Ավստրալացի ծաղրանկարչին քննադատել են Սերենա Ուիլյամսի «ռասիստական» ծաղրանկարի համար

13:57 • 11.09.18

Ավստրալացի ծաղրանկարիչ Մարկ Նայթը ներկայացրել է հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի՝ US Open-ի (ԱՄՆ-ի բաց առաջնություն) կանանց մրցաշարում կրած սկանդալային պարտության թեմայով ծաղրանկարը, որը շատերի կողմից քննադատվել է ու «ռասիստական» որակվել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Herald Sun-ի ծաղրանկարիչը հրաժարվել է ընդունել ռասիզմի թեմայով  քննադատությունները՝ նշելով, որ աշխարհն ուղղակի խենթացել է:

«Ես նկարել եմ այն, ինչ տեսել եմ՝ աշխարհի լավագույն թենիսիստուհին որքան վատ իրեն պահեց: Դա ռասիզմի հետ ոչ մի կապ չունի»,- ասել է Նայթը:

Ծաղրանկարիչը պատմել է, որ սկզբում փորձել է պատասխանել իրեն քննադատողներին, հետո հասկացել է, որ դա անիմաստ է, քանի որ մարդիկ չեն ցանկանում լսել:

 

Australian newspaper The Herald Sun published this Mark Knight cartoon of Serena Williams and Naomi Osaka on Monday. 


Հիշեցնենք, որ US Open-ի եզրափակիչն առանց սկանդալների չի անցել: Սերենա Ուիլյամսը նախ նկատողություն է ստացել տրիբունայից մարզիչ Պատրիկ Մուրատոգլուից հուշում ստանալու համար, ապա երկրորդ սեթի հինգերորդ գեյմում պարտվելուց հետո տուգանվել է միավորով ռակետը կոտրելու համար:

4:3 հաշվի ժամանակ էլ Սերենա Ուիլյամսը վիրավորել է մրցավար Կառլոս Ռամոսին, ինչի արդյունքում զրկվել է գեյմից: Դրանից հետո Ուիլյամսը խաղադաշտ է հրավիրել մրցաշարի գլխավոր մրցավարին և փորձել է բողոքարկել պատիժը, սակայն ապարդյուն: Ուշագրավ է, որ մրցավար Կառլոս Ռամոսը հանդիպման ավարտից հետո հեռացել է խաղադաշտից և չի մասնակցել պարգևատրման պաշտոնական արարողությանը:

 

Williams smashed her racket after missing a shot. She erupted when Ramos took a point off of her for it and said he would never have made such a harsh call had she been a man 

Williams  came to blows with umpire Carlos Ramos after he gave her a coaching violation in the second set. He then penalized her for smashing her racket and took a game off her when she 'verbally abused' him by calling him a sexist thief 

Williams and Osaka are pictured after their match. Critics asked why the cartoonist 'whitewashed' Osaka, who is Haitian-Japanese, and why the cartoonist exaggerated Williams' featuresÂ