Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական անձնակազմը
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կայանալու է Ազգերի լիգայի երկրորդ տուրի՝ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Խաղը կկայանա Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպումը սպասարկելու են ավստրիացի մրցավարները: Գլխավոր մրցավար է նշանակվել 35-ամյա Մանուել Շյուտենգրուբերը:
Նրան օգնելու են Ռոլանդ Բրանդները և Ռոլանդ Ռիդելը: Չորրորդ պաշտոնյան Մարկուս Գուտչին է, իսկ դարպասների հետևում կաշխատեն Ռենե Այսները և Դիտեր Մուկենհամերը:










