WTA. Օսական արժանի էր հաղթանակի, Ուիլյամսը մեր հպարտությունն է

14:53 • 09.09.18

Կանանց թենիսի միջազգային ասոցիացիան (WTA) US Open-ի եզրափակիչ՝ Սերենա Ուիլյամս-Նաոմի Օսակա հանդիպման ընթացքում տեղի ունեցած սկանդալային միջադեպերի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է արել.

 

«Նաոմիին և Սերենային շնորհավորում ենք US Open-ի հոբելյանական՝ 50-րդ եզրափակիչ դուրս գալու համար: Նաոմիին շնորհավորում ենք «Մեծ սաղավարտի» մրցաշարերում առաջին տիտղոսը նվաճելու կապակցությամբ: 


Երկուսն էլ այս մրցաշարի ընթացքում հիանալի թենիս ցուցադրեցին: Հանդիպման ընթացքում տեղի ունեցան միջադեպեր, որոնք պետք է վերլուծել: Այսօր պետք է արժանին մատուցել երկու հիանալի թենիսիստուհու, ովքեր առանձնանում են իրենց ազնվությամբ:

 

Նաոմին արժանի էր հաղթանակի, իսկ Սերենան միշտ խաղում է արժանապատվությամբ և համարվում է մեր հպարտությունը»,- ասվում է WTA-ի տարածած հաղորդագրության մեջ: