Երևանում տեսախցիկներ տեղադրելու ծրագիրը մեզ մոտ չի քննարկվել, բայց որ դրանք չեն կարող դառնալ քաղաքացուն որպես դրամապանակի վերաբերելու միջոց, հստակ է. ՔՊ խոսնակ

18:36 • 08.09.18



Tert.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանն անդրադառնում է Երևանում 2000 նոր տեսախցիկների տեղադրելու հնարավոր ծրագրին ու հարցին, թե արդյոք դա չի հակասում «սկոտչով» տեսախցիկները փակելով իշխանության եկած հեղափոխական թիմի հայտարարություններին:

-Պարո՛ն Կոստանյան, Ոստիկանությունը չի հերքել, ավելին՝ հայտնել է, որ Երևանում 2000-ից ավելի տեսախցիկներ դնելու ծրագիր է ուսումնասիրվում:  Հիշեցնեմ, որ սա զուտ ճՈ խնդիր չէ, այլ՝ հեղափոխական սիմվոլիկայի հարց, քանի որ ինչպես հայտնի է՝ Նիկոլ  Փաշինյանը և նրա քաղաքական թիմն իշխանության եկան տեսախցիկները «սկոտչով» փակելով:  Փաստորեն, ստացվում է՝ մի բան ասվում էր, մեկ բան՝ արվում:

-Վարչապետի կողմից հստակ հայտարարություն եղել է, որ տեսախցիկների նպատակը երբեք չպետք է լինի մարդկանց ֆինանսական տույժերի ենթարկելը, այլ դրանք պետք է լինեն կանխարգելիչ բնույթի: Իսկ նոր տեսախցիկների հայտարարությունը, որ եղել է Ոստիկանության կողմից, դեռևս ՔՊ-ում չի քննարկվել, ու այդ մասով հստակ դիրքորոշում չկա, բայց այն, որ կամերաներն ինքնանպատակ չեն ու չպետք է դառնան քաղաքացուն որպես դրամապանակի վերաբերելու միջոց, հստակ քաղաքական դիրքորոշում է:

-Բայց, մյուս կողմից, շատ բնակիչներ, հատկապես, կենտրոնում դժգոհում են, որ մոտոցիկլետիստները, վարորդները, հեղափոխությունից հետո սկսել են պարզապես՝ լկտի արագություններ զարգացնել հատկապես գիշերային ժամերին, այն դեպքում, երբ քաղաքը լեփ-լեցուն է բնակիչներով ու զբոսաշրջիկներով:

-Կարծում եմ՝ Ճանապարհային ոստիկանությունը դրանով զբաղվում է, իսկ եթե քաղաքացիները հստակ դեպքեր են արձանագրում, շատ ճիշտ կլինի, որ քաղաքացիները համագործակցեն ոստիկանության հետ՝ կոնկրետ դեպքերի առնչությամբ  դիմեն ոստիկանություն, որպեսզի այն դեպքերը, որոնք վրիպել են ոստիկանության աչքից, նույնպես համապատասխան հետևանքներ ունենան:

-Այս ընթացքում այլ նմանություններ են արձանագրվում նախկին գործելաոճի հետ: Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի «մեր դեմ խաղ չկա», սևերի ու սպիտակների մասով հայտարարությունները: Երբ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հարցին, ըստ էության, չպատասխանեց՝ ասելով, որ բնության մեջ շատ ավելի վառ գույներ կան և այլն: Այնուամենայնիվ, այդ արտահայտությունը ձեզ մոտ ներքին կուսակցական քննարկման առարկա չի՞ դարձել:

-Հստակ է, որ քաղաքական դաշտը բազմագույն է, բայց նաև հստակ է, որ քաղաքական դաշտում գոյություն ունեն երևացող և չերևացող ռևանշիստական ուժեր, որոնք դեմ են ժողովրդին, ժողովրդավարական արժեքներին ու իրենց բնույթով հակահեղափոխական են, ինչի մասին էլ Հայկ Մարությանը խոսել է ու դրա մասին պարզաբանում է տվել թե՛ «Ֆեյսբուքում», թե՛«Ազատության» եթերով այն մասին, թե ինչ նկատի ուներ այդ ձևակերպումն արտաբերելով:

-Այսինքն՝ այնպես չի չէ՞, որ բոլոր նրանք, ովքեր չեն ընտրում Մարությանին, սևեր ու հակահեղափոխականներ են, որովհետև ՔՊ-ական շրջանակներից նման կոչեր էլ են լինում,  որ ովքեր չեն ընտրի Հայկ Մարությանին, այսպես ձևակերպենք՝ անառակ են:

-Ոչ, ամենևին, քաղաքական դաշտում կան այլ ուժեր, ովքեր կանգնած են եղել հեղափոխության կողքին, ու իրենք էլ իրենց արժեքային համակարգով ժողովրդավարական են, բայց այդ ամենը հաշվի առնելով՝ քաղաքացիներն ընտրություն կատարելիս պետք է հիշեն, որ հեղափոխության առաջին գծում կանգնած են եղել «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները՝ թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, թե՛ այն քաղաքական գործիչները, ովքեր ընդգրկվել են մեր ավագանու ցուցակում:

-Արտաքին քաղաքական դաշտում, էլի կա կարծիք, որ գնում եք Հանրապետականների ճանապարհով, ինչը ֆիքսվեց դեռևս մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց առաջ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, երբ Հանրապետականներն ասացին, որ «եթե կողմ եք ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում մնալուն, մեզ ինչո՞ւ էիք, ուրեմն քննադատում»:

-Հեղափոխության ժամանակ, ի սկզբանե, քաղաքացիներն, ովքեր կանգնած են եղել հրապարակում, չեն ձևավորել արտաքին քաղաքականությունը փոխելու մանդատ, իսկ  ժամանակավոր  կառավարությունը, որն իր առաջ ունի կարևորագույն խնդիր՝ անցկացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, շարժվում է այն մանդատի շրջանակներում, որը մեզ տվել է ժողովուրդը: Ինչի չի մտնում որևէ արտաքին քաղաքական կոմպոնենտ:

-Նիկոլ Փաշինյանի նշանակումներում կան պաշտոնյաներ, որոնց մասին ավելի ու ավելի հաճախ է գրվում, որ նախկինում ունենալով հստակ արևմտամետ դիրքորոշում՝ ՌԴ իշխանությունների համար հաճելի չեն: Վարչապետի արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանի անունն էր նշվում, նա հրաժարական տվեց, շատերը կասկածելի են համարում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետագա պաշտոնավարումը նույն պատճառով: Վերջինս, ի դեպ, «Նոև կովչեգ» -ին տված հարցազրույցում, ըստ տարբեր գնահատականների, Հռոմից պապից շատ ավելի կաթոլիկ ռուսամետ հայտարարություններ է արել: Փաստորեն, դիրքորոշումների վերախմբագրում կա նաև այս հարցում:

-Այն մարդիկ, ում անունը տալիս եք, զբաղեցրել են, Արսենի դեպքում և պարոն Գրիգորյանի դեպքում՝ զբաղեցնում է, պետական պաշտոն և իրենք շարժվում են ՀՀ արտաքին քաղաքական գծի համաձայն: Ու այդ խոսակցություններն ամենևին չեն  համապատասխանում իրականությանը:

-Սահմանադրական փոփոխությունների հետ կապված ՝ հայտարարվեց, որ նախագիծ է մշակվում, ուղարկվելու է ԱԺ: Բայց վերջին շրջանում Հանրապետականները գրեթե ամեն օր ասում են, որ «ով ասաց, որ համաձայն  ենք», որ ԱԺ-ն լուծարելը ինքնանպատակ չէ և այլն: Արդյո՞ք կա վերլուծություն, որ Հանրապետականը և ոչ միայն, մյուս ուժերը նույնպես, չգնան ԱԺ-ի ինքնալուծարմանը: Եվ, առհասարակ, այդ փաթեթի մշակումն ի՞նչ փուլում է, մշակվո՞ւմ է, չի՞ մշակվում…

-Նախագծի մշակմամբ զբաղվում է 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակը, և դրա մշակումը բխում է հեղափոխության և հետհեղափոխական շրջանի տրամաբանությունից ու նման նախագիծ բերելն ամբողջությամբ տեղավորվում է այն մանդատի մեջ, որը ժամանակավոր կառավարությանը տվել է ՀՀ քաղաքացին: Եթե կան քաղաքական ուժեր, որոնք ևս մեկ անգամ հրաժարվում են հաշվի նստել  ՀՀ քաղաքացու հետ, նման վերաբերմունքը կարող է առաջացնել լրջագույն հակազդեցություն հենց նույն քաղաքացիների կողմից:

-Բայց կա՞ գործողությունների «բ» ծրագիր, թե ինչ է արվելու այդ դեպքում, որովհետև այդ սցենարը շատ հավանական է:

-Դա ոչ թե մեր քաղաքական ուժի գործողությունների ծրագիրն է, այլ, նման գործողություններին հակազդեցությունը կլինի ժողովրդի կողմից, որովհետև նույն «Հանրապետական» ֆրակցիան ու ԱԺ-ն հաստատել են կառավարության ծրագիրը, որտեղ եղել է դրույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու վերաբերյալ, ինչին ԱԺ մեծամասնությունը կողմ է քվեարկել: Իսկ այդքանից հետո նման քաղաքական դիրքորոշում, եթե կգտնվեն ուժեր, որ կունենան, կփորձեն խաղ խաղալ քաղաքացիների հետ, ապա քաղաքացիների կողմից կարժանանան համապատասխան վերաբերմունքի:

-Ենթադրվում է, որ այս ընթացքում ՔՊ-ին անդամագրվելու բազմաթիվ դիմումներ են եղել: Կուսակցությունից հայտնել էին, որ շատ ընտրովի է լինելու, որպեսզի շարքերում չհայտնվեն պատեհապաշտներ, կարո՞ղ եք ասել՝ քանի դիմում է եղել, քանի մարդ է անդամագրվել:

-Մենք շուրջ 180 դիմում ենք ընդունել, և կա նաև 5100 դիմում, որոնք դեռևս չեն քննարկվել կուսակցության վարչությունում, իսկ կուսակցության վարչությունը մարդկանց կուսակցություն ընդունելու  լիազոր մարմինն է: Ու այս պրոցեսին շատ բծախնդրորեն ենք մոտեցել, որպեսզի այն արժեքները, այն ներքին ժողովրդավարությունը, որը  դավանել է ու շարունակում է դավանել ՔՊ-ն, վստահ լինենք, որ պահպանվելու է և ընդունվում է կուսակցության նոր անդամների կողմից:

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

21:21 • 20/09

Էդ Շիրանը համերգով հանդես կգա Մոսկվայում

21:15 • 20/09

«Ինտերի» գլխավոր մարզիչ. Հպարտ եմ, որ հանդես ենք գալիս Չեմպիոնների լիգայում

21:12 • 20/09

Ամեն ինչ անցողիկ է, պարո՛ն վարչապետ, սա էլ  կանցնի, բայց մենք պարտավոր ենք ապրել և գործել համերաշխության մթնոլորտում. Շարմազանով

20:59 • 20/09

Ինձ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտելուց հետո կհրավիրեմ բանակցություններ. Ն. Փաշինյան

20:51 • 20/09

Մեծ Բրիտանիայում տաքսու բարձր վարձավճարից դժգոհ ուղևորը դուրս է թռել մեքենայից ու մահացել

20:34 • 20/09

Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում. ՀՀ նախագահ

20:32 • 20/09

Չէի ցանկանում վիրավորել կանանց իմ խոսքերով. Էմրե Ջան

20:19 • 20/09

Պաստորե. ՊՍԺ-ն լավագույն ակումբն է, որտեղ խաղացել եմ

20:19 • 20/09

Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը կօգնի Սիրիայում զատել իրարից չափավոր ընդդիմադիրներին ու ծայրահեղականներին․ Զախարովա

20:17 • 20/09

Խորհրդարանի գործունեության արդյունավետության և լեգիտիմության աղբյուրը ժողովրդի կամքն է, խորհրդարանը պետք է արտահայտի նրա տրամադրություններն ու երազանքները. վարչապետ

20:12 • 20/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով

20:07 • 20/09

Եթե որևէ երկրում կա այնպիսի իրավիճակ, երբ խորհրդարանի լուծարմամբ պետք է կարգավորվի երկրի կյանքը, ուրեմն խորհրդարանը լուծարվում է. Տիգրան Թորոսյան

20:03 • 20/09

ԱԺ-ի առաքելությունը բարիք արարելն է մեր պետության հզորացման համար. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը

19:57 • 20/09

Գիտնականներն Իսպանիայում ջրիմուռներ են հայտնաբերել, որոնք ունակ են ապրելու նաև Մարսում

19:55 • 20/09

Ովքեր ասֆալտին փռում և փռվում են, թող իրենք մտածեն, ես նման խնդիր չունեմ, շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ շրջել. Միհրան Պողոսյան

19:50 • 20/09

«Արցախ»-«Շիրակ». Գլխավոր մարզիչների հետխաղյա մեկնաբանությունները (տեսանյութ)

19:47 • 20/09

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

19:41 • 20/09

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին ամփոփվել են քննարկումները ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ առևտրին առչնվող գլուխների շուրջ

19:39 • 20/09

Մենք իրավունք չունենք բաժանարար գծեր գծել մեր և մեր միջև. Արա Բաբլոյան

19:33 • 20/09

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին

19:32 • 20/09

Տեղում կարող էիք ստուգել և հեռանալ առանց ավելորդ նեղություն պատճառելու. Yerevan.Today կայքի խմբագիրն արձագանել է ՔԿ-ին

19:27 • 20/09

Daily Mail-ը «Զվարթնոց» օդանավակայանը համեմատել է տիեզերական քաղաքի հետ՝ կոչ անելով վերականգնել պատմական տեսքը

19:25 • 20/09

Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը (լուսանկարներ)

19:14 • 20/09

Հարցաքննվել է Տարոն Մարգարյանը, ընդունել է որոշակի խախտումներ, վերականգնման ենթակա է մոտ 1 մլրդ 820 մլն դրամ. ԱԱԾ տնօրեն

19:10 • 20/09

ՔԿ նախագահի տեղակալը Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակության հետ քննարկել է ընտանեկան բռնության դեպքերին առնչվող հարցեր

19:00 • 20/09

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ

18:56 • 20/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

18:50 • 20/09

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ-ին կոչ է արել սկսել Լոս-Անջելես-Երևան ուղիղ չվերթների գործարկումը

18:49 • 20/09

Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն՝ ուսումնասիրելու Երևանի ավագանու ընտրություններում խախտումների մասին ահազանգերը. ԿԸՀ

18:47 • 20/09

Շոշ գյուղում տեղի ունեցած միջադեպը անվերապահորեն կհետաքննվի, թույլ չենք տա՝ հարցը քաղաքականացվի. Դավիթ Բաբայան

18:40 • 20/09

Հայաստանի Գավաթ. «Լոռին» դրամատիկ խաղում հաղթեց «Յունիոր Սևանին» (տեսանյութ)

18:38 • 20/09

ՊՆ զինվորական հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից  (տեսանյութ)

18:32 • 20/09

Թուրքիան ստանձնել է մի պատասխանատվություն, որը կարող է սպառնալիք դառնալ հենց իր համար․ թուրք լրագրող

18:23 • 20/09

Հայաստանի Գավաթ. «Արարատ-Արմենիան« ջախջախիչ հաղթանակ տոնեց, «Արցախը» ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ (տեսանյութ)

18:15 • 20/09

Գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 66.8մլն դրամի չափով սերմացուների փչացման, 15.6մլն դրամի չափով՝ պակասորդներ են հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ

18:00 • 20/09

Ջրային կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը քննարկել է Սևանից հավելյալ ջրառի, ջրամբարների անվտանգության հարցեր

17:59 • 20/09

WADA-ն վերականգնել է Ռուսական հակադոպինգային գործակալության կարգավիճակը

17:55 • 20/09

Նրանք խորամանկ են ու այս ամենը վաղուց էին ծրագրել. հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերի բարեկամների հարցազրույցը Московский Комсомолец-ին

17:54 • 20/09

Վարչապետն ընդունել է ամերիկահայ անվանի բժիշկ Էրիկ Էսրաիլյանին և ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքին

17:50 • 20/09

Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը. Լրագրողական կազմակերպությունները՝ Yerevan.today-ում խուզարկության մասին

17:46 • 20/09

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

17:39 • 20/09

Երևանի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում երթևեկության փոփոխություն կլինի

17:30 • 20/09

Հայաստանում օրենսդրորեն կարգելվի և՛ տեղական, և՛ միջազգային բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը. Սամվել Ֆարմանյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծը

17:28 • 20/09

Դեսպան Մանվել Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարարի հետ

17:25 • 20/09

Թուրքիայում ազգայնականները հարձակվել են իրենց առաջնորդին «հայ» անվանած պաշտոնյայի վրա

17:23 • 20/09

Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

17:21 • 20/09

Քանի հանդիպում բաց կթողնի Ռոնալդուն. ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել

17:21 • 20/09

Հրազդանի քաղաքապետարանում ստուգումներն անցկացվում են Սասուն Միքայելյանի ուղղորդմամբ, բայց որևէ մտավախություն չունեմ. Արամ Դանիելյան

17:21 • 20/09

Թրամփը ՕՊԵԿ-ից պահանջել է անհապաղ նվազեցնել նավթի գները

17:19 • 20/09

Մենք հավատում ենք, որ մեր և ՀՀ-ի հարաբերությունների հիմքն ամուր է․ Պյոտր Սվիտալսկի

17:09 • 20/09

Թրամփը հոթդոգ է բաժանել «Ֆլորենս» փոթորկից տուժածներին (լուսանկարներ)

17:09 • 20/09

Արցախի զինկոմիսարը հրաժարականի դիմում է գրելու՝ իր որդու կողմից էքսկավատորի վարորդին ծեծելու միջադեպի պատճառով

17:05 • 20/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը Հայաստանի վարչապետին խնդրում է ներողամիտ լինել և որդուն վերադարձնել ընտանիքին

17:04 • 20/09

Գորիսում՝ իր բնակարանում, փրկարարները հայտնաբերել են բնակչի դին

17:01 • 20/09

Փնտրվում է համակարգչային խանութից գողություն կատարած անձը. տեսանյութ

16:59 • 20/09

Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին համապատասխանում է Ռուսաստանի շահերին. Վրաստանի վարչապետ

16:59 • 20/09

Դժգոհ եմ ԵՄ-ի տրամադրած միջոցների օգտագործման տեմպից, ռեֆորմների ծավալը, տեմպը դեռ հեռու են ցանկալիից. Արմեն Աշոտյան

16:56 • 20/09

Սփյուռքի նախարարը պաշտոնական այցի ընթացքում կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

16:55 • 20/09

Մենք հույս ունենք, որ հայ ժողովուրդը կիմանա ամբողջ ճշմարտությունը 2008 թվականի մարտի իրադարձությունների հետ կապված․ Պյոտր Սվիտալսկի

16:54 • 20/09

Սրանք ի՞նչ մասնագետներ են, որ եկել են, հարցեր են քննարկում, թյուրիմացություն են. առողջապահության նախարարի հայրը վիրավորել է գիտնականներին. փորձագետ

16:52 • 20/09

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

16:51 • 20/09

Սեպտեմբերի 19-20-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 48 դեպք

16:49 • 20/09

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ֆրանկոֆոն ավանին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

16:48 • 20/09

Վ. Սարգսյանի անվան զորամասում անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն

16:46 • 20/09

Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի իշխանությունների օրակարգում չեն և չեն էլ լինելու. թուրք պաշտոնյա

16:46 • 20/09

Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

16:44 • 20/09

Կոտայքի մարզում յուրացման, վատնման ու պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:43 • 20/09

Գերմանիայում շատացել են լրագրողների դեմ հարձակումները

16:39 • 20/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:39 • 20/09

Սարդոստայնի հաստ շերտն ամբողջովին պատել է հունական կղզու լողափը (լուսանկարեր, տեսանյութ)

16:38 • 20/09

Մանվել Գրիգորյանի որդուն պատկանող ընկերությունը որպես պետության վնասի մասնակի փոխհատուցում վճարել է 16.400.000 ՀՀ դրամ. ՔԿ

16:36 • 20/09

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա 

15:25 • 20/09

ՀՀ գլխավոր դատախազն ԱՊՀ երկրների գործընկերներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ-ի փորձը. Ա. Դավթյանը պարգևատրվել է մեդալով

15:20 • 20/09

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը և ակադեմիկոս Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

15:17 • 20/09

Լոռու մարզում 26-ամյա երիտասարդ է սպանվել, կան վիրավորներ. ոստիկանություն

15:09 • 20/09

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է կարատեի Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած մարզիկներին

15:07 • 20/09

ՀՀ-ի և Արցախի ԱԺ նախագահները քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր

15:05 • 20/09

Խնդիրը ոչ թե լուսանկարվելն է, այլ ցույց տալը, որ նոր Հայաստանում հանրային գործիչների ու քաղաքացիների մեջ դիստանցիա չկա. Լ. Մակունցը՝ «սելֆիի ժամի» մասին

15:02 • 20/09

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 52.000 եվրո վճարել «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով

14:39 • 20/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանա Բրանսոնը կարող է ԱՄՆ-ին արտահանձնվել հոկտեմբերի 12-ին․ թուրք պատգամավոր

14:36 • 20/09

«Իրենց դուռն է, ուզում են՝ խփում են». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների կառավարություն ներխուժելու փորձերի մասին

14:33 • 20/09

Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև

14:31 • 20/09

«Վանը դարձրին Հայաստան». թուրք ազգայնականները դժգոհել են Վանում հայ զբոսաշրջիկների առատությունից

14:24 • 20/09

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է Վարդգես Գասպարիին 4.000 եվրո վճարել Մարտի 1-ի հետ կապված գործով

14:12 • 20/09

Կիրկորովն ու Բասկովը ներողություն են խնդրել Ibiza սկանդալային տեսահոլովակի համար (տեսանյութ)

14:09 • 20/09

Իսպանիայի հավաքականից հրավեր ստանալու նպատակ ունեմ. Մարիանո Դիաս

14:08 • 20/09

Սահմանին միջադեպի առիթով ՀԱՊԿ-ից արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրակացնում. ՀՀ ԱԳ նախարար

13:59 • 20/09

Սինձո Աբեն վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ՝ դառնալով այդ պաշտոնում ամենաերկար կառավարած ղեկավարը

13:53 • 20/09

Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության համար ամենաշատ եթերային ժամանակ է գնել ԲՀԿ-ն, ամենաքիչը՝ 0, «Երևանցիներ»-ն ու «Հայք»-ը (Հայկազուններ)

13:44 • 20/09

Ներկայումս չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ Փաշինյան-Թրամփ հանդիպում տեղի կունենա. Զոհրաբ Մնացականյան

13:42 • 20/09

Հրմշտոց՝ Կառավարության դիմաց. վարչապետը հանդիպեց արծվաշենցիների հետ (տեսանյութ)

13:39 • 20/09

Ես չեմ մասնակցի Հ1-ի բանավեճին, որն ուղիղ հեռարձակմամբ չէ. Հ. Մարությանին հրավիրում եմ բանավեճի ուղիղ եթերում իր օրակարգով. Նաիրա Զոհրաբյան

13:36 • 20/09

Որոշ քաղաքական ուժեր Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում. Դիանա Գասպարյան

13:35 • 20/09

Բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն դասախոսություններ կկարդա Հարվարդի համալսարանում

13:34 • 20/09

Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև. Վահե Հովհաննիսյան

13:32 • 20/09

«Վորսկլայի» դեմ խաղալու են 11 լավագույնները. Ունաի Էմերի

13:32 • 20/09

Հայաստանի կողմից սահմանային իրավիճակի հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ

13:30 • 20/09

Կայացել է Ռոնալդուի գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը

13:30 • 20/09

«Սպայկան» և «Արմսանպրոդակտը» 133 մլն-ի փոխարեն կներդնեն 88 մլն դրամ. կառավարությունը հաստատեց որոշումը

13:28 • 20/09

Բարևե՛ք լուրեր գրողին, «ֆեյք» տեղեկություն է. Արայիկ Հարությունյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին