Պետք չէ հարված հասցնել դատական իշխանության անկախությանն ու խոսքի ազատությանը, այլապես ԵՄ ակնկալիքը, ստացված պատկերն ու դրա տրանսֆորմացիան լավ տեղ չեն տանելու. Կ. Բեքարյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է այս ընթացքում Հայաստանի նոր իշխանությունների արտաքին և անվտանգային ոլորտներում արված քայլերին, հայտարարություններին։
- Պարո՛ն Բեքարյան, այսօր Սոչիում կայացավ Պուտին-Ալիև հանդիպումը, որի արդյունքներին կանդրադառնանք առաջիկայում։ Մինչ այդ հիշենք, որ վարչապետի արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը հայտարարում էր, որ արտաքին քաղաքականության մեջ ճարտարապետություն է փոխվելու։ Ի՞նչ կարելի է սպասել, ե՞րբ կլինի ակտիվ բանակցային փուլ՝ հաշվի առնելով հատկապես այն, որ Ադրբեջանի համար անընդունելի է, որ Արցախը դառնա բանակցող կողմ, ինչը մեզ համար պետք է նորություն չլիներ։
- Մի քանի դիտարկում։ Եթե խոսքը ղարաբաղյան կարգավորման գործընթացին է վերաբերում, ապա բոլորս պետք է հասկանանք, որ սա պետք է լինի հանրության բոլոր շերտերը կոնսոլիդացնող հարց՝ անկախ քաղաքական հայացքներից։ Սա, նախ, ֆիքսենք և ամրագրենք։
Երկրորդ, ղարաբաղյանն այն թեման չէ, որտեղ կարելի է բացության ինչ-որ աստիճանից ավելի բացություն ի ցույց դնել։ Անգամ՝ արտահայտած մտքերի մակարդակով։ Ունեմ շատ մտահոգություններ, բայց նպատակահարմար չեմ գտնում դրանք բարձրաձայնելը կամ հանրային լայն քննարկմանը ներկայացնելը։ Կլինե՞ն ձևաչափեր, որտեղ կարելի է նստել, հասկանալ և քննարկել՝ ի շահ մեր երկրի, մեծագույն հաճույքով։ Բայց, իմ կարծիքով, սա ունի բարդություններ, որոնցից շատ-շատերը մեր ցանկացած քաղաքացին, որը քիչ թե շատ հետևում է, ինքն էլ կարող է նկատել։
Երրորդ ամրագրում․ Ղարաբաղի հարցը բանակցային գործընթացում նրանցից չէ, որտեղ կարելի է փորձել շտապողականությամբ, շատ արագ ինչ-որ հայտարարություններով ու արտահայտություններով ինչ-որ էական փոփոխություններ ակնկալել։ Առավել ևս՝ ի շահ հայկական երկու պետությունների։ Այստեղ գործընթացներն ունեն իրենց տրամաբանությունը, որը ներառում է՝ բավականին մեծ կոնսուլտատիվ բլոկը միջնորդ երկրների հետ, բավականին հիմնավոր թեզերի առաջ բերումը։
Իսկ նախքան դա պետք է տեղի ունենա ռիսկերի գնահատում, որովհետև թեզն առաջ բերելը մի բան է, բայց մտածելը, թե այդ թեզի հաջորդ քայլը դիմացինին ինչ շանս ու հնարավորություն է տալիս, սա արդեն լրիվ ուրիշ, տեխնոլոգիական խնդիր է։ Այսինքն՝ սա այն դաշտն է, որտեղ ռիսկերի գնահատումը պետք է արվի աննկարագրելի բարձր մակարդակով և ամեն ելևէջի վրա՝ որպես այդպիսին։ Եվ վերջապես՝ վերջին ամրագրումը։ Այն, որ այդ գործընթացի, դրանից բխող կամ այլ հարցերի հետ կապված՝ իշխանությունը միևնույն է՝ պետք է իրեն պատասխանատու զգա։ Այսինքն՝ փորձել այս պատասխանատվությունը որևէ կերպ պատվիրակել մի շարք ուղղություններով, չեմ կարծում, որ լավ ճանապարհ է։
Օրինակ՝ ասել, որ եթե հանկարծ լինեն ռազմական գործողություններ, ապա ով ունի դրանք կանխելու հնարավորություն։ Կամ, որ եթե հարցը վերաբերում է մեր կողմից պատրաստ լինելուն, ապա հրամանները տրված են։ Եթե խնդիրը վերաբերում է ինչ-որ բաներ որոշելուն, ապա կորոշենք հրապարակում։ Կամ՝ հետո սրբագրվում է, էլի շնորհակալ ենք, որ ճիշտ չեք հասկացել, հանրաքվեների՛ մասին է խոսքը։ Այսինքն՝ եթե խոսքը վերաբերում է բանակցային սեղանին, Ղարաբաղը թող ներկայացնի Ղարաբաղը ․․․ տեսեք, եթե կտոր-կտոր եք նայում, և չկա այդ ռիսկերի գնահատումը, առաջին հայացքից ամեն ինչ տրամաբանական է թվում, բայց եթե ընդհանուր կոնֆիգուրացիայի մեջ ենք նայում, հավատացե՛ք, մտահոգությունները շատ են։
Այստեղ մի շատ էական բան էլ ամրագրենք։ Այն, որ հանրության մոտ ինչ-որ, օբյեկտիվ, գուցե՝ մասամբ օբյեկտիվ գուցե՝ սուբյեկտիվ ընկալումներում առաջացել է շատ մեծ խնդիր. եթե ինչ-որ թեմայի մասին ենք խոսում քննադատաբար, մտահոգ, մարդկանց մոտ տպավորություն կա, որ ուզում ենք չարախնդալ ․․․ Դա չէ խնդիրը ․․․ Այս երկիրը ունեցել է երեկ՝ իր խնդիրներով հանդերձ, ունի այսօր՝ իր խնդիրներով, ունենալու է վաղը՝ իր խնդիրներով։ Եվ մեր բոլորի պարտքն է հասկանալ՝ ով ինչով է կարողանում իր ներդրումն ունենալ, որպեսզի այդ խնդիրները նվազագույնի հասցվեն։ Առավել ևս, կրկնվեմ, եթե դրանք անվտանգային կամ արտաքին քաղաքական ոլորտից են։
- Ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքում առկա հարաբերությունները՝ Բրյուսել-Երևան, Երևան-Մոսկվա հարթություններում։
- Ավելի հստակ պատկերացնելու համար պետք է փորձենք հայտարարված մասն ու գործողությունները տարանջատենք, որովհետև տարբերություններ կան։ Եվ նկատի չունեմ, որ դրանք կան միայն ՀՀ բարձր իշխանության կողմից։ Առհասարակ, երբ խոսում ենք ինչ-որ գործընթացի մասին, ամենաիդեալական տարբերակն այն է, որ հայտարարված մասն ու գործողությունները լիարժեք համընկնում են, բայց առավել ևս արտաքին քաղաքականության մեջ, միշտ չէ, որ դա է լինում։
Հայտարարված մասով․ հիշում եք և՛ վարչապետի ելույթները, և՛ կառավարության ծրագիրը, որտեղ անընդհատ ասվում էր այն մասին, որ արտաքին քաղաքական գերակայությունները որևէ փոփոխությունների չեն ենթարկվելու և այդ ուղղությունները շարունակվում են։ Դա, իրականում, շատ կարևոր է, որովհետև ցանկացած երկրի պարագայում արտաքին քաղաքականությունն այն ոլորտներից չէ, որը կարելի է շատ մեծ ցնցումների ենթարկել։ Հիմա․ի՞նչ ունենք այս ընթացքում գործողությունների մասով։
Դրանց թիվը փոքր չէ, և սկսենք հայ-ռուսականից։ Առաջինը. այն ժամանակ, երբ ասում էինք, որ ռուսական կողմից կա որոշակի անվստահության գործոն և որ դա պայմանավորված էր նրանով, որ վարչապետը ներկայացնում էր այն խմբակցությունը, որը մինչև անգամ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել։ Սա ֆիքսված էր և այս պարագայում հարցեր էին առաջանում։ Բանն այն է, որ երբ փորձում ես խնդիրը լուծել՝ ասելով, որ իրավիճակ է փոխվել, և որ այդ փոխված իրավիճակում որևէ խնդիր չենք դնում, ապա բոլորս պատկերացնում ենք, չէ՞, որ բոլոր խնդիրները դու այդպես չես վերացնում, հետո քո գործողությունները պիտի գան, լրացնեն։
Միանգամից ամրագրենք, որ դրա համար պետք է որոշակի ժամանակ և այդ որոշակի ժամանակի մեջ, բավականին լավ ծրագրված գործողություններ, որպեսզի այդ մտահոգությունները կամ մտավախությունները փարատվեն հակառակ կողմից։ Մեր ընդդիմախոսներից շատերը, այսօրվա վերլուծական ընկերակցությունից մարդիկ, նույն կառավարության ներկայացուցիչներ, փորձում են այս խնդիրը բերել սուվերենության դաշտ, բայց մենք տարբեր բաների մասին ենք խոսում։ Այսինքն՝ որևէ կերպ քո գործընկերոջ հետ փոխհարաբերություններդ վստահելի դաշտում պահելը որևէ կերպ քո սուվերենությունը հարվածի տակ չի դնում ու նման խնդիր չի լուծում։ Սա բնական, նորմալ գործընթաց է՝ ցանկացած երկրի պարագայում՝ ցանկացած գործընկերոջ հետ։ Անկախ նրանից՝ խոսում ենք Ռուսաստանի՞, թե՞ եվրոպական գործընկերների մասին։
Եվ հիմա անդրադառնանք խնդիրներին, նշանակումներին, որոնք մտավախությունների տեղիք էին տալիս։ Կադրերի ընտրությանը հետադարձ հայացք նետելով՝ տեսնում ենք ՌԴ որոշակի շրջանակներից քայլեր, գործողություններ, որոնք իրենց էությամբ իրականում, աննախադեպ էին։ Օրինակ՝ ռուսաստանյան փորձագիտական-վերլուծական շրջանակների այցը Լելե Թեփե, այդ թվում՝ մեր հանրությանը հայտնի նույն Ալեքսանդր Դուգինի կողմից, որի գլխավորած պատվիրակության կազմում կար և՛ ՌԴ Հանրային պալատի անդամ, և՛ պատգամավոր։ Ըստ իս՝ այստեղ երկար խոսել չարժի, այստեղ բոլորը շատ լավ պատկերացնում են, որ նման այցը կազմակերպելն ու իրականացնելն ինչ էր նշանակում։ Էլ չեմ էլ հիշեցնում՝ ինչ խորագրերով էր այդ միջոցառումը ներկայացվում և թե ինչպես Մարջանլի գյուղից տեղի ունեցավ վերելք դեպի Լելե Թեփե։ Բարձունք, որը 2016-ի խայտառակ դեպքերի ու Ադրբեջանի հերթական չհայտարարված պատերազմի ժամանակ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եվ սա մտնում է ռուսական դաշտ՝ սիմվոլիկ էլեմենտներով՝ մոտենալով, զինվորների հետ զրուցելով, ամպագոռգոռ հայտարարություններով։
Կրկնեմ՝ սա աննախադեպ էր, որովհետև մենք նման՝ իր մեջ այդքան խորհրդանիշներ պարունակող երևույթ չէինք ունեցել։ Հիմա, մենք տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ, որոնք ծնվեցին, զարգացան և ռուսական մեդիադաշտ մտան՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գործընթացի հետ։ Երբ դրա մասին խոսում ենք, մարդիկ իրենց վատ են զգում, ասում են՝ կոռուպցիայի դեմ չպայքարե՞նք։ Դատարանի գործը թողնենք դատարանին։ Դու կարող ես ունենալ ամենաբարի ու ազնիվ նպատակները, բայց քո գործողությունների ու քայլերի հաջորդականության մեջ ինչ-որ քայլեր ու էլեմենտներ կան, որ պետք է հաշվի առնվեն։
Հետևաբար, եթե մի փոքր այլ կերպ պատկերացնեինք Խաչատուրովի հետ կապված գործը, որ Հայաստանը նախ, նախաձեռներ Գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց՝ իր բոլոր ընթացակարգերով, ապա տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ։ Բնական է՝ այս պարագայում որևէ մեկը չէր կարող ասել, որ Հայաստանի իշխանությունն իմիջային մեծ հարված է հասցրել ՀԱՊԿ-ին։ Բայց եթե այդ ճանապարհով չես շարժվել, նրանք ստանում են, չէ՞, խոսելու հնարավորություն։ Ի դեպ,սա ասում եմ՝ աչքի առաջ ունենալով հանգամանքը, որ երբևէ ամեն ինչ լիակատար ու լիարժեք հարթ չի եղել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ, և ցանկացած ժամանակ, երբ տրվել է առիթ՝ դա շահարկելու, եղել են դրսևորումներ։ Հիմա Խաչատուրովի գործը նման դրսևորումների հնարավորություն տվեց և՝ ոչ միայն Ռուսաստանին։ Գիտեք մյուս գործընկերների արձագանքը՝ մի փոքր դիվանագիտորեն քողարկած, որոշ դեպքերում՝ փոքր–ինչ ցինիկ։ Եվ այս ամենը, որ գնաց դեպի լրատվական դաշտ ու փորձագիտական շրջանակներ, ակնհայտ է, որ բավականաչափ նեգատիվ էր պարունակում։
- Մեկ պաշտոնական հայտարարություն է եղել՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունը։ Ասածս այն է, որ ձեր իշխանության ժամանակ էլ ասում էիք՝ հետևեք պաշտոնական հայտարարություններին։
- Լավրովի արձագանքը, կարելի է ասել, որ կատաստրոֆա չէ, բայց դա ինչ-որ պրոցեսի հանգրվանային արձագանք էր, պրոցես, որն ընկալելի չէ և գործընկերային բոլոր կապերով հարթված չէ։ Գոնե այսքանն արձանագրենք։ Եվ սրանք այն տարրերն են, որոնք պարունակում են այդ մարտահրավերն ու մտահոգությունները։ Ամփոփեմ՝ անվտանգային ոլորտը և արտաքին քաղաքականն այն դաշտից են, որտեղ լիարժեք բաց փակագծերով հնարավոր չէ խոսել։ Եվ անգամ իմ զրույցի ընթացքում ամեն կերպ փորձում եմ մնալ ինչ-որ չափերի մեջ, որովհետև պետության շահերն ավելի բարձր են, քան ներքին քննարկումների մեջ ճիշտն ու սխալը փնտրելը, կամ իրար հակադարձելը։
Բայց, եթե հասկանում ենք, գործ ունենք պետությանն առնչվող խնդիրներին, ուրեմն՝ պետք է փորձել խելք խելքի տալ, փակ, ներքին քննարկումներով և ոչ թե ագրեսիվություն ցուցաբերել և ինչ-որ պիտակավորումներ տալ՝ հակահեղափոխություն և այլն։ Ոչ թե ինքնանպատակ, այլ վերլուծել, որից գործողություններ պետք է բխեն։ Հիմա հարց՝ բոլոր ուղղություններում, որտեղ մենք զգում ենք, որ ինչ-ինչ խնդիրներ են առաջանում, արդյոք խորհրդարանական դիվանագիտությունն իր ողջ ծավալով գործո՞ւմ է՝ համակարգված Արտաքին գործերի նախարարության կողմից։ Հիմա կա շատ արագ ինչ-որ հարցեր և ինչ-որ արձագանքներ ապահովելու, ընկալումները համապատասխանեցնելու անհրաժեշտություն։ Սրանք խնդիրներ են, որոնք արդեն բաց են դարձել, տեսանելի են։ Եվ բոլորս պատկերացնում ենք, որ երբ կա վստահության որոշակի խնդիր, ապա պետք է փարատել առկա մտահոգությունները։
- Ձեզ՝ իբրև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամի, հայտնի՞ է, թե այդ ինչ հումանիտար ծրագրի մասին հիշատակեց Նիկոլ Փաշինյանն իր հանրահավաքին։
-Ոչ, հայտնի չէ, ռուսական ԶԼՄ-ների արձագանքում էլ կա միտում, որ այնտեղ էլ ոչ մեկին հայտնի չէ։ Գումարած այն խնդիրը, որը հենց հիմա կամրագրենք։ Եթե խոսքը վերաբերեր Տանզանիային և մենք խոսեինք հումանիտար ծրագրի մասին, կարելի էր շատ ողջունելի համարել, բայց մենք խոսում ենք դաշնակցի և ստրատեգիական գործընկերոջ մասին, և եթե այստեղ հանկարծ շեշտադրումը լինում է հումանիտար ծրագրի վրա, իսկ եթե հանկարծ միայն՝ հումանիտար ծրագրի վրա,ապա սա մի քիչ այլ խնդիր է։
- Բայց կա կարծիք, որ ռազմական փոխգործակցությունը դեռ մի բան էլ այս ընթացքում բարելավվել է։
- Տա Աստված։ Նորից եմ կրկնում՝ բոլորը պետք է մի օր արմատավորեն իրենց մեջ, որ մենք բոլորս մեկ նավի մեջ ենք, որովհետև եթե կա անվտանգությանն ու արտաքին հարաբերություններին վերաբերող խնդիր, այն չի տարանջատելու, թե դու քաղաքական ինչ հայացքներ ունես։ Դրա համար եմ ասում՝ աբսուրդ է այստեղ օգտագործել հեղափոխություն, հակահեղափոխություն հասկացություններ։
- Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, նախքան Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը դուք ՝ հանրապետականներդ, կարծեք թե ուղերձ հղեցիք, թե մեզ ինչո՞ւ էիք նախկինում քննադատում, եթե նույն արտաքին քաղաքականությունն եք պատրաստվում վարել։ Հիմա կարելի՞ է ասել, որ Նիկոլ Փաշինանն այս ընթացքում արեց նույնը, ինչ Սերժ Սարգսյանը։
-Վերանանք այդ տրիվիալ դիսկուրսից։ Իսկ ինչ վերաբերում է՝ արդյոք նո՞ւյն կուրսն է, թե՞ ոչ, դրա բանաձևը շատ պարզ է։ Հայտարարվել է, այո, բայց գործողությունների և ընթացքի մեջ ամեն ինչ չէ, որ հարթ է։
- ԵՄ-ի հետ հարաբերություններին անդրադառնանք։ Հարավային Կովկաս այց կատարած Անգելա Մերկելը Հայաստանում ասաց, որ փողոցում զգացվում է փոփոխությունների շունչը։
- Այստեղ պետք է մի քիչ ավելի լայն նայենք։ Նախ ԵՄ-ի հետ հարաբերություններում, մինչ այս ամենը արձանագրվել է բավականին լավ իրավիճակ՝ զարգացման մեծ հնարավորություններով և ի հաշիվ նրա, որ ԵՄ–ի՝ հիմնական գործընկեր կառույցի կողմից, ինչի համար, ի դեպ, շատ մեծ ժամանակ պահանջվեց, լիարժեք ընկալելի դարձավ Հայաստանում վարված «և, և»-ի քաղաքականությունը։ Եվ կար նաև ՀՀ-ի կողմից վավերացված համաձայնագիր, որը գործողության մեջ մտավ, երբ ԵՄ որոշ գործընկերներից կողմից վավերացման գործընթացն ավարտված չէր։ Հետևաբար, հիմա խնդիրն ավելի պրակտիկ դաշտում է։ Մեզ համար առաջնային խնդիր կար և մնում է ԵՄ բոլոր երկրների կողմից այս պահին համաձայնագրի վավերացումը, որպեսզի համաձայնագիրը լիարժեք ուժ ստանա։
Երկրորդ․հաշվի առնելով ԵՄ արձագանքը, տարբեր երկրների կողմից հնչած կարծիքներն ու մոտեցումները Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ, կար, ունեինք ԵՄ-ի հետ այս ընթացքը։ Եվ այս իմաստով՝ պետք էր կարողանալ ինչ–որ առումով դա կապիտալիզացնել՝ Հայաստանի իմիջի, Հայաստանի ծրագրերի մասնակցությամբ, Հայաստանի համար լրացուցիչ գործիքների ստեղծման և այլնի առումով։ Եվ այստեղ կա մի կարևոր հանգամանք ևս․ պետք է մի քիչ նուրբ և ավելի խորը պատկերացնել ԵՄ-ի հետ աշխատանքի նրբությունները, նրա գործիքակազմը։
Այսինքն՝ ակնկալել, որ մեկ այցով պիտի լինի գումարի խոստում կամ փաստացի գումար, դա ԵՄ-ի համար չէ, ԵՄ գործիքակազմը երբեք այդպիսին չի եղել։ Այն իր որոշումներ կայացման գործում բավականին դանդաղ է, նրան արվող առաջարկները պետք է լինեն բավականին հիմնավորված, պիտի տեղավորվեն իր աշխատանքի ինչ-ինչ ձևաչափերում, պիտի լինեն իր քաղաքական գերակայություններին համապատասխան։ Այսինքն՝ գնալ ու մտածել, որ տեղում ինչ-որ խնդիր կարելի է լուծել ու վերադառնալ, այդպես չէ։ Եվ շատ-շատ կուզենայի, որ դա ո՛չ մեր հանրությունն ակնկալեր և դրանով չափեր արդյունքները, ո՛չ էլ մեր իշխանությունն ունենար տեսլական, որ կարելի է գնալ ու հընթացս վայրկենական գումարներ բերել։ Հետո էլ նեղվել, որ չստացվեց։ Այս պատուհանը փակ չէ, կա բայց այն աշխատանք է ուզում՝ նորմալ, ընթացիկ։
-Չի՞ արվում։
-Չգիտեմ, կարող է կատարվում է, կարող է՝ ոչ։ Չգիտեմ։ Բայց, կրկնում եմ, ակնկալել այդ այսրոպեականությունը և հետո նեղվել, որ այդ արագությունը չկա, պետք չէ։ ԵՄ-ի հետ կապված կա երկրորդ ու երրորդ խնդիրը։ Այն, որ պետք է ահագին ջանք դրվի, որպեսզի այդ համաձայնագիրը վավերացվի։ Սա չպետք է մոռացվի, չպետք է մի կողմ դրվի։ Երրորդ էական հանգամանքը․երբ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություներին շատերը նույն եվրոպական համայնքում դրական արձագանք տվեցին, դա իրենց ողջ պատկերացումներով և ընկալումներով՝ պայքար էր ժողովրդավարության առավել զարգացման համար։
Եթե մենք այս գծից շեղում ենք արձանագրում, այդ պատկերից ոչինչ չի մնա։ Այստեղ պետք է լինել շատ ուշադիր, որպեսզի հարված չհասցնել եվրոպական արժեքային համակարգին, որն առաջին հերթին մեր որդեգրած արժեքային համակարգն է՝ որպես երկրի և պետության։ Այսինքն՝ վտանգի տակ չդնել և հարված չհասցնել իշխանությունների տարանջատման սկզբունքին, դատական իշխանության անկախությանը, խոսքի, արտահայտման ազատությանը։ Այսինքն՝ եթե այս տիպի հարվածներ եղան հայտարարությունների մակարդակով ու շատ արագ չհղկվեցին, էլ չեմ ասում՝ գործողությունների մասին, ուրեմն՝ Եվրամիության ակնկալիքը, ստացված պատկերն ու դրա տրանսֆորմացիան լավ տեղ չեն տանելու։ Սա մի առանձին բլոկ է, որի հետ կապված պետք է շատ նորմալ, խորը մտածել ցանկացած հայտարարությունից և արտահայտությունից առաջ։ Առավել ևս, եթե խոսքը ամենաբարձր մակարդակով արվող հայտարարությունների մասին է։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 09:24 • 24/04 Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը․ Սերժ Սարգսյան Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 09:24 • 24/04 Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը․ Սերժ Սարգսյան Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Քաղաքականություն
-
22:07 • 24.04.24 Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
23:34 • 24.04.24 Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ
-
23:16 • 24.04.24 ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղում
Մամուլի տեսություն
-
08:24 • 24.04.24 ՔՊ-ականներն ամաչում են մարդամեջ դուրս գալ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
22:27 • 24.04.24 Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի