Մեկ օրում շուրջ 80 փախստական է Լիբանանաից վերադարձել Սիրիա
Վերջին մեկ օրում շուրջ 80 մարդ է վերադարձել Սիրիա Լիբանանից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Փախստականների ընդունման և տեղաբաշխման ռուսական կենտրոնի տեղեկագրում, որը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում:
«Վերջին մեկ օրում Լիբանանից «Ջեյդեթ Յաբուս» և «Էլ-Դաբուսիա» անցակետերով 77 փախստական է վերադարձել Սիրիա (23 կին, 34 երեխա)», - ասվում է տեղեկագրում: Նշվում է նաև, որ մշտական բնակության վայրեր երկրի ներսում մեկ օրում վերադարձել է 336 մարդ:
Հաղորդվում է նաև, որ Ահմատ Քադիրովի անվան հիմնադրամը բարեգործական ակցիա է իրականացրել որի շրջանակներում բնակավայրերից մեկում մանկական հագուսի 1000 հավաքածու և 500 դպրոցական պայուսակ և պարագաներ են բաժանվել:
Ինժեներները շարունակում են ականազերծման աշխատանքներ իրականացնել տեղանքում: Հոմս նահանգի մի շարք բնակավայրերում մեկ օրում 3 հեկտար տարածք է ականազերծվել:










