Պետք է ձևավորել անցումային արդարադատության հանձնաժողով, որն աշխատանքը կսկսի ամենավերին օղակներից. Արմեն Խարազյան
Անցումային արդարադատության ունիվերսալ դեղատոմս ու մեթոդ չկա։ Հայաստանն ինքը պետք է ձևակերպի իր խնդիրներն ու դրանց լուծման իր տեսլականը, հետո գնահատի լուծման ուղիներն ու այն ռեսուրսները, որոնք կարող է ուղղել դրան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վաշինգտոնաբնակ իրավաբան Արմեն Խարազյանը: Նա առաջարկեց սկսել կարիքների գնահատումից, ապա անցնել նպատակների ու արդյունքների հստակեցմանն ու ռեսուրսների հատկացմանը՝ այդպիսով ստեղծելով ֆունկցիոնալ աշխատանքային շրջանակ։ Նրա խոսքով՝ անցումային արդարադատության կարիքն առավել ակնհայտ է, երբ թերություններն այնքան շատ են ու համակարգային, որ երկիրը պարզապես ոչ ռեսուրս, ոչ կարողություն, ոչ էլ ժամանակ ունի՝ դրանք սովորական արդարադատության համակարգով լուծելու համար։ Իսկ սա, ըստ Խարազյանի, լինում է, երբ հանրությունն ինքը, տարբեր պատճառներով, թերությունների դեմ պայքարելու փոխարեն, հարմարվում, օգտվում ու նպաստում է դրանց տարածմանը՝ իր անտարբերությամբ, թողտվությամբ, մասնակցությամբ կամ որևէ բան այլ կերպ անելու՝ իր ուժերի հանդեպ թերահավատությամբ։
- Քննարկվում է անցումային արդարադատություն ստեղծելու հարցը: Ի՞նչ դիրքորշում ունեք այս հարցում, երբ կա կայացած դատական համակարգ՝ իր թերություններով ու առավելություններով: Ի՞նչը կարող է ստեղծել անցումային արդարադատության մարմինների ձևավորման պահանջ:
- Անցումային արդարադատությունը, ինչպես եզրն արդեն հուշում է, անցանկալի մի համակարգից մեկ այլ, ավելի ընդունելի համակարգի անցման մեխանիզմ է։ Այն նպատակ ունի մեղմել անցման բարդություններն ու թույլ չտալ հանրության բևեռացում։
Մինչ քրեական արդարադատության ավանդական համակարգը երեք հիմնական խնդիր է լուծում՝ պատժի, կանխարգելման ու ռեաբիլիտացման, անցումային արդարադատությունը փոքր-ինչ այլ բնույթ ունի։ Այն լուծում է ճշմարտության վերհանման, ինքնագնահատման ու ինքնամաքրման խնդիր, և զուգահեռ՝ իրավաստեղծման։ Այստեղ շեշտը ոչ թե պատժի վրա է, այլ ներողամտության ակնկալիքի, ոչ թե հետապնդման, այլ ինքնախոստովանման, ոչ թե դաստիարակման, այլ զղջման, ոչ թե հանցագործի մեկուսացման ու նրա ունեցվածքի բռնագրավման, այլ նրա զոհերին՝ ներառյալ պետությանը, գողացվածի փոխհատուցման։ Ընդսմին, անցումային արդարադատությունը կարող է չտարածվել այն գործողությունների վրա, որոնք բռնության, կյանքի նկատմամբ ոտնձգության, կամ այլ ծանր հանցագործության հատկանիշ ունեն, կամ եթե անձը, ում հնարավորություն է տրվում անցնել անցումային արդարադատության համակարգով, լիարժեքորեն չի օգտվում դրանից ու չի համագործակցում։
Անցումային արդարադատության կարիքն առավել ակնհայտ է, երբ թերություններն այնքան շատ են ու համակարգային, որ երկիրը պարզապես ոչ ռեսուրս, ոչ կարողություն, ոչ էլ ժամանակ ունի՝ դրանք սովորական արդարադատության համակարգով լուծելու համար։ Սա լինում է, երբ հանրությունն ինքը, տարբեր պատճառներով, թերությունների դեմ պայքարելու փոխարեն, հարմարվում, օգտվում ու նպաստում է դրանց տարածմանը՝ իր անտարբերությամբ, թողտվությամբ, մասնակցությամբ կամ որևէ բան այլ կերպ անելու՝ իր ուժերի հանդեպ թերահավատությամբ։ Արդյունքում, հանրությանը ծառայող ինստիտուտները, որոնք պետք է նկատեին ու կանխեին համակարգի խնդիրները, իրենք դառնում են արատավոր համակարգի մաս, ու սկսում պահպանել ու վերարտադրել այն, իսկ հանրությունն էլ ակտիվորեն ներգրավվում է դրանում. չէ՞ որ համակարգն ինքն իրեն չի կառավարում։
Այն կառավարում են մարդիկ՝ մենք, մեր բարեկամները, ընկերները, ծանոթները, գործընկերները։ Հայաստանի պարագայում, որը փոքր, սեղմ ու լավ ցանցավորված հասարակություն է, համակարգից օգտվողն ու տուժողը սովորաբար իրարից ամենաշատը երկու աստիճան են հեռու, ինչը խիստ բարդացնում, երբեմն ուղղակի անհնարին է դարձնում իրավապահ հարթության մեջ այդ ամենը դիտելը՝ առանց հանրությանը բևեռացման ու առճակատման տանելու ռիսկի։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ թերությունների դեմն իրավապահ համակարգի միջոցով առնելը դառնում է ոչ գործնական։ Ահա այստեղ էլ ծագում է անցումային արդարադատության անհրաժեշտությունը։
Անցումային արդարադատությունը տարբեր երկրներում տարբեր խնդիրներ է լուծել։ Հետպատերազմյան Գերմանիայում այն կիրառվել է նացիզմի, Հարավային Աֆրիկայում՝ ռասիզմի, Արգենտինայում, Չիլիում, մասամբ՝ Իսպանիայում ու Հունաստանում՝ բռնապետության հետևանքների վերացման ու մարդու իրավունքների վերականգնման նպատակով։ Անցումային արդարադատության մեխանիզմից օգտվել են նաև Արևելյան Եվրոպայի երկրները, այդ թվում Գերմանիան՝ նախկին Արևելյան Գերմանիայում, ու թերևս Բալթյան երկրները՝ սոցիալիզմի ու խորհրդային տիրապետության հետևանքները հաղթահարելու համար։ Հայաստանն այդ ճանապարհը դեռևս չի անցել, ու գուցե այդ պատճառով դեռևս խորհրդային տարիներից եկած խնդիրներն անկախությունից հետո է՛լ ավելի խորացել են՝ ստանալով այսօրվա համակարգային բնույթը։ Երբ հասարակության խնդիրներն այնքան զանգվածային ու տևական են, որ դրանց ճնշման տակ արդարադատության համակարգը կարող է չդիմանալ, իսկ հասարակությունն էլ առանց դրանց լուծման չի կարող առաջ գնալ, ծագում է անցումային արդարադատության կարիք։
Հայաստանում հիմնական խնդիրները, թերևս, վերաբերում են ընտրություններին, կոռուպցիային, օրինականությանն ու գործունակ պետական կառավարմանը։
- Իսկ ինչպե՞ս պետք է իրականացվի անցումային արդարադատությունը։ Ի՞նչ մարմիններ պետք է զբաղվեն դրանով, ո՞վ պետք լիազորի դրանց։
- Կարծում եմ՝ այս հարցի լուծման շուրջ առաջին քայլը պետք է լինի վարչապետի կողմից խորհրդակցությունների նախաձեռնումը Հայաստանի հիմնական քաղաքական ուժերի հետ։ Խորհրդակցությունների նպատակը պետք է լինի՝ ձևավորել Անցումային արդարադատության հանձնաժողով, որի կազմն ու մանդատը կհաստատվեն խորհրդարանով։ Հանձնաժողովը կուսումնասիրի և կներկայացնի աշխատանքային ծրագիր՝ հիմնական խնդիրների ուղղությամբ արդարադատության իրականացման վերաբերյալ։ Աշխատանքը պետք է սկսի ամենավերին օղակներից։
Անցումային արդարադատության հանձնաժողովը պետք է սերտորեն աշխատի քրեական արդարադատության համակարգի հետ։ Ակնկալվում է, որ այն անձինք, ում հնարավորություն կտրվի ներկայանալ հանձնաժողովին, կտան լիարժեք, ճշմարիտ ու սպառիչ ցուցմունքներ իրենց ոլորտներում տեղի ունեցած հավանական իրավախախտումների, դրանց պատճառների, ու այդ գործում իրենց ու իրենց համախոհների պատասխանատվության մասին։ Այդ կապակցությամբ այդ անձանց կառաջարկվեն այսպես կոչված խոստովանության, կամ մեղքի ընդունման համաձայնագրեր (ամերիկյան իրավունքում դրանք կոչվում են «plea agreement»), որոնց շրջանակում նրանք կհամաձայնեն ցուցմունք տալ, իսկ Անցումային արդարադատության հանձնաժողովը հանձն կառնի դիմել դատարանին նրանց նկատմամբ հնարավորինս մեղմ վճռի միջնորդությամբ, ընդհուպ մինչև քրեական հարթությունից գործողությունները վարչական հարթություն տեղափոխելը։
Այդ վարույթին ուշադրությամբ կհետևի դատախազությունը, և ցանկացած պահի, երբ նկատվի, որ անձն անկեղծ ու սպառիչ պատասխան չի տալիս հանձնաժողովին, կամ փորձում է վերջինիս մոլորության մեջ գցել, հանձնաժողովը կարող է հարցը տեղափոխել քրեական ոլորտ ու փոխանցել դատախազությանը՝ քրեական վարույթի։ Մյուս կողմից, եթե Հանձնաժողովը գնահատի ցուցմունքներն ու դրանց դրական եզրակացություն տա, ապա այն միջնորդությամբ կարող է մտնել դատարան՝ առաջարկելով այն վճիռը, որի մասին կողմերը համաձայնել էին խոստովանության համաձայնագրում։ Դատարանը կարող է հավանության տալ Հանձնաժողովի առաջարկին, կամ մերժել այն։ Քանի որ դատական իշխանության անկախությունն արդարադատության հենասյունային սկզբունք է, ապա տեսականորեն, դատարանն ունի հայեցողություն՝ առաջարկելու ինչպես ավելի խիստ, այնպես էլ ավելի մեղմ պատիժ։ Գործնականում, սակայն, դատարանից չպետք է ակնկալել ավելի մեղմ ելք, քան այն, ինչին ցուցմունքներ տվող անձն արդեն համաձայնել էր իր խոստովանության համաձայնագրում։
Սա է, ընդհանուր գծերով, անցումային արդարադատության ուրվագիծը։ Կարելի է նաև ավելացնել, որ պատժաչափի հիմնական ձևերը կարող են ներառել գույքային կամ ֆինանսական պարտականություններ, ինչպես նաև հանձնառության զանազան այլ ձևեր՝ ներառյալ իրավունքների ու ազատությունների որոշակի սահմանափակումներ՝ ժամանակավոր կամ մեկընդմիշտ։ Նման սահմանափակման օրինակներ են, թերևս, քաղաքական, ընտրովի կամ ֆինանսական պատասխանատվություն պահանջող պաշտոն չզբաղեցնելը, սակայն այս ցանկը կարող է ավելի մեծ լինել՝ ըստ Հանձնաժողովի կողմից մշակված դրույթների։
- Միջազգային ո՞ր պրակտիկան պետք է օրինակ ծառայի Հայաստանի համար, եթե ամեն դեպքում Հայաստանում որոշեն գնալ այս քայլին:
- Հայաստանն իր օրինակն առաջին հերթին սեփական փորձից պետք է ստեղծի։ Անցումային արդարադատության ունիվերսալ դեղատոմս ու մեթոդ չկա։ Հայաստանն ինքը պետք է ձևակերպի իր խնդիրներն ու դրանց լուծման՝ իր տեսլականը, հետո գնահատի լուծման ուղիներն ու այն ռեսուրսները, որոնք կարող է ուղղել դրան։ Այդուհետ կարելի է ակնկալել օժանդակություն՝ ինչպես փորձագիտական, այնպես էլ ֆինանսական՝ աշխատանքը կազմակերպելու և ավարտին հասցնելու համար։
Հիմնական գծերով, ես կառաջարկեի սկսել կարիքների գնահատումից, ապա անցնել նպատակների ու արդյունքների հստակեցմանն ու ռեսուրսների հատկացմանը՝ այդպիսով ստեղծելով ֆունկցիոնալ աշխատանքային շրջանակ։
Պետք է ասեմ նաև, որ Հայաստանն ունի անցումային արդարադատության հետաքրքիր օրինակ։ Հրանտ Մաթևոսյանի գրչով, Հենրիկ Մալյանի ռեժիսորական լուծմամբ ու տաղանդավոր դերասանական խաղով անմահացած դատավարությունն է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից, երբ բոլորը միասին հավաքվում ու բաց, անկեղծ, ինքնաքննադատական ոգով սեփական արարքների դատավարություն են անցկացնում՝ վերջում միասին գնալով դատախազություն, ու խոստովանելով, որ ոչխար են գողացել, ու որ գնում են իրենց մեղքն ընդունելու և պատիժը ստանալու։ Առանց չափազանցման, սա անցումային դատավարության սկզբունքի լավագույն արտացոլումն է՝ իր ամենահայկական դրսևորումներով, և դրանից կարելի է սովորել։
Եվս մի հիմնադրույթ. անցումային դատավարության շրջանակներում ցուցմունք տալու համար հրավիրվող անձանց զգալի մի մասը, թերևս, իր կենսագրության մեջ ունենալու է նաև կենսափորձ կամ գիտելիք, որոնցով կարողանալու է հպարտանալ։ Դա կարող է լինել մարտական անցյալը, պետական կամ հասարակական գործունեության այս կամ այն դրվագը, կամ այլ նվաճումներ։ Ադ մարդիկ, ի վերջո, եղել են մեր կողմից, հաճախ ղեկավարել մեզ, ու իրենց ներդրումն ունեցել թե՛ Հայաստանի նվաճումների, թե՛ կորուստների մեջ։ Նրանց մեջ, ինչպես բոլորիս, խոսել է երկու սկիզբ՝ լավն ու վատը։ Անցումային արդարադատության խնդիրն է՝ օգնել նրանց վերհանել այն ամենն ինչ իրենց լավագույնս է բնութագրում, ուղղակիորեն դիմել այդ դրական լիցքին, ու ցույց տալ, որ անցումային արդարադատությանը նրանց ապավինելը ոչ թե պատիժ է, այլ ծառայություն՝ սեփական ժողովրդին ու պետությանը։
Սա թերևս դյուրընդունելի չէ, սակայն կարևոր է՝ շեշտադրելու համար անցումային արդարադատության ինքնակամ, ներողամիտ, հաշտեցնող ու ռեաբիլիտացիոն բնույթը, և այն, որ դրա վճռին ենթարկվելը ոչ թե պետք է հանգեցնի հանրային պարսավանքի կամ ստորացման, այլ ընդհակառակը՝ հանրային գնահատանքի, իբրև ծառայություն հայրենիքին ու հանրային շահին, ժամանակին կատարված խախտումների դիմաց, որոնց համար անձն այժմ զղջում է, և ի պատասխան որի հայրենիքը ներում է նրան։
- Հայաստանում ներկայումս կա՞ սահմանադրական ճգնաժամ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ իշխանությունը պատկանում է մեկ այլ ուժի, կառավարությունը՝ մեկ ուրիշ:
- Ճգնաժամ, իհարկե, չկա։ Այն կլիներ, եթե սահմանադրական ուղով իրավիճակը կարգավորելու ելք չգտնվեր։ Սակայն միանգամայն բացատրելի է, թե ինչու ԱԺ-ում ներկայացված ուժերի պատկերն այլևս չի համապատասխանում կառավարության կազմին։ Կառավարություն կազմած ուժն իշխանության է եկել թավշյա հեղափոխության շնորհիվ, ընդսմին իր այդ լիազորությունն ամրագրելով խորհրդարանում։ Ուստի, կառավարությունն իրավական, սահմանադրական առումով միանգամայն օրինական է։ Մինչդեռ Խորհրդարանն ինքը նախահեղափոխական շրջանի քաղաքական իրողության արդյունքում ձևավորված կազմ ունի, և պետք են նոր ընտրություններ, որպեսզի այն ևս կարողանա ձեռք բերել այնպիսի վստահություն ու օրինականություն, ինչպիսին այսօր ունի Կառավարությունը։
- Քննարկվում է նոր Սահմանադրություն մշակելու հարցը: Կա՞ արդյոք նման պահանջ: Որպես կանոն, երբ և ինչից դրդված պետք է իշխանությունները փոխեն Սահմանադրությունը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանի բոլոր ղեկավարները փոխել են Սահմանադրությունը:
- Սահմանադրական կատարելագործման պահանջ, կարծում եմ կա, թեև դրա մանրամասներին այժմ դժվար է անդրադառնալ, նախքան դրա հանգամանալից վերլուծությունն ու քննարկումը։ Ես առայժմ ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից, սակայն կցանկանայի այդ հարցում լսել սահմանադրական իրավունքով մասնագիտացող հայաստանյան իրավաբանների կարծիքները։
- Մարտի 1-ի գործը նոր փուլ է մտել: ՀՔԾ պետը հայտարարեց, որ 10 զոհերի և սահմանադրական կարգը տապալելու գործերը միացվել են, ավելին՝ 0038 հրամանից բացի կան նոր փաստաթղթեր: Ձեր կարծիքով ի՞նչ զարգացում կունենա այս գործը և ի՞նչ հունով է հիմա ընթանում:
- Ես տեղյակ չեմ գործի մանրամասներից, ու չէի ցանկանա մեկնաբանել այն՝ ելնելով դատարանի նկատմամբ հարգանքից ու հետաքննության ամբողջականության պահպանման սկզբունքից։
- Ռուսաստանը պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ով Մարտի 1-ի գործով մեղադրյալ է, չի արտահանձնում: Եթե չարտահանձնեն, ի՞նչ ընթացակարգ կա: Կարո՞ղ են նրան հարցաքննել օրինակ՝ Ռուսաստանում կամ գրավոր տարբերակով, թե այսպիսով կանգ է առնում ընթացքը:
- Անհրաժեշտ է պարզել՝ ինչ հիմունքներով է խոչընդոտվում արտահանձնումը, եթե խոչընդոտվում է, ուսումնասիրել արտահանձնման հարցով Հայաստանի ու Ռուսաստանի երկկողմ և միջազգային պարտավորությունները, վեճերի կարգավորման մեխանիզմը, համապատասխան ազգային օրենսդրություններն ու միջազգային պրակտիկան։ Այդուհետ, կարծում եմ, անհրաժեշտ է խորհրդակցություններ ունենալ ռուսական կողմի հետ՝ պատշաճ մակարդակներում, և ուսումնասիրել խնդրի լուծման այլ մեթոդներ։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Կկարողանանք չէ՞ այնպես անեք, որ մետրոյում սպասելու ժամանակը ցույց տա հետհաշվարկով. Ավինյան
Քաղաքի տեսքը պետք է բացվի. գովազդի նոր չափորոշիչը Երևանի տեսողական աղմուկը վերացնելու համար է. Ավինյան
Իրանում կասկածում են, որ Բաքվի օկուպացրած Կովսականում իսրայելական հետախուզությունն է աշխատում․ Վարդան Ոսկանյան
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 13:15 • 08.04.24 Կկարողանանք չէ՞ այնպես անեք, որ մետրոյում սպասելու ժամանակը ցույց տա հետհաշվարկով. Ավինյան
- 11:18 • 08.04.24 Քաղաքի տեսքը պետք է բացվի. գովազդի նոր չափորոշիչը Երևանի տեսողական աղմուկը վերացնելու համար է. Ավինյան
- 20:43 • 05.04.24 Իրանում կասկածում են, որ Բաքվի օկուպացրած Կովսականում իսրայելական հետախուզությունն է աշխատում․ Վարդան Ոսկանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Իրադարձային 14:58 • 17/04 Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 15:20 • 17/04 Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվական
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Իրադարձային 14:58 • 17/04 Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 13:10 • 17/04 Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ ավարտվել է (լուսանկար) Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հ
-
Քաղաքականություն 15:20 • 17/04 Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվական
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Մամուլի տեսություն 08:23 • 17/04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ ինչու են պատգամավորներն այցելել Սյունիք․ «Հրապարակ» Պատերազմից հետո նրանք Սյունիքից խուսափում են` նկատի ունենալով Փաշինյանին ուղղված սյունյաց ողջույնների պատմությունը: Միայն մարզային պատգամավորները երբեմն լուսանկարներ են հրապարակում իրենց ընտրողների հետ հանդիպումներից:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 11:26 • 12/04 ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահմանը և հովվին ու ոչխարներին հետ բերել Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
-
Իրադարձային 18:11 • 12/04 Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի, հիմնական ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեն է․ Մատենադարանի շենքը չի վաճառվելու. ԿԳՄՍՆ Հայոցյանի խոսքով՝ Հայաստանում առնվազն ժամանակակից կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են «Ակադեմիական քաղաքի» կամ կլաստերային տրամաբանությամբ: Ի սկզբանե բոլոր բուհերը հիմնականում եղել են օղակաձև այգու շրջակայքում:
Սպորտ
-
11:15 • 18.04.24 Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
-
08:26 • 18.04.24 Չեմպիոնների լիգա․ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը կիսաեզրափակչում են