Հայ-ռուսական ճգնաժամային հարաբերություններն առողջացնելու մեկ «դեղամիջոց-բանաձև» կա․ Էդուարդ Աբրահամյան

20:26 • 03.09.18



Հայ-ռուսական հարաբերությունները թևակոխել են պերմանենտ ճգնաժամային մի իրավիճակ, իսկ դա ուշ թե շուտ պետք է լիներ:

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Ջեյմսթաուն հիմնադրամի և Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերություններում ներկայումս եղած զարգացումներից և առաջիկայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին իր կանխատեսումներից:

«Հայ-ռուսական հարաբերություններն ի սկզբանե բալանսավորված չեն եղել․ չի եղել միմյանց կենսական շահերի ճանաչման և հարգանքի մթնոլորտ, հատկապես ռուսաստանյան քաղաքական էլիտայի կողմից, ինչի միանշանակ առաջին մեղավորները եղել են նախկին միմյանց հաջորդող իշխանությունները։

Հայկական կողմին այդպես էլ չի հաջողվել Ռուսաստանի հետ հարաբերություններում այսպես ասած գծել «կարմիր գծեր», որոնցից ռուսական կողմի անցումը ՀՀ շահերի ոտնահարում և անարգանք կարող էր որակվել: Հայկական կողմն ուղղակի պարտավորված է այդ «կարմիր գծերը» սահմանել հիմա, որոնց բացակայությունն է, ի դեպ, երկկողմ հարաբերությունների այս ճգնաժամային իրավիճակի պատճառը: Թերևս պետք էր շատ ավելի վաղ շրջանում համապատասխան կեցվածքով ուղղակի Հայաստանի պետականության, ինքնիշխանության և ազգային օրակարգ ունենալու իրավունքի նկատմամբ հարգանք պահանջել  ռուս գործընկերներից։

Դա չի արվել, կամ արվել է միայն մասամբ, որի հետևանքով դաշնակցային հարաբերությունները, ռուսական էլիտայի որոշ ներկայացուցիչների դիրքորոշումից ելնելով, դառնում են հարաբերություններ, որոնք բնորոշ են մետրոպոլիա-վասալ հարաբերություններին, ինչը Հայաստանի սուվերենության ուղղակի ոտնահարում և վերացում է նշանակում: Ուստի Հայաստանի Հանրապետության շահերից է բխում իսկապես կառուցողական, դաշնակցային, իրավահավասար հարաբերություններ ունենալը Ռուսաստանի հետ»,- ասաց նա:

Էդուարդ Աբրահամյանը նկատեց, որ Ռուսաստանը ճգնաժամային հարաբերություններ ունի ոչ միայն մեզ, այլ նաև իրեն դաշնակից գրեթե բոլոր երկրների հետ: «Նման ճգնաժամային հարաբերություններ նա չունի միայն Ադրբեջանի հետ, որովհետև վերջինիս ընդունում է որպես իրական ռազմավարական գործընկեր, որը միշտ կարևորել է իր արտաքին քաղաքականության մեջ մանևրելու կարևորությունը, ինչի հետ ժամանակի ընթացքում ռուսական կողմն ուղղակի համակերպվել է: Կրեմլյան քաղաքական էլիտայի մի ստվար զանգվածի կարծիքի համաձայն՝ եթե դու Ռուսաստանի՝ հետխորհրդային տարածաշրջանում գտնվող դաշնակից ես, ապա դու պարտավոր ես կիսել Մոսկվայի օրակարգը արտաքին քաղաքականության հարցերում»:

Էդուարդ Աբրահամյանի կարծիքով՝ հայ-ռուսական օրակարգում պետք է լինեն հարաբերությունները վերաիմաստավորելը, վերաթարմացնելն ու վերբեռնելը: Նա այս համատեքստում օրինակ բերեց Իսրայելի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա բանաձևը: Նշեց՝ Հայաստանն ու Ռուսաստանն էլ պետք է ձգտեն նման դաշնակցային հարաբերությունների մեխանիզմին:

«Կարծում եմ՝ ԱՄՆ-Իսրայել դաշնակցային հարաբերությունների պարադիգմայի ընկալումն ու որոշակի որդեգրումը Ռուսաստան-Հայաստան դաշնակցային հարաբերություններն առողջացնելու, ճգնաժամային ֆոնն իջեցնելու միակ դեղամիջոցն է»,- ասաց նա:

Էդուարդ Աբրահամյանը բերեց մի քանի օրինակ.  1995-96թթ. Վաշինգտոնում, երբ  Հորդանանին ԱՄՆ Մեծ Ոչ-ՆԱՏՕ-ի Դաշնակցի կարգավիճակ և Ֆ-16 կործանիչներ տրամադրելու կարևորություն էր առաջացել,  քլինթոնյան պետքարտուղարությունը Իսրայելի տեսակետն այս հարցում որոշիչ համարեց։

