Ապագա պարզապես գոյություն չունի․ աշխարհահռչակ շվեդ բիզնես-մտածող Կյել Նորդստրոյմը ինսայթ սեսիայով հանդես եկավ Երևանում (տեսանյութ, լուսանկարներ)

10:34 • 11.09.18



«Funky Business» համաշխարհային բեսթսելլերի հեղինակ, շվեդ տնտեսագետ և բիզնես-մտածող Կյել Նորդստրոյմը Երևանում հայաստանյան լսարանի առջև սեպտեմբերի 7-ին ինսայթ սեսիա կարդաց ժամանակակից աշխարհում և տնտեսության մեջ նկատվող միտումների մասին: Պարզ լեզվով ու կյանքում ամեն քայլափոխին հանդիպող օրինակներով գիտնականը խոսեց բարդ գործընթացների մասին, ներկայացրեց իր կանխատեսումները ապագայի վերաբերյալ ` միևնույն ժամանակ փաստելով՝ ապագա պարզապես գոյություն չունի:

Նշենք, որ Կյել Նորդստրոյմը Հայաստանում է Skill.am-ի հրավերով՝ WORLD'S TOP SPEAKERS IN ARMENIA նախագծի շրջանակներում:

WORLD'S TOP SPEAKERS IN ARMENIA նախագիծը Skill.am-ի նախաձեռնությունն է, որի շրջանակներում Հայաստանը դարձավ հարթակ, որտեղ ելույթ են ունենում համաշխարհային թոփ բանախոսներ, մեծանուն մտածողներ և համաշխարհային բեսթսելերների հեղինակներ։ 2017թ.-ի հոկտեմբերին իր լավագույն աշխատանքներից մեկով Երևանում ելույթ ունեցավ Բրայան Թրեյսին՝ կանադական ծագումով ամերիկացի լեգենդար խոսնակը, ով հեղինակել է ավելի քան 70 գիրք։ Նրա «Առավելագույնի Նվաճումը» գիրքը ընդգրկվել է 50 SUCCESS CLASSICS ցուցակում։ Միջոցառումը դարձավ Հայաստանի ժամանակակից պատմության ամենախոշոր բիզնես իրադարձությունը, որին մասնակցեցին 120 կազմակերպություններից և 7 երկրներից 700 և ավել մարդիկ։

Tert.am-ը գրի է առել Կյել Նորդստրոյմի հիշարժան մտքերը, որոնք ներկայացնում ենք ներքևում․

FAANG բիզնես ընկերությունների մասին

Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ խոսելու FAANG բիզնես ընկերությունների՝ Facebook- ի, Amazon-ի, Apple-ի, Netflix-ի և Google-ի մասին: Այս ընկերություններն այսօր համաշխարհային մակարդակով գերիշխող դիրք են զբաղեցնում: Իրենց առաջատար վարկանշով նրանք գրավել են ողջ երկրագունդը՝ հաճախ չունենալով որևէ մրցակից: Նրանք իսկապես հզոր մրցակից չունեն: Բայց ես կարծում եմ, որ դա ժամանակավոր երևույթ է, որ այսօր, հիմա և այստեղ ենք տեսնում միայն:



Երբ ինձ հրավիրում են տարբեր թեմաների շուրջ քննարկումների՝ լինի դա նախագահի, թե վարչապետի հետ, ինձ ուղղվող հարցը, որպես կանոն, վերաբերում է ապագային, և ես ամեն անգամ ստիպված եմ լինում նույն բանը ասել: Եվ այն կկրկնեմ նաև հիմա. «Ո՛չ ոք՝ ո՛չ ես, ո՛չ դուք, չենք կարող կանխատեսել ապագան: Ինչո՞ւ, որովհետև չենք կարող ապագայի վերաբերյալ վերլուծություն անել. այն պարզապես գոյություն չունի»: Լավագույնը, որ կարող ենք անել, հիպոթեզներ կառուցելն ու ենթադրությունների հանգելն է, ոչ ավելին:

Սակայն ունեմ նաև լավ նորություն. մենք կարող ենք ուրվագծել մեծամասշտաբ տրենդերը և բավական հստակ նկարագրել դրանք՝ ելնելով այսօրվա իրավիճակից ու պատկերից: Մենք գիտենք՝ ինչ է կատարվում այսօր և դա գիտենք բավական հստակ՝ ուստի ելնելով դրանից՝ կարող ենք պրոյեկտել ապագան: Ուզում եմ նաև ձեզ զգուշացնել, որ ամեն անգամ հաջորդ շաբաթվա կամ տարվա մասին արտահայտվելիս մի՛ մոռացեք, որ դա շատ ծիծաղելի կարող է լինել, ինչում, վստահ եմ, ինքներդ եք հետագայում շատ շուտ համոզվելու: 

Սրանից մի քանի շաբաթ առաջ ես այցելեցի Սիլիկոնյան հովիտ, իսկ այնուհետև գնացի Նորվեգիա՝ երկիր, որն ունի նավթի և գազի հարուստ պաշար: Նորվեգիայի համար խնդիրն այսօր այն է, որ էներգետիկայի ոլորտում արվող նրանց ներդրումների մեծ մասը հիմնված է մեկ սկզբունքի վրա՝ անել այնպես, որ էներգիան մեր մոլորակի համար անճար դառնա 15 տարուց էլ քիչ ժամանակահատվածում: Դա հնարավոր կլինի արևային էներգիայի զարգացման շնորհիվ: Այդ իսկ պատճառով ներդրումներն այժմ նավթից և գազից ուղղվում են դեպի անվճար էներգիայի ոլորտ ... Իսկ անվճար էներգիային անցում կատարելու դեպքում մենք կարող ենք բեկումնային զարգացումներ ապահովել, ինչում ես իսկապես հավատացած եմ:

Facebook -ի ի հայտ գալը հիացմունք առաջացրեց մարդկանց շրջանում: Շատերը կարծում էին, որ այն կմիավորի բոլորին, մարդիկ ավելի մոտ կլինեն իրար, և դա կօգնի կարգավորել անգամ հակամարտությունները Միջին Արևելքում՝ Պաղեստինում և Իսրայելում: Սակայն երբ սկսում ենք հաղորդակցվել, տեսնում ենք, որ այդ ամենն այդքան էլ հիասքանչ չէ:

Հիմա՝ 2018 թվականին, երբ արդեն բավական ժամանակ է, ինչ օգտագործում ենք այդ տեխնոլոգիաները, հասցրել ենք նաև որոշ հետազոտություն կատարել սոցիալական մեդիայում և այլ հարթակներում: Եվ դրա արդյունքում պարզել ենք մի բան. որքան ավելի շատ են մարդիկ ճանաչում միմյանց, այնքան ավելի քիչ են իրար սիրում: Իսկ դա նշանակում է, որ Facebook-ն ինչ-որ առումով նաև կործանարար է: Դրանից առաջանում է հարց. արդյո՞ք սրանից հինգ տարի հետո մենք շատ երկրներում կթույլատրենք այս տեխնոլոգիաների օգտագործումը: Պատասխանն, անշուշտ, բացասական է: Միայն այդ տեխնոլոգիաների ի հայտ գալուց հետո ես հանգում եմ այն գիտակցությունը, թե ինչ են դրանք իրականում անում: Պատճառն այն է, որ նրանք, ի սկզբանե, որևէ կանոնակարգում չունեն:

Երբ հայտնագործվեց մեքենան, չկար մեքենաները կարգավորող որևէ օրենք: Մարդիկ կարող են կայանել իրենց մեքենաները՝ ուր ուզեին: Եվ դա բնական է, որովհետև չի կարող լինել օրենք մի բանի համար, որը դեռևս գոյություն չունի: Սկզբում ստեղծվում է տեխնոլոգիան, և միայն դրանից հետո են գրվում օրենքները: Իսկ հետո սկսում ենք հասկանալ՝ ինչ են այդ տեխնոլոգիաներն անում: Այժմ բոլորս միասին հենց այդ ամենի ականատեսն ենք: Հայտնագործելով մի շարք տեխնոլոգիաներ՝ Google-ից մինչև Facebook, մենք ժամանակի ընթացքում շատ երկրներում կտեսնենք նաև դրան առնչվող համապատասխան օրենսդրությունը, ինչը կլինի շատ խիստ: Մենք, հավանաբար, ականատեսը կլինենք նաև նրա, որ մի շարք երկրներ կպահանջեն հավանության արժանացնել այդ տեխնոլոգիաները, մինչև դրանք զանգվածային օգտագործման նպատակով դուրս կբերվեն շուկա:

Մատրիցան, որտեղ մենք ապրելու ենք

Մենք ապրում ենք մատրիցայի մեջ։ Այդ մատրիցան բաղկացած է երեք չափումներից։

Չափում №1:  Մեկ մոլորակ․մեկ համակարգ․կապիտալիզմ և ոչ մի բացառություն մոտ ապագայում, միայն Հյուսիսային Կորեան։

Չափում  №2:  Մարդկության պատմության ամենաարագ ուրբանիզացիան։ 30-50 տարի անց 218 երկրների փոխարեն կմնան ընդամենը 600 քաղաքներ։

Մենք արդեն օգտագործում ենք քաղաքների անունները երկրների փոխարեն

Այլևս չի լինի Ավստրիան, այլ կլինի Վիեննան։ Արդեն կա միայն Վիեննան և փոքրիկ քաղաքներ նրա կողքին։ Մարդիկ այլևս չեն ասում, որ մեկնում են Հունգարիա․նրանք ասում են, որ մեկնում են Բուդապեշտ։ Մենք արդեն oգտագործում ենք քաղաքների անուններ երկրների փոխարեն։

Ի՞նչ  հետևանքներ սա կունենա մեզ համար

Մուլտիուրբանիզացված ընկերությունների առաջացում մուլտիազգայինների փոխարեն։ Սրանք ընկերություններ են, որոնք առաջացել են քաղաքներում, և նրանց արտադրությունը կախված է քաղաքի մատչելիությունից, քանզի դրա հաճախորդները քաղաքային բնակիչներ են։

Որոշ քաղաքներ դառնում են այնքան խոշոր, որ քաղաքի տարբեր մասերը խիստ տարբերվում են միմյանցից։ Քաղաքի որոշ զարգացած մասեր այնքան հսկայական են դառնալու, որ նրանք կուզենան ունենալ սեփական ուժ։ Եթե Դուք ստեղծում եք մեծ արժեք, ապա նաև կցանկանաք իշխել որոշումներ կայացնելիս։

Ալգորիթմների կարևորությունը

Մարդիկ միոալգորիթմներ են։ Եթե ցանկացած գործունեություն կարելի է բաժանել էտապների, ստանդարտացնել, կարելի է անել ստանդարտ հարցադրումներ և ստանալ պատասխաններ, որոնք կվերածվեն ստանդարտ քայլերի, այդ ժամանակ հնարավոր կլինի թվայնացնել, իսկ այն ամենն, ինչ հնարավոր է թվայնացնել, տեսեք վերը։ Մոտ ապագայում ընկերությունները հենց այս կաղապարներում են համակարգելու իրենց քաղաքականությունն ու ռազմավարությունը։

Ինչպե՞ս գումար վաստակել այս մատրիցայում։ Կա մոնոպոլիա՝ կա գումար։ Չկա մոնոպոլիա՝ չկա գումար:

Հիմնական սկզբունքը հետևյալն է․Դուք գումար եք վաստակում գաղափարի հիման վրա։ Գաղափարը պետք է լինի յուրահատուկ․ այն պետք է ապահովի մոնոպոլիան։ Կա մոնոպոլիա՝ կա գումար։ Չկա մոնոպոլիա՝ չկա գումար։

Մոնոպոլիան միշտ ժամանակավոր է։ Մի որոշ ժամանակ անց այն, ինչ մոնոպոլիա էր, վերածվում էր պարտադիր ստանդարտ մնացած ընկերությունների համար։  Ես ատում եմ IKEA-ն, սակայն հանգստյան օրերին ես գնում եմ ․․․ IKEA–ն ասում է Կյելը, քանի որ IKEA-ին փոխարինող չկա։

Լեդի Գագա․ սա ժամանակավոր մոնոպոլիա է շոուբիզնեսում։ Շատերը կարող են երգել ու պարել, բայց միայն Լեդի Գագան ունի յուրահատուկ ոճ, որն առանձնացնում է նրան մյուսներից։ Երբ Ձեզ հաջողվել է ստեղծել ժամանակավոր մոնոպոլիա, ինչպե՞ս կարող եք պահպանել այն։ Նորարարություններն օգնում են գումար վաստակել։ Նորարարությունները ստեղծում են ժամանակավոր մոնոպոլիաներ։ Պարտադիր չէ, որ նորարարությունը լինի գերբարդ մի գաղափար։ IKEA, Tetra Pak․ այս ընկերությունների գաղափարների մեջ բարդ ոչինչ չկա։

Volvo 242․սարսափելի վախեցնող ավտոմեքենա, որը արևելագերմանական տանկ է հիշեցնում։ Այն ո՛չ գեղեցիկ էր, ո՛չ արագ, ո՛չ էլ սեքսուալ։ Բայց այն դարձավ առաջին անվտանգ ավտոմեքենան։ Ցանկանում եք անվտանգ մեքենա՝ գնեք Volvo։ Volvo-ն անվտանգություն է, իսկ անվտանգությունը Volvo-ն է։ Այսօր բոլոր ավտոմեքենաներն անվտանգ են։ Այն, ինչ մի ժամանակ ժամանակավոր մոնոպոլիա էր, հիմա դարձել է ստանդարտ պարտականության օրենք։ Իսկ հիմա դա բավարար չէ հաջողության համար։

American Airlines-ն առաջին անգամ հնարեց մղոններ կուտակող քարտեզներ։ Հիմա այն ունեն բոլոր ավիաընկերությունները։ Այն, ինչ մենք համարում ենք ժամանակավոր մոնոպոլիա հիմա, խիստ կվերափոխվի 5 տարի անց։ Միայնակ գոյատևել Ձեզ չի հաջողվի։  Գիտությունների ընդհանուր քանակն անհավանականորեն աճել է։ Դրա հետևանքով մենք անհատապես դառնում ենք ավելի հիմար։ Դա նորմալ է․ եթե ինչ-որ բանի մեծ մասն աճում է, ապա դրա մնացած մասերը ավելի շատ են բախվում միմյանց հետ։ Ի՞նչ գործնական կիրառություն ունի այն։ Հիմա դժվար է միայնակ ինչ-որ բան սովորել։ Անհրաժեշտ է աշխատել խմբերում և թիմերում․ միայնակ Դուք գոյատևել չեք կարողանա։

Արհեստական բանականության մասին

Հիմա խոսենք արհեստական բանականության մասին: Կարծում եմ՝ գիտենք՝ որքան են Էլոն Մասկը, Սթիվեն Հոփքինսը և շատ ուրիշներ անհանգստացած այդ ոլորտի խնդիրներով: Ինձ դա առհասարակ չի անհանգստացնում: Ես դա չեմ համարում վտանգ: Գոյություն ունի կոնկրետ, առանձնահատուկ արհեստական բանականություն:

Համակարգիչը սովորում է կոնկրետ բաներ և գործում է՝ ըստ կոնկրետ իրավիճակների: Մինչդեռ մարդկային բանականությունը բոլորովին այլ կերպ է աշխատում: Ի՞նչն է մարդկանց մոտ ավելի լավ ստացվում՝ ի տարբերություն ռոբոտի: Սխալվելը: Մենք ավելի լավ ենք սխալներ գործում, քան ցանկացած համակարգիչ կամ ցանկացած ռոբոտ: Մենք կատարյալ չենք, և դրա գեղեցկությունն այն է, որ սխալներն անհրաժեշտ են: Գիտությունը, ըստ էության, սխալների բազմապատկումն է: Առանց սխալներ գործելու ոչինչ հնարավոր չէ ստեղծել, իսկ մարդիկ դա շատ ավելի լավ են անում: Այո՛, ռոբոտները, մեքենաները, արհեստական բանականությունն իրենց բաժինը կունենան մեր կյանքում, այո՛, նրանք ավելի կատարյալ կլինեն կոնկրետ առաջադրանքներում, բայց մի շարք մակարդակներում մարդու բանականությունը կգերազանցի արհեստականին: Մեքենաները չեն կարողանում զվարճանալ, կատակել: Ինչո՞ւ, որովհետև մեր կյանքի ամենածիծաղելի բաները հիմնվում են սխալների վրա: 

Արհեստական բանականությունն, այսպես ասած, ծառայություն է, բայց այն չի կարող խլել մեզանից կյանքը: Այն շատ աշխատատեղեր կվերցնի մարդուց, բայց փոխարենը կստեղծի նորերը: 

Հաջորդ բանը, որ կուզեի նշել, մարդու մտածելու կարողությունն է՝ մի բան, որ մեքենաները չեն կարող անել: Մենք կարող ենք մտածել, ինչպես նաև անընդհատ ձախողվել, որովհետև ոչ մեկս կատարյալ չենք: Իսկ կատարյալ չլինելու փաստն արդեն ենթադրում է, որ ձախողումն անհրաժեշտ է նորարարության և ստեղծարարության համար: Դա ուղղակի անհրաժեշտություն է: Դու չես կարող ստեղծագործել, մինչև չձախողվես: Պետք է անընդհատ փորձել և ձախողվել մինչև հաջողության հասնելը: Իսկ մեքենաները դա անել չեն կարող: Բայց մեքենաները կարող են գլուխ բերել կոնկրետ բանականության հետ կապված շատ խնդիրներ, ինչը նրանք կիրականացնեն մեզնից էլ ավելի լավ: Ընդհանուր բանականության դեպքում, սակայն, նրանք դա նույնքան հաջողությամբ չեն անի:  

Այն, որ մեքենաները չեն կարող մարդու նման զվարճալի լինել, չպետք է բնավ ձեզ անհանգստացնի: Դուք պետք է դրանից զգաք ձեզ միայն ուրախ: Որովհետև Դուք գործ ունեք մարդկային գիտելիքի հետ, որը կարող է բացառապես ցանկացած բնագավառի առնչվել (բժշկություն, ճարտարապետություն և այլն):

Մեզ պետք է աշխատել միասին, որովհետև մենակ մենք գրեթե ոչինչ չենք կարող անել

1994-ը զարմանահրաշ հայտնագործության տարի եղավ, որովհետև այդ ժամանակ ստեղծվեց համացանցը: Հետո մարդիկ համացանցից սկսեցին օգտվել ավելի հաճախ: Իսկ այժմ այն իր մեջ է պարփակել բացառապես ամեն ինչ՝ մոլորակի վրա եղած գիտելիքի ողջ պաշարը, բոլոր տվյալները և ամեն ինչ, որ կարող է լինել ազդեցության գործոն:  Եվ դա աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Շնորհիվ այս փոքր մեքենաների՝ սմարթֆոնների և համակարգիչների, որ մենք ունենք՝ այս մոլորակի վրա առկա գիտելիքը կրկնապատկվում է յուրաքանչյուր 18 ամիսը մեկ: Դա արդեն իսկ լավ լուր է, որովհետև գիտելիքը տեխնոլոգիա է, իսկ տեխնոլոգիան՝ գիտելիք, ինչը մեզ շատ է օգնում կյանքեր փրկելու, ընկերություններին օգնելու և երեխաներին կրթելու գործում:

Բայց կա մեկ խնդիր, որը ես ավելի շուտ մարտահրավեր կհամարեի: Մարդկային ուղեղը շատ չի փոխվել, ինչը բնական է, որովհետև այդպիսին են էվոլյուցիայի օրենքները: Դուք գիտեք, որ մարդկային մարմնի փոփոխության համար շատ ժամանակ է հարկավոր, ինչը մեծ հաշվով ճիշտ է նաև ուղեղի պարագայում: Մեր մարտահրավերը հենց այստեղ է: Ի՞նչ է սա նշանակում: Այն, որ ամեն առավոտ արթնանալով մենք բոլորս (դուք, ինչպես նաև ես) նախորդ օրվա համեմատ մի փոքր ավելի անգետի վիճակում ենք հայտնվում: Դա իսկապես մարտահրավեր է:  Որովհետև գիտելիքն անընդհատ շարունակում է կրկնապատկվել, ինչը նշանակում է, որ Հայաստանում աշխատող բժիշկը, օրինակ, չի կարող հետևողականորեն տեղեկացված լինել բժշկության բնագավառի վերջին զարգացումներից: Որքան էլ լավ սովորես, ինչքան էլ տարբեր դասընթացների ու պարապմունքների մասնակցես և գրքեր կարդաս, դու, այնուամենայնիվ, հետ ես մնալու, որովհետև քո բնագավառի գիտելիքներն ավելի արագ տեմպերով են աճում: Նույնը կարող ենք ասել ճարտարապետի մասին կամ օրինակ՝ Բրյուսելում աշխատող հարկային խորհրդատուի: Նշածս բացը մեծանում է օրեցօր: Մեզ հարկավոր է փոխել համալսարանական ուսուցման սկզբունքը. սա առաջին դիտարկումս է: Հաջորդ դիտարկումը, որ կուզեի անել, և որը, գիտեմ, այդքան էլ հեշտ չէ որոշ երկրներում, այն է, որ մեր արած յուրաքանչյուր գործ հետզհետե թիմային աշխատանքի է վերածվում: Մեզ պետք է աշխատել միասին, որովհետև մենակ մենք գրեթե ոչինչ չենք կարող անել: Որովհետև ձեզ գործընկեր է հարկավոր: Ձեզ հարկավոր է ծրագրավորող, մասնագետ, խորհրդատու: Ձեզ դա ուղղակի անհրաժեշտ է. ուստի, ամեն ինչ ժամանակի ընթացքում թիմային աշխատանքի է վերածվում:  

Տարվա կարևորագույն բիզնես իրադարձության՝ Կյել Նորդստրոյմի ինսայթ սեսիայի մասին մանրամասները կարող եք դիտել նաև տեսանյութում:












Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:41 • 25/09

Ռամոս. Երջանիկ եմ Մոդրիչի համար. կարծես ինքս դարձած լինեմ լավագույն ֆուտբոլիստ

11:37 • 25/09

Հայաստանի նոր կառավարության քաղաքականության կենտրոնում պետք է լինեն մարդու իրավունքները. Դունյա Միյատովիչ

11:35 • 25/09

Կոռուպցիայի հաղթահարումը կօգնի Հայաստանին գտնել նոր գործընկերներ. Պյոտր Սվիտալսկին՝ ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով նիստին

11:32 • 25/09

Եզրափակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը

11:30 • 25/09

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանի կայունությանը. Զ. Մնացականյանը՝ Թունիսի ԱԳ նախարարին

11:28 • 25/09

Նավթը թանկացել է՝ հասնելով 2014 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշի

11:21 • 25/09

Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

11:20 • 25/09

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Շարմազանովը՝ Բելառուսի գործընկերներին

11:18 • 25/09

Առաջին անգամ ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշումը. ՄԻՊ

11:11 • 25/09

Նոր iPhone Xs-ն ու Xs Max-ը տապալել են դիմացկունության թեստը (տեսանյութ)

11:08 • 25/09

Թույլ չենք տալու ցեխ շպրտել բռնցքամարտի վրա. ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյան

11:07 • 25/09

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

11:04 • 25/09

Երևան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

11:03 • 25/09

Փաշինյանը Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում, դատարանից պահանջում ենք նրան պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել. Հ. Ալումյան

10:56 • 25/09

Ռուսաստանում մտադիր են հանրային տրանսպորտում դեմքերը ճանաչող համակարգ ներդնել. «Известия»

10:52 • 25/09

Իշխանությունները ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամք են դրսևորել. ԺՈՒԿ-ը շնորհավորել է երևանցիներին

10:52 • 25/09

FIFA The Best. հայտնի է, թե ինչպես են քվեարկել Հենրիխ Մխիթարյանն ու Վարդան Մինասյանը

10:38 • 25/09

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

10:36 • 25/09

Նոր Զելանդիայի վարչապետը դարձել է պատմության մեջ նորածնի հետ ՄԱԿ-ի ԳՎ այցելած առաջին ղեկավարը (լուսանկարներ)

10:35 • 25/09

«Ժողովուրդ». Էթիկայի հանձնաժողովը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել

10:25 • 25/09

«Հրապարակ». ՊԵԿ վերահսկողության վարչության պետ կնշանակվի Արա Ասլիկյանը 

10:24 • 25/09

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կրկին կալանավորվել է՝ այս անգամ 20 օրով

10:21 • 25/09

Մեսսին Ռոնալդուին ընդգրկել է լավագույն ֆուտբոլիստների իր եռյակում

10:15 • 25/09

«Ժողովուրդ». Հեղափոխությունից հետո կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտումից հետո շարունակում է կալանքի տակ մնալ միայն Մ. Գրիգորյանը

10:04 • 25/09

ԻՊ-ը ցանկանում է Կենտրոնական Ասիայում «խալիֆայություն» ստեղծել. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար

10:04 • 25/09

«Ժամանակ». Ռուսական ընկերություննե­րը սկսել են հրաժարվել ռուսա­կան ռուբլով առևտուր անելուց

10:01 • 25/09

«Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը». Տրյուդոյի թվիթերյան գրառումը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

09:51 • 25/09

«Ժողովուրդ». Արտահերթ ընտրությունների անցկացման համար հնարավոր է Ն. Փաշինյանը գնա ԱԺ-ն 1-2 շաբաթով շրջափակելու քայլին

09:50 • 25/09

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես

09:44 • 25/09

«Ես այդ ժամանակ կույս էի». Բրետ Կավանոն Fox News-ի եթերում հերքել է կանանց բռնաբարելու վերաբերյալ մեղադրանքները

09:33 • 25/09

«Հրապարակ». Ինչո՞ւ է Քոչարյանի որդին դատական հայց ներկայացրել Արթուր Վանեցյանի ու Արա Պապյանի դեմ

09:15 • 25/09

Ինչպես են Պուտինի օլիգարխները ներթափանցել Թրամփի թիմ. Time

09:06 • 25/09

«Իրատես». Ընտրական հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից

08:59 • 25/09

«Իրատես». ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու թեման

08:43 • 25/09

«Հրապարակ». «Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը

08:41 • 25/09

Չինաստանում ժայռից «կախված» ռեստորան է բացվել (տեսանյութ)

08:20 • 25/09

«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի ՀՀԿ-կան նախկին մրցակիցը ՊՎԾ-ում պաշտոն է ստացել

08:14 • 25/09

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

08:08 • 25/09

Կոնգոյում Էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի. հաստատվել է վարակման 150 դեպք

07:44 • 25/09

Instagram-ի հիմնադիրներն աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել. NYT

07:13 • 25/09

Նոր Ջեյմս Բոնդ կարող է դառնալ նախկին Սուպերմենը

06:23 • 25/09

Ռոհանին կրկին սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը

05:48 • 25/09

Մահվան ելքով վրաերթ Երևանում. shamshyan.com

04:48 • 25/09

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր են ստորագրել

04:12 • 25/09

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է ՀՔԾ. shamshyan.com

03:57 • 25/09

Մերկելը ներկա չի գտնվելու Էրդողանի պատվին կազմակերպված ընդունելությանը

03:11 • 25/09

Մահացել է «Աստղային պատերազմների» պրոդյուսեր Գերի Կուրցը

02:29 • 25/09

Հարավային Կորեայի նախագահը Թրամփին է փոխանցել Կիմ Չեն Ընի հաղորդագրությունը

01:47 • 25/09

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը

01:19 • 25/09

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

00:49 • 25/09

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

23:58 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի է Տարվա լավագույն ֆուտբոլիստը

23:57 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա խորհրդանշական հավաքականը

23:55 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի դարձավ նաև տարվա լավագույն մարզիչը

23:52 • 24/09

Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը

23:25 • 24/09

ԿՀՎ նոր ղեկավարը կընդլայնի «բարդ երկրների» նկատմամբ հետախուզության մասշտաբները

23:21 • 24/09

ՖԻՖԱ. Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահ

23:10 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա լավագույն գոլի հեղինակը հայտնի է

23:07 • 24/09

Նեթանյահուն Պուտինի հետ զրույցում հերքել է Իլ-20-ի կործանման պատասխանատվությունը

22:56 • 24/09

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

22:32 • 24/09

Ամեն պահի պատրաստ ենք Կառավարության կիրառած փոփոխությունների շրջանակում քաղաքական գործունեություն ծավալել․ Վ․ Ավետիսյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

22:14 • 24/09

Apple-ն ավարտել է Shazam հավելվածի ձեռքբերման գործարքը

22:02 • 24/09

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ

21:56 • 24/09

Opta. Սարգիս Ադամյանը` երկրորդ Բունդեսլիգայի խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

21:49 • 24/09

Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի և ԿժԴՀ-ի ղեկավարների միջև գագաթնաժողով նախապատրաստելու մասին

21:32 • 24/09

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

21:16 • 24/09

Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու մասին

21:14 • 24/09

Այսօրվա հեղափոխության ճշգրիտ «ռեցեպտն» է՝ անել այն, ինչ չի ուզում ՀՀԿ-ն և երկիրը կգնա առաջ. Ա. Մանուկյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

21:12 • 24/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանն ուժեղ գտնվեց Ճապոնիայից

20:58 • 24/09

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

20:56 • 24/09

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Ա. Զուրաբյանը շնորհավորել է նորընտիր քաղաքապետին

20:35 • 24/09

Android-ով առաջին սմարթֆոնը տասը տարեկան է

20:21 • 24/09

2019 -ը դիմավորելու ենք նոր խորհրդարանով, նոր կառավարությամբ, նոր իրավիճակով. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

20:05 • 24/09

Լուիս Էնրիկե. Տեսակրկնությունները պետք են ֆուտբոլին

20:05 • 24/09

Եթե կուսակցությունները դասեր քաղեն Երևանի ընտրություններում պարտությունից, կարող է՝ ԱԺ ընտրություններում խնդիրներ առաջանան վարչապետի համար. Ա. Բադալյան

19:49 • 24/09

Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

19:43 • 24/09

Airbus-ը Բիրմինգհեմի օդանավակայանում փորձել է վայրէջք կատարել ուժեղ քամու պայմաններում (տեսանյութ)

19:28 • 24/09

Ժիրու. Իմ և Մորատայի միջև ազնիվ մրցակցություն է

19:07 • 24/09

ՄԱԿ-ի ամբիոնից մենք պետք է առաջին հերթին փորձենք մեղմել մեր շրջափակման հետևանքները․ ՄԱԿ-ի փորձագետ

18:42 • 24/09

Լիսաբոնի բնակիչները բողոքում են կենտրոնում բնակարանները զբոսաշրջիկներին վարձակալության հանձնելու դեմ

18:29 • 24/09

«Ռեալը» 80 մլն եվրո է առաջարկում «Այաքսի» ֆուտբոլիստի համար

18:26 • 24/09

Շնորհավորում ենք երևանցիներին՝ առանց զանգվածային կեղծիքների անցած ընտրությունների կապակցությամբ. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

17:56 • 24/09

ՊԵԿ-ը Կոտայքում ապօրինի գործող ակումբներ է բացահայտել. պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է

17:45 • 24/09

ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրոպա լիգայի մասնակիցների թիվը

17:41 • 24/09

«Բարսելոնան» կբողոքարկի Լանգլեի կարմիր քարտը

17:37 • 24/09

Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

17:27 • 24/09

Ա. Ջավադյանը ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը ներկայացրել է գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը

17:16 • 24/09

ԱՄՆ բնակիչն իր տան պարտեզում երկգլխանի օձ է հայտնաբերել (տեսանյութ)

17:13 • 24/09

Քիմ Քարդաշյանը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգին (լուսանկարներ)

17:12 • 24/09

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնել է 42 դիմորդ, որոնցից ընտրվել է վարչապետի խորհրդականը

17:09 • 24/09

Լիբանանի նախագահը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը պառակտելու ձգտման համար

17:09 • 24/09

Ընտրողներին կաշառք տալ-ստանալու հատկանիշներով հարուցված չորս գործ ընդունվել է ՀՔԾ վարույթ

17:04 • 24/09

«Լույս»-ը, «ԲՀԿ»-ն․ «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը» կողմն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

17:00 • 24/09

Քաղաքացին սպառնում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից. փրկարարները դեպքի վայրում են

16:55 • 24/09

Երբ կհանդիպեմ կուսակիցներիս, կհասկանամ՝ դադարեցնում եմ իմ գործունեությունը, թե ոչ. ԼՀԿ անդամ Վիկտոր Ենգիբարյանը պարզաբանում է` ինչու էր կոչ արել ընտրել «Իմ քայլին»  

16:50 • 24/09

«Գազպրոմ»-ն այլևս աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունը չէ. S&P Global Platts

16:38 • 24/09

Marca-ին հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականի 8 ֆուտբոլիստի անուն

16:38 • 24/09

Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի «Դեպո»-ի տարածքում, օձ է հայտնաբերվել

16:35 • 24/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:32 • 24/09

Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը քննարկելու․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