Մոլդովայի նախագահի ավտոշարասյան վթարի ժամանակ տուժել է նրա մայրը․ լրատվամիջոցներ
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի մայրը՝ Գալինա Դոդոնը տուժել է նախագահի ավտոշարասյան այսօրվա վթարի հետևանքով, այս մասին գրում է Unimedia.md կայքը։
Նշվում է, որ նախագահն ու նրա որդին վթարից հետո գտնվում են հիվանդանոցում՝ համապատասխան ստուգումներ անցնելու համար։
Աղբյուրը նշում է, որ նախագահն ու որդին ունեն թեթևակի վնասվածքներ։
Դոդոնի խոսնակը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նախագահ Դոդոնն իրեն լավ է զգում, և բժշկական օգնության կարիք չի զգացվել։
Լրատվամիջոցները, սակայն, նշում են, որ տուժել է նախագահի մայրը, նրան հիվանդանոց են հասցրել շտապօգնության մեքենայով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը որոշակի կոտրվածքներ է ստացել և գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










