Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան քննարկել է առանց դոլար առևտուրը

11:36 • 09.09.18

Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում քննարկվել է առանց դոլարի առևտուր անելու հավանականությունը՝ ամերիկյան ազգային արժույթի փոխարեն օգտագործելով տեղի արժույթները:

Ինչպես նշում է Tehran Times-ը, եռակողմ հանդիպման մասնակիցները քննարկել են՝ ինչպես է հնարավոր  առևտրի ոլորտում բացառել դոլարի կիրառումը, որպեսզի այն հնարավորինս քիչ ազդեցություն ունենա երեք երկրների տնտեսությունների և նրանց միջև առևտրի վրա:

Հեմաթին տեղեկացրել է նաև, որ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են այս ուղղությամբ հետևողական աշխատանք տանել:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր ազգային արժույթն օգտագործում է «վատ» պետություններին պատժելու համար:

Լավրովի կարծիքով՝ Միացյալ Նահանգները դոլարի միջոցով ուզածի պես մանիպուլյացիներ է անում, իսկ երբ ցանկանում է ինչ-որ մեկին պատժել, այն կիրառում է որպես ազդեցության լծակ: