ԱՄՆ փոխնախագահը հերքել է Թրամփին պաշտոնանկ անելու վերաբերյալ ծրագրի քննարկումը
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հերքել է ամերիկյան լրատվամիջոցներից մեկի՝ New York Times-ի կողմից տարածած տեղեկությունն առ այն, որ Սպիտակ տանը քննարկվել է նախագահ Դոնալդ Թրամփին իշխանությունից զրկելու ծրագիրը:
Ինչպես նշում է The Guardian-ը, Փենսը նկատել է նմանատիպ հրապարակումները հետապնդում են միայն մի նպատակ՝ շեղել հանրության ուշադրությունը Թրամփի իրական հաջողություններից ու նրա օրոք արձանագրված տնտեսական վերելքից:
Հայտնի է, որ հրապարակման հեղինակը պնդել էր, որ Սպիտակ տան աշխատողները Թրամփի պահվածքը համարում են «ոչ բարոյական, անարդյունավետ ու հապճեպ»:
«Դա բացարձակ սուտ է, խայտառակություն: Կարծում եմ, որ հեղինակն ու New York Times-ը պետք է ամաչեն: Իրականում նախագահին իշխանությունից զրկելու հարցը երբևէ չի քննարկվել ու չեմ հասկանում, թե ինչու պետք է քննարկվեր»,-ասել է Փենսը:










