Աբխազիայում սեպտեմբերի 12-ը սգո օր է հայտարարվել վարչապետի մահվան կապակցությամբ

19:57 • 09.09.18

Աբխազիայում սեպտեմբերի 12-ը սգո օր է հայտարարվել՝ պայմանավորված հանրապետության վարչապետ Գենադի Գագուլիայի մահվան հանգամանքով:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, նման որոշում է կայացվել վարչապետի հուղարկավորության կազմակերպման հարցերով պետական հանձնաժողովի նիստում, որն անցկացվել է հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբայի նախագահությամբ:

Պետական հանձնաժողովը տեղեկացնում նաև, որ Գագուլիայի հուղարկավորությունը կանցկացվի այդ նույն օրը՝ սեպտեմբերի 12-ին: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Գուդաուտա քաղաքի մշակույթի տանը: Վարչապետին կհուղարկավորեն հայրենի Լիխնի գյուղում:

Հիշեցնենք, որ Աբխազիայի վարչապետը զոհվել է ավտովթարի հետևանքով, որի մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան: