Ամիր Խանը նոկդաունի ենթարկվեց, բայց հաղթեց Սամուել Վարգասին (տեսանյութ)

11:59 • 09.09.18

Բիրմինգեմում (Մեծ Բրիտանիա) կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր իրադարձությունն առաջին կիսաթեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ամիր Խանի և Սամուել Վարգասի մենամարտն էր:

 

Մենամարտի ընթացքում բռնցքամարտիկները միմյանց նոկդաունի ենթարկեցին, սակայն ընդհանուր առմամբ առավելությունը բրիտանացի մարզիկի կողմն էր:

 

12 ռաունդի արդյունքում մրցավարական որոշմամբ հաղթեց Ամիր Խանը, արձանագրվեց 119:110, 118:110, 119:108 հաշիվը:

 

Ամիր Խանի համար այս մենամարտը երկրորդն էր երկու տարվա դադարից հետո: 2016 թվականի մայիսին նոկաուտով մեքսիկացի Սաուլ Ալվարեսին պարտվելուց հետո Խանը ռինգ դուրս չէր եկել մինչև այս տարվա ապրիլ, երբ հաղթեց կանադացի Ֆիլ լո Գրեկոյին: