Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի ներկայացվածությունը ցույց է տալիս՝ ՀՀ-ը շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան՝ ի հեճուկս ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրի․ փորձագետ

22:03 • 05.09.18



ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի դերը խորհրդատվական է, վերահսկողական գործառույթներ այն չի իրականացնելու: Խոսելով  ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կազմի մասին՝ նման պարզաբանում արեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:  Նրա հետ Tert.am-ը զրուցել է վերջերս հայտնի դարձած և միջազգային փորձագետների ներգրավվածությամբ խորհրդի կազմի, այնտեղ «Եվրոատոմ»-ից ներկայացուցիչներ չներգրավվելու մասին:

«Պետք է մենք հասկանանք, որ խորհուրդը տեխնիկական, ֆինանսական վերահսկողություն չի կարողանալու իրականացնել ատոմային կայանում,- ասաց նա՝ շատ ողջունելի համարելով այն, որ խորհրդի կազմում ներգրավված են այն երկրների ներկայացուցիչները, որոնք հետզհետե, վերջին տարիների ընթացքում կամ ավանդաբար միջուկային էներգետիկայի հզորություններ են զարգացնում,- այս առումով Ռուսաստանի ներկայացվածությունը, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և մի շարք այլ երկրներից ներկայացուցիչների առկայությունն ուղղակիորեն խոսելու է այն մասին, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան, և ի հեճուկս ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ մենք չենք ծրագրում գոնե միջնաժամկետ ժամանակահատվածում ատոմակայանի կոնսերվացումը»:

Նշենք, որ արդեն հրապարակվել է ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կազմը, որտեղ ներկայացված են միջազգային փորձագետներ՝ մասնավորապես Ռուսաստանից, Սլովակիայից, ԱՄՆ-ից, Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ուկրաինայից: Այստեղ ներկայացված չէ «Եվրոատոմ»-ը, որը ՀՀ-ԵՄ համաձայնագրի կողմ է և ՀԱԷԿ-ի կոնսերվացման կողմնակից է:

Վահե Դավթյանը «Եվրոատոմի» ներկայացուցիչների բացակայությունը ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կազմում համարեց «մեսիջ» այն մասին, որ Հայաստանը վերջին շրջանում փորձում է վերաիմաստավորել միջուկային էներգիայի դերը մեր էներգետիկ անվտանգության ապահովման գործում և իսկապես փորձում է  խորացնել հարաբերությունները ավանդական միջուկային տնտեսությունների հետ:

Փորձագետը նշեց, որ այս որոշման մեջ, իհարկե, կարելի է քաղաքական բաղադրիչ տեսնել, բայց, ըստ նրա, երբ մենք խոսում ենք էներգետիկ անվտանգության մասին, ապա պետք է նկատենք, որ դրա ապահովումը ՀՀ-ում անհնար է պատկերացնել առանց միջուկային բաղադրիչի: «Շատ լավ է, որ դա գիտակցում է մեր կառավարությունը և գնում է այդ ուղիով»,- ասաց նա:

Վահե Դավթյանը մատնանշեց նաև՝ այսօրվա շահագործվող ատոմակայանը ժամանակին ստեղծվել է խորհրդային տեխնոլոգիաներով և դրա ժառանգորդը հիմա համարվում է Ռուսաստանը՝ հանձինս «Ռուսատոմի»:

«Այսօր միջուկային էներգետիկայի զարգացման հարցում մեր հիմնական նպատակները պետք է կապենք Ռուսաստանի հետ: Բացի նրանից, որ Ռուսաստանը ավանդաբար դիտարկվում է որպես դոնոր նոր բլոկի կառուցման համար, այն նաև տրամադրել է գումար ատոմակայանի կյանքը 10 տարով երկարացնելու համար: Իսկ դրանք վարկային միջոցներ են, որոնց համար 2020-21 թվականներից ի վեր սկսելու ենք վճարել: Հետևաբար` նման երկարաժամկետ ծրագիր իրականացնելով և ունենալով վարկային մարման ժամանակացույց՝ մենք պարզապես մեր անվտանգությունից ելնելով, չենք կարող մեր էներգետիկայի վեկտորը փոխել և գնալ դեպի կոնսերվացում »,- ասաց նա:

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը նաև առաջարկեց չգերագնահատել «Եվրոատոմի» դերակատարումը ՀՀ-ԵՄ համաձայնագրի մեջ: «Ճիշտ է՝ այն երրորդ կողմ է հանդես գալիս, բայց միակ կազմակերպությունը, որն ի վիճակի է և իրավունք ունի երբևիցե վերահսկողություն իրականացնել Հայաստանի ատոմակայանում, ՄԱԳԱՏԷ-ն է, որը միջուկային էներգետիկայի միջազգային գործակալություն է: Մինչդեռ այդ կազմակերպությունն իր հրապարակած եզրակացության մեջ դրական էր գնահատել մեր ատոմակայանի անվտանգության մակարդակը, և ՀՀ ատոմակայանի 10 տարվա մոդեռնիզացիան տեղի է ունենում նախ և առաջ ՄԱԳԱՏԷ-ի համաձայնությամբ»,- ասաց նա:

Վահե Դավթյանի խոսքով՝ որոշ երկրներում «Եվրոատոմի» պարտադրանքի ուժով մեկը մյուսի հետևից կոնսերվացվում են միջուկային կայաններ: «Բայց անգամ այսօր մենք տեսնում ենք, որ ԵՄ-ը ևս փորձում է որոշակի վերապահումներով վերաբերել դրան: Դա տեղի է ունենում «Եվրոատոմի» ջանքերով, որովհետև այսօր այնտեղ գնում է բավականին լուրջ մրցակցային պայքար էներգետիկ դաշտում: «Եվրոատոմը» տվել է իր բացասական եզրակացությունները մի շարք ատոմակայանների վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում է, որ «Եվրոատոմի» գործառույթն այն է, որ նվազեցնի միջուկային էներգիայի տեսակարար կշիռը Եվրամիության էներգետիկ բալանսում։ Դա կապված է նաև ֆինանսական խնդիրների հետ»,- ասաց նա:

Նա հիշատակեց, որ ժամանակին Եվրամիությունը Լիտվային պարտադրեց, որ կոնսերվացնի  Իգնալիի ատոմակայանը․ այն կորսերվացվեց, բայց Լիտվայի իշխանություններն այդպես էլ գումար չստացան նոր էլեկտրաբլոկի շինարարության համար:

«Եթե մենք կուրորեն հետևենք «Եվրոատոմի» և եվրոպական չինովնիկների կողմից արված այդ հորդորներին, չեմ բացառում, որ կհայտնվենք նույն իրավիճակում»,- ասաց նա:

Իսկ թե արդյոք Եվրամիության կողմից հորդորներն ի վերջո պարտադրանք կդառնան  հարցին, Վահե Դավթյանը պատասխանեց․«Չի կարող նման բան լինել, որովհետև այն համաձայնագիրը, որ մենք կնքել ենք Եվրամիության հետ, իրականում ասոցացման համաձայնագիր չէ: Իսկ մենք գիտենք, որ «Եվրոատեմի» գործառույթները տարածվում են միայն Եվրամիության երկրների վրա: Անգամ ասոցացված երկրներում «Եվրոատոմը» չի կարող այս ոլորտում գործիքակազմ կիրառել»,- ասաց նա:

Վահե Դավթյանը վերադառնալով խորհրդի կազմում ներկայացված փորձագետներին՝  նշեց, որ շատ կարևոր է, որ կառույցն ակտիվորեն համագործակցի ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: «Ողջունելի է, որ խորհրդի կազմում՝ հենց ցուցակի առաջին տեղում, ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչն է»,- նկատեց նա:

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ խորհրդի կազմում կան բացթողումներ: Նրա կարծիքով՝ Մեծամորի ատոմակայանի գոնե գործադիր տնօրենը պետք է լիներ խորհրդի կազմում՝ փորձագիտական գնահատականներին կիրառական դարձնելու համար. «Պետք է նաև չմոռանալ, որ Հայաստանում գործում է Միջուկային անվտանգության պետական կոմիտե, որը տարիների աշխատանք է իրականացրել, և անվտանգության միջոցառումներ են իրականացվել: Բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ կոմիտեի անդամներից էլ ոչ ոք ներառված չէ: Սրանք բացեր են, որոնք, կարծում եմ, հնարավորություն կա լրացնելու»,- ասաց նա:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

13:31 • 25/09

Հայ բռնցքամարտիկները ոսկե ու արծաթե մեդալ են նվաճել Լատվիայի միջազգային մրցաշարում

13:30 • 25/09

Մ. Մայիլյանն Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը ներկայացրել է՝ Ադրբեջանը փորձում է Արցախի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու հող պատրաստել

13:30 • 25/09

«Ժառանգության» նախկին անվանի գործիչները «Ժառանգությունում» դարձան աստղեր, բայց ավելի կարևոր է համաստեղությունը, քան թե աստղը. Րաֆֆի Հովհաննիսյան

13:21 • 25/09

Մեր կրոնը, մեր ազգային եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունը. Գարեգին Բ-ի ելույթը «Մետրոպոլիտան»-ում

13:18 • 25/09

Սաուդյան Արաբիայի ուղտերի փառատոնը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկարներ)

13:18 • 25/09

Պաշտոնական. Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

13:10 • 25/09

National Geographic-ը վերստեղծել է 2014 թվականին խորհրդավոր կերպով անհետացած Boeing-777-ի «կործանումը» (տեսանյութ)

13:09 • 25/09

Առաջիկա ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որ կպահանջեն անձնապես իմ մասնակցությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

13:00 • 25/09

Ավտովթար Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում. կան տուժածներ

12:57 • 25/09

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ-թուրքական սահմանը հատած Կարսի 16-ամյա բնակչին

12:52 • 25/09

Բելգիայի վարչապետը Եվրամիությանը Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության կոչ է արել

12:50 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 40-ամյա տղամարդ է մահացել

12:47 • 25/09

Այս քարոզարշավի ընթացքում քաղաքական դիսկուրս, փաստարկ, ոչինչ չեղավ Հ. Խառատյան

12:37 • 25/09

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

12:33 • 25/09

Kicker-ը Սարգիս Ադամյանին ճանաչել է 2-րդ Բունդեսլիգայի 6-րդ տուրի լավագույնն ու ընդգրկել խորհրդանշական հավաքականում

12:27 • 25/09

Հայ հրաձիգները Կահիրեում միջազգային մրցաշարի կմասնակցեն

12:23 • 25/09

Իրանը հիշեցրել է ԱՄՆ-ին 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին

12:19 • 25/09

Պապարացիները 78-ամյա Ալ Պաչինոյին լուսանկարել են իրենից 2 անգամ փոքր ընկերուհու հետ (լուսանկարներ)

12:17 • 25/09

Զիդանը FIFA-ի մրցանակաբաշխության ժամանակ Մբապեին ասել է, որ վերջինս պետք է խաղա Ռեալում

12:16 • 25/09

«Գահերի խաղը» սերիալի մի քանի վայր կբացվի հանրության համար (լուսանկարներ)

12:06 • 25/09

Ակնկալում ենք, որ ԵՄ-ից ՀՀ ներդրումներ կլինեն, բայց դրա համար պետք է կայունություն. Եվրոպական հանձնաժողովի  Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ

12:02 • 25/09

Մարզպետը մեզ չի ընդունում, մենք իր ժողովուրդը չենք. Արարատի մարզի բնակիչները ոռոգման ջրի հարցի լուծումը պահանջում են կառավարությունից

12:01 • 25/09

Լռության օրը «Անկախ դիտորդի» մոնիտորինգի ներկայացումը խախտում էր. միջադեպը պետք է համապատասխան մարմինների ուշադրությանն արժանանա. Ա. Մելիքյան

12:01 • 25/09

«Մակրոնի հետ իմ հարաբերությունները 99%-ով լավ են». Թրամփ (լուսանկարներ, տեսանյութ)

11:57 • 25/09

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր մերկ մարդիկ նետվել են Հյուսիսային ծովը

11:49 • 25/09

ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին քննարկվել է մաքսային արժեքի հսկողություն ունեցող ապրանքների ցանկը

11:44 • 25/09

Բրայան Մեյը հրապարակել է «Քուին»-ի՝ նախկինում անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)

11:41 • 25/09

Ռամոս. Երջանիկ եմ Մոդրիչի համար. կարծես ինքս դարձած լինեմ լավագույն ֆուտբոլիստ

11:37 • 25/09

Հայաստանի նոր կառավարության քաղաքականության կենտրոնում պետք է լինեն մարդու իրավունքները. Դունյա Միյատովիչ

11:35 • 25/09

Կոռուպցիայի հաղթահարումը կօգնի Հայաստանին գտնել նոր գործընկերներ. Պյոտր Սվիտալսկին՝ ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով նիստին

11:32 • 25/09

Եզրափակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը

11:30 • 25/09

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանի կայունությանը. Զ. Մնացականյանը՝ Թունիսի ԱԳ նախարարին

11:28 • 25/09

Նավթը թանկացել է՝ հասնելով 2014 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշի

11:21 • 25/09

Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

11:20 • 25/09

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Շարմազանովը՝ Բելառուսի գործընկերներին

11:18 • 25/09

Առաջին անգամ ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշումը. ՄԻՊ

11:11 • 25/09

Նոր iPhone Xs-ն ու Xs Max-ը տապալել են դիմացկունության թեստը (տեսանյութ)

11:08 • 25/09

Թույլ չենք տալու ցեխ շպրտել բռնցքամարտի վրա. ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյան

11:07 • 25/09

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

11:04 • 25/09

Երևան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

11:03 • 25/09

Փաշինյանը Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում, դատարանից պահանջում ենք նրան պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել. Հ. Ալումյան

10:56 • 25/09

Ռուսաստանում մտադիր են հանրային տրանսպորտում դեմքերը ճանաչող համակարգ ներդնել. «Известия»

10:52 • 25/09

Իշխանությունները ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամք են դրսևորել. ԺՈՒԿ-ը շնորհավորել է երևանցիներին

10:52 • 25/09

FIFA The Best. հայտնի է, թե ինչպես են քվեարկել Հենրիխ Մխիթարյանն ու Վարդան Մինասյանը

10:38 • 25/09

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

10:36 • 25/09

Նոր Զելանդիայի վարչապետը դարձել է պատմության մեջ նորածնի հետ ՄԱԿ-ի ԳՎ այցելած առաջին ղեկավարը (լուսանկարներ)

10:35 • 25/09

«Ժողովուրդ». Էթիկայի հանձնաժողովը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել

10:25 • 25/09

«Հրապարակ». ՊԵԿ վերահսկողության վարչության պետ կնշանակվի Արա Ասլիկյանը 

10:24 • 25/09

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կրկին կալանավորվել է՝ այս անգամ 20 օրով

10:21 • 25/09

Մեսսին Ռոնալդուին ընդգրկել է լավագույն ֆուտբոլիստների իր եռյակում

10:15 • 25/09

«Ժողովուրդ». Հեղափոխությունից հետո կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտումից հետո շարունակում է կալանքի տակ մնալ միայն Մ. Գրիգորյանը

10:04 • 25/09

ԻՊ-ը ցանկանում է Կենտրոնական Ասիայում «խալիֆայություն» ստեղծել. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար

10:04 • 25/09

«Ժամանակ». Ռուսական ընկերություննե­րը սկսել են հրաժարվել ռուսա­կան ռուբլով առևտուր անելուց

10:01 • 25/09

«Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը». Տրյուդոյի թվիթերյան գրառումը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

09:51 • 25/09

«Ժողովուրդ». Արտահերթ ընտրությունների անցկացման համար հնարավոր է Ն. Փաշինյանը գնա ԱԺ-ն 1-2 շաբաթով շրջափակելու քայլին

09:50 • 25/09

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես

09:44 • 25/09

«Ես այդ ժամանակ կույս էի». Բրետ Կավանոն Fox News-ի եթերում հերքել է կանանց բռնաբարելու վերաբերյալ մեղադրանքները

09:33 • 25/09

«Հրապարակ». Ինչո՞ւ է Քոչարյանի որդին դատական հայց ներկայացրել Արթուր Վանեցյանի ու Արա Պապյանի դեմ

09:15 • 25/09

Ինչպես են Պուտինի օլիգարխները ներթափանցել Թրամփի թիմ. Time

09:06 • 25/09

«Իրատես». Ընտրական հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից

08:59 • 25/09

«Իրատես». ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու թեման

08:43 • 25/09

«Հրապարակ». «Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը

08:41 • 25/09

Չինաստանում ժայռից «կախված» ռեստորան է բացվել (տեսանյութ)

08:20 • 25/09

«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի ՀՀԿ-կան նախկին մրցակիցը ՊՎԾ-ում պաշտոն է ստացել

08:14 • 25/09

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

08:08 • 25/09

Կոնգոյում Էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի. հաստատվել է վարակման 150 դեպք

07:44 • 25/09

Instagram-ի հիմնադիրներն աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել. NYT

07:13 • 25/09

Նոր Ջեյմս Բոնդ կարող է դառնալ նախկին Սուպերմենը

06:23 • 25/09

Ռոհանին կրկին սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը

05:48 • 25/09

Մահվան ելքով վրաերթ Երևանում. shamshyan.com

04:48 • 25/09

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր են ստորագրել

04:12 • 25/09

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է ՀՔԾ. shamshyan.com

03:57 • 25/09

Մերկելը ներկա չի գտնվելու Էրդողանի պատվին կազմակերպված ընդունելությանը

03:11 • 25/09

Մահացել է «Աստղային պատերազմների» պրոդյուսեր Գերի Կուրցը

02:29 • 25/09

Հարավային Կորեայի նախագահը Թրամփին է փոխանցել Կիմ Չեն Ընի հաղորդագրությունը

01:47 • 25/09

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը

01:19 • 25/09

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

00:49 • 25/09

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

23:58 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի է Տարվա լավագույն ֆուտբոլիստը

23:57 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա խորհրդանշական հավաքականը

23:55 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի դարձավ նաև տարվա լավագույն մարզիչը

23:52 • 24/09

Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը

23:25 • 24/09

ԿՀՎ նոր ղեկավարը կընդլայնի «բարդ երկրների» նկատմամբ հետախուզության մասշտաբները

23:21 • 24/09

ՖԻՖԱ. Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահ

23:10 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա լավագույն գոլի հեղինակը հայտնի է

23:07 • 24/09

Նեթանյահուն Պուտինի հետ զրույցում հերքել է Իլ-20-ի կործանման պատասխանատվությունը

22:56 • 24/09

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

22:32 • 24/09

Ամեն պահի պատրաստ ենք Կառավարության կիրառած փոփոխությունների շրջանակում քաղաքական գործունեություն ծավալել․ Վ․ Ավետիսյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

22:14 • 24/09

Apple-ն ավարտել է Shazam հավելվածի ձեռքբերման գործարքը

22:02 • 24/09

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ

21:56 • 24/09

Opta. Սարգիս Ադամյանը` երկրորդ Բունդեսլիգայի խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

21:49 • 24/09

Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի և ԿժԴՀ-ի ղեկավարների միջև գագաթնաժողով նախապատրաստելու մասին

21:32 • 24/09

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

21:16 • 24/09

Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու մասին

21:14 • 24/09

Այսօրվա հեղափոխության ճշգրիտ «ռեցեպտն» է՝ անել այն, ինչ չի ուզում ՀՀԿ-ն և երկիրը կգնա առաջ. Ա. Մանուկյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

21:12 • 24/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանն ուժեղ գտնվեց Ճապոնիայից

20:58 • 24/09

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

20:56 • 24/09

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Ա. Զուրաբյանը շնորհավորել է նորընտիր քաղաքապետին

20:35 • 24/09

Android-ով առաջին սմարթֆոնը տասը տարեկան է

20:21 • 24/09

2019 -ը դիմավորելու ենք նոր խորհրդարանով, նոր կառավարությամբ, նոր իրավիճակով. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)