Մոուրինյուն չի համապատասխանում Մանչեսթեր Յունայթեդին. Էրիկ Կանտոնա

11:35 • 09.09.18

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան կարծում է, որ Ժոզե Մոուրինյուն «կարմիր սատանաների» համար համապատասխան մարզիչ չէ.

 

«Մրցաշրջանի մեկնարկը «Մանչեսթեր Յունայթեդի» համար լավ չդասավորվեց, սակայն սա դեռ սկիզբն է: Վաղ է ինչ-որ կանխատեսումներ անելու համար: «Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի ակումբ է, որը միշտ էլ առանձնահատուկ է լինելու:

 

Համոզված եմ՝ հաղթանակներն առջևում են: Չեմ ասի, թե այժմ թիմը շատ լավ է խաղում: Մարզչի նախընտրած խաղաոճը չի ուրախացնում երկրպագուներին: Այդ խաղաոճում չկա հետաքրքրություն, ստեղծարարություն:

 

Ինձ դուր է գալիս Մոուրինյուն: Նա ուժեղ անհատականություն և լավ մարզիչ է, սակայն «Մանչեսթեր Յունայթեդին» չի համապատասխանում: Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդին» Խոսեպ Գվարդիոլան է հարկավոր: Նա հրաշքներ է գործում իր ներկայիս թիմի հետ, որի անունը չեմ ցանկանում տալ»,- Կանտոնայի խոսքը մեջբերել է «Daily Mail»-ը: