախարարն անցանկալի է համարել Հյուսիս-հարավ ծրագրի «Տրանշ 2»-ի աշխատանքների հետաձգումը

15:05 • 26/09

ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

15:03 • 26/09

«Սևիլիա»-«Ռեալ». Խուլեն Լոպետեգին հայտավորել է 22 ֆուտբոլիստի

15:03 • 26/09

Եթե ՀՀԿ-ն դիմադրի, կարող է խորհրդարանի ինքնալուծարման մասին հանրաքվեի միջոցով փաթեթ դրվել. լուծումները պետք է դուրս լինեն ֆորմալիստական մոտեցումներից. քննարկում

14:57 • 26/09

Հնդկաստանում ավիաուղևորը փորձել է օդաչուի խցիկ մտնել՝ հեռախոսը լիցքավորելու համար

14:56 • 26/09

Սեպտեմբերի 25-26-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 56 դեպք

14:53 • 26/09

Արագածոտնի մարզի երեք գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղին՝ կանգնեցնելով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, այնուհետև՝ բացել

14:50 • 26/09

Մենք դատապարտում ենք և՛ Խատինի աղետը, և՛ ադրբեջանցիների վայրագություններն Արցախում. Է. Շարմազանովն այցելել է Խատինի հուշահամալիր

14:48 • 26/09

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը նոր նախագահ ունի

14:38 • 26/09

Իդլիբում գրոհայինները սկսել են հետ քաշվել ապառազմականացված գոտուց. Էրդողան

14:37 • 26/09

Ընտրություններում գազելների բացակայությունը պայմանավորված է օրենսդրական փոփոխություններով. ՀՀ փոխոստիկանապետ

14:23 • 26/09

Լանգլեի որակազրկման մասին Պրիմերայի որոշումը պատրաստ է

14:15 • 26/09

Հարցումներ ենք ուղարկելու՝ տեղեկություններ ստանալու, թե հեռախոսային խոսակցություններ լսելու ունակություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր. Գ. Կոստանյան

14:04 • 26/09

Հայտնի է՝ ով է լինելու Նուրմագոմեդով-Մաքգրեգոր մենամարտի մրցավարը

13:58 • 26/09

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազի ու Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքները՝ նրա խափանման միջոցը վերացնելու որոշման դեմ

13:56 • 26/09

442 դոլար՝ 1.099 դոլարի դիմաց. փորձագետները պարզել են iPhone XS Max-ի ինքնարժեքը

13:51 • 26/09

Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրգործով վարույթը կասեցնելուց հետո քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները չեն դադարեցվում. ՀՔԾ

13:49 • 26/09

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասևեռումով ռումբ է դրվելու ՀՀ-ի ներքին կայունության, անվտանգության տակ. Ա. Աշոտյանը՝ ՄԱԿ-ում Ն. Փաշինյանի ելույթի մասին

13:47 • 26/09

Ցիպրասն ու Էրդողանը նշել են երկու երկրների հարաբերությունների բարելավման մասին

13:46 • 26/09

Սիրիա մեկնող խմբի՝ ռազմական գործողություններում ներգրավման մասին խոսք չի գնում. Տիգրան Բալայան (տեսանյութ)

13:40 • 26/09

Հենրիխ Մխիթարյանը, դիվանագիտական անձնագրից զրկվելով, տեղաշարժի խնդիր կունենա արևմտյան երկրներում, այլ խնդիրներ չեն առաջանա. ՀՖՖ խոսնակ

13:39 • 26/09

Արզականի անտառպետության մոտակայքում հրդեհ է բռնկել, այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ, որից շուրջ 1 հա անտառպետության տարածքից

13:37 • 26/09

Չինաստանում անցորդները բռնել են շենքի 4-րդ հարկից ընկնող աղջնակին՝ ստանալով կոտրվածքներ (տեսանյութ)

13:34 • 26/09

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

13:29 • 26/09

Օզիլն արհամարհել է Յոահիմ Լյովի` Գերմանիայի հավաքական վերադարձը քննարկելու առաջարկը

13:28 • 26/09

Ձեռառնելիք է պետական ապարատն անձնական ամբիցիաները բավարարելու համար օգտագործելը․ Ա․ Գևորգյանը՝ բռնցքամարտի նոր ֆեդերացիայի ստեղծման մասին

13:23 • 26/09

Գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովը նպատակ ունի առնվազն 5 հոգու հարցաքննության հրավիրել. նշվեց Վահե Գրիգորյանի անունը (տեսանյութ)

13:19 • 26/09

Թագավորական ընտանիքի առաջին միասեռ ամուսնությունը. Էլիզաբեթ 2-րդի զարմիկը պսակադրվել է տղամարդու հետ (լուսանկարներ)

13:15 • 26/09

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն աշխատանքից ազատվելու որոշում է կայացրել

13:08 • 26/09

ԱՄՆ-ն չի կարող եվրոպացիների փոխարեն որոշել՝ ում հետ առևտուր անել. Բելգիայի վարչապետ

12:55 • 26/09

Թաց ու չորը խառնվել է իրար, հարձակում է կատարվում նախկին իշխանություններից բոլորի վրա. Ա. Սարգսյանը՝ «Ֆեյսբուքում» գրառումների մասին (տեսանյութ)

12:53 • 26/09

ԱԺ քննիչ հանձնաժողովի տեղակալ ընտրվեց Ալեն Սիմոնյանը, թեև հանձնաժողովը չէր կողմնորոշվում ԱԺ-ում որ ուժն է ընդդիմություն

12:50 • 26/09

Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Տաշքենդի մրցաշարի 1/4 եզրափակիչ` երրորդ սեթում 0:4 հաշվով պարտվելուց հետո

12:50 • 26/09

Ադրբեջանում ավելի քան 100 դատավոր հեռացվել է համակարգից

12:47 • 26/09

Սթիվեն Սիգալը ցանկանում է Պրիմորյեի նահանգապետ դառնալ

12:45 • 26/09

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

12:45 • 26/09

Ռուսական ավիաընկերություններն ուղևորների «սև ցուցակներ» են կազմել

12:43 • 26/09

Չեն կարող կռվացնել ընդհանուր ճանապարհ ու մարտական ուղի անցած Ա. Սարգսյանին ու Ս. Միքայելյանին. Արա Կետիկյանը՝ ԵԿՄ նախագահի թեկնածուների մասին

12:40 • 26/09

Փաշինյանը բազմիցս է ասել, որ պատրաստ է հանդիպել և բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ , բայց հանդիպումը չպետք է լինի ինքնանպատակ. ԱԳՆ խոսնակ

12:32 • 26/09

Մոսկվայի դատարանը կարող է ազատ արձակել Խաչատուրյան քույրերից կրտսերին

12:27 • 26/09

Մաուրո Իկարդի. Մամուլում գրում էին, որ 4 խաղ գոլ չեմ խփել, բայց ես 120 գոլ ունեմ Ա Սերիայում

12:26 • 26/09

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ծննդյան օրվա առթիվ

12:23 • 26/09

Առաջիկայում ծրագրված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան. ԱԳՆ խոսնակ

12:20 • 26/09

ԱԺ-ում ընթանում է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստը. ուղիղ

12:19 • 26/09

Ջեսիկա Ալբան որոշել է նահանգապետ դառնալ. RadarOnline

12:15 • 26/09

ԵԱՏՄ-ի երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների համար պայմաններ կստեղծվեն 2025 թվականին. Տիգրան Սարգսյան

12:11 • 26/09

Չինաստանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել Հայաստանին (լուսանկարներ)

12:07 • 26/09

Հերթագրող սարքավորումներ, մանրը վերադարձնող տերմինալներ. անձնագրային համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ

11:56 • 26/09

Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի և ջրի արտադրամասերի գործունեությունը. ՍԱՊԾ

11:53 • 26/09

254 դիվանագիտական անձնագիր չեղարկվել է, 100-ը` վերադարձվել, անուններ չեմ կարող տալ. Տիգրան Բալայան (տեսանյութ)

11:53 • 26/09

Քրիս Ջեները ցույց է տվել Քարդաշյանների 12 մլն դոլարանոց նոր առանձնատունը (լուսանկարներ)

11:51 • 26/09

«Ոստիկանության մասին» նոր նախագծով առաջարկվում է ապահովել քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց անվտանգությունը

11:47 • 26/09

ԵԱՏՄ-ն կարող է երկու տարի հետո դիտորդի կարգավիճակ ստանալ ԱՀԿ-ում. Տիգրան Սարգսյան

11:43 • 26/09

Ուիլ Սմիթը 50-ամյակը նշել է՝ ուղղաթիռից բանջի թռիչք իրականացնելով դեպի անդունդը (լուսանկարներ, տեսանյութ)

11:37 • 26/09

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում և ևս 41 երկրում

11:35 • 26/09

Արմավիր-Երևան երթուղու նոր մեքենաները կհանձնվեն շահագործման. ՏԿՏՏ փոխնախարար

11:33 • 26/09

Սոբչակը հնարավոր է համարել Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտրություններին իր մասնակցությունը

11:25 • 26/09

«Մենք հետևում ենք ձեր քայլերին». Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է Թեհրանին, որ նա ստիպված կլինի բարձր գին վճարել

11:25 • 26/09

Հուսով եմ՝ առանց ծանրութեթև անելու կայացված այս որոշումն արագ կվերանայեն և կգտնեն ձևը ներողություն խնդրելու. Ս. Ֆարմանյանը՝ Հ. Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին

11:24 • 26/09

Սերենա Ուիլյամսը հայտարարել է ժամանակից շուտ մրցաշրջանն ավարտելու մասին

11:22 • 26/09

Հայաստանի տարածքում ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ որևէ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան, դրանք բացարձակապես հայկական են. Տիգրան Բալայան (տեսանյութ)

11:14 • 26/09

«Թրամփը դանակը պահում է մեր կոկորդին». Չինաստանը մեղադրել է ԱՄՆ նախագահին առևտրային մաքսատուրքերի համար

11:11 • 26/09

ՄԱԿ-ում սիրո և համերաշխության մասին խոսելն առավել քան զվարճալի էր՝ հաշվի առնելով ասֆալտին պառկեցնելու և պատերին ծեփելու կոչերը. Շարմազանովը՝ Փաշինյանի ելույթի մասին

11:02 • 26/09

Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթների կարգը կարող է փոխվել

10:57 • 26/09

Լեմպարդը Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ տարած հաղթանակի մասին. Շոկի մեջ եմ և շատ հպարտ

10:50 • 26/09

Բաքու թռչող օդանավի ուղևորը սպառնացել է պայթեցնել օդանավը՝ իրեն բիզնես դասում չնստեցնելու համար

10:46 • 26/09

Լևոն Երանոսյանն ապրիլի 16-ին, 22-ին բողոքի ցույցերին, չունենալով հատուկ որակավորում, գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ. նրան մեղադրանք է առաջադրվել

10:38 • 26/09

«Ժամանակ». Արարատի մարզի բնակիչները մտադիր են մարզպետի հրաժարականի նախաձեռնությամբ հանդես գալ

10:34 • 26/09

Պորտուգալիան համաձայնել է ներգաղթյալների «մերժված» նավից ընդամենը 10 մարդ ընդունել

10:34 • 26/09

Մոուրինյու. Գիտեի, որ ՄՅՈւ-ն խնդիրներ կունենա հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Ջոնսի և Բայիի պատճառով

10:32 • 26/09

«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի ունեցվածքը 2.5 մլն դրամ է, անցյալ տարի նույնիսկ 20 մլն դրամի չափով փոխառություն, վարկ է ստեցել

10:30 • 26/09

ՄԱԿ-ի շենքում Պորոշենկոն շփոթել է դռները և մտել ռուսական պատվիրակության սենյակ. Լավրովը կատակով է արձագանքել

10:21 • 26/09

Պաշտպանը դիմել է ՍԴ պատժախուց տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին հաղորդակցությունից տարբեր տեսակներից զրկման հարցով

10:03 • 26/09

«Ես նման արձագանք չէի սպասում». հրապարակվել է ՄԱԿ-ի ԳՎ-ում Թրամփի ելույթի վրա ծիծաղելու տեսանյութը

10:00 • 26/09

Իրար կոշտ հակազդելով՝ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ-ում նրա հակառակորդները կվտանգեն ամբողջ երկրի շահերը. Ա. Չալաբյանը՝ խորհրդարանի լուծարման մասին

10:00 • 26/09

InecoMobile` բջջային հավելված բոլորի համար

09:59 • 26/09

Բեռլինն ու Սանկտ Պետերբուրգն ուղիղ երկաթուղային ճանապարհ կկապի. «Իզվեստիա»