Ապագա պարզապես գոյություն չունի․ աշխարհահռչակ շվեդ բիզնես-մտածող Կյել Նորդստրոյմը ինսայթ սեսիայով հանդես եկավ Երևանում (տեսանյութ, լուսանկարներ)
«Funky Business» համաշխարհային բեսթսելլերի հեղինակ, շվեդ տնտեսագետ և բիզնես-մտածող Կյել Նորդստրոյմը Երևանում հայաստանյան լսարանի առջև սեպտեմբերի 7-ին ինսայթ սեսիա կարդաց ժամանակակից աշխարհում և տնտեսության մեջ նկատվող միտումների մասին: Պարզ լեզվով ու կյանքում ամեն քայլափոխին հանդիպող օրինակներով գիտնականը խոսեց բարդ գործընթացների մասին, ներկայացրեց իր կանխատեսումները ապագայի վերաբերյալ ` միևնույն ժամանակ փաստելով՝ ապագա պարզապես գոյություն չունի:
Նշենք, որ Կյել Նորդստրոյմը Հայաստանում է Skill.am-ի հրավերով՝ WORLD'S TOP SPEAKERS IN ARMENIA նախագծի շրջանակներում:
WORLD'S TOP SPEAKERS IN ARMENIA նախագիծը Skill.am-ի նախաձեռնությունն է, որի շրջանակներում Հայաստանը դարձավ հարթակ, որտեղ ելույթ են ունենում համաշխարհային թոփ բանախոսներ, մեծանուն մտածողներ և համաշխարհային բեսթսելերների հեղինակներ։ 2017թ.-ի հոկտեմբերին իր լավագույն աշխատանքներից մեկով Երևանում ելույթ ունեցավ Բրայան Թրեյսին՝ կանադական ծագումով ամերիկացի լեգենդար խոսնակը, ով հեղինակել է ավելի քան 70 գիրք։ Նրա «Առավելագույնի Նվաճումը» գիրքը ընդգրկվել է 50 SUCCESS CLASSICS ցուցակում։ Միջոցառումը դարձավ Հայաստանի ժամանակակից պատմության ամենախոշոր բիզնես իրադարձությունը, որին մասնակցեցին 120 կազմակերպություններից և 7 երկրներից 700 և ավել մարդիկ։
Tert.am-ը գրի է առել Կյել Նորդստրոյմի հիշարժան մտքերը, որոնք ներկայացնում ենք ներքևում․
FAANG բիզնես ընկերությունների մասին
Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ խոսելու FAANG բիզնես ընկերությունների՝ Facebook- ի, Amazon-ի, Apple-ի, Netflix-ի և Google-ի մասին: Այս ընկերություններն այսօր համաշխարհային մակարդակով գերիշխող դիրք են զբաղեցնում: Իրենց առաջատար վարկանշով նրանք գրավել են ողջ երկրագունդը՝ հաճախ չունենալով որևէ մրցակից: Նրանք իսկապես հզոր մրցակից չունեն: Բայց ես կարծում եմ, որ դա ժամանակավոր երևույթ է, որ այսօր, հիմա և այստեղ ենք տեսնում միայն:
Երբ ինձ հրավիրում են տարբեր թեմաների շուրջ քննարկումների՝ լինի դա նախագահի, թե վարչապետի հետ, ինձ ուղղվող հարցը, որպես կանոն, վերաբերում է ապագային, և ես ամեն անգամ ստիպված եմ լինում նույն բանը ասել: Եվ այն կկրկնեմ նաև հիմա. «Ո՛չ ոք՝ ո՛չ ես, ո՛չ դուք, չենք կարող կանխատեսել ապագան: Ինչո՞ւ, որովհետև չենք կարող ապագայի վերաբերյալ վերլուծություն անել. այն պարզապես գոյություն չունի»: Լավագույնը, որ կարող ենք անել, հիպոթեզներ կառուցելն ու ենթադրությունների հանգելն է, ոչ ավելին:
Սակայն ունեմ նաև լավ նորություն. մենք կարող ենք ուրվագծել մեծամասշտաբ տրենդերը և բավական հստակ նկարագրել դրանք՝ ելնելով այսօրվա իրավիճակից ու պատկերից: Մենք գիտենք՝ ինչ է կատարվում այսօր և դա գիտենք բավական հստակ՝ ուստի ելնելով դրանից՝ կարող ենք պրոյեկտել ապագան: Ուզում եմ նաև ձեզ զգուշացնել, որ ամեն անգամ հաջորդ շաբաթվա կամ տարվա մասին արտահայտվելիս մի՛ մոռացեք, որ դա շատ ծիծաղելի կարող է լինել, ինչում, վստահ եմ, ինքներդ եք հետագայում շատ շուտ համոզվելու:
Սրանից մի քանի շաբաթ առաջ ես այցելեցի Սիլիկոնյան հովիտ, իսկ այնուհետև գնացի Նորվեգիա՝ երկիր, որն ունի նավթի և գազի հարուստ պաշար: Նորվեգիայի համար խնդիրն այսօր այն է, որ էներգետիկայի ոլորտում արվող նրանց ներդրումների մեծ մասը հիմնված է մեկ սկզբունքի վրա՝ անել այնպես, որ էներգիան մեր մոլորակի համար անճար դառնա 15 տարուց էլ քիչ ժամանակահատվածում: Դա հնարավոր կլինի արևային էներգիայի զարգացման շնորհիվ: Այդ իսկ պատճառով ներդրումներն այժմ նավթից և գազից ուղղվում են դեպի անվճար էներգիայի ոլորտ ... Իսկ անվճար էներգիային անցում կատարելու դեպքում մենք կարող ենք բեկումնային զարգացումներ ապահովել, ինչում ես իսկապես հավատացած եմ:
Facebook -ի ի հայտ գալը հիացմունք առաջացրեց մարդկանց շրջանում: Շատերը կարծում էին, որ այն կմիավորի բոլորին, մարդիկ ավելի մոտ կլինեն իրար, և դա կօգնի կարգավորել անգամ հակամարտությունները Միջին Արևելքում՝ Պաղեստինում և Իսրայելում: Սակայն երբ սկսում ենք հաղորդակցվել, տեսնում ենք, որ այդ ամենն այդքան էլ հիասքանչ չէ:
Հիմա՝ 2018 թվականին, երբ արդեն բավական ժամանակ է, ինչ օգտագործում ենք այդ տեխնոլոգիաները, հասցրել ենք նաև որոշ հետազոտություն կատարել սոցիալական մեդիայում և այլ հարթակներում: Եվ դրա արդյունքում պարզել ենք մի բան. որքան ավելի շատ են մարդիկ ճանաչում միմյանց, այնքան ավելի քիչ են իրար սիրում: Իսկ դա նշանակում է, որ Facebook-ն ինչ-որ առումով նաև կործանարար է: Դրանից առաջանում է հարց. արդյո՞ք սրանից հինգ տարի հետո մենք շատ երկրներում կթույլատրենք այս տեխնոլոգիաների օգտագործումը: Պատասխանն, անշուշտ, բացասական է: Միայն այդ տեխնոլոգիաների ի հայտ գալուց հետո ես հանգում եմ այն գիտակցությունը, թե ինչ են դրանք իրականում անում: Պատճառն այն է, որ նրանք, ի սկզբանե, որևէ կանոնակարգում չունեն:
Երբ հայտնագործվեց մեքենան, չկար մեքենաները կարգավորող որևէ օրենք: Մարդիկ կարող են կայանել իրենց մեքենաները՝ ուր ուզեին: Եվ դա բնական է, որովհետև չի կարող լինել օրենք մի բանի համար, որը դեռևս գոյություն չունի: Սկզբում ստեղծվում է տեխնոլոգիան, և միայն դրանից հետո են գրվում օրենքները: Իսկ հետո սկսում ենք հասկանալ՝ ինչ են այդ տեխնոլոգիաներն անում: Այժմ բոլորս միասին հենց այդ ամենի ականատեսն ենք: Հայտնագործելով մի շարք տեխնոլոգիաներ՝ Google-ից մինչև Facebook, մենք ժամանակի ընթացքում շատ երկրներում կտեսնենք նաև դրան առնչվող համապատասխան օրենսդրությունը, ինչը կլինի շատ խիստ: Մենք, հավանաբար, ականատեսը կլինենք նաև նրա, որ մի շարք երկրներ կպահանջեն հավանության արժանացնել այդ տեխնոլոգիաները, մինչև դրանք զանգվածային օգտագործման նպատակով դուրս կբերվեն շուկա:
Մատրիցան, որտեղ մենք ապրելու ենք
Մենք ապրում ենք մատրիցայի մեջ։ Այդ մատրիցան բաղկացած է երեք չափումներից։
Չափում №1: Մեկ մոլորակ․մեկ համակարգ․կապիտալիզմ և ոչ մի բացառություն մոտ ապագայում, միայն Հյուսիսային Կորեան։
Չափում №2: Մարդկության պատմության ամենաարագ ուրբանիզացիան։ 30-50 տարի անց 218 երկրների փոխարեն կմնան ընդամենը 600 քաղաքներ։
Մենք արդեն օգտագործում ենք քաղաքների անունները երկրների փոխարեն
Այլևս չի լինի Ավստրիան, այլ կլինի Վիեննան։ Արդեն կա միայն Վիեննան և փոքրիկ քաղաքներ նրա կողքին։ Մարդիկ այլևս չեն ասում, որ մեկնում են Հունգարիա․նրանք ասում են, որ մեկնում են Բուդապեշտ։ Մենք արդեն oգտագործում ենք քաղաքների անուններ երկրների փոխարեն։
Ի՞նչ հետևանքներ սա կունենա մեզ համար
Մուլտիուրբանիզացված ընկերությունների առաջացում մուլտիազգայինների փոխարեն։ Սրանք ընկերություններ են, որոնք առաջացել են քաղաքներում, և նրանց արտադրությունը կախված է քաղաքի մատչելիությունից, քանզի դրա հաճախորդները քաղաքային բնակիչներ են։
Որոշ քաղաքներ դառնում են այնքան խոշոր, որ քաղաքի տարբեր մասերը խիստ տարբերվում են միմյանցից։ Քաղաքի որոշ զարգացած մասեր այնքան հսկայական են դառնալու, որ նրանք կուզենան ունենալ սեփական ուժ։ Եթե Դուք ստեղծում եք մեծ արժեք, ապա նաև կցանկանաք իշխել որոշումներ կայացնելիս։
Ալգորիթմների կարևորությունը
Մարդիկ միոալգորիթմներ են։ Եթե ցանկացած գործունեություն կարելի է բաժանել էտապների, ստանդարտացնել, կարելի է անել ստանդարտ հարցադրումներ և ստանալ պատասխաններ, որոնք կվերածվեն ստանդարտ քայլերի, այդ ժամանակ հնարավոր կլինի թվայնացնել, իսկ այն ամենն, ինչ հնարավոր է թվայնացնել, տեսեք վերը։ Մոտ ապագայում ընկերությունները հենց այս կաղապարներում են համակարգելու իրենց քաղաքականությունն ու ռազմավարությունը։
Ինչպե՞ս գումար վաստակել այս մատրիցայում։ Կա մոնոպոլիա՝ կա գումար։ Չկա մոնոպոլիա՝ չկա գումար:
Հիմնական սկզբունքը հետևյալն է․Դուք գումար եք վաստակում գաղափարի հիման վրա։ Գաղափարը պետք է լինի յուրահատուկ․ այն պետք է ապահովի մոնոպոլիան։ Կա մոնոպոլիա՝ կա գումար։ Չկա մոնոպոլիա՝ չկա գումար։
Մոնոպոլիան միշտ ժամանակավոր է։ Մի որոշ ժամանակ անց այն, ինչ մոնոպոլիա էր, վերածվում էր պարտադիր ստանդարտ մնացած ընկերությունների համար։ Ես ատում եմ IKEA-ն, սակայն հանգստյան օրերին ես գնում եմ ․․․ IKEA–ն ասում է Կյելը, քանի որ IKEA-ին փոխարինող չկա։
Լեդի Գագա․ սա ժամանակավոր մոնոպոլիա է շոուբիզնեսում։ Շատերը կարող են երգել ու պարել, բայց միայն Լեդի Գագան ունի յուրահատուկ ոճ, որն առանձնացնում է նրան մյուսներից։ Երբ Ձեզ հաջողվել է ստեղծել ժամանակավոր մոնոպոլիա, ինչպե՞ս կարող եք պահպանել այն։ Նորարարություններն օգնում են գումար վաստակել։ Նորարարությունները ստեղծում են ժամանակավոր մոնոպոլիաներ։ Պարտադիր չէ, որ նորարարությունը լինի գերբարդ մի գաղափար։ IKEA, Tetra Pak․ այս ընկերությունների գաղափարների մեջ բարդ ոչինչ չկա։
Volvo 242․սարսափելի վախեցնող ավտոմեքենա, որը արևելագերմանական տանկ է հիշեցնում։ Այն ո՛չ գեղեցիկ էր, ո՛չ արագ, ո՛չ էլ սեքսուալ։ Բայց այն դարձավ առաջին անվտանգ ավտոմեքենան։ Ցանկանում եք անվտանգ մեքենա՝ գնեք Volvo։ Volvo-ն անվտանգություն է, իսկ անվտանգությունը Volvo-ն է։ Այսօր բոլոր ավտոմեքենաներն անվտանգ են։ Այն, ինչ մի ժամանակ ժամանակավոր մոնոպոլիա էր, հիմա դարձել է ստանդարտ պարտականության օրենք։ Իսկ հիմա դա բավարար չէ հաջողության համար։
American Airlines-ն առաջին անգամ հնարեց մղոններ կուտակող քարտեզներ։ Հիմա այն ունեն բոլոր ավիաընկերությունները։ Այն, ինչ մենք համարում ենք ժամանակավոր մոնոպոլիա հիմա, խիստ կվերափոխվի 5 տարի անց։ Միայնակ գոյատևել Ձեզ չի հաջողվի։ Գիտությունների ընդհանուր քանակն անհավանականորեն աճել է։ Դրա հետևանքով մենք անհատապես դառնում ենք ավելի հիմար։ Դա նորմալ է․ եթե ինչ-որ բանի մեծ մասն աճում է, ապա դրա մնացած մասերը ավելի շատ են բախվում միմյանց հետ։ Ի՞նչ գործնական կիրառություն ունի այն։ Հիմա դժվար է միայնակ ինչ-որ բան սովորել։ Անհրաժեշտ է աշխատել խմբերում և թիմերում․ միայնակ Դուք գոյատևել չեք կարողանա։
Արհեստական բանականության մասին
Հիմա խոսենք արհեստական բանականության մասին: Կարծում եմ՝ գիտենք՝ որքան են Էլոն Մասկը, Սթիվեն Հոփքինսը և շատ ուրիշներ անհանգստացած այդ ոլորտի խնդիրներով: Ինձ դա առհասարակ չի անհանգստացնում: Ես դա չեմ համարում վտանգ: Գոյություն ունի կոնկրետ, առանձնահատուկ արհեստական բանականություն:
Համակարգիչը սովորում է կոնկրետ բաներ և գործում է՝ ըստ կոնկրետ իրավիճակների: Մինչդեռ մարդկային բանականությունը բոլորովին այլ կերպ է աշխատում: Ի՞նչն է մարդկանց մոտ ավելի լավ ստացվում՝ ի տարբերություն ռոբոտի: Սխալվելը: Մենք ավելի լավ ենք սխալներ գործում, քան ցանկացած համակարգիչ կամ ցանկացած ռոբոտ: Մենք կատարյալ չենք, և դրա գեղեցկությունն այն է, որ սխալներն անհրաժեշտ են: Գիտությունը, ըստ էության, սխալների բազմապատկումն է: Առանց սխալներ գործելու ոչինչ հնարավոր չէ ստեղծել, իսկ մարդիկ դա շատ ավելի լավ են անում: Այո՛, ռոբոտները, մեքենաները, արհեստական բանականությունն իրենց բաժինը կունենան մեր կյանքում, այո՛, նրանք ավելի կատարյալ կլինեն կոնկրետ առաջադրանքներում, բայց մի շարք մակարդակներում մարդու բանականությունը կգերազանցի արհեստականին: Մեքենաները չեն կարողանում զվարճանալ, կատակել: Ինչո՞ւ, որովհետև մեր կյանքի ամենածիծաղելի բաները հիմնվում են սխալների վրա:
Արհեստական բանականությունն, այսպես ասած, ծառայություն է, բայց այն չի կարող խլել մեզանից կյանքը: Այն շատ աշխատատեղեր կվերցնի մարդուց, բայց փոխարենը կստեղծի նորերը:
Հաջորդ բանը, որ կուզեի նշել, մարդու մտածելու կարողությունն է՝ մի բան, որ մեքենաները չեն կարող անել: Մենք կարող ենք մտածել, ինչպես նաև անընդհատ ձախողվել, որովհետև ոչ մեկս կատարյալ չենք: Իսկ կատարյալ չլինելու փաստն արդեն ենթադրում է, որ ձախողումն անհրաժեշտ է նորարարության և ստեղծարարության համար: Դա ուղղակի անհրաժեշտություն է: Դու չես կարող ստեղծագործել, մինչև չձախողվես: Պետք է անընդհատ փորձել և ձախողվել մինչև հաջողության հասնելը: Իսկ մեքենաները դա անել չեն կարող: Բայց մեքենաները կարող են գլուխ բերել կոնկրետ բանականության հետ կապված շատ խնդիրներ, ինչը նրանք կիրականացնեն մեզնից էլ ավելի լավ: Ընդհանուր բանականության դեպքում, սակայն, նրանք դա նույնքան հաջողությամբ չեն անի:
Այն, որ մեքենաները չեն կարող մարդու նման զվարճալի լինել, չպետք է բնավ ձեզ անհանգստացնի: Դուք պետք է դրանից զգաք ձեզ միայն ուրախ: Որովհետև Դուք գործ ունեք մարդկային գիտելիքի հետ, որը կարող է բացառապես ցանկացած բնագավառի առնչվել (բժշկություն, ճարտարապետություն և այլն):
Մեզ պետք է աշխատել միասին, որովհետև մենակ մենք գրեթե ոչինչ չենք կարող անել
1994-ը զարմանահրաշ հայտնագործության տարի եղավ, որովհետև այդ ժամանակ ստեղծվեց համացանցը: Հետո մարդիկ համացանցից սկսեցին օգտվել ավելի հաճախ: Իսկ այժմ այն իր մեջ է պարփակել բացառապես ամեն ինչ՝ մոլորակի վրա եղած գիտելիքի ողջ պաշարը, բոլոր տվյալները և ամեն ինչ, որ կարող է լինել ազդեցության գործոն: Եվ դա աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Շնորհիվ այս փոքր մեքենաների՝ սմարթֆոնների և համակարգիչների, որ մենք ունենք՝ այս մոլորակի վրա առկա գիտելիքը կրկնապատկվում է յուրաքանչյուր 18 ամիսը մեկ: Դա արդեն իսկ լավ լուր է, որովհետև գիտելիքը տեխնոլոգիա է, իսկ տեխնոլոգիան՝ գիտելիք, ինչը մեզ շատ է օգնում կյանքեր փրկելու, ընկերություններին օգնելու և երեխաներին կրթելու գործում:
Բայց կա մեկ խնդիր, որը ես ավելի շուտ մարտահրավեր կհամարեի: Մարդկային ուղեղը շատ չի փոխվել, ինչը բնական է, որովհետև այդպիսին են էվոլյուցիայի օրենքները: Դուք գիտեք, որ մարդկային մարմնի փոփոխության համար շատ ժամանակ է հարկավոր, ինչը մեծ հաշվով ճիշտ է նաև ուղեղի պարագայում: Մեր մարտահրավերը հենց այստեղ է: Ի՞նչ է սա նշանակում: Այն, որ ամեն առավոտ արթնանալով մենք բոլորս (դուք, ինչպես նաև ես) նախորդ օրվա համեմատ մի փոքր ավելի անգետի վիճակում ենք հայտնվում: Դա իսկապես մարտահրավեր է: Որովհետև գիտելիքն անընդհատ շարունակում է կրկնապատկվել, ինչը նշանակում է, որ Հայաստանում աշխատող բժիշկը, օրինակ, չի կարող հետևողականորեն տեղեկացված լինել բժշկության բնագավառի վերջին զարգացումներից: Որքան էլ լավ սովորես, ինչքան էլ տարբեր դասընթացների ու պարապմունքների մասնակցես և գրքեր կարդաս, դու, այնուամենայնիվ, հետ ես մնալու, որովհետև քո բնագավառի գիտելիքներն ավելի արագ տեմպերով են աճում: Նույնը կարող ենք ասել ճարտարապետի մասին կամ օրինակ՝ Բրյուսելում աշխատող հարկային խորհրդատուի: Նշածս բացը մեծանում է օրեցօր: Մեզ հարկավոր է փոխել համալսարանական ուսուցման սկզբունքը. սա առաջին դիտարկումս է: Հաջորդ դիտարկումը, որ կուզեի անել, և որը, գիտեմ, այդքան էլ հեշտ չէ որոշ երկրներում, այն է, որ մեր արած յուրաքանչյուր գործ հետզհետե թիմային աշխատանքի է վերածվում: Մեզ պետք է աշխատել միասին, որովհետև մենակ մենք գրեթե ոչինչ չենք կարող անել: Որովհետև ձեզ գործընկեր է հարկավոր: Ձեզ հարկավոր է ծրագրավորող, մասնագետ, խորհրդատու: Ձեզ դա ուղղակի անհրաժեշտ է. ուստի, ամեն ինչ ժամանակի ընթացքում թիմային աշխատանքի է վերածվում:
Տարվա կարևորագույն բիզնես իրադարձության՝ Կյել Նորդստրոյմի ինսայթ սեսիայի մասին մանրամասները կարող եք դիտել նաև տեսանյութում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Կկարողանանք չէ՞ այնպես անեք, որ մետրոյում սպասելու ժամանակը ցույց տա հետհաշվարկով. Ավինյան
Քաղաքի տեսքը պետք է բացվի. գովազդի նոր չափորոշիչը Երևանի տեսողական աղմուկը վերացնելու համար է. Ավինյան
Իրանում կասկածում են, որ Բաքվի օկուպացրած Կովսականում իսրայելական հետախուզությունն է աշխատում․ Վարդան Ոսկանյան
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 13:15 • 08.04.24 Կկարողանանք չէ՞ այնպես անեք, որ մետրոյում սպասելու ժամանակը ցույց տա հետհաշվարկով. Ավինյան
- 11:18 • 08.04.24 Քաղաքի տեսքը պետք է բացվի. գովազդի նոր չափորոշիչը Երևանի տեսողական աղմուկը վերացնելու համար է. Ավինյան
- 20:43 • 05.04.24 Իրանում կասկածում են, որ Բաքվի օկուպացրած Կովսականում իսրայելական հետախուզությունն է աշխատում․ Վարդան Ոսկանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Իրադարձային 14:58 • 17/04 Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
-
Իրադարձային 13:10 • 17/04 Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ ավարտվել է (լուսանկար) Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հ
-
Քաղաքականություն 15:20 • 17/04 Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվական
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Իրադարձային 14:58 • 17/04 Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
-
Իրադարձային 13:10 • 17/04 Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ ավարտվել է (լուսանկար) Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հ
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Քաղաքականություն 15:20 • 17/04 Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվական
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Մամուլի տեսություն 08:23 • 17/04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ ինչու են պատգամավորներն այցելել Սյունիք․ «Հրապարակ» Պատերազմից հետո նրանք Սյունիքից խուսափում են` նկատի ունենալով Փաշինյանին ուղղված սյունյաց ողջույնների պատմությունը: Միայն մարզային պատգամավորները երբեմն լուսանկարներ են հրապարակում իրենց ընտրողների հետ հանդիպումներից:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 11:06 • 11/04 Արմավիրի մարզում ավազի մեջ հայտնաբերվել է «Porsche Cayenne»-ը, որով երեկ հափշտակել էին 36 կգ ոսկի, 293 մլն ռուբլի Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 10-ին, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են:
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 11:26 • 12/04 ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահմանը և հովվին ու ոչխարներին հետ բերել Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
-
Իրադարձային 18:11 • 12/04 Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի, հիմնական ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեն է․ Մատենադարանի շենքը չի վաճառվելու. ԿԳՄՍՆ Հայոցյանի խոսքով՝ Հայաստանում առնվազն ժամանակակից կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են «Ակադեմիական քաղաքի» կամ կլաստերային տրամաբանությամբ: Ի սկզբանե բոլոր բուհերը հիմնականում եղել են օղակաձև այգու շրջակայքում:
Քաղաքականություն
-
23:15 • 17.04.24 Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
-
22:47 • 17.04.24 Տոյվո Կլաարը կարող է դառնալ Ուզբեկստանում Եվրոպայի դեսպան
Իրավունք
-
18:05 • 17.04.24 Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
Սպորտ
-
18:38 • 17.04.24 Ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմերը թոփ լիգաներում
Մամուլի տեսություն
-
08:11 • 18.04.24 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Իրադարձային
-
08:17 • 18.04.24 Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
-
22:32 • 17.04.24 Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյութ)