Սիրո և համերաշխության հեղափոխություն չի ստացվում. Աղասի Ենոքյան

14:37 • 10.09.18



Հայաստանում այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը անվանվել էր սիրո և համերաշխության հեղափոխություն, այսինքն՝ պետք է ենթադրել, որ դրա արդյունքը լինելու էր սիրո և համերաշխության հաստատումը երկրում։ Սակայն մինչ այժմ ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ իրադարձություններն ընթանում են հակառակ ուղղությամբ և մեր համաքաղաքացիները գնալով ավելի անհանդուրժող են դառնում։

Դրա կարևոր պատճառը հենց հեղափոխության հիմքն էր՝ «Մերժիր Սերժին»։ Սա սիրո և համերաշխության կոչ չէր, այլ հակառակը։ Քաղաքացիները դուրս էին եկել փողոց հենց Սերժ Սարգսյանին պաշտոնանկելու։ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության առաջին քայլերն էլ այս ուղղությամբ են. ԱԱԾ-ն բերման էր ենթարկում Սերժ Սարգսյանի հարազատներին, նրա բարեկամները պաշտոնանկ էին արվում, իսկ հավատարիմ օլիգարխներին փորձ էր արվում այնպես պատժել, որ մոռանան նախկին ռեժիմի մասին։

Իհարկե, այս ամենի մեջ սիրո և համերաշխության արտահայտման համար քիչ տեղ է մնում, թեև կարելի է լենինաբար պատասխանել, թե սա աշխատավորների համերաշխությունն է կառավարության հետ՝ ընդդեմ նրան հարստահարողների։ Սիրո և համերաշխության մթնոլորտ ստեղծելու համար կարելի էր ինչ-որ բարձր, ասենք, հայրենասիրական գաղափար առաջ քաշել և միավորել բոլորին դրա շուրջ, միաժամանակ պայքարելով օլիգարխների դեմ, ասելով, թե նրանք են հայրենիքի թշնամիները և պետք է մեր համերաշխությունը նրանց դեմ։ Սակայն այս գաղափարներն այնքան էին չարչրկվել և արժեզրկվել նախորդ ռեժիմի կողմից, որ Նիկոլ Փաշինյանը հարմար չգտավ մեկ անգամ ևս օգտվել դրանից։ Կարելի էր գաղափարախոսական այլ սխեմաներ ևս աշխատեցնել, օրինակ՝ արդարության կամ զուգահեռ այլ կատեգորիաների շուրջ, սակայն մի կողմից նոր ռեժիմն ի սկզբանե հայտարարել էր, որ ինքը դեմ է գաղափարախոսություններին, մյուս կողմից կարծես թե սերն ու համերաշխությունը պարզապես մնաց որպես հեղափոխության վերնագիր և նոր ռեժիմը առանձնապես ջանքեր չգործադրեց նման մթնոլորտի հաստատման ուղղությամբ։

Իրավիճակը շատ ավելի սրվեց Ռոբերտ Քոչարյանին բռնել-բաց թողնելուց և դրանով նրան քաղաքականություն վերադարձնելուց հետո։ Անմիջապես Քոչարյանի քաղաքական քայլը հայտարարվեց հակահեղափոխություն, իսկ Նիկոլ Փաշինյանին և կամ կառավարությանը ցանկացած քննադատող՝ հակահեղափոխական։ Զարմանալիորեն, Քոչարյանի հայտարարած վերադարձը քաղաքականություն Նոր Հայաստանի PR թիմի համար դարձավ կարևորագույն առիթ՝ ավելի խորացնելու հասարակության բաժանումը «մերոնց» և «օտարների», որը տվյալ դեպքում արտահայտվում էր «հեղափոխականներ»-«հակահեղափոխականներ» դիխոտոմիայով։ Կրկին, որևէ փորձ չարվեց ի սկզբանե հայտարարված սիրո և համերաշխության ուղղությամբ որևէ քայլ անելու, որևէ կոմպրոմիսի կամ քննարկման։

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունը սպիտակների և սևերի մասին արդեն կարելի է համարել հեղափոխական թիմի պաշտոնական դիրքորոշումը, որը դերասանի քաղաքական անփորձության պատճառով սպրդեց առ հանրություն։ Սև-սպիտակով հեշտ է կառավարել, այն ինչպես արդարացնում է բոլոր բացթողումներն ու սխալները, նույնկերպ և մատնանշում է թշնամիներին, որոնց հանդեպ պետք է պայքարել անզիջողաբար, ԱԱԾ-ով, անցումային արդարադատությամբ, ֆեյսբուքով։

Ընդհանրապես ասած, հեղափոխությունը չի լինում սիրո և համերաշխության, հեղափոխությունը միշտ էլ հակահեղափոխականների դեմ պայքարի մասին է։ Երբ այս հեղափոխությունը հռչակվեց սիրո և համերաշխության, խնդիրը թերևս հասարակական շատ լայն կոնսենսուս ապահովելու մասին էր, ինչը պահանջում էր հսկայական ինտելեկտուալ և բարոյական ջանքեր, որպեսզի փոխվեր հեղափոխությունների տրամաբանությունը և հանրապետության արժեքային համակարգը։ Նախևառաջ, անհրաժեշտ էր գտնել պոզիտիվ արժեքներ, որոնք կմիավորեին հասարակությանը, իսկ կառավարության նախաձեռնած «կոռուպցիայի դեմ պայքարը»՝ միակ ծրագրային քաղաքականությունն անգամ այդպիսին չէ, քանի որ այն վերածվեց շոուների շարքի։ Ի վերջո, «սիրո և համերաշխության» տրամաբանությունից մնաց միայն «վենդետա չի լինելու» արտահայտությունը, որը նույնպես իրականությունից հեռու էր։ Մեր հեղափոխությունն այժմ քիչ է ուշադրություն դարձնում բարոյական հրամայականներին, մինչդեռ հիշենք, որ հեղափոխության պատճառը հենց չգողանալու հրամայականի համատարած խախտումներն էին, իսկ առիթը՝ Սերժ Սարգսյանի կողմից բոլորին սուտ ասելը և վարչապետ առաջադրվելը։

Այժմ պարզապես պետք է ափսոսանքով արձանագրել, որ հեղափոխությունը չստացվեց սիրո և համերաշխության, ու կրկին այն ընթանալու է տոլերանտության բացակայության, սպիտակի ու սևի բաժանման պարզունակ սխեմայով։ Սակայն պարզ չդարձավ, թե ինչու էր անհրաժեշտ հեղափոխության ժամանակ հռչակել այն սիրո և համերաշխության։ Սիրուց ու համերաշխությունից մնաց միայն Նոր Հայաստանի լիդերների ֆեյսբուքյան ստատուսներում պարբերաբար հիշելը, որ մեզ սիրում են կամ պաչում են։


Աղասի Ենոքյան  





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

15:22 • 14/11

Դիվիդենտներ ստանալու համար ընդդիմախոսիդ երեխաներին ներգրավելը ստորության գագաթնակետն է, սա համարեք վերջին նախազգուշացում. Աշոտյանը՝ Ա. Հարությունյանին

15:21 • 14/11

Նոյեմբերի 15-ից Երևանի Սասունցի Դավիթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

15:19 • 14/11

Դժվար էր որոշում կայացնելը, բայց ես առաջադրվել եմ «Իմ քայլի» ռեյտինգային ցուցակով և ազատվել ՃՈ պետի տեղակալի պաշտոնից. Արմեն Խաչատրյան

15:17 • 14/11

«Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական դաշինքն է հանդիսանում զսպող գործոն Ադրբեջանի ու Թուրքիայի համար». Վլադիմիր Եվսեև

15:11 • 14/11

Պաշտոնական. Կլաուդիո Ռանիերին վերադարձավ Անգլիայի Պրեմիեր-լիգա

15:08 • 14/11

Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջադրվելու է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թիվ 9 ընտրատարածքում

15:05 • 14/11

2019 թ.-ին «Սպայկան» նախատեսում է մասնակցել համաշխարհային համբավ ունեցող «Fruit Logistica» ցուցահանդեսին. Գեղամ Գևորգյանն այցելել է ընկերություն

15:02 • 14/11

Նոր նշանակում՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

14:54 • 14/11

Երևանի 6 հատուկ դպրոցներում Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են խնամքի պայմանների ու ընդունելության փաստաթղթերի հետ կապված խնդիրներ

14:53 • 14/11

Չինաստանում շունը 80 օր շարունակ սպասում է ավտովթարից մահացած տիրուհուն նրա մահվան վայրում (տեսանյութ)

14:47 • 14/11

Հռիփսիմե Խուրշուդյանն այլևս Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ չէ

14:45 • 14/11

Թուրքիան 83 երկրից պահանջել է 452 գյուլենականի արտահանձնումը

14:41 • 14/11

Մխչյան-Հովտաշեն կամրջի տակ ոռոգման ջրի խողովակաշարից ապօրինի կետերի միացման մասին ՊՎԾ ահազանգի առթիվ քրգործ է հարուցվել. Դատախազություն

14:38 • 14/11

Արթուր Հովհաննիսյանն առաջադրվելու է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով թիվ 3 ընտրատարածքում

14:33 • 14/11

Ford-ը ներկայացրել է նոր GT սուպերքարը (լուսանկարներ)

14:29 • 14/11

Ուսուցիչներն ու տնօրեններն այլևս պարտավորություն չունեն որևէ կերպ ներգրավվելու ընտրական գործընթացներում. Արայիկ Հարությունյան

14:28 • 14/11

Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի. դեսպանություն

14:16 • 14/11

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը սպառնացել են. խմբակցության ղեկավարը կդիմի ոստիկանություն

14:06 • 14/11

Արքայազն Չարլզի 70-ամյակի առթիվ հրապարակվել է թագավորական ընտանիքի պաշտոնական լուսանկարը (ֆոտոշարք)

14:00 • 14/11

Մ19. Հայաստան-Հոլանդիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

13:58 • 14/11

Պատերազմից լրջորեն տուժած սիրիական Դերաայում սկսվել են վերականգնման աշխատանքները

13:48 • 14/11

Շատ մտահոգիչ է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ընտրություններին չեն մասնակցում. Ալեն Սիմոնյան

13:43 • 14/11

Բացահայտվել է 34-ամյա քաղաքացու սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է. ՔԿ

13:42 • 14/11

Ներգաղթյալների 7.000 հոգանոց «քարավանը» մոտենում է ԱՄՆ սահմանին. ամերիկացի զինվորները նրանց փշալարերով կդիմավորեն (լուսանկարներ)

13:41 • 14/11

Ընդերքի մասին օրենսգրքի փոփոխությամբ կբացահայտվեն մետաղական հանքարդյունաբերություն իրականացնող ընկերությունների իրական սեփականատերերը. փոխնախարար

13:36 • 14/11

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը մանկապարտեզներին բուսական յուղ պարունակող կաթնաշոռ է մատակարարել. ընկերությունը տուգանվեց 20 միլիոն դրամով

13:35 • 14/11

Ընտրությունների համար ԵՄ-ն 1,5 մլն, ՄԹ-ն 700 հազար եվրո, իսկ Շվեդիան 500 հազար ֆունտ ստերլինգ և 1,5 միլիոն կրոն կտրամադրեն ՀՀ-ին

13:35 • 14/11

Պուտինը ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել Դիմա Բիլանին

13:25 • 14/11

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար

13:24 • 14/11

«Արդարություն» կուսակցությունը չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին

13:17 • 14/11

Իրանում տնտեսական հանցագործությունների համար մահապատժի է ենթարկվել 2 տղամարդ

13:15 • 14/11

Դե Խեան հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

13:14 • 14/11

Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) ուսուցումը

13:09 • 14/11

«Ռամկավար Ազատական» կուսակցությունը հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին չմասնակցելու մասին և կոչ արել քվեարկելու «Իմ քայլը» դաշինքի օգտին

13:09 • 14/11

«Հայաստանի էներգետիկ շաբաթ 2018» միջոցառմանը Տիգրան Ավինյանը կարևորել է էլէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացը

13:08 • 14/11

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

12:57 • 14/11

ԱԺ խմբակցություններից 3-ը, այդ թվում՝ ՀՀԿ-ն կողմ կքվեարկեն 2019թ. պետական բյուջեի նախագծին (ուղիղ միացում ԱԺ–ից)

12:53 • 14/11

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ էներգախնայող LED-երով կլուսավորվեն նաև Արփի գյուղի փողոցները

12:49 • 14/11

Կրթական ոլորտի ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց, դա նույնն է, որ մեր պաշտպանության նախարարի որդին ծառայի օտար բանակում. Ա. Հարությունյան

12:47 • 14/11

Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազները Թեհրանում ստորագրել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագիր

12:35 • 14/11

Համամասնական ցուցակն ինձ չի հետաքրքրում. Արծվիկ Մինասյանը ռեյտինգային ընտրացուցակով կառաջադրվի Արմավիրի մարզից

12:34 • 14/11

CNN-ը դատի է տվել Թրամփի աշխատակազմին

12:34 • 14/11

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր. հարուցվել է քրգործ. ՊԵԿ

12:31 • 14/11

Հայաստանի հավաքականի ուղևորությունը Ջիբրալթար՝ տեսանյութով

12:30 • 14/11

Ստամբուլի գրքի 37-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացված են նաև Հայոց ցեղասպանության մասին գրքեր

12:29 • 14/11

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Նորայր Հախոյանը պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում

12:27 • 14/11

Երևանում քաղաքացին խաբեությամբ հափշտակել է «Էյփլ» մոդելի պլանշետը. ՔԿ-ն փնտրում է տեսանյութում պատկերված անձին

12:22 • 14/11

Ավստրալիայում տանձերի խմբաքանակի մեջ ասեղներ են հայտնաբերվել (լուսանկար)

12:20 • 14/11

Նոր Նորքում ոստիկանները բացահայտել են դեղատանը կատարված ավազակային հարձակման դեպքը

12:18 • 14/11

Լրագրող Սիսակ Գաբրիելյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, նաև անդամակցելու է ՔՊ-ին

12:17 • 14/11

ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

12:14 • 14/11

Բնապահպանական կառավարման կոնցեպտի փոփոխություն կլինի, 2019թ-ը լինելու է բեկումնային տարի ՀՀ-ի անտառպատվածության համար. Է. Գիրգորյան

12:10 • 14/11

Ասում էիք՝ 800 մլն դոլարով բյուջեն կավելացնեք, բա ո՞ւր է այդ բյուջեն, ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը․ Է․ Շարմազանով

12:09 • 14/11

«Ես ուզում էի գնալ, բայց ինձ ասացին՝ ոչ». Թրամփն անդրադարձել է ամերիկացի զինվորների գերեզմանատուն չայցելելու սկանդալին

12:08 • 14/11

Հանձնարարել եմ, որ մարզպետարանի աշխատակիցները լծակներ չօգտագործեն ընտրություններին, թող արջի ծառայություններ չմատուցեն. Արմավիրի մարզպետ

12:02 • 14/11

ՀՅԴ համամասնական ցուցակը հաստատվել է. այն կգլխավորի Արմեն Ռուստամյանը

12:02 • 14/11

«Միս քիչ կերեք». թուրք նախարարը քաղաքացիներին առաջարկել է երկրում անասնաքանակի պակասի խնդրի լուծման իր տարբերակը

11:49 • 14/11

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին

11:45 • 14/11

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 48-ի. հրդեհաշիջման աշխատանքներին են միացել հարյուրավոր կալանավորներ (լուսանկարներ)

11:43 • 14/11

ՀՀ-ն պիտի զբաղվի այնպիսի ուղղություններով, որոնք կլուծեն բանակի կարիքները՝ այն ապահովելով ռազմաարդյունաբերական համալիրի տարրերով. Ս. Սեյրանյան

11:42 • 14/11

Անհայտ անձը մի քանի անգամ կրակոցներ է արձակել ՊՆ գնդապետի՝ շենքի բակում կայանված ավտոմեքենայի ուղղությամբ. Shamshyan.com

11:37 • 14/11

Միայն 1 թունելի և 2 կամրջի շինարարությամբ կարողանում ենք շուրջ 2 ժամով, 55 կմ կրճատել Սիսիան-Քաջարան հատվածում անցողունակությունը. Հ. Արշակյան

11:29 • 14/11

Մեր խնդիրը գիտելիքահեն գյուղատնտեսություն ունենալն է. գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար

11:29 • 14/11

Ֆեդերերն առաջին հաղթանակն է տարել Լոնդոնում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարում (տեսանյութ)

11:26 • 14/11

Թրամփն Իրանի թեմայի շուրջ հեռախոսով «կռվել» է Մեյի հետ. The Washington Post

11:24 • 14/11

Ուսուցիչների, զինծառայողների աշխատավարձերը համադրելի չեն ՀՀ իրականության հետ, պիտի լինի խնդիրների կարգավորման բյուջե․ Վահե Էնֆիաջյան

11:20 • 14/11

24-ամյա հայուհին Նյու Յորքում անցկացված GIF հոլովակների փառատոնի հաղթող է դարձել

11:15 • 14/11

Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո

11:10 • 14/11

Հոգեբուժարաններում Պաշտպանի արձանագրած խախտումների հիման վրա հարուցվել են նոր քրեական գործեր

11:10 • 14/11

Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին, ապագա խորհրդարանը յուրայինների ակումբի վերածելու վտանգ է առաջանում. Վ. Սարգսյան

11:06 • 14/11

«Ընդգրկվել եմ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու». տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը կմասնակցի ԱԺ ընտրություններին

11:03 • 14/11

ՔԿ նախագահի տեղակալն ու ԻԻՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

10:58 • 14/11

Նյու Յորքում սկսվել է «աշխարհի ամենաազդեցիկ» նարկոբարոն Էլ Չապոյի դատավարությունը

10:55 • 14/11

20-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզվում են. ձերբակալվել է ամուսինը. ՔԿ

10:52 • 14/11

Իբրահիմովիչը ճանաչվել է MLS-ի` մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)

10:52 • 14/11

Կիևի կենտրոնում կինը կացնով հարձակվել է թանկարժեք Porsche-ի վրա (տեսանյութ)

10:45 • 14/11

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. մարզերում խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

10:42 • 14/11

«Իրավունք». ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է լրջորեն վերանայել իր շուրջ գտնվող քաղաքական գործիչների ցանկը. ինտրիգը ձգվում է

10:38 • 14/11

ՀՀ երկու բնակիչ կասկածվում է Մեծ Բրիտանիայում կրիպտոարժութային խարդախության համար

10:35 • 14/11

ՀՀ չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետի դեպքերի քանակը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է. ԱՆ

10:32 • 14/11

«Ժամանակ». Ռոբերտ Քոչարյանի դատն ու Սերժ Սարգսյանի լռությունը

10:31 • 14/11

Արտակ Զեյնալյանը Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր

10:30 • 14/11

ԻՊ ահաբեկիչների գերությունից փրկված սիրիացիները նստեցրել են Ասադին իրենց ուսերին (տեսանյութեր)

10:22 • 14/11

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Ջիբրալթարում (տեսանյութ)

10:18 • 14/11

Թուրքիայի քրդամետ կուսակցության նոր համանախագահը նույնպես կարող է հայտնվել բանտում ու զրկվել մանդատից

10:16 • 14/11

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր

10:16 • 14/11

«Ժամանակ». Հայտնի է դարձել ՀՀԿ համա­մասնական ցուցակի առաջին ությակը

10:10 • 14/11

«Ժամանակ». Արմավիրի մարզպետը գործի է դրել վարչական ռե­սուրսի չարաշահումը. մարդկանց առաջարկում է աջակցել ՔՊ-ին՝ խոստանալով առաջխաղացում

10:09 • 14/11

ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև «ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

09:56 • 14/11

«Ժողովուրդ». Հայաստանի միջազգային պետական պահուստները կտրուկ նվազել են

09:54 • 14/11

Ֆիլիպիններում շները երթևեկել են մոտոցիկլետով (տեսանյութ)

09:52 • 14/11

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)

09:51 • 14/11

2014թ. ի վեր ամենաթեժ բախումներից հետո Իսրայելն ու Պաղեստինը հրադադար են կնքել

09:47 • 14/11

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ալմաթի՝ մասնակցելու Ղազախստանի ֆինանսիստների կոնգրեսին

09:42 • 14/11

Նորվեգիայի ափերի մոտ կբացվի աշխարհում ամենամեծ ստորջրյա ռեստորանը (լուսանկարներ)

09:42 • 14/11

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նորընտիր դեմոկրատական մեծամասնությունը կխափանի Թրամփի նախագահական լիազորությունները. Հարութ Սասունյան

09:39 • 14/11

«Ժողովուրդ». Հանցագործությունների թվի աճ՝ համաներման հետևանքով

09:27 • 14/11

«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ԱԺ ընտրություններից առաջ լրաց­նելը ենթադրությունների տեղիք է տալիս

09:25 • 14/11

Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, մեքենան բախվել է ծառին և էլեկտրական սյանը. կան տուժածներ

09:11 • 14/11

Երևանի Թամանցիների փողոցում 3 մեքենա է բախվել. կան տուժածներ և մեկ զոհ