«Ստանալով Իսրայելի կողմից պատասխան առ այն, որ չկա առարկություն, և Իսրայելի անվտանգությանն այս գործընթացը չի սպառնում, ԱՄՆ նախագահն ու ադմինիստրացիան նոր անցան համապատասխան գործընթացին։ Մեկ այլ օրինակ ոչ վաղ անցյալից․ Օբամայի ժամանակաշրջանում Իսրայելը, ըստ էության, պայքարում էր ԱՄՆ-ի տարածաշրջանային նոր քաղաքականության դեմ՝ կապված ԱՄՆ-Իրան մերձեցման հետ միջուկային գործարքի շրջանակներում՝ միևնույն ժամանակ շարունակելով լինել վերջինիս տարածաշրջանային ամենահուսալի դաշնակիցը: Թրամփի՝ իշխանության գալու շրջանում էլ Միացյալ Նահանգներ-Իսրայել հարաբերություններն առավել կարգավորվեցին՝ ԱՄՆ–ի՝ Իրանի միջուկային գործարքից դուրս գալու և պատժամիջոցներ կիրառելու հետևանքով։ Դրանով իսկ Վաշինգտոնը շարունակեց հաշվի առնել իր հիմնական դաշնակցի անվտանգային և ռազմավարական շահերը՝ նախագծելով և իրականացնելով ամերիկյան քաղաքականությունը Մեծ Մերձավոր Արևելքում»,- ասաց նա:

Փորձագետը նկատեց, որ դաշնակիցների միջև ժամանակ առ ժամանակ առաջացող խնդիրները նորմալ ու բնական երևույթներ են․ «Գործ ունենք երկու տարբեր պետականությունների, սուվերենների հետ, որոնց իրական ազգային շահերը ոչ միշտ պիտի համընկնեն։ Մշտապես համընկնումն ուղղակի նոնսենս է։ Դա նշանակում է, որ առնվազն երկու երկրներից մեկը չունի իր իսկ մշակած արտաքին քաղաքական տեսլական և օրակարգ: Դաշնակից լինելը չի նշանակում վերցնել այլ երկրի օրակարգն ու իրականացնել, ինչպես անում է հաճախ Հայաստանը Ռուսաստանի համար։ Այո՛, ռուսական կողմն ունի իր մեղքը այս իրավիճակում՝ նրանց պահվածքն ուղղակի հաճախ ոչ կառուցողական է և պարտադրող, բայց մեղքի առյուծի բաժինը հայկական կողմինն է, որը հստակ սահմանագիծ չի գծել, չի պնդել, որ ՀՀ–ի շահերից է բխում այլ երկրների հետ ռազմավարական անվտանգային հարաբերությունների զարգացումը։ Չի գծել այդ կարմիր գծերը, որոնցից ռուսական կողմի անցնելը կհավասարվի Հայաստանի շահերին ուղղակի ձեռնոց նետելուն, ինչը կստիպի հայկական կողմին ռուսական կողմի նկատմամբ դառնալ, իրենց պատկերացմամբ, ոչ ադեկվատ՝ ընդհուպ մինչև պայմանագրերի վերանայման օրակարգի առաջացմամբ և այլն»,- ասաց նա:

Ռուսաստանի կողմից վերջին շրջանում իրականացվող քաղաքականությունը մեր տարածաշրջանում, ըստ Էդուարդ Աբրահամյանի, ուղղակի դեմ է Հայաստանի շահերին։

«Ես Ադրբեջանին շարունակաբար զինելն ու դրանով իսկ ավելի ագրեսիվացնելն ի նկատի ունեմ։ Ռուսաստանի այդ «բալանսավորման» քաղաքականությունը ոչ միայն կհանգեցնի մեծ պատերազմի, այլև ուղղակի վերջ կդնի իր ներկայությանը Հարավային Կովկասում։ Այ սա է պետք հասցնել ռուս գործընկերներին։ Որ իրենց քաղաքականությունն ուղղակի կործանարար է բոլոր մասնակիցների համար, և Հայաստանը ստիպված պետք է լինի  պաշտպան կանգնել իր անվտանգային և տարածաշրջանային շահերին, եթե դրանք շարունակվեն անարգվել և ոտնահարվել Մոսկվայի կողմից»,- ասաց նա:

Ուստի միակ փրկության դեղամիջոցը հայ-ռուսական հարաբերությունների համար, Էդուարդ Աբրահամյանի համար, դրանք  տեղափոխելն է ԱՄՆ-Իսրայել դաշնակցային հարաբերությունների ֆորմատ, որտեղ ՀՀ շահերի առաջնահերթությունը պետք է ճանաչվի և դրանք հաշվի առնվի Ռուսաստանի կողմից իր իսկ տարածաշրջանային քաղաքականության նախագծման և իրականացման պարագայում։

Իսկ դիտարկմանը, թե ինչ է կարծում՝ Փաշինյան-Պուտին հանդիպմանը խոսվելո՞ւ է  այս օրերին շատ քննարկված Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը, Էդուարդ Աբրահամյանը պատասխանեց․

«Ես այդ բոլոր հայտարարությունները համարում եմ ուռճացված և քարոզչական նպատակներով արված: Ոչ մի ռեալ հիմք ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը կանդամակցի ՀԱՊԿ-ին: Ադրբեջանը չի դառնա ՀԱՊԿ անդամ, որովհետև Ադրբեջանին դա պետք չէ, քանի որ Բաքվի շահերից դա չի բխում: Այն չի դառնա մի կառույցի անդամ, որը, ըստ էության, գրեթե գոյություն չունի, սակայն կսահմանափակի Ադրբեջանի արտաքին քաղաքական հնարավորությունները: Ի վերջո, Ադրբեջանը եղել է Հավաքական Անվտանգության Պայմանագրի անդամ  1992–1997 թվականները՝ այն հույսով, որ այդ համատեղ պարտավորվածությունը կբացառի Ղարաբաղյան հակամարտության զարգացումը, կիրագործվի, սակայն այն չի բավարարվել, և նա դուրս է եկել: Այլ բան է, որ հիմա Ադրբեջանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները բալանսավորելու համար կարող է դառնալ ՀԱՊԿ գործընկեր կամ դիտորդ: Դա կլինի Ադրբեջանի մեծ զիջումը Ռուսաստանին, սակայն էլի ես դա այս պահի դրությամբ քիչ հավանական եմ համարում, եթե իհարկե չկա Մոսկվայի կողմից Հայաստանի շահերի հաշվին ինչ-որ առաջարկ: Համենայն դեպս, Ադրբեջանի հենց ՀԱՊԿ անդամակցության հարցը ես բացառում եմ։ Չեմ կարծում, որ որևէ ձեռքբերում Հայաստանի հաշվին կստիպի Բաքվին գնալ այդ «ինքնասպանությանը»:

Ռուսական կողմը, ի դեմս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի,  իր անհանգստությունն է հայտնում ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Պատասխանելով դիտարկմանը, թե ինչ է կարծում,  ինչպե՞ս պետք է դրան արձագանքի հայկական կողմը ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ, Էդուարդ Աբրահամյանը պատասխանեց․

«Թավշյա հեղափոխությունը հիմքեր ստեղծեց, որ հետխորհրդային Հայաստանի պատմության էջը փակվի: «Հետխորհրդային Հայաստան» քաղաքական սահմանման տակ ես հասկանում եմ կոռումպացված, ոչ արդյունավետ պետական ինստիտուտներով և Ռուսաստանից միակողմանի գերկախվածության մեջ եղած, կիսակայացած պետություն: Եվ հիմա Փաշինյանի քաղաքականությունը՝ ռեալ պայքար տանել կոռուպցիայի, չինովնիկային ոչ էֆեկտիվության դեմ, տնտեսությունը ազատականացնելու և մենաշնորհները վերացնելու ուղղությամբ, պարզ է, առաջացրել է Ռուսաստանի դժգոհությունը․ այդ մեխանիզմները՝ կոռուպցիան, մոնոպոլիան, օլիգարխիան, Մոսկվայում դիտարկվում են որպես հարևան երկրները վերահսկելու արդյունավետ մեխանիզմներ»:

Այդ մեխանիզմները, ըստ Էդուարդ Աբրահամյանի, մեր երկրի դեպքում վերանում են, և դեռ ավելին՝ Հայաստանը, ինչպես բոլոր անկախ, սուվերեն երկրները, առաջ է քաշել իր տնտեսության և անվտանգային ոլորտների զարգացման դիվերսիֆիկացիայի գաղափարը:

«Հայաստանը հիմա իր հարաբերությունները զարգացնում է Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի հետ: Հայաստանը փորձում է ավելի բովանդակային և ռազմավարական հիմքերի վրա դնել հայ-վրացական հարաբերությունները: Իսկ դա ոչ ադեկվատ ռուս վերլուծաբանների կողմից բացասական է ընկալվում»,- ասաց նա:

Հիմա, ինչպես նախկինում, վախենալ,  թե Ռուսաստանը կարող է մեզ «պատժել» իր օրակարգով չշարժվելու դեպքում, ըստ Էդուարդ Աբրահամյանի, պետք չէ: «Ռիսկերը պետք է սթափ հաշվարկվեն. պետք է և ուղղակի ստիպել Հայաստանի այսպես կոչված դաշնակիցներին հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ Հայաստանը՝ որպես անկախ պետություն, ունի իր սուվերեն իրավունքները, որոնք չեն հակասում իր իսկ դաշնակիցների շահերին։ Դիվերսիֆիկացիայի օրակարգը ամեն գնով պետք է պաշտպանել, նույնիսկ եթե դա սկզբնական շրջանում խորացնի ճգնաժամային իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում։ Պետք է խստագույնս պատժել Բելառուսին՝ օգտագործելով արտաքին քաղաքականության բոլոր լծակները։ Մինսկն ուղղակի հակառակորդ երկիր է, և իր հակահայկական գործունեությունը պետք է հետևանք ունենա նրա համար»,- ասաց նա:

ՀՀ ներկայիս իշխանությունները, փորձագետի խոսքով,  ինչ-որ առումով  գիտակցում են Ռուսաստանի հետ հարաբերությունների օրակարգում ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու առաջնահերթությունները, որոշ քայլեր ձեռնարկում են: Սակայն առկա է մտահոգություն, որ այդ ջանքերն այդքան էլ ճիշտ ուղղությամբ չեն զարգանա։

«Խոսք է գնում, որ Հայաստանը կներգրավվի Սիրիայում Ռուսաստանի ռազմական առաքելության շրջանակներում հումանիտար բաղադրիչ կրող գործողություններին: Հասկանալի է հայաստանյան քաղաքական վերնախավի նպատակը՝ որոշ չափով բալանսավորման մակարդակի բերել Ռուսաստանի հետ հարաբերությունները ինչ-որ բան զիջելու ճանապարհով, սակայն սա արդյունք չի տա։ Պուտինյան քաղաքական էլիտան չի փոխի իր վերաբերմունքը զուտ միայն այն պատճառով, որ հայկական կողմը փորձում է հանդարտացնել կամ մեղմացնել իրենց սիրիական տարբերակով։ Ընդհակառակը։ Եթե նման բան լինի, դա մեծ վտանգ կարող է լինել Հայաստանի արտաքին քաղաքականության համար հատկապես Արևմուտքի հետ հետագա հարաբերություններում․ Սիրիա մտնել ռուսական ծրագրի շրջանակներում, միանշանակ կարող եմ ասել, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության հիմնական շերտի կողմից կդիտարկվի առնվազն որպես մարտահրավեր նետելու փորձ հավաքական Արևմուտքի և հատկապես ԱՄՆ սիրիական դիրքորոշման նկատմամբ՝ լեգիտիմացնող քայլ՝ պաշտպանելով Ռուսաստանի հակասական դիրքորոշումն այս հարցում: Կսկսվեն քննարկումներ, որ հավանաբար Հայաստանին ստիպել են ներգրավվել, որ Հայաստանին հավանաբար շանտաժի են ենթարկել, և Երևանի՝ այս տեսակետերը բացառելու դեպքում իրավիճակն ուղղակի ավելի կբարդանա։ Այս քայլը չի հասկացվի, հատկապես երբ Հայաստանը դեռ 2015-ից ուներ բոլոր հնարավորությունները հանուն հայկական համայնքի ներգրավվելու Իսլամական Պետության դեմ ԱՄՆ գլխավորած Գլոբալ Կոալիցիայի մեջ։ Հետևաբար, Հայաստանը, հատկապես հիմա, երբ քննարկվում է ԱՄՆ- ռուս-սիրիական բանակին նոր հարվածներ հասցնելու հավանականությունը, պիտի մաքսիմալ չեզոք մնա։ Ես հույս ունեմ, որ նման բան չի լինի, արտաքին հարաբերություններով զբաղվող մեր գերատեսչությունը կհաշվարկի այս քայլի արդյունքում մեզ սպառնացող վտանգը, կգիտակցեն, որ Մոսկվայի «վզի վրայի թոկը» սեղմվում է հատկապես իրենց սիրիական արկածախնդրության շուրջ: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ Ռուսաստան-Իրան հարաբերություններում մեծանում է լարվածությունը Սիրիայի հարցով, կարծում եմ, Հայաստանը նման քայլի չի գնա»,- ասաց նա:

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել կարիերային դիվանագետ Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)

13:44 • 21/09

Մի՛ բացառեք, որ ևս երեք ամիս հետո ՔՊ-ն հայտարարի, որ պառլամենտական ընտրություններ պետք չեն. Արարատ Զուրաբյան

13:39 • 21/09

«1000 դրամների» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիներին եղած դեպքերի վրա. Նիկոլ Փաշինյան

13:37 • 21/09

Վետերանների խնդիրները կքննարկվեն և ըստ առաջնահերթության կտրվեն լուծումներ. Ն. Փաշինյանն այցելել է վետերանների միավորում

13:35 • 21/09

Ավստրիացի ընթերցողներին կներկայացվեն ՀՀ-ի և Ավստրիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքները գյուղատնտեսության ոլորտում