Գորան Պանդև. Պատրաստ ենք Հայաստանի հավաքականի հետ դիմակայությանը
Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում կմրցի Մակեդոնիայի ընտրանու հետ: Առաջին տուրում մեր ընտրանին հաղթել էր Լիխտենշտեյնին`2:1 հաշվով:
Մակեդոնացիների առաջատար Գորան Պանդևը խոսել է հանդիպման մասին.
«Պատրաստվում ենք այս հանդիպմանն այնպես, ինչպես մյուս խաղերին:
Կարծում եմ, որ պատրաստ ենք հանդիպմանը: Այս խաղն ամենակարևորն է մեր խմբում: Հայաստանի հավաքականում կան որակյալ խաղացողներ: Եթե մենք մեր խաղամակարդակին համապատասխան ֆուտբոլ ցուցադրենք, ապա հաջողության կհասնենք»,- ասել է Պանդևը:










