Մենք իրականացնելու ենք. Հայկ Մարությանը հաստատեց, որ տրանսպորտի խնդիրների լուծման ծրագիրը նախորդներինն է

16:21 • 09.09.18
Մենք իրականացնելու ենք. Հայկ Մարությանը հաստատեց, որ տրանսպորտի խնդիրների լուծման ծրագիրը նախորդներինն է

Մեր ծրագիրը քաղաքապետարանի կողմից մշակված տրանսպորտային ծրագրից տարբերվում է նրանով, որ մենք իրականացնելու ենք այն ամենն, ինչ ասում ենք. հրավիրված ասուլիսին հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ չհերքելով, որ իրենց ծրագրում ներկայացված է այն լուծումը, որը հաստատվել է նախկին քաղաքապետ Տարեն Մարգարյանի կողմից, ըստ որի՝ կլինի նոր տրանսպորտային ցանց, միասնական տոմսային համակարգ և այլն:

«Այն ծրագիրը, որը հաստատված է և 850 հազար եվրոյի չափով է արժեցել, մենք այն պատրատ ենք իրականացնել, որոշակի ադապտացման շրջաններում մեր ծրագիրը միքսելով՝ շտկումներ կկատարենք և կիրականացնենք»,-ասաց նա:

Հայկ Մարությանը հստակեցրեց, որ եթե երևանցիներն իրենց քվեն տան և քաղաքի կառավարումը վստահեն, իրենք պատրաստ են տարբեր քաղաքական ուժերի կողմից ներկայացվող ծրագրերի բոլոր լավագույն կետերը ևս իրականացնել:

«Մենք օգտագործելու ենք բոլոր լավագույն կետերը, որոնք ունեն մեր մրցակիցները և շարունակելու ենք բոլոր լավ ծրագրերը, որոնք սկսել են նախկիները: Մեր նպատակն է, որպեսզի երևանցիները լինեն երջանիկ»,-ասաց նա: