Փաշինյանին իզուր է թվում, որ ՌԴ-ն հաշվի է առնելու, որ ինքն ունի ժողովրդի աջակցությունը, նա 1 հոգի է, մեկին հեշտ է իր դաշտ տանելը. Ա. Բաղդասարյան
Tert.am-ի հետ զրույցում ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն անդրադարձել է հարցին, թե ընտրակաշառքը խստացնելու նախագծով հնարավո՞ր է արդյոք ազատ, արդար ընտրություններ անցկացնել, ինչպես նաև ի՞նչ սպասումներ ունեն ՌԴ իշխանությունները ՀՀ-ից և ի՞նչ դեր կարող է ունենալ առաջիկա քաղաքական գործընթացներում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
-Պարո՛ն Բաղդասարյան, շատ է խոսվում այն մասին, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը դառնալու է ՀՀ քաղաքական նոր իշխանության համար կարևոր քննություն: Հիմա ՀՀ նոր կառավարությունը քրեականացնում է կաշառք տալն ու վերցնելը, ինչը, կարծեք, լավ ազդակ է, բայց, մյուս կողմից, հին դերակատարներով նոր ընտրությունների անցկացումը կասկածի տակ չի՞ դնում ազատ ընտրությունների հեռանկարը:
-Իսկ ո ՞վ ասաց, որ արտահերթ ընտրություններին քաղաքական ուժերը, նույն հանրապետականները հանգիստ համաձայնելու են: Որտեղի ՞ց եք վերցրել, որ մինչ այդ (կառավարության ծրագրով նախանշված՝ 2019-ի գարնանն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը) դեպքեր չեն լինի և ԱԺ-ում կքվեարկեն խորհրդարանի ինքնալուծարման կամ արտահերթ ընտրությունների օգտին: Այս խնդիրն արդեն համարում եք լուծվա ՞ծ: Եվ երբ ասում եք՝ կառավարության ծրագրով կա, ապա ասեմ, որ դա օրենք չէ, և որևէ պարտավորվածություն չի առաջացնում, եթե Սահմանադրությանը չի համապատասխանում: Կրկնում եմ՝ դեռ պետք է լինի ՍԴ որոշում՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ինչ վերաբերում է ինքնալուծարմանը՝ այդ մեխանիզմները դեռ հայտնի չեն, հայտարարվեց, որ հանրաքվեով փոփոխություններ կարվեն, Սահմանադրության մեջ կնախատեսվի ԱԺ-ի ինքնալուծարում, որը հարցականի տակ է: Ինձ համար համար 1 քննությունը սա է, և ինձ համար նոր իշխանությունները կլինեն հեղափոխական, հնից տարբերվող միայն մեկ դեպքում: Եթե իրավական պետության հիմքը՝ Սահմանադրությունը, երբևէ ընդունվի առանց կեղծիքների և կարված չլինի իշխանության վրայով: Եթե իրավական պետության հիմքն ապօրինի, «գենսեկական Սահմանադրությունն» է, ապա այդ Սահմանադրության շրջանակում ցանկացած խաղ չի նպաստելու իրավական պետության կերտմանը: Կարող եմ մի օրինակ բերել. 1991 թ. Գերագույն խորհրդի ընտրությունները ՀՀ-ում երբևէ անցկացված ամենաիդեալական ընտրություններն էին, բայց, պարզվեց, որ դրանք բավարար չէին նորմալ պետություն կերտելու համար: Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 91թ. ընտրությունը իդեալական էր, բայց դա բավարար չէր, որովհետև պետական կառավարման համակարգը, որն ամրագրված է Սահմանադրությամբ, նախատեսում էր ավտորիտար ռեժիմ: Մենք ուզում ենք ընտրել «լավ ավտորիտար» ռեժիմի «գենսեկ»: Սա՛ է ողջ պետական մտածողությունը, որն արմատացած է քաղաքական վերնախավի, լրագրողների, պատգամավորների, չգիտեմ… ազգային և ոչ ազգային գործիչների շրջանում: Հենց այս պարզ աքսիոման, ինչպես մաթեմատիկայում ու ֆիզիկայում, ընդունեցինք, կլինի այդ պետությունը, եթե չենք ընդունում՝ մնացած բոլոր փոփոխությունները ժամանակավրեպ են, իրավիճակային լուծումներ են և դրանց արդյունքում՝ մի քանի տարի հետո կունենանք այն, ինչ ունեցանք 95-ին, երբ ունեինք մաքուր ընտրված ԳԽ, բայց 95-ին կեղծվեցին թե՛ ընտրությունները, թե՛ Սահմանադրությունը: Եվ առ այսօր կեղծվել են: Այսօր Նիկոլ Փաշինյանն ունի եզակի շանս՝ այդ արատավոր պրակտիկան դադարեցնելու: Դրա համար միայն մեկ տարբերակ կա՝ նոր Սահմանադրության ընդունում: Ըստ որում, անմիջապես անցումային դրույթներում պետք է նախատեսել և՛ արտահերթ ընտրություններ, և՛ ԱԺ ընտրություններ: Պետք չէ հեծանիվ հորինել: Եվ, իհարկե, պետք է սկսել դատական համակարգից՝ հիմքից և համակարգային: Այս երկուսը եթե չի արվում՝ մնացած ամեն ինչը պետություն կառուցել չէ և հետաքրքիր չէ:
-Այդուհանդերձ, եթե լինեն արտահերթ ընտրություններ՝ դրանք լինելո ՞ւ են արդար, և արդյոք համակարգի ընտրակեղծարարները չե ՞ն փորձելու կեղծիքներ անել իներցիայի ուժով, մանավանդ, որ կա կարծիք, թե Հայաստանում ընտրակաշառք բաժանելու պահանջարկն է նաև ծնում առաջարկ:
-Քանի դեռ դատական համակարգն այս վիճակում է, ընտրությունն արդար չի լինելու: Ի վերջո, դատարանն է որոշելու՝ կաշառք եղել է, թե ոչ: Եթե դատարանները ենթարկվեն այդ ուժերին, և դա միայն «Հանրապետականը» չէ, որովհետև կաշառք բաժանել են բոլորը՝ «Օրինաց երկիրը», «Բարգավաճը», «Դաշնակցությունը», եթե մնացին այնպես, ինչպես կան, ինչքան ուզում է քրեականացնեն, դատարանը, որը որոշում կայացնողն է, կկայացնի այն որոշումը, որն իրեն կթելադրեն իր տերերը:
-Փաշինյանն ինքն ասում էր, որ պետք է վերջ դնել «հեռախոսային արդարադատությանը»:
-Ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը բոլորին կարող է համոզել, որ դատական համակարգի պրոբլեմն այդ զանգե ՞րն էին.. Եթե այդպես է, ուրեմն ընդհանրապես պետությունից բան չենք հասկանում: Առնվազն աբսուրդ է, որ չի ընկալվում, թե դատական համակարգն այդպես էր գործում, քանի որ ողջ օրենսդրական համակարգը նախատեսված էր այն բանի համար, որ դատական ողջ համակարգը ենթարկվի գործադիր իշխանությանը: Եվ եթե հիմա դատարանը Ռոբերտ Քոչարյանին արդարացնում է, դա նշանակում է, որ դատարանն արդա ՞ր է աշխատում: Ոչ, հենց դա ցույց է տալիս, որ արդար չի աշխատում՝ զանգո ՞վ, թե առանց զանգի: Եթե զանգ են տալիս, մեկի ասածն են անում, եթե զանգ չեն տալիս՝ մեկ ուրիշի: Հիմա այս պարզ հակասությունն արդյո ՞ք չի հուշում, որ զանգ տալ-չտալը որևէ էական նշանակություն չունի: Այս պարզ տրամաբանությունը մենք անընդհատ շրջանցում ենք և ուզում ենք խոսել էմոցիոնալ դաշտում: Իսկ հետո հնարավոր է՝ կանգնենք փաստի առաջ, երբ հանկարծ պարզվի, որ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու, որովհետև ՍԴ-ն կասի, որ դա սահմանադրական չէ: Բա այս գորդյան հանգույցը ո ՞նց է լուծվելու:
-Հետևաբար, ի ՞նչ անել:
-Հետևաբար, ես ոչինչ չեմ բացառում. ո՛չ հանրապետականների ռևանշը, ո՛չ այն, թե Մոսկվայից ինչ հրահանգներ կգան Նիկոլ Փաշինյանի 4-րդ կամ 5-րդ անգամ կանչվելուց հետո: Մեր ղեկավարները Մոսկվա չեն գնում հանդիպման, և հիմա էլ Նիկոլ Փաշինյանը հանդիպման չի գնում, գնում է Պուտինի կանչով: Հետևաբար, ինչ իրավիճակ էլ քննարկեք, չենք կարող Մոսկվայի գործոնը հաշվի չառնել, քանի դեռ այսպիսի երկիր ենք:
-Փաշինյանն ընդգծում է՝ նոր իրավիճակ է, հարաբերությունները նախկինը չեն, կան վերլուծություններ, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը ինքնիշխանության կամ հայակենտրոնության տարրեր է պարունակում: Հետևաբար, չե ՞ն լինելու փոփոխություններ:
-Իհարկե, որոշակի փոփոխություններ առաջին փուլում կլինեն, որովհետև առաջին փուլում իշխանությունն ավելի շատ կախած է ժողովրդից ու ժողովրդի առաջ ստանձնած պարտավորություններից, քան Մոսկվայից: Նման իրավիճակ էր ստեղծված նաև 90-91թթ., երբ ծանրության կշեռքը ժողովրդի կողմն էր, բայց 2 տարվա մեջ ամբողջությամբ կշեռքը թեքվեց դեպի Մոսկվայի թելադրանք: Եվ երեք ամսում 3 անգամ Մոսկվա գնալը ու հավատարմություն հայտարարելը սրա սկիզբն է: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լավրովը պետք է նոր իրավիճակին ադապտացվի, ապա հարց՝ Լավրովն ինչի ՞ն պետք է սովորի: Լավրովը դիմացինին հաշվի է առնում միայն այն ժամանակ, երբ տեսնում է, որ դիմացինն ի վիճակի է ինքնուրույն քայլերի: Իսկ մենք ուզո ՞ւմ ենք ինքնուրույն քայլեր անել: Մտածում են՝ հենց Երևանն ինքնուրույն քայլ արեց՝ Մոսկվան Հայաստանի վրա ատոմային ռումբ կգցի կամ Թուրքիային կդրդի գրավել Հայաստանը: Ուզում եմ ասել, որ այդ վախի սինդրոմով առաջնորդվող քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի բերելու:
Ինքնուրույն քաղաքական քայլեր են պետք: Ռուսները մի խոսք ունեն՝ «Իսկ Դուք պատրա ՞ստ եք մահանալ Նարվայի համար»: Սա այն դիլեման է, որը պետք է լուծել քաղաքականության մեջ: Մեզ թվում է, որ Նարվայի համար կա´մ պետք է մեռնել, կա´մ ստրկանալ: Չէ, լրիվ ուրիշ ճանապարհներ կան, և աշխարհի շատ երկրներ այդ ճանապարհն են ընտրել: Մասնավորապես, մեր հարևան Ադրբեջանը: Չեմ ուզում շատ խորանալ, բայց պետք է ինքնիշխան, ինքնուրույն Հայաստան կերտել, ոչ թե մեկ հոգուց կախված պետություն: Եթե պետությունը մեկ հոգուց է կախված, ուզում է Նիկոլ Փաշինյանը լինի, ուզում է՝ Փոքր Մհերը, կենթարկվի ուժեղին: Իսկ Ռուսաստանն ուժեղ է: Իսկ եթե կա իշխանության տարաբաժանում, իշխանությունը մեկ հոգի չէ, մեկ հոգու խեղճացնելով՝ չեն կարող ամբողջ երկիրը խեղճացնել: Այդ ժամանակ չեն խեղճացնի, այդ ժամանակ հաշվի կառնեն մեզ: Իսկ հիմա նույն նախկին վիճակն է, երբ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին աքցանի մեջ էին վերցնում և ամբողջ Հայաստանը խեղճացնում: Հիմա հերթը Փաշինյանինն է: Եթե նա կարծում է, որ Ռուսաստանը հաշվի է առնելու, որ ժողովրդի կողմից աջակցություն ունի, ապա սխալվում է: Ոչ, Ռուսաստանը գործիքներ կկիրառի, որպեսզի իրեն տանի իր դաշտը: Ինքը մեկ հոգի է, մեկ հոգուն տանելը շատ հեշտ է. շանտաժ, ահաբեկչություն, «Հոկտեմբերի 27, ամեն ինչ… «Մարտի 1»:
Հայաստանում հավասարակշռված իշխանություն չկա, և պատճառը Սահմանադրությունն է: Եվ եթե որևէ պետական գործիչ չի հասկանում, որ պետք է Սահմանադրությունից սկսել, այլ մտածում է՝ «Ռոբերտ բռնեմ, բաց թողնեմ և այլն», նա ինձ համար պետություն կառուցող չէ:
-Այնուամենանիվ, ի՞նչ է ուզում ռուսական կողմը ՀՀ քաղաքական իշխանություններից:
-«Հայաստանն առաց հայերի» արտահայտության պատճառը շատերի տպավորությամբ այն է, որ հայերին չեն սիրում: Մինչդեռ, Հայաստանը ՌԴ-ի համար ստրատեգիական նշանակության հողամաս է՝ ֆորպոստ, ռազմաբազա: Ռուսները հազար անգամ ասում են, հայերիս թվում է, թե նրանք կատակ են անում: Նրանք քաղաքականություն են իրականացնում: Դրա համար պետություն են՝ կայսրություն, հարյուրավոր տարիներ: Մենք հարյուրամյակների մասին մտածող պետական այրեր չունենք: Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանից սպասելիքները չարադարանան, կարող է գնա իշխանափոխության, «Հոկտեմբերի 27»-ն էլ՝ ձեզ օրինակ: Կբավարարի ՞, կպահի՝ ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանին էր պահում որպես Սերժ Սարգսյանին հակակշիռ: Ջահելները, որոնք «բլոտ» խաղալու արանքում պետություն պիտի կառավարեն, պետք է հասարակությանը ցույց տան, որ ժողովրդի պոտենցիալով են կառավարվում, ոչ թե կուսակցական սկզբունքով:
-Ռոբերտ Քոչարյանի գործոնը:
-Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի ակնկալիքները մեծ կլինեն: Հիմա ՔՊ կա, լիքը այլ կուսակցություններ մի կողմում և մյուս բևեռում՝ Ռոբերտ Քոչարյան, որն ամենաուժեղն է ու ամենաշատ փող ունեցողը: Եվ ինչպես Նիկոլն էր ժամանակին ասում՝ «միակ ընդդիմությունը ես եմ», կարճ ժամանակ հետո Քոչարյանն է ասելու՝ միակ ընդդիմությունը ես եմ: Եվ պատմության անիվը կկրկնվի, ինչպես կրկնվում է 10 տարվա կտրվածքով. Կարեն Դեմիրճյանը 88-ին հեռացավ, 98-ին եկավ «մեյդան», Տեր-Պետրոսյանը 98-ին հրաժարական տվեց, 2008-ին եկավ, Ռոբերտ Քոչարյանը 2008-ին գնաց, 2018-ին եկել է»: Տասը տարվա ցիկլ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Քաղաքականություն 15:54 • 18/04 Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն ավելի մեծ ախորժակ ունեն և նրանց ճանապարհին մնացել է ՀՀ-ն իր ընտրած իշխանությամբ. Հովիկ Աղազարյան Ավելի վաղ հայտնի է դարձել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղպահ զորակազմի դուրսբերման որոշման մասին: Նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Քաղաքականություն
-
14:28 • 19.04.24 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Իրավունք
-
10:22 • 19.04.24 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Իրադարձային
-
14:53 • 19.04.24 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած