«Ռեյդերը» շատ մեծ վնասներ կհասցնեն. սա գրավիչ չի դարձնի մեր երկիրը ներդրողների համար և հետ կշպրտի մեզ. Վ. Բոստանջյան

20:20 • 12.09.18



«Ռեյդերի» մասին հայտարարությունը, գործողություններն ակնհայտորեն շատ մեծ վնասներ կհասցնեն. սա գրավիչ չի դարձնում մեր երկիրը ներդրողների համար և հետ կշպրտի երկրին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Ցանկացած կարգավորման ենթակա երևույթի իրավական ինստիտուցիոնալ համապատասխան ճանապարհները թողած՝ մտածում ենք, որ խիստ տոնայնությամբ կարելի է հարցեր լուծել: Նման մոտեցումը օրենքի, իրավական մոտեցման հետ աղերս չունի, պետք է աշխատել հեռու մնալ այս տիրույթից: Հիմա վարչապետը հավասարակշռությունից դուրս եկավ, ինչը չէր կարելի: Ասֆալտին պառկեցնելու հայտարարությունը չէի ասի, որ լավագույն դիմելաձևն է: Սա ոչ միայն մեր հասարակության, այլև արտաքին աշխարհի մոտ վատ վերաբերմունք կարող է առաջացնել»,- նշեց Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Իմ քայլը» դաշինքի՝ Դավթաշեն վարչական շրջանում անցկացվող հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հրապարակման մասին՝ ասել էր. «Ես այսօր պատասխանատու ասում եմ: Օլիգարխների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող «հատուկ ծառայությունները» հայտնաբերվելու են և ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են, և ես այստեղից ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել «ռեյդեր»՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին»:

Տնտեսագետի խոսքով՝ հարստությունը, հատկապես օրինական ձևով հարստացածները ցանկացած երկրի առաջ շարժվելու, հաջողության գրավականն են, իսկ տվյալ դեպքում գաղտնալսման սարքեր կարող են ձեռք բերած լինել հարուստ մարդիկ: Տարբեր գնահատականներով՝ ժամանակակից գաղտնալսման սարքերը հնարավոր է ձեռք բերել 150-200 հազար դոլարով:

«Պատմությունը ցույց է տվել, որ նման մոտեցումը («ռեյդերը») երկրի համար ունենում է վատ հետևանքներ, գրավիչ չեն դարձնում երկիրը ներդրողների համար: Մենք կենտրոնացված կառավարումից այս 28 տարիների ընթացքում, որ անցանք ազատական շուկայական հարաբերությունների, բնականաբար, բևեռացում կլիներ հարուստների և աղքատների: Բայց ցանկացած պրոցես, երևույթ, որը կապված է իշխանության համար պայքարի գործընթացի հետ, և եթե դրանով պայմանավորված մենք ուզում ենք քայլերի դիմել, դրանք շուտափույթ կարող են գնահատվել որպես վրեժխնդրություն, որոշակի հատվածին վախեցնելու ինստիտուտ»,- ասաց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանի գնահատմամբ՝ նոր կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարը դրական է, բայց կառավարությունը պետք է մտածի այլ ուղղություններով առաջընթաց գրանցելու մասին:

«Հասկանալի է, որ կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ են եղել ՀՀ-ում, բայց դա չի նշանակում, որ մենք ամբողջ երկիրը կարող ենք մատնել անգործության և ասել, որ մենք կոռուպցիայի դեմ պայքար ենք մղում: Եթե ոչ օրինական ճանապարհներով իրականացված քայլեր են՝ գաղտնալսման սարքերի ձեռքբերում, մեծ տուն կառուցելը, բնականաբար, պետք է հասարակության մեջ մտնի զգաստության ինստիտուտ, որ մարդիկ հասկանան, որ նման բանը հղի է հետևանքներով, բայց միևնույն ժամանակ դա դարձնել ամբողջ երկրի կառավարման միակ կարևորագույն ինստիտուտը, նշանակում է հետ շպրտել երկրին»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ կառավարության գործունեության 3-4 ամիսների ընթացքում բազմիցս հայտարարվել է ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելու մասին, բայց վարչապետի կողմից նախօրեին արված հայտարարությունները հակառակի մասին են խոսում:

«Որքան էլ մենք ասենք՝ հալվա, հալվա, մարդու բերանը դրանից չի քաղցրանում: Այսինքն, հատկապես օտարերկրյա ներդրողները, ինչու ոչ, նաև ներքին ներդրողները, միայն բառերով չեն կարող առաջնորդվել, այդպիսի բան չի լինում ընդհանրապես տնտեսական հարաբերությունների մեջ: Վերջին 3-4 ամսվա ընթացքում մենք տեղի, անտեղի ասել ենք՝ ամեն ինչ լավ կլինի, բայց լավ լինելու համար պետք է հետևողական աշխատանք»,- նկատեց Վ. Բոստանջյանը:

Նրա կարծիքով՝ կան ոչ ցանկալի զարգացումներ, որոնք նոր իշխանությունների օգտին չեն խոսում:

«Գաղտնազերծման արդյունքում, փաստորեն, հասկացվում է, որ համապատասխան կառույցները, որոշում կայացնողներն ի զորու չեն իրենք իրենց իրավասությունների և լիազորությունների շրջանակում որոշում կայացնել: Փաստորեն, ամեն ինչ սպասողական վիճակում է, թե վերադասն ինչ կասի: Այս բոլորը խոցելի պահեր են»,- նշեց նա:

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

10:28 • 15/11

Հարավկովկասյան երկաթուղում ընդգծում են նախագծային ցուցանիշների կատարման կարևորությունը 2018 թվականի ավարտական փուլում

10:28 • 15/11

Գրենլանդիայում սառցաշերտի տակ հայտնաբերվել է երկնաքարի հարվածից առաջացած խառնարան

10:28 • 15/11

«Հրապարակ». Արարատի մարզպետին զգուշացրել են չօգտագործել «հին Հայաստանի» մոտեցումները

10:27 • 15/11

«Բավարիայի» ֆուտբոլիստը ներողություն է խնդրել լրագրողից, որին հարվածել էր

10:26 • 15/11

ՊԵԿ-ը կանխել է ափիոն և մարիխուանա տեսակի թմրանյութերի ներկրման փորձեր

10:20 • 15/11

Japan Airlines-ն անցյալ տարվա օգոստոսից թռիչքներից հեռացրել է 19 հարբած օդաչուի

10:10 • 15/11

«Հրապարակ». Մալաթիայում թեժ պայքար է սպասվում. «ՔՊ»-ում նախընտրական գործընթացները ղեկավարում է Արարատ Միրզոյանը

10:08 • 15/11

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 58-ի (լուսանկարներ, տեսանյութեր)

10:03 • 15/11

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները. օրակարգում է նաև «Գովազդի մասին» օրենքի նախագիծը (ուղիղ)

09:59 • 15/11

Բիթլիսում որպես խոտի պահեստ օգտագործվող հայկական Սուրբ Անանիա եկեղեցին հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)

09:51 • 15/11

Բ. Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

09:46 • 15/11

«Ժողովուրդ». ԱՆ-ն ՔԿՀ-ներում վերանորոգման աշխա­տանքներ իրականացնելու նպատա­կով կծախսի 270 մլն 858 հազար 300 դրամ

09:40 • 15/11

Լինելու ենք երկխոսության պատրաստ ընդդիմություն, բայց Արցախի հարցում՝ անզիջում. Վ. Սարգսյան

09:36 • 15/11

«Հրապարակ». Արցախի Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից ազատման պահանջով ցույց

09:22 • 15/11

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

09:19 • 15/11

«Ժողովուրդ». ՊԵԿ-ը պետք է ճշտի կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե կենդանի, որ թույլ տա ձու ներկրել

09:09 • 15/11

Չինաստանում 2.100-ամյա ստորգետնյա «բանակ» է հայտնաբերվել (լուսանկարներ)

09:08 • 15/11

«Ժամանակ». Գառնիկ Իսագուլյանը ընտրություններին մասնակցե­լու համար ֆինան­սական միջոցներ չի կարողացել գտնել, անգամ Ռ. Քոչարյանը չի աջակցել

08:47 • 15/11

«Ժամանակ». Երևանի վրայով՝ ընդդեմ Մոսկվայի. Մինսկի ու Բաքվի խաղը բացահայտվում է

08:45 • 15/11

Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ պատրաստվում էր միանձնուհի դառնալ

08:20 • 15/11

«Ժողովուրդ». Սադրա՞նք, թե բանակցություններից առաջ «Գազպրոմին» խեղճացնելու փորձ

06:55 • 15/11

Միգրանտները բարձրացել են Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանային պարսպի վրա

06:29 • 15/11

Թագուհի Մարիա Անտուանետտայի կախազարդն աճուրդում վաճառվել է 36 մլն դոլարով

06:05 • 15/11

ՌԴ պետդուման առաջարկում է դպրոցներում արգելել գազավորված ըմպելիքների և քաղցրավենիքի վաճառքը

05:34 • 15/11

Բոլիվիայում հնագետները հայտնաբերել են 15-րդ դարի բնիկների մնացորդներ

05:01 • 15/11

ԱՄՆ-ը հայտարարել է Սիրիայից իրանական ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին

04:33 • 15/11

«Լիվերպուլ»-ը պատրաստ է «Բարսելոնայի» հարձակվողի համար 100 միլիոն եվրո վճարել

04:06 • 15/11

Դուբլինում զբոսաշրջիկը փրկել է խեղդվող իռլանդացուն

03:37 • 15/11

13 երկիր ցանկանում է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնել. CNBC

03:03 • 15/11

Իսպանիայում ձերբակալել են «Դոն Ժուանին», որի խաբեության զոհը հարյուրավոր կանայք են դարձել

02:30 • 15/11

Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան առջեւ կասկածելի առարկա չի հայտնաբերվել (թարմացված)

02:07 • 15/11

Ինժեներները հրացան են ստեղծել, որը կրակոցից հետո ոստիկանություն է կանչում

01:35 • 15/11

Հնդկաստանում 7-ամյա տղան քնում, ուտում և լողանում է օձերի հետ (տեսանյութ)

01:04 • 15/11

«Արզնու Տոհմային ԹՏԽ» ընկերությունը չի ընդունում ՏՄՊՊՀ-ի որոշումը և պատրաստվում է բողոքարկել այն

00:41 • 15/11

Աշխարհը նոր սպառազինությունների մրցավազքի կարիք չունի. Եվրամիության կոչը՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին

00:16 • 15/11

Volkswagen-ը հավակնում է դառնալ էլեկտրական ավտոմեքենաների ամենախոշոր արտադրողը Եվրոպայում

23:59 • 14/11

Չավուշօղլուն կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով

23:51 • 14/11

Գործարար Արմեն Սարգսյանին պատկանող հոլդինգը և Rambler Group-ը 12 մլն դոլարի գործարք են կնքել. Коммерсантъ

23:38 • 14/11

«Յանդեքսն» իր սմարթֆոնը կարող է ներկայացնել նոյեմբերի 19-ին. Ведомости

23:28 • 14/11

Հոլանդիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ. Ակնհայտ է, որ Հայաստանի հավաքականի համար չենք եկել այստեղ

23:16 • 14/11

Հարկ է Թրամփին հիշեցնել պարկեշտության կանոնների մասին. Ֆրանսիայի կառավարությունն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչած քննադատությանը

23:06 • 14/11

Մենք մինչև վերջ բողոքելու ենք. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները ակցիա անցկացրին Կառավարության դիմաց

22:52 • 14/11

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպված են հապճեպորեն և կարող են վնասել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին. ՍԴՀԿ

22:45 • 14/11

Ազնավուրի որդին կթողարկի հոր երաժշտական հետմահու ալբոմը

22:30 • 14/11

Մարադոնա. Մոուրինյուն, անկասկած, աշխարհի լավագույն մարզիչն է

22:23 • 14/11

Ապաստան ստանալու համար Հայաստանին դիմում են հիմնականում Մերձավոր Արևելքից․ Միգրացիոն ծառայության պետը՝ իրենց գործունեության ուղղությունների մասին (տեսանյութ)

22:08 • 14/11

Նախընտրական ցուցակներից մինչև խորհրդարանի ձևավորում. ովքեր և ինչպես են հավակնում կազմել յոթերորդ գումարման Ազգային ժողովը

22:05 • 14/11

Ինչպես կորոշի կուսակցությունը, այդ ոլորտում էլ կաշխատեմ. Beeline-ի և IdeA-ի հանրային կապերի նախկին պատախանատուն «Իմ քայլի» ցուցակում է

21:53 • 14/11

Քարոզարշավում նկատելի կլինի շտապողականություն, ինչի արդյունքում կշահեն 1-2 ուղերձ ունեցող ուժերը․ քաղտեխնոլոգ

21:50 • 14/11

Sky Sports. Մխիթարյանը Եվրոպայի թոփ-100 աստղերի ցանկում 72-րդն է

21:44 • 14/11

Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան որոշում են կայացրել փոքրիկ դստեր խնամակալության հարցում

21:25 • 14/11

95-ամյա հնդիկ տղամարդն արթնացել է իր իսկ հուղարկավորության ժամանակ

21:07 • 14/11

Ուրցաձորի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կնշանակվի

20:56 • 14/11

ՕԵԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, երկրորդը Հեղինե Բիշարյանն է, երրորդը՝ Մհեր Շահգելդյանը

20:45 • 14/11

Тata Steel Chess India. Արոնյանը գրավել է 3-րդ տեղը կայծակնային շախմատի մրցաշարում

20:40 • 14/11

Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

20:34 • 14/11

Դասական մոդելների վերածնունդ. Nokia-ն ստեղներով նոր հեռախոսներ է թողարկել

20:31 • 14/11

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ. Արմեն Մելիքյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

20:29 • 14/11

Կոնգրեսը հանրությանը կներկայացնի իր առաջնահերթությունները և, գործելով խորհրդարանից դուրս, կփորձի համախմբել հասարակությունը այդ օրակարգի շուրջ. ՀԱԿ հայտարարությունը

20:02 • 14/11

Առ այսօր ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա››–ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել. «Գազպրոմը» հերքում է ՊԵԿ հայտարարությունը

19:59 • 14/11

Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը հաղթեց Զվերևին

19:56 • 14/11

Ապօրինի թմրաշրջանառության նոր դեպք է բացահայտվել (տեսանյութ)

19:49 • 14/11

Իսրայելում երկրորդ նախարարն է հրաժարական տվել Գազայի հատվածում հրադադարի հետ կապված խնդրի պատճառով

19:33 • 14/11

Նիդերլանդների վերաքննիչ դատարանը հայերի դեմ բռնություն հրահրած Իլհամ Աշկինի գործով առաջին ատյանի վճիռը թողեց անփոփոխ

19:28 • 14/11

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատված դատապարտյալների թիվը 475 է

19:25 • 14/11

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային բաց քննարկումների

19:21 • 14/11

Մ19 միջազգային մրցաշար. Պորտուգալիան նվազագույն հաշվով հաղթեց Գերմանիային (տեսանյութ)

19:21 • 14/11

Բրիտանացին մահացել է կատվի կծելու հետևանքով

19:16 • 14/11

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ. ԿԸՀ

19:11 • 14/11

Հրապարակվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը, այն գլխավորում են Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Շահնազարյանը

18:59 • 14/11

Կրակոցներ «Ցիտադել» բիզնես կենտրոնի դիմաց. ոստիկանները բերման են ենթարկել երկու տղամարդու. shamshyan.com

18:53 • 14/11

Բելառուսական բանկն անջատվել է SWIFT համակարգից Իրանի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

18:51 • 14/11

Օդանավի տեսախցիկից նկարահանել են օդանավի վայրէջքն ուժեղ տուրբուլենտության պահին (տեսանյութ)

18:49 • 14/11

Փաշինյանի սկանդալային հայտարարությունը, թե ՀՀ–ում սոցիալական ծանր վիճակի պատճառը քաղաքացիների ծուլությունն է, հետապնդում էր Աստանայի խայտառակությունը սքողելու նպատակ. Ա. Ենոքյան

18:48 • 14/11

ՊՍԺ-ն հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում

18:38 • 14/11

Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ավերման եզրին է հայտնվել (լուսանկարներ)

18:36 • 14/11

ՀՅԴ-ն հրապարակել է համամասնական ցուցակը

18:34 • 14/11

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու քարոզարշավին. Կարինե Աճեմյան

18:23 • 14/11

Մենք կփորձենք ազգային պահպանողական բևեռ ձևավորել. Լևոն Շիրինյանի կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ

18:22 • 14/11

«Սասնա ծռերի» ցուցակի առաջին համարը Վարուժան Ավետիսյանն է, իսկ նախընտրական շտաբը կգլխավորի Ժիրայր Սեֆիլյանը

18:21 • 14/11

Մարտուն Գրիգորյանը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին

18:13 • 14/11

«Մենք» դաշինքը գլխավորում է Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը 2-րդ տեղում է. Անժելա Խաչատրյան

18:13 • 14/11

Ոչ ոք թող փորձ չանի հանկարծ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին ներքաշել ընտրական պրոցեսների մեջ, ոչ ոք փորձ չանի որևէ վարչական լծակ օգտագործել. Նիկոլ Փաշինյան

18:09 • 14/11

Կառավարությունը 100 մլն-ից ավել միջոց է փորձում հատկացել տարբեր մարզերի դպրոցների սեյսմիկ անվտանգության ամրացման համար․ Ա.Միրզոյան

18:04 • 14/11

«Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը, եռյակում են նաև Մանե Թանդիլյանն ու Արման Բաբաջանյանը

18:03 • 14/11

Արգամ Աբրահամյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

18:02 • 14/11

Զավեն Անդրիասյանը դարձել է Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող

17:56 • 14/11

ԲՀԿ 175 հոգանոց ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, նրան հաջորդում են Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը և Նաիրա Զոհրաբյանը

17:48 • 14/11

1800 աշխատողներ կորցրել են Ալավերդու տարածաշրջանում իրենց աշխատանքը. Արմենուհի Կյուրեղյան

17:47 • 14/11

Անկարայում քաղաքացին բարձրացել է Մեջլիսի շենքերից մեկի տանիքին ու ցանկացել ինքնասպան լինել

17:36 • 14/11

2019-ին հաջորդող տարիներին տնտեսական քաղաքականությունը պետք է տանի նրան, որ ՀՆԱ-ի տարեկան աճը լինի ոչ պակաս, քան 5%-ը. ՏԶՆ նախարարի պաշտոնակատար

17:35 • 14/11

Թուրքիայում մեկ շաբաթում 182 մարդ քրեական հետապնդման է ենթարկվել՝ սոցցանցերում արած գրառումների համար

17:21 • 14/11

Գեղեցիկ, երիտասարդ ու ազատ. հայ միլիոնատիրոջ դուստրը ներառվել է Ռուսաստանի ամենացանկալի հարսնացուների ցանկում (լուսանկարներ)

17:20 • 14/11

Կա կարգախոսի մոտ 20 տարբերակ, քննարկվել է նաև «Նիկոլ՝ վարչապետ» տարբերակը. ՔՊ խոսնակ

17:18 • 14/11

Դեկտեմբերին Թբիլիսիում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն կբացվի

17:17 • 14/11

Արտաքին գնահատման արդյունքները ցավալի են, 12-րդ դասարանում  30-40 տոկոս կտրվածներ ունենք. Ա. Հարությունյան

17:13 • 14/11

ՔՊ ցուցակը քաղաքական է, քաղաքացու սպասելիքները՝ արդարացնող. Հրաչյա Հակոբյան

17:10 • 14/11

Խորհրդարանում ընթանում է ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանը (ուղիղ)

17:08 • 14/11

Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան կրկին ոչ-ոքի են խաղացել

17:06 • 14/11

Հնդկաստանում կապիկը սպանել է նորածին տղայի