«Ջեբի» թայֆունի ավերիչ հետևանքները՝ ֆոտոշարքով

16:23 • 06.09.18

Վերջին 25 տարվա ընթացքում Ճապոնիային պատուհասած ամենաուժեղ թայֆունը մարդկային կյանքեր է խլել, պատճառել բազմաթիվ ավերածություններ, որոնց ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է CNN-ը:

Թայֆունից առավել շատ տուժել է երկրի արևմտյան հատվածը, որտեղ գտնվող խոշորագույն օդանավակայանները փակվել են՝ հետաձգելով հարյուրավոր չվերթներ:

Ընդհանուր առմամբ, մահացել է 10 մարդ, որից 7-ը՝ Օսակայում: Սաստիկ քամիներով ու տեղատարափ անձրևներով ուղեկցվող թայֆունը նյութական ահռելի վնաս է պատճառել: Փլուզվել են բազմաթիվ շինություններ, վնասվել հարյուրավո մեքենաներ, կամուրջներ ու ճանապարհներ:

Քամին այն աստիճան ուժեղ է եղել, որ 11 հոգանոց անձնակազմով տանկերը բախվել է Օսակա կամրջին:

Ընդհանուր առմամբ, տարհանվել է 8.000 բնակիչ, տուժել են մոտ 400-ը:

 

High waves hit breakwaters at a port in Aki, Kochi prefecture, in western Japan.

A tanker rests after slamming into the side of an Osaka bridge that connects the airport to the mainland, damaging part of the bridge and the vessel.

Building scaffolding lays collapsed after a powerful typhoon hit Osaka, in western Japan.

Local police said the fire might have been sparked by wires short circuiting.

Strong winds in Kobe left cars piled in a heap.

Kansai International Airport is partly inundated following a powerful typhoon in Izumisano, in Japan's Osaka prefecture.

 

 

 

«Ջեբի» թայֆունի ավերիչ հետևանքները՝ ֆոտոշարքով